Օրվա լրահոսը

Երբ չկա երկրորդ կարծիքը

ԱՄՆ նախագահի թիմում Իրանի պատերազմի վերաբերյալ կա երկու տարբեր կարծիք: Թրամփի սպոնսորները, տնտեսական վերնախավի որոշակի մասը վստահ է, որ պատերազմը պետք է շարունակել: Դրդապատճառները պարզ են. խոշոր բիզնեսմեններին հետաքրքրում է փողը, որը շաղկապված է նավթի հետ: Ինչպես եւ Վենեսուելայի դեպքում, նավթի «տեղաշարժերի» վերահսկումը մեծ եկամուտներ է խոստանում եւ այս դեպքում նաեւ՝ հիմնական տնտեսական մրցակցի՝ Չինաստանի

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը գերթանկարժեք հեծանիվ է վարում. «Ժողովուրդ»

Շնորհակալ եմ նաև, որ նկատել եք՝ 20 կգ նիհարել եմ։ Ավելին ասեմ՝ դեռ 10 կգ էլ նիհարելու եմ։ Ու դա արել եմ ոչ թե «պաշտոն ունենալու» համար (ինչն արդեն 8 տարի է՝ ունեմ), այլ պարզապես առողջ լինելու նպատակով։ Հիմա պատկերացրեք այն սյուրռեալիզմը, երբ որևէ ԶԼՄ կարող է նախարարին կամ պատգամավորին «մեղադրել» հեծանիվ քշելու և նիհարելու մեջ։ Համեմատեք դա նրա հետ, թե ինչում էին մեղադրում, օրինակ, 2017-ի ԱԺ պատգամավորներին

Այս բոլոր աղետները բերած Փաշինյանն ու նրան այդ բոլոր աղետաբերումների մեջ բացարձակապես աջակցած ՔՊ-ն խոսում են… «խաղաղություն բերելուց». «Փաստ»

Խաղաղությունից է խոսում այն նույն Նիկոլ Փաշինյանը, որի վարած «քաղաքականությունը» 2018-20 թվականներին հանգեցրեց նախ՝ Արցախի խնդրով ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցային գործընթացը վերջնական փակուղի մղելուն, ապա այդ գործընթացը տապալելուն, բանակցության առարկան զրոյացնելուն:

«Անթույլատրելի է եկեղեցական ծեսերի իրականացմանը պետական միջամտությունը». «Պատիվ ունեմ»-ը հայտարարության նախագիծ է ներկայացրել ԱԺ. «Հրապարակ»

Մի քանի էջանոց հայտարարության նախագծում մասնավորապես առաջարկում են արձանագրել․ «Պետություն-կրոնական կազմակերպություններ հարաբերություններում հիմնարար են չմիջամտելու սկզբունքը, խղճի ու կրոնի ազատության երաշխիքները եւ կրոնական համայնքների ինքնավարության ապահովումը»։

Գեւորգ Պապոյան. «Կամ դու կհայտարարես, որ ադրբեջանական բենզին ես բերում և փողը փոխանցում ես Ադրբեջանին, կամ չես կարողանալու վաճառել այդ բենզինը». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, թե որ ընկերության մասին է խոսքը, սակայն նախարարը հրաժարվեց պատասխանել, փաստեր և անուններ ներկայացնել։

Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացման արդյունքը երաշխավորված չէ. ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակ

Խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս կան խոչընդոտներ։ Օրինակ՝ նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը՝ հեռացնելով այն հղումը, որը նա բնութագրում է որպես Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս ներկայացնող ձևակերպում։

Պատասխան ներկայացնելու համար ՀՀ կառավարության համար սահմանվել էր եռամսյա ժամկետ՝ մինչև սույն թվականