Օրվա լրահոսը

Գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն արդարացվել է՝ «Հրանոթի արկերի» գործով. «Փաստինֆո»

ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արդարացման հիմքով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Հակոբ Ենոքյանից։ Հիշեցնենք, որ Արմեն Հարությունյանը 2022թ ձերբակալվել, ապա կալանավորվել էր, իսկ ամիսներ անց՝ գրավի դիմաց ազատ արձակվել, այսպես կոչված, դեռևս ԱԱԾ-ում քննվող «հրանոթի արկերի» գործով։ Ըստ 2022թ․ հունիսի 17-ի

Ո՞ր կողմն է պտտվելու պատմության անիվը

Դավադրապաշտական մոտեցումների դեպքում ամեն ինչ կարելի է կապել ամեն ինչի հետ «Թրամփն ընդամենը 4 տարով է եկել: Այդ 4 տարին գլորենք, դրանից հետո ամեն ինչ նույնը կլինի՝ Արեւմուտք-Արեւելք (կամ ինչպես երբեմն անվանում են՝ գլոբալ Հարավ) անզիջում պայքարով, դրանց «պրոքսի-պատերազմներով» եւ Արեւմուտքի կողմից «փափուկ ուժի» բոլոր գործիքներով»: Այդպիսի մոտեցումը ենթադրում է, որ համաշխարհային զարգացումները պայմանավորված են Թրամփի էքսցենտրիկ բնավորությամբ:

Դեսպան Տոլմաջյանը բարձր է գնահատել նաև ԱՄԿ աջակցությունը ինտեգրման և կայուն զբաղվածության ապահովման ուղղությամբ՝ մասնավորապես ԼՂ փախստականների համար

Ս․թ․ մարտի 25-ին Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ, դեսպան Հասմիկ Տոլմաջյանը քաղաքավարական հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Ժիլբեր Հունգբոյի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության առանցքային ոլորտները, որոնք ուղղված են սոցիալական արդարության, արժանապատիվ աշխատանքի և կայուն զարգացման խթանմանը: Դեսպան Տոլմաջյանն ընդգծել է աշխատանքային և

Սուրեն Պապիկյանը հետևել է քննական գործընթացին

Մարտի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության քննությունը։ Քննական գործընթացին հետևել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Դիտարկելով քննական գործընթացը՝ Սուրեն Պապիկյանն ընդգծել է գործընթացի ներդրման կարևորությունը զինված ուժերում՝ որպես բանակի պաշտպանունակության ամրապնդման առանցքային բաղադրիչ։   ՀՀ պաշտպանության նախարարություն

«Պետք է մի երկու ամիս սահման պահած լինեք, որ իմանաք, թե դա ինչի՞ համար է արվում»․ Նարեկ Ղահրամանյան

ՔՊ-ական պատգամավորը՝ սահմանային կրակոցների մասին․ Ադրբեջանը նպատակ ունի հենց ՀՀ սահմանային շրջանների բնակչությանը անհանգիստ վիճակում պահելու եւ «նսեմացնելու Խաղաղության պայմանագիրը»։

Առաջին հայացքից թվում է, թե տեղահանվածների բարոյահոգեբանական վիճակը կարելի է բավարար գնահատել

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության, հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի ակադեմիկոս Մ.Մազմանյանի անվան հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենենտ ԱՆԻ ԱՎԱԳՅԱՆԻ եւ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության, հոգեբանության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ ԱՆՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ «Տրավմատիկ հիշողությունների հոգեկան վերափոխումների առանձնահատկությունները կրկնվող տրավմաների դեպքում»

«Որ ծանոթացա նյութերին, պարզվեց՝ լուրջ բաներ են տեղի ունեցել»․ Հովիկ Աղազարյան

Հաջորդ գործը վերաբերում է ապօրինի տրված վարորդական իրավունքներին, որը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի տիրույթում է։ Հովիկ Աղազարյանը գործի նյութերին ծանոթանալիս զարմանքով հայտնաբերել է, որ մարդիկ իր անունն էլ են տվել։

Հանրությունը դեռևս տեղյակ չէ, թե ինչի մասին են այդքան շահարկվող «17 կետերը». Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը գրում է. «Տևական ժամանակ չարչրկվող «խաղաղության համաձայնագրի» մասին անդադար խոսող իշխանությունը կարծես մոռանում է մեկ կարևոր բան։ Հանրությունը դեռևս տեղյակ չէ, թե ինչի մասին են այդքան շահարկվող «17 կետերը», ինչ հարցերի շուրջ են Ադրբեջանի հետ համաձայնության եկել, և ամենակարևորը՝ ինչ ենք զիջել, որ գերմանացի դիվանագետը դա բնորոշեց որպես «խիզախ զիջումներ»,

«Նրա պոեզիան հավերժական կամուրջ է անցյալի և ներկայի, Արևելքի և Արևմուտքի միջև». Լայպցիգում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը

«Ինքնություն» խորագիրը կրող հուշատախտակի ճարտարապետ-դիզայները Հակոբ Իսկուդարյանն է, քանդակագործը՝ Ռուբեն Նալբանդյանը: Հուշատախտակում ներկայացված է տեղեկություն բանաստեղծի լայպցիգյան տարիների մասին, ինչը նաև փաստական վկայություն է առ այն, որ Ավետիք Իսահակյանը Յոհաննես Լեփսիուսի, Յոզեֆ Մարկվարտի հետ միասին եղել է հայ-գերմանական ընկերության հիմնադիրներից:

Աղասի Այվազյանը մեծ արձակագիր է, դրամատուրգ եւ հոգու պատմահայր

Հարցազրույց գրականագետ, այվազյանագետ Անի Փաշայանի հետ -Այս տարի Աղասի Այվազյանի ծննդյան 100-ամյակն է: Նա մեծ գրականություն է ստեղծել, նկարահանել է, գրել է սցենարներ հայտնի ֆիլմերի համար, նկարել է: Եվ ո՞վ է նա ամենից առաջ, գրող-հրապարակախո՞ս,  թե՞ ռեժիսոր ու սցնարիստ: -Աղասի Այվազյանն առաջին հերթին գրող է: Նա չէր կարող «գոյատեւել» առանց գրի, սակայն ֆիլմ նկարելը նրա տարերքն էր: Գեղանկարչությունը այվազյանական գրականության

«Ի՞նչ է, փող չկա՞ թոշակ բարձրացնելու համար, ուրիշ բանի համար կա, սրա համար չկա՞»․ ՔՊ-ն դեմ քվեարկեց ընդդիմության նախագծին

ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ թոշակը 100 դրամով բարձրացնելը 6 մլրդ դրամի հավելյալ ծախս է։

Կապի մեջ ենք ԱՄՆ-ի վարչակազմի հետ՝ հասկանալու, թե ինչ է հնարավոր անել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար. Արարատ Միրզոյանի հարցազրույցը «Correio Braziliense»-ին

Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը մայրաքաղաք Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկին՝ «Correio Braziliense»-ին, որը նախարար Միրզոյանը տվել էր Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում։ Հարց. Որո՞նք են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի պայմանները։ Ե՞րբ այն կյանքի կկոչվի։  Արարատ Միրզոյան. «Խաղաղության համաձայնագիրը» շատ լավ է հնչում, սակայն իրականում մինչ այժմ մեզ հաջողվել է միայն ավարտել համաձայնագրի

Աննա Վարդապետյանն ԱԺ է ներկայացրել պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Գլխավոր դատախազը Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մարտի 26-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր Դատախազը մասնավորապես նշել

«Բա իմ պաշտպանվելու իրավունքը որտե՞ղ մնաց, տիկին դատախազ»․ Հովիկ Աղազարյանը՝ Աննա Վարդապետյանին

«Դուք ոչ մի անգամ չեք հերքում գումարի ստացման փաստը, պարոն Աղազարյան, խնդրում եմ, կարդացեք ձեր ցուցմունքները։ Գումարի չափն եք վիճարկում միայն»,- ասաց Վարդապետյանը։

ԱՄՆ դատարանը ժամանակավորապես կասեցրեց «Ազատության» ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը

ԱՄՆ դատարանը ժամանակավորապես կասեցրել է «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը՝ բավարարելով ռադիոկայանի պահանջն ընդդեմ ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM),  հայտնում է «Ազատություն»-ը: Դատարանի որոշմամբ, մինչև գործի վերաբերյալ բուն լսումները, որոնք նախատեսված են մոտակա շաբաթներին, գործակալությունը պետք է ձեռնպահ մնա «Ազատության» փակմանն ուղղված քայլերից։ Դատարանի որոշումը վերաբերում է նաև գործակալության գործադիր տնօրենի պաշտոնակատարի ավագ խորհրդական Քերի

Փաշինյանը կստորագրի՞ Մոսկվայում

Պուտինը կցանկանար մայիսի 9-ին Փաշինյան-Ալիեւ հանդիպում եւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրում կազմակերպել Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի տարածքում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, սակայն Երեւանի դիրքորոշումն անորոշ է: Այս հայտարարության հեղինակը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն է, որն անցյալ տարի հունվարին այս գնահատականը հնչեցրեց` դիվանագիտական տարվա արդյունքներն ամփոփող ճեպազրույցի ժամանակ։ «Այն, որ Ադրբեջանը պատրաստ է այն ստորագրել ռուսական

«Ադրբեջան. պատանդ վերցնելը». Բրիտանիան Բաքվին կոչ է անում ապահովել ձերբակալված հայերի արդար դատավարությունը, ապահով պայմաններ ստեղծել նրանց համար

Բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, լորդ եպիսկոպոս Ֆիլիպ Մաունսթիվենը դիմել է ՄԹ ԱԳՆ-ին՝ խնդրելով մեկնաբանել Բաքվում հայերի շինծու դատավարությունները։ Լորդերի պալատի անդամը հարցեր է ուղղել կառավարությանը՝ միջազգային գործընկերների հետ ի՞նչ քայլեր են ձեռնարկում՝ ապահովելու, որ Ադրբեջանը կատարի միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև ի՞նչ են նրանք ներկայացրել Ադրբեջանի կառավարությանը 2023 թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից պատանդառված

«Հովիկ Աղազարյանը 200-300 հազար դոլարի դիմաց համաձայնել է աջակցել կեղծ փաստաթղթերով գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու գործընթացին»․ դատախազի միջնորդությունը

«Արամ անունով քաղաքացին 2024 թվականի հունվարին դիմել է Հայկ Նազարյանին՝ հայտնելով, որ 2021 թվականին մաս-մաս, ընդհանուր 23 հազար դոլար եւ 300 հազար դրամ է տվել Հովիկ Աղազարյանին՝ իր օգտին գործողություններ կատարելու համար»։

Ucom-ը միանում է «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումին

Ucom-ը, լինելով նորարարական և տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրերի ակտիվ աջակից, հայտարարում է «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումին միանալու մասին։ «Մարզերի երեխաները մարզերում» կազմակերպության կողմից անցկացվող միջոցառումը տեղի կունենա մարտի 29-ին Տաշիրի մշակույթի կենտրոնում։ Ոչ միայն Ucom-ն աջակցում է միջոցառման կազմակերպմանը, այլ նաև ընկերության աշխատակիցներն ակտիվորեն մասնակցում են աշխատանքներին՝ որպես մենթոր, պանելային քննարկման մոդերատոր և այլն։

Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ փորձում է զսպել Թուրքիա-Ադրբեջան դաշինքին՝ Հայաստանի վրա նոր հարձակում սկսելուց. Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Երեկ Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը։ Հանդիպման արդյունքներով ամերիկյան կողմի տարածած կարճ հաղորդագրության մեջ նշված է. «Պետքարտուղարը խնդրել է Թուրքիային՝ աջակցելու Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղությանը»։ Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ փորձում է զսպել Թուրքիա-Ադրբեջան դաշինքին՝ Հայաստանի վրա նոր հարձակում սկսելուց։ Օրեր առաջ

Եվրաքվեն պետական մակարդակով խաբեություն է և ծաղր ժողովրդավարական արժեքներ դավանող հայ ժողովրդի հանդեպ. «ՀայաՔվե»

Հայաստանը ինտեգրացիոն մեկ այլ կառույցի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է, և մնալով այդ կառույցի կազմում և միաժամանակ սկսելով մեկ այլ Միությանն անդամակցության գործընթացի իմիտացիա՝ գործող քաղաքական ռեժիմը գնում է հերթական վտանգավոր արկածախնդրության՝ դրա թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական հետևանքներով։

ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի աջակցությունն է խնդրել Հարավային Կովկասում և Ուկրաինայում խաղաղության հաստատման համար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, քննարկել են անվտանգության և առևտրի առանցքային հարցերի շուրջ համագործակցությունը։ Պետդեպարտամենտի հաղորդագրությունում նշվում է նաև, որ պետքարտուղարը Թուրքիայի աջակցությունն է խնդրել Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար։ Պետքարտուղար Ռուբիոն հանդիպմանը նաև իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում վերջին ձերբակալությունների և բողոքի ցույցերի վերաբերյալ։

Հայաստանյան իշխանության քաղաքական վարքագիծն Ադրբեջանին նոր արկածախնդրության է մղում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Եթե մի երկրում առաջին դեմքերի մակարդակով անընդհատ Ադրբեջանին հավաստիացնում են, որ օկուպացված, խլված տարածքները ռազմական ճանապարհով հետ բերելու նպատակ չունեն, բնական է, որ Ադրբեջանը կկրակի էլ, ագրեսիայի էլ կդիմի, նոր տարածքներ էլ կխլի: Ու սրանք ինքնիշխանությունից ու տարածքային ամբողջականությունից ամենօրյա ռեժիմով

«Եվրոպայից հնչել են հստակ ազդակներ՝ ի աջակցություն Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի»․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին, որ այս նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումը չի փոխվել՝ դեմ են։

Իրավունք չունեմ ուրիշի ցավը սակարկության հանել: Այդ մարդու մեջ, որը փորձում է թուրքերի հետ լեզու գտնել ուրացման գնով, պակասում է մեկ ուրիշ հայի նկատմամբ խղճմտանքը. Արա Սահակյան. «Հրապարակ»

Անգամ նա եւ իր կինը երբ որոշել են զբաղվել կրթությամբ, դա էլ է ձախորդ մի ձեռնարկ՝ թե՛ իրենց կրթվածության բովանդակությամբ, թե՛ այլոց նկատմամբ իրենց քամահրական, մեծամիտ վերաբերմունքով։ Նա երբեք աչքի չի ընկել բարեկրթությամբ, որեւէ առաքինությամբ, միշտ հակադրվել է, կոնֆլիկտներ հրահրել։ Հայտնի է` մի քանի անգամ դատարաններ է ընկել։ Ինքն էր իր դռանը գրել՝ «Զգուշացեք, կրկնահանցագործ է»։ Այդ հոռի համբավը ձեռք է բերել բռնկվող, հախուռն, անկայուն խառնվածքի պատճառով։ Սա է պատկերը։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031