Օրվա լրահոսը
Ալեն Սիմոնյան. Եթե պաստառը, ակցիան վիրավորանք չի պարունակում և արարքը չի խաթարում ԱԺ բնականոն գործունեությունը, այն չպետք է և չի կարող խոչընդոտվել
Ես հասկանում եմ, որ ՊՊԾ աշխատակիցները անսպասելիությունից և ապակուն հարվածելուց վտանգ են տեսել, մասնավորապես այն պարագայում, երբ երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ միևնույն ժամանակ դահլիճում էին, ես իրենց չեմ ուզում մեղադրել:
«Որպես Իտալիայի և Հայաստանի միջև միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամներ՝ միանում ենք խաղաղության համաձայնագիրը անհապաղ ստորագրելու կոչին»
Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի խորհրդարանականներ Սիմոնե Բիլլին, Ստեֆանո Բորգեզին, Անդրեա Կազուն, Ջուլիո Չենտեմերոն, Անդրեա Դե Պրիամոն, Ջանմաուրո Դելլ՛Օլիոն, Պիերո Ֆասսինոն, Պաոլո Ֆորմենտինին, Ջորջո Լովեկկիոն, Ռոբերտո Մենյան, Ելենա Մուրելլին, Ֆեդերիկա Օնորին, Անդրեա Օրսինին, Անդրեա Պելլիչինին, Կատյա Պոլիդորին, Էմանուելե Պոցցոլոն և Լուիջի Սպանյոլին հանդես են եկել հայտարարությամբ. «Անցյալ շաբաթ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին, որ խաղաղության համաձայնագրին հասնելու համար
Բավրա գյուղից 6 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի՝ Բավրա, Սարագյուղ, Թավշուտ և Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Չի կարելի գոռալ ԵՄ անդամակցության մասին և միջնադարյան բռնաճնշումների ենթարկել խոսքի ազատության իրավունքը և դա իրացնող լրագրողներին. «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնություն
Այսօր ՀՀ ԱԺ նիստերի դահլիճին կից՝ լրագրողների համար նախատեսված օթյակում տեղի է ունեցել անընդունելի և խայտառակ միջադեպ, երբ ՊՊԾ ծառայողների կողմից ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ բիրտ ուժ կիրառվեց։ Ուզում ենք հատուկ ընդգծել, որ լրագրողները ոչ մի անօրինական գործողություն չէին պատրաստվում իրականացնել, այլ միայն օրենքի և խոսքի ազատության իրենց իրավունքի շրջանակներում փորձում էին իրենց բողոքի ձայնը բարձրացնել
«Արխիվներից ձեռք եմ բերել դեռեւս 90-ականների դատական որոշումներ, որոնցով ամրագրված է արցախցիների՝ ՀՀ քաղաքացիությունը առանց դիմում ներկայացնելու անհրաժեշտության եւ առանց ՀՀ նախագահի հրամանագրի». Մարատ Եգանյան
Հայցի հիմքում պահանջն այն է, որ բոլոր արցախցիները Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեն, ՀՀ քաղաքացի են, իսկ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը արցախցիների մի մասին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տալիս է, մյուս մասին՝ մերժում:
Հրադադարի խախտումների վերաբերյալ Ադրբեջանի անհիմն մեղադրանքները պարզապես ճշմարտությունը խեղաթյուրելու փորձեր չեն. հնարավոր ռազմական էսկալացիայի նախանշաններ են. Ռոբերտ Աբիսողոմոնյանը՝ Հայաստանի խնդրանքով հրավիրված ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստին
Մինսկի գործընթացի կառույցների գործունեության կարիք չի լինի այն պահից, երբ Խաղաղության համաձայնագիրը ստորագրվի՝ արձանագրելով հակամարտության ավարտը
Ոչ մի պատասխան չի կարողացել տալ իր հասցեին ամենավերջին կեղտոտ բառերն օգտագործած Ալիևին, բայց փոխարենը «ասլան կտրած» հոխորտում է ՀՀ նախկին նախագահների վրա. Արտյոմ Տոնոյան
Նախանձ կա։ Զազրելի մի նախանձ նախկին նախագահների նկատմամբ, ովքեր ազատագրել են ու պահել Արցախը ու որոնց թշնամու ղեկավարը չի կարողացել անվանել «հարբեցող ծաղրածու»։
Ռոբերտ Աբիսողոմոնյանը, ԵԱՀԿ ֆիննական նախագահողը և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ բանագնացը քննարկել են ԵԱՀԿ գործունեությանը և համագործակցությանն առնչվող հարցեր
