Օրվա լրահոսը
Կրակոցներ Գյումրիում. բժիշկները պայքարում են 27-ամյա Արտակի կյանքի համար. News.am
Ապրիլի 26-ին, ժամը 22:00-ի սահմանում կրակոցներ են հնչել Գյումրու բուլվարային թաղամասում: Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հիվանդանոց է տեղափոխվել Գյումրի քաղաքի Վարդ-բաղ 1 թաղամասի 1-ին շենքի 11-րդ բնակարանի բնակիչ, Արտակ Մարատի Անդրեասյանը մեջքի հատվածում հրազենային վնասվածքով: Հրապարակումն՝ ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:
Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշ-երեկո Ամստերդամում
Հոլանդահայ Ֆեդերացիայի (FAON) Ապրիլ 24 Կոմիտեն, 300-ամյա պատմություն ունեցող Ամստերդամի նոր վերանորոգված Հայ Առաքելական «Սուրբ Հոգի» եկեղեցու կամարների ներքո հուշ-երեկո էր կազմակերպել նվիրված Մեծ Եղեռնի զոհերի անմար հիշատակին: Երեկոն բացեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը , որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Ամստերդամի հոգևոր հովիվ Տեր Տարոն քհն. Թադևոսյանը հանդուրժողականության
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ֆինլանդիայի արտաքին քաղաքական ընկերակցության պատվիրակությանը
Ապրիլի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆինլանդիայի հեղինակավոր «Պաասիկիվի» արտաքին քաղաքական ընկերակցության պատվիրակությանը, որի կազմում էին Ֆինլանդիայի քաղաքական և հասարակական գործիչներ, դիվանագետներ և վերլուծաբաններ։ Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարբեր երկրների և տարածաշրջանների հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը, տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի
ՃՏՊ Նոյեմբերյան-Բերդավան ավտոճանապարհին
Ապրիլի 26-ին, ժամը 19.55-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 06 LO 213 պետհամարանիշով ավտոմեքենան Նոյեմբերյան-Բերդավան (Հ-26) ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Հրշեջ-փրկարարներն ուղղել, հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարացրել
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
Ապրիլի 24-ին Մարսելի Բոմոնի առաքելական եկեղեցում մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագ, որից հետո տեղի ունեցավ բազմահազարանոց քայլերթ դեպի Ապրիլ 24-ի հուշարձան` Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան Կլոդ Գոդենի, Բուշ Դյու Ռոն շրջանի Գլխավոր խորհրդի նախագահ, սենատոր Ժան Նոել Գերինիի, Մարսել Պրովանս Մետրոպոլի քաղաքային համայնքի նախագահ Գի Տեսիեի, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սըրմաքեշի
Հրանտ Մելքումյանը կարող է հաղթող դառնալ Սիդնեյում
Վաղը Ավստրալիայում ավարտվում է շախմատի «Sydney International Open 2014» միջազգային մրցաշարը, որի եզրափակչում 6,0 միավորով երրորդ տեղում ընթացող գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը սեւերով խաղալու է հոլանդացի Լյուկ Վան Վելիի հետ: Հաղթանակի հասնելու դեպքում հայաստանցի շախմատիստը կարող է շրջանցել միանձնյա առաջատար, միջազգային վարպետ Մուլթուն Լուին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ադրբեջանցին երկրորդ անգամ փորձել է ինքնաթիռ առևանգել. Haqqin.az
Կոպենհագեն-Օսլո ապրիլի 25-ի չվերթի ուղևորներից մեկը փորձել է առևանգել օդանավը՝ զգուշացնելով, որ իր բեռի մեջ ռումբ կա: Ինքնաթիռը Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում արտակարգ վայրէջք է կատարել, իսկ առևանգողին ձերբակալել էին: «Հաքքին.ազ»-ը, հղում անելով Ազատություն ռադիոկայանին, գրում է, որ այդ ուղևորը ադրբեջանցի Ռամին Մուսաևն էր: Սա ադրբեջանցու ինքնաթիռ առևանգելու առաջին փորձը չէր: 1993թ., երբ իր ընտանիքի հետ
Վազգեն Մանուկյանը ցավակցել է Կոնստանտին Օբելյանի ընտանիքին
Հայ մշակույթը հրաժեշտ տվեց մեր ժամանակների լավագույն երաժիշտներից մեկին՝ ԽՍՀՄ և Հայաստանի ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանին: Մեծ է նրա ավանդը հայ ժամանակակից կոմպոզիտորական դպրոցի կերտման, Հայաստանի պետական էստրադային նվագախմբի կայացման և զարգացման գործում: Կոնստանտին Օրբելյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ընդմիշտ կապրի սերունդների սրտում և կոգեշնչի երիտասարդ ստեղծագործողներին: Իմ և Հանրային խորհրդի անունից ցավակցում եմ
Ավանդական ուշուի երեւանյան միջազգային մրցաշարի հյուրերը՝ մրցաշարի եւ Հայոց Գենոցիդի մասին
«Դինամո» մարզադահլիճում այսօր մեկնարկած ավանդական ուշուի միջազգային 10-րդ մրցաշարի ընթացքում, որը նվիրված է 2015 թվականին նշվելիք Հայոց Գենոցիդի 100-ամյակին, Aravot.am-ը մասնակից երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ զրուցեց մրցաշարի եւ Հայոց Գենոցիդի մասին իրենց տեղեկացվածության մասին: Յազմարադ Աննամարադով (Թուրքմենիա): «Մենք 3-րդ անգամ ենք մասնակցում Երեւանում անցկացվող մրցաշարին: Շատ բարձր մակարդակի միջոցառում է: Բոլոր մասնակիցները լավ են նախապատրաստված:
Նախարարությունը կաջակցի լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցների խնդիրների իրավաչափ և արդարացի լուծմանը
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ապրիլի 25-ի երեկոյան ընդունեց Գյումրու կայարանի լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցներին, ովքեր երեկ առավոտյան գործադուլ էին հայտարարել: Նախարարի հանձնարարությամբ՝ մինչ այդ Գյումրիում գործադուլի մասնակիցների հետ հանդիպել էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի երկաթուղու վարչության պետ Արսեն Մկրտչյանը, ով լսելով մեքենավարների բարձրացրած հարցադրումները, նրանց էր փոխանցել նախարար Գագիկ Բեգլարյանի՝ դեպոյի
«Այս խորհրդարանը կոչված է վավերացնել կառավարության բոլոր տեսակի նախաձեռնությունները». Ստյոպա Սաֆարյան
«Անցած տարիների Հովիկ Աբրահամյանի փորձը ցույց է տալիս, որ մենք գործում ենք մի անձով երկիր կառավարելու հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ՀՀԿ կուսակցության ԳՄ նիստի ընթացքում որպես ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանի միաձայն ընտրվելուն, այսպես արտահայտվեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Նա կարծում է, որ տվյալ պարագայում խոսք չի կարող լինել ներկուսակցական ժողովրդավարության եւ
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ ԱՄԷ-ում
Ապրիլի 25-ին Արաբական Միացյալ էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման երեկո: Իր ելույթում ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, ներկայացնելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն ապրիլի 24-ի կապակցությամբ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ ՀՀ իշխանությունների և ողջ հայության համատեղ ջանքերը, կարևորեց պատմական արդարության հաստատմանն ուղղված շարունակական պայքարի նշանակությունը:
Արմեն Աշոտյանը վերանշանակվել է
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Արմեն ԱՇՈՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արտեմ Ասատրյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Արտեմ ԱՍԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Արմեն Գեւորգյանը մնաց տարածքային կառավարման նախարար
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բուենոս Այրեսում
Ապրիլի 24-ին Բուենոս Այրեսի հայ առաքելական Սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարում տեղի ունեցավ հոգեհանգստյան պատարագ` նվիրված Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Հոգեհանգստյան արարողությունը կատարվեց Հայաստանեաց առաքելական եկեղեցու և Հայ կաթողիկե եկեղեցու կրոնական առաջնորդների և հոգևորականների մասնակցությամբ: Պատարագին ներկա էին նաև Բուենոս Այրեսի նահանգային և քաղաքային իշխանությունների,Արգենտինայում հավատարմագրված դեսպանությունների, գիտական շրջանակների, ազգային և կրոնական փոքրամասնությունների, արգենտինահայ համայնքային
Գագիկ Խաչատրյանը նշանակվեց ֆինանսների նախարար
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Նախագահը ստորագրել է Գագիկ Խաչատրյանին ՊԵԿ-ի նախագահի պաշտոնից ազատելու հրամանը
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված կարգի 124-րդ կետը՝ որոշում եմ. Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Թուրքիայում կրոնափոխ հայության խնդիրներն ու թուրք հասարակության ընկալումները
«Մենք կրոնափոխ հայության խնդիրների մասին շատ քիչ բան գիտենք: Հայությունը, որ ապրում է մեր պատմական հայրենիքում և բռնի իսլամացվել է, այժմ գոյություն ունի և լիարժեք գիտակցում է իր ինքնությունը»,-Aravot.am-ի հարցին՝ որքանո՞վ է հրատապ կրոնափոխ հայության խնդիրների լուսաբանումը, «Թուրքական իշխանությունների վերաբերմունքը կրոնափոխ հայության նկատմամբ» թեմայով սեմինարի ընթացքում այսպես պատասխանեց «Արեւմտահայաստանի եւ արեւմտահայության հարցերի ուսումնասիրության կենտրոնի» ղեկավար
Համերգային ծրագիր՝ միայն շիրակցիների մասնակցությամբ
Ապրիլի 25 -ին Գյումրու պետական դրամատիկական թատրոնում կայացավ «Made in Shirak» համերգային ծրագիրը,որին մասնակցում էին Շիրակի լավագույն և տաղանդաշատ երգիչ-երգչուհիներ ` Մաշա Մնջոյանը, Կիմ Գրիգորյանը, Արմեն Եդիգարյանը, Մոնիկա Մանուչարովան, Սևակ Խաչատրյանը, Կարեն Աթոյանը, Պետրոս Պետրոսյանը և այլք: «Made in Shirak» համերգային ծրագիրը կազմակերպվել էր West contact պրոդյուսերական կենտրոնի կողմից: «Այս համերգի նպատակն է գյումրեցի երիտասարդ
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ղազախստանում
Ապրիլի 24-ին Արևելա-Ղազախստանյան մարզի վարչական կենտրոն Օզկեմեն քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված ոգեկոչման արարողություն, որին մասնակցեց Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը: Իր ելույթում դեսպան Սահակյանը նշեց, որ տարբեր երկրներում հայկական համայնքների գոյացումը մեկ դար առաջ իրականացված ցեղասպանության արդյունք է, և ապրիլի 24-ին աշխարհով մեկ անցկացվող ոգեկոչման արարողությունները կոչված են ապացուցելու հայ
Քաղաքապետարանում հանդիպում-քննարկում է կազմակերպվել Բաղրամյան պողոտայի վթարային շենքի բնակիչների հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի հ.15 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչների հետ: Քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Վահե Նիկոյանը, ներկայացնելով 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագրի շրջանակում վերոնշյալ շենքի խնդրի լուծման հնարավոր տարբերակներն ու լուծումները, ընդգծել է, որ քաղաքապետարանը պատրաստ է լսելու և քննարկելու
«Մենք գործ ունենք ոչ թե ռուս-ուկրաինական խնդրիր հետ, այլ ռուս-ամերիկյան հակամարտության հետ». Արամ Մանուկյան
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Արամ Մանուկյանը արտահայտեց այն կարծիքը, որ Ուկրաինայում տիրող քաղաքացիական անհանգստությունների մասին խոսելիս պետք է հասկանալ, որ գործ ունենք ոչ թե ռուս-ուկրաինական խնդրի հետ, այլ ռուս-ամերիկյան հակամարտության հետ: «Որպեսզի կարողանանք հասկանալ՝ ինչպիսի զարգացումներ են հնարավոր Ուկրաինայում, պետք է փորձենք հասկանալ հիմնական դերակատարների՝ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահեկան զարգացումների տրամաբանությունը: ԱՄՆ-ի համար
Եվրամիությունն անցնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլին. ИТАР-ТАСС
Եվրամիությունը ապրիլի 28-ին մտադիր է ընդլայնել ռուս քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցները, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել է ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության աշխատակիցներից: «ԵՄ երկրների դեսպանները կհանդիպեն երկուշաբթի՝ ապրիլի 28-ին, Բրյուսելում, որպեսզի հաստատեն պատժամիջոցների «երկրորդ փուլի» ցանկը , որը նախատեսում է ԵՄ մուտք գործելու արգելք և անդամ երկրների տարածքում ունեցած հաշիվների սառեցում», – ասել է լրատվականի աղբյուրը: Այս պահին այդ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում և պատրաստակամություն է հայտնում աջակցել վարորդներին
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի «Վարչական պատասխանատվություն չկիրառելու մասին» Հ. 383-Ա որոշմամբ սահմանվել է, որ այն տրանսպորտային միջոցի (միջոցների), որոնց համար ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր երբևէ չի կնքվել ու այդ տրանսպորտային միջոցով կատարված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված իրավախախտումից
Շարմազանովը՝ Քոչարյանի հայտարարության մասին. «Սերժ Սարգսյանը գրեթե երբեք չի շփոթվում»
Այն դիտարկմանը, թե կառավարություն հետ են գալիս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կադրերը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Կառավարությունում հիմա Հանրապետական կադրերն են: Ե՛վ 1998 թվականին, ե՛ւ 2003 թվականին նախագահ Քոչարյանի հիմնական հենարանը եղել է Հանրապետական կուսակցությունը, եւ պետք չէ զարմանալ, որ ՀՀԿ ներկայացուցիչները աշխատել են այդ կաբինետում»: Ըստ նրա՝ նորություն չէ կուսակցության եւ պարոն
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վաշինգտոնում
Վաշինգտոնի Հայ առաքելական եկեղեցիների հոգևոր առաջնորդների, ամերիկահայ համայնքային կազմակերպությունների և Վաշինգտոնի ու շրջակա նահանգների հայ համայնքների ներկայացուցիչները ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ մասնակցեցին Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված ավանդական ոգեկոչման արարողությանը: Հայ համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղկեպսակներ զետեղեցին հուշարձանի մոտ, որից հետո Վաշինգտոնի Հայ առաքելական Սուրբ Մարիամ Աստվածածին և Սուրբ Խաչ եկեղեցիների հոգևոր առաջնորդների
ԱՀԹ Ս. Հովհաննես Մկրտչի անունը կրող եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ
Այսօր՝ ապրիլի 26-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը: Այդ առթիվ Արարատյան Հայրապետական թեմի Ս. Հովհաննես Մկրտչի անունը կրող եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: Երևանի Կոնդի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը Տ Շմավոն քահանա Ղևոնդյանն էր:
Գալուստ Սահակյանն ընտրվել է միաձայն
Այսօր՝ ապրիլի 26-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ նիստի ընթացքում միաձայն որոշեցին ապրիլի 28-ին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ներկայացնել իրենց թեկնածու ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին. «Բոլորս համոզմունք հայտնեցին, որ պարոն Սահակյանն իր փորձով, իր գիտելիքներով, պառլամենտական աշխատանքի իմաստությամբ լավագույնս կարող է ղեկավարել Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմինը»: Էդուարդ Շարմազանովն
Սեյրան Օհանյան. «Վախենում եմ, երբ մտածում եմ, որ զենք ենք վստահում ինքնասպանության հակում ունեցող էմոյի» (Տեսանյութ)
«Ես եւ Պաշտպանության Նախարարությունն ենք այսօր կրում զինվորի հոգեկան եւ ֆիզիկական առողջության պատասխանատվությունը: Ուստի , ուղղակի պարտավոր ենք պատկերացնել քայքայիչ պաշտամունքների եւ ենթամշակույթների տարածման ընդգրկումն ու հատկապես հետեւանքները դրանց հետեւորդների եւ մյուս զինվորների համար»,-այսօր տեղի ունեցած «Քայքայիչ պաշտամունքները և փողոցային արատավոր բարքերը որպես պաշտպանունակության սպառնալիք» թեմայով գիտագործնական կոնֆերանսին իր ելույթում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան


















































