Երեկ՝ մայիսի 20-ին, Վանաձորի Հայքի հրապարակում ժամը 19:30-ից մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:49-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 4820 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ:
Կարդացեք նաև
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։
Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:
Իրազեկ քաղաքացիների միավորում


















