Մարտի 26-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ֆիննական նախագահող Վեսա Հակինենի և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ բանագնաց Թերհի Հակալայի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանը և կազմակերպության շրջանակներում ՀՀ համագործակցությանն առնչվող հարցեր։ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր գործընկերներին ներկայացրել է տարածաշրջանային
Ստամբուլում ժամանակավոր քաղաքապետ են ընտրել
Ստամբուլում ժամանակավոր քաղաքապետ են ընտրել: «Թուրքիան այսօր» լրատվական ալիքից տեղեկանում ենք, որ Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) թեկնածու Նուրի Ասլանն ընտրվել է Ստամբուլի փոխքաղաքապետ՝ քվեարկության արդյունքում ստանալով 177 ձայն։ Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից Ստամբուլի քաղաքապետարանի և Էքրեմ Իմամօղլուի դեմ սկսված «կոռուպցիոն» հետաքննության մեջ ներառվել են նաև CHP-ի պատգամավորներ Օզգյուր Քարաբաթը և Թուրան Թաշքըն Օզերը։ Երկու պատգամավորների գործերն
Լավագույն լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է. Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին
«Ազգային ճակատ». ՀՀ երկրորդ նախագահՌոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի արձագանքը Փաշինյանի ելույթին. Դրա ելույթի վերջին հատվածից ակնհայտ է, որ բանավիճելու մանիակալ չբավարարված պահանջ ունի: Լավագույն լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է: Իսկ ընդհանրապես, օղին դեղերի հետ չի կարելի խառնել։
ԱԺ օթյակներն ի սկզբանե կառուցվել են հենց լրագրողների համար. ՔՊ-ն «անվտանգության» քողի տակ օգտագործում է անվտանգության աշխատակիցներին իր շահերի պաշտպանության համար. Թաթոյան
Ազգային ժողովի օթյակներն ի սկզբանե կառուցվել են հենց լրագրողների համար, և նրանց այդտեղից հեռացնելը ոչ միայն անօրինական էր, այլ նաև նրանց մասնագիտական աշխատանքի արգելափակում` հանուն ՔՊ քաղաքական շահերի:
Արցախյան շարժման ավարտի ազդարարմամբ, այսօր ազդարարվեց հայկական պետականության լուծարման ավարտափուլի հետհաշվարկը. Հայկ Դեմոյան
Ղարաբաղյան շարժումը չշարունակելու թեզի շրջանառումն ընդամենը նպատակ ունի կոծկել ու չխոստովանել, որ հենց իրենց միջոցով այդ շարժումը փոշիացնելով, այն փոխակերպվել է Հայաստանի լինել-չլինելու հարցի:
Ինչպե՞ս փրկել Գյումրու պատմական շենքերը․ զրույց՝ ալեքպոլցի մեծահարուստ զինագործ Կարանյանների առանձնատան դիմաց
Նման ճարտարապետական գանձ չկա, ինչպիսին Գյումրին է։ Ռուս զբոսաշրջիկներից մեկը Գյումրին համարել էր Հայաստանի սև ադամանդը։ Եվ դա այդպես է, ոչ մի քաղաք Հայաստանում նման հուշարձանային համալիր չունի»,- ասում է « Մայր Հայաստան» դաշինքի թեկնածուն։
Անահիտ Մանասյանը կարևորում է պետության կողմից բնականոն և անխոչընդոտ լրատվական գործունեության ապահովումը
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է Ազգային ժողովում լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպը: Պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ լրագրողները, իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, պետք է պաշտպանված լինեն ցանկացած տեսակի անհարկի միջամտությունից կամ ճնշումից: Խորհրդարանում լրագրողների գործունեության համար սահմանված կանոնները չպետք է վերածվեն նրանց իրավունքների սահմանափակման
«Ո՞ւր ես, Դավի՛թ․ արթնացնենք մեր մեջ ապրող Դավթին»․ «Արմմոնո»-ի ոսկյա հուշամեդալը Կապանի թատրոնին
Կապանում ավարտվեց կամերային ներկայացումների փառատոնը
