Օրվա լրահոսը

«Սամվել Կարապետյանը երկկողմանի թոքաբորբով գտնվել է քրեակատարողական հիմնարկում, և դա չի ախտորոշվել»․ Արամ Վարդևանյան

Դուք պատկերացնո՞ւմ եք պայմանները, և մեկ բողոք սրա վերաբերյալ Սամվել Կարապետյանի կողմից չի եղել։ Մեր կողմից գրություններ գրվել ենք, և պաշտոնատար անձինք, որոնք բժշկական ստուգում պետք է ապահովեին, գրություններով հայտնել են, որ զննել են, ոչ մի առողջական խնդիր չեն հայտնաբերել։ Ո՞նց կարող են այդ մարդիկ բժիշկ կոչվել կամ պաշտոնատար անձ։

Էրդողան․ Չենք կարող թույլ տալ, որ Հալեպում թուրքերի, արաբների և քրդերի միջև եղբայրությունը խաթարվի

Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերից ազատվելը կարևոր քայլ է Սիրիայում կայուն խաղաղության ու անվտանգության հաստատման ուղղությամբ. Էրդողան

Արթիկի, Արագածի ճանապարհներին բուք է։ Մեղրու լեռնանցքում և Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում

Հունվարի 13-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Մեղրու լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի, Արագածի, Արթիկի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Անհասկանալի էր նաև, թե ինչո՞ւ է հայկական կողմը շատ արագ վերադարձնում ադրբեջանցի զինծառայողներին. Վիտալի Մանգասարյան

Եղել են նաև միջադեպեր, երբ ադրբեջանական զինծառայողներ են անցել ՀՀ տարածք, որից հետո մեր դիրքապահների կողմից վնասազերծվել են, և այդ ժամանակ շատերիս համար անսպասելի արագ վերադարձվել ադրբեջանական կողմին, այն պարագայում, երբ Բաքվում գերության մեջ էին գտնվում մեր եղբայրները:

Գյումրիում գնացքով անցնելիս, որտեղից երևում էր Կարսը, Սարիբեկն իր թոռանն ասել է՝ երեք բարդիներից այն կողմ իր տունն է. քույր ու եղբայր՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածներ

Սարիբեկ և Սոնա Թորոսյաններ՝ քույր ու եղբայր 1915-1923 թթ․ Հայոց ցեղասպանությունը վերապրածներ. Կարսի մարզի Ճալա գյուղ Կարսի մարզը հնում Այրարատ աշխարհի Վանանդ գավառի կազմում էր։ Կարս քաղաքը 928 թ․ դարձել է Հայաստանի մայրաքաղաքը։ Հետագա դարերում մշտապես եղել է սելջուկ-թուրքերի, մոնղոլների նվաճումների, 16-18-րդ դարերում՝ պարսկա-թուրքական պատերազմների, 1828-1829 և 1853-1856 թթ․՝ ռուս-թուրքական պատերազմների ներքո։ Ի վերջո, 1877-1878

Առաջին անգամ Հայաստանում․ արժեթղթերի թողարկում՝ ոչ առևտրային կազմակերպության կողմից

 13․01․26, Երևան․ ԱՏՁՄ․ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ/UATE) թողարկել է ՀՀ դրամով տարեկան 13% եկամտաբերությամբ 1,5 միլիարդ դրամի արժեթղթեր՝ դառնալով արժեթուղթ թողարկած առաջին ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանում։ Ինչպես նշել է ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանը արժեթղթերի թողարկման կապակցությամբ գործարար համայնքի ներկայացուցիչներին ուղղված իր խոսքում, հայկական օրենսդրության այն դրույթը, որը թույլ է տալիս հասարակական, ոչ առևտրային կառույցներին

Չի կարող լինել այնպիսի գերատեսչություն, որտեղ թվայնացումն առաջնահերթությունների ցանկում չէ. Փաշինյան

«Տեսանելի ապագայում չեմ տեսնում իրավիճակ, երբ մենք ասենք լավ՝ եկեք թվայնացումն այլևս հանենք առաջնահերթությունների ցանկից և դարձնենք սովորական պլանային միջոցառում»

Հատկապես հոգևոր դասի հասցեին հնչեցված քննադատությունները փոքր ինչ սանձենք

Սոցհարթակներում, և ոչ միայն սոցհարթակներում, հաճախ ենք հանդիպում հայրենադավ տիրադավների հասցեին հնչող այսպիսի արտահայտություններ․ «թքեմ դրանց օծումի վրա էլ, դրանց սքեմի վրա էլ, դրանց կարգի վրա էլ» և այսպես շարունակ ու ավելի կոպիտ ու ծայրահեղական արտահայտություններ, որոնք ոչ մի դեպքում հայ քրիստոնյան չպետք է իրեն թույլ տա անել ո՛չ միայն կարգի մեջ մնացող, այլ նույնիսկ արդեն իսկ կարգալույծ հռչակված հոգևորականների հասցեին։

Ահազանգ իրավապահներին. գողացել են Ֆրանսիայի դեսպանատան աշխատակցի ավտոմեքենայի կարմիր պետհամարանիշը

Ձեռնարկվում են միջոցառումներ արարքը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Վանաձորի բնակիչը իրեն փայտանյութ տրամադրելու դիմաց կաշառք է տվել «Հայանտառ»-ի պահեստապետին. 4 անձի վերաբերյալ վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի պահեստապետը, իր իշխանական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, Վանաձոր համայնքի բնակչի և նրա որդու օգտին թողտվություն կատարելու, այն է՝ տվյալ մասնաճյուղից սահմանված չափից ավել փայտանյութ տրամադրելու դիմաց 2025 թվականի հուլիսին կաշառք է ստացել նրանցից: Նախաքննությամբ պարզվել է նաև, որ վերը նշված

Պապոյան. Կառավարությունը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ

«Շատ կարևոր  է, որ սահմանամերձ հատվածներում ստեղծվեն որոշակի լոգիստիկ կարողություններ՝ մասնավորապես մաքսային պահեստներ, մաքսային տերմինալներ և լոգիստիկ կենտրոններ»

Արթիկն ու Անին նոր ոստիկանապետեր ունեն․ ովքե՞ր են նրանք

Մամուլում նրա անունը հաճախակի է շրջանառվում՝ որոշակի աղմկոտ սպանություններ չկանխարգելելու քննադատությամբ, մասնավորապես նրա պաշտոնավարման օրոք տեղի է ունեցել Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն պատկանող գազալցակայանում սպանությունը, անցած տարվա ապրիլի 24-ին Էջմիածնի հրապարակում էլ խմբակային ծեծկռտուք էր տեղի ունեցել,

«Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրեն Ավետիք Դալլաքյանից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1 միլիոն դոլարին համարժեք դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունվարի 9-ի վճռով՝ բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցն ընդդեմ Ավետիք Դալլաքյանի. դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, Ավետիք Դալլաքյանից հօգուտ պետության կբռնագանձվի 1.600.000 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 612.000.000 դրամ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2024 թվականի հոկտեմբերի 14-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Մասիս»

«ՀՀ-ն ավելի շատ հնարավորություն ունի դառնալու անվտանգության և համագործակցության խաչմերուկ, քան այսպես կոչված խաղաղության խաչմերուկ»․ Արտակ Զաքարյան

Ըստ Արտակ Զաքարյանի՝ իշխանությունը խաղաղության խաչմերուկ է կառուցում այնտեղ, որտեղ ռազմական լուրջ բախումներ են հնարավոր։

«Աշխատանքից ազատել եմ ՊՆ համակարգի բոլոր այն ծնողներին, ովքեր ունեն այլ երկրի քաղաքացի զավակներ»

Նա նշեց,որ անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ դա չի կարող տարածել նաեւ հիվանդություն ունեցողների նկատմամբ․ «Բայց ամեն դեպքում կասկածի որդը շարունակում է ինձ ներսից կեղեքել եւ ճնշել, որպեսզի ես նրանց նկատմամբ նույնպես ուշադիր լինեմ»։

«Զանգեզուրի միջանցքը կարող է գործարկվել մինչև 2030-ը». թուրք նախարար

«Անցած տարի սկսել ենք Կարս-Իգդիր-Արալըկ-Դիլուջու երկաթգծի շինարարությունը, որը կարևոր է Զանգեզուրի միջանցքի համար, Ադրբեջանն էլ է Նախիջանի հատվածում աշխատանքներ իրականացնում»,- ասել է թուրք նախարարը։

«Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ մղվող կեղծ օրակարգին՝ այսպես կոչված խաղաղության խաչմերուկին, կա այլընտրանք»․ Արմեն Աշոտյան

Ըստ Արմեն Աշոտյանի՝ ՀՀ իշխանությունները հիմա էլ հրամցնում են «Սյունիքը տանք, հանգիստ ապրենք» թեզը․ ակնհայտ է, որ տալով հանգիստ ապրել չենք կարող։

«2025-ին բանակում սպանության դեպք, երբ մարդը մարդուն սպանում է, չենք ունեցել․ սա աննախադեպ է երրորդ Հանրապետության պատմության մեջ»

Նախարարն ասաց, որ 2025-ին բանակում ծառայության հետ կապված 6 մահվան դեպք է արձանագրվել, 2024 թվականի համեմատ մահացության դեպքերը պակասել են 40 տոկոսով։

Շանտաժի իշխանությունն ու Հայ Առաքելական եկեղեցին. Նարեկ Սամսոնյան

Եկեղեցին միակ կառույցն է, որ Ամենայն Հայոց Հայրապետի առաջնորդությամբ դիմադրում և ուղղակի ջախջախում է շանտաժի գործիքակազմը: Ռեժիմի շանտաժն աշխատում է միայն եկեղեցական կանոնները դավաճանածների պարագայում

Իշխանությունները մտադիր են ռուս սահմանապահներին հեռացնե՞լ հայ-թուրքական սահմանի «Ախուրիկ» անցակետից. Civilnet

Civilnet. Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են մոտ ժամանակներս հեռացնել ռուս սահմանապահներին հայ-թուրքական սահմանին գտնվող «Ախուրիկ» անցակետից։ Ըստ տեղեկությունների՝ որոշումն արդեն կայացված է, և այնտեղ նոր դրոշակաձող է տեղադրվել։ Նա, սակայն, որևէ տեղեկություն չուներ ռուս սահմանապահների հեռացման մասին։ Ախուրյանի համայնքապետարանի ղեկավար Զավեն Մանուկյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ անցակետում օրեր առաջ հայկական

«Այդ որ դաշնակիցը պիտի աճապարի գա մեզ փրկելու, բայց չհասցնի, ինչպես միշտ»․ Սուրեն Պապիկյանի ակնարկը Ռուսաստանին

«Մովսես Հակոբյանը գուցե ունենա ամոթ եւ լռի։ Ես հորդորում եմ լռել ու ծպտուն չհանել, որովհետեւ դա իրենց գործունեության հետեւանքն է, որի պատասխանատվությունն ամբողջությամբ փորձում են բարդել միայն մեզ վրա»։

Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ. վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2022 թվականի նոյեմբերին ՀՀ մարզերից մեկի անչափահաս բնակիչը կարևոր տվյալ հայտնելու պատրվակով հանդիպել է մեկ այլ անչափահաս բնակչուհու հետ, որի  ժամանակ բռնություն գործադրելով վերջինիս նկատմամբ՝ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ: Բացի

«Ես չեմ պատրաստվում Ադրբեջանի հետ սպառազինության մրցավազքի մեջ մտնել, բայց ՀՀ-ն չի դադարեցնելու ռազմական տեխնիկայի գնումն ու բանակի արդիականացումը»

«Չեմ կարծում, որ հիմա մեր այս պահի քաղաքականության ու իրականության մեջ կա դիսոնանս, որտեղ մենք պետք է պլան բ կամ պլան գ քննարկենք ու գնահատենք։ Կարծում եմ՝ ամեն ինչ գնում է այնպես, ինչպես մենք կանխատեսում ենք»։

Հույս ենք հայտնում, որ նոր ձեւավորվող շարժումն ընդդիմադիր դաշտում կունենա իր տեղը եւ դերը. Իշխան Սաղաթելյանը՝ «Մեր ձեւով»-ի մասին

Սամվել Կարապետյանն էլ քաղբանտարկյալ է եւ այս իշխանությունների կողմից ապօրինաբար է հալածվում

Շիրակի մարզում այն ՊՈԱԿ-ները, որոնք տնտեսված գումար են ունեցել, պարգևավճար են տվել. ավելի քան 443 մլն դրամը բաշխվել է 4620 աշխատակցի

Պարգևավճար ստացել է 3085 մանկավարժ, 1535 վարչական և սպասարկող անձնակզմի ներկայացուցիչ, այդ թվում 141 մշակույթի և սպորտի բնագավառի աշխատակից։

Պարգեւավճարն ուղղել ենք տարբեր սոցիալական ծրագրերի. Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» դաշինքի յուրաքանչյուր պատգամավոր անհատական մոտեցմամբ է այդ հարցը լուծել

Կյանքից հեռացել է ՀՀԿ առանցքային ներկայացուցիչ Ռազմիկ Զոհրաբյանը

Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է հայ քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) առանցքային ներկայացուցիչ Ռազմիկ Զոհրաբյանը։ Ռազմիկ Զոհրաբյանը երկար տարիներ զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ ՀՀԿ կառույցներում՝ հանդիսանալով կուսակցության գաղափարական և կազմակերպչական թևի կարևոր ներկայացուցիչներից մեկը։ Նա ակտիվ դեր է ունեցել ՀՀԿ-ի կայացման, ներքին կարգապահության և քաղաքական ռազմավարության ձևավորման գործընթացներում։ Նրա գործունեությունը հիմնականում

«Սեւ լճի տարածքում մի դիրք ունենք, որտեղ հասնելու համար մեր զինծառայողներն անցնում են ադրբեջանական դիրքի կողքով»․ Սուրեն Պապիկյան

«Խնդիրը հետեւյալն է՝ կամ պետք է այդ դիրքը թողնենք, կամ պետք է անցնենք ադրբեջանական դիրքի կողքով։ Դիրքը թողնելու պարագայում դուք ինձ պետք է մեղադրեք հայրենիքի ինչ-որ հատված զիջելու մեջ»։

Հայաստանի ինքնիշխանությունը որեւէ մեկը չի կարող թիրախավորել. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ

ՀՀ-ն թիրախավորում են Ադրբեջանից եւ Թուրքիայից, սակայն ՀՀ իշխանությունների կողմից որեւէ պատասխան չի հնչում

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031