«Արդյունքը ամբողջությամբ հակասում է դատախազության կողմից առաջադրվող թեզին եւ որպես պաշտպանվող կողմ, մենք այս փուլը գնահատում ենք որպես հերքող ապացույցներ». Վահան Քերոբյանի փաստաբան
Ըստ մեղադրանքի՝ նախկին նախարարն իր տեղակալ Անի Իսպիրյանի եւ այլ աշխատակիցների միջոցով գնման գործընթացում ապահովել է «Սիներջի» ընկերության հաղթանակը, որի հետ կապ է ունեցել ինչպես անձամբ, այնպես էլ՝ միջնորդավորված: Սակայն մրցույթի մասնակից «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կրթության զարգացման հիմնադրամը մրցույթի արդյունքը բողոքարկել է դատարանում եւ շահել է այն: Սկզբում մեղադրանք ներկայացվել է ութ անձի, որոնց
«Քաջ նազարը» ներսում «Տերմինատոր» է խաղում՝ դրսում քսմսվում, փաթաթվում և գալարվում է Ալիևի ու Էրդողանի ոտքերին. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե մի կողմ դնենք ոչ այդքան շարքային ուրացողի նյարդային ջղաձգումներն ու այլանդակ պահվածքը և կապիտուլյանտի նախաձեռնած սարքովի հարցուպատասխանը դիտարկենք չոր տեքստի տեսանկյունից, ապա դրա ասածը հետևյալն է, եթե նախկին նախագահները ուղիղ եթեր բանավեճի չեն գալիս, ես ինձ իրավունք եմ վերապահում չանդրադառնալ, չմեկնաբանել բանակցային
Երևանն ու Աշգաբաթը բանակցում են Իրանի տարածքով դեպի Հայաստան թուրքմենական գազի ներկրման գործարքի շուրջ. «Արմենպրես»
Հայաստանն ու Թուրքմենստանը բանակցություններ են վարում «Թուրքմենգազ» պետական կոնցեռնից բնական գազի գնման գործարքի շուրջ, որի միջոցով հնարավոր կլինի թուրքմենական գազն Իրանի տարածքով հասցնել Հայաստան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում անցկացված Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։ Թումանյանի խոսքով՝ վերջին մի քանի տարիների
«Նիկոլ Փաշինյանը ժամանակին գոռում էր՝ ավազակապետություն, հիմա պետությունը սարքել են ավանակապետություն»․ «Չենք վստահում Փաշինյանի իշխանությանը» ակցիայի մասնակից
Քաղաքացիներից մեկն էլ․ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին, նշեց․ «Նրան վստահել չի էլ կարելի․ թուրքն է իրեն պահում»։
«Նիկոլը հասկացել ա, որ Մինսկի խմբի 2019 թվականի հունիսի պլանի հրապարակումը կփռի իր լեշը». Լևոն Զուրաբյանի արձագանքը` Փաշինյանին
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է. «Հիստերիկան վկա` Նիկոլը հասկացել ա, որ Մինսկի խմբի 2019 թվականի հունիսի պլանի հրապարակումը ԿՓՌԻ ԻՐ ԼԵՇԸ»:
Վոլոդյա Գրիգորյանը մնացել է համայնքի բնակիչների կողքին՝ չծախվելով ՔՊ-ին. Նաիրի Հոխիկյան
Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է. «Փարաքարում մարտի 30-ին տեղի ունենալիք համայնքապետի ընտրություններում իմ միանշանակ աջակցությունը հայտնեցի միակ սկզբունքային ընդդիմադիր թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին։ 2021-ին Գրիգորյանը միայնակ կարողացել էր հավաքել ձայների մեծամասնությունը (49%), այն դեպքում, երբ ՔՊ-ն իր վարչական լծակներով ու սպառնալիքներով հավաքել էր ընդամենը 27.5% և իրեն սպասարկող կուսակցությունների աջակցությամբ էր կարողացել վերցնել ղեկավարումը։ Հետագա 4
Մխիթար Հայրապետյանը կարևորել է մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցությունը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն այցելել է Yandex Armenia. քննարկվել են համատեղ համագործակցության հնարավորություններն ու ծրագրերի իրականացումը
«Նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, որ կբողոքի վերին ատյաններ, բայց… Թեթև տարեք, դա հին իջևանյան ադաթ ա». Մուսինյանը՝ Փաշինյանի մասին
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիշեք. նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, որ կբողոքի վերին ատյաններ, կանի արդեն պատկերացնելին ու դեռևս անպատկերացնելին: Բայց երբեք չի հրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլաններն ու Հայաստանի պաշտոնական պատասխանները, այդ թվում՝ իր կողմից մերժված 2019 թվականի պլանը: Թեթև
Արման Թաթոյանն արցախցիների վերադարձն Արցախ ոչ միայն հավանական է համարում, այլև վստահ է, որ դա լինելու է՝ հետևողական ու ամենօրյա աշխատանքի արդյունքում. Հայացքն Արցախին
«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն է։ Առաջին անգամ Արցախ է եկել ուսանողական տարիներին, իսկ 2016 թվականից սկսած՝ հաճախ էր լինում Արցախում։ Արման Թաթոյանն իր գործընկերների հետ բազմիցս է անդրադարձել Արցախում տիրող իրավիճակին, քանիցս դիմել միջազգային ատյաններ: Իրավապաշտպան Թաթոյանն արցախցիների վերադարձն Արցախ ոչ միայն հավանական է համարում, այլև վստահ է,
«Գլխավոր դատախազությանը հորդորում ենք հայտարարությունը դիտարկել որպես հաղորդում հանցագործության մասին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»
Այսօր Ազգային ժողովում՝ իրենց համար նախատեսված օթյակում, լրագրողներն ակցիա են իրականացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի և լրագրողների նկատմամբ նրա լկտի պահվածքի դեմ։ Լրագրողները պաստառներ են պարզել՝ «Ասա կներես», «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրի՛ր» գրություններով, ինչից հետո ՊՊԾ աշխատակիցները քաշքշելով հեռացրել են ակցիա իրականացնող լրագրողներին, խլել են պաստառները: Ակցիան իրականացվում էր՝ ի պատասխան օրեր առաջ
Նիկոլ Փաշինյանի հիստերիային կարձագանքեմ Սերժ Սարգսյանի մեկ այլ առիթով ասած նախադասությամբ. Հայկ Մամիջանյան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկնաբանության համար զանգահարող հարգելի լրագրողներ, Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի հիստերիային կարձագանքեմ Սերժ Սարգսյանի մեկ այլ առիթով ասած նախադասությամբ. «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»:
«Հերիք է մեր ժողովրդին փորձեք համոզել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած միակ խնդիրը արցախյան հարցն է»․ Քրիստինե Վարդանյան
«Մեր խնդիրն այն է, որ ձեր պատկերացրած իրական Հայաստանը Ադրբեջանի պատկերացրած արեւմտյան Ադրբեջանն է»։
Ես երբեք չեմ մասնակցել որևէ քարոզարշավի. Արթուր Ալեքսանյանը հայտարարություն է տարածել
Արդեն մի քանի օր է, ինչ սոցիալական ցանցերում տարածվում է հունահռոմեական ոճի հայտնի ըմբշամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն, օլիմպիական խաղերի մեդալակիր Արթուր Ալեքսանյանի և Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի լուսանկարը։ Այդ առիթով գյումրեցի մարզիկը հրապարակում է կատարել՝ գրառում կատարելով instagram-ի «սթորի» բաժնում։ «Անկեղծ ասած, իմ այս երկար ու ձիգ տարիների ընթացքում, ես երբեք չեմ մասնակցել որևէ
«Արա, եթե բան չկա բանավիճելու, վեր ընկեք տեղներդ, ձեններդ կտրեք, ես ձեզ պատերով կտամ, եւ էդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն»․ Փաշինյանը՝ նախկին նախագահներին
Իրենք ամբողջ գործն ի՞նչ է, որ իրենց կառուցած կապիտուլյացիան փաթաթեն ուրիշների, կոնկրետ իմ վզին։
«Շուշի ու Հադրութ պիտի դեօկուպացնեիք, բայց խաբեցիք մարդկանց, հիմա ընտրություն կլինի, էլի կմանիպուլացնեք»․ Գառնիկ Դանիելյան
«Քիչ առաջ ասացիք, որ եթե ժողովուրդն ուզի, ինձ կարող է հեռացնել։ Բայց եթե անգամ 100 հազարավոր մարդիկ էլ փողոցում լինեն, դուք գնացող չեք, պարոն Փաշինյան»։


















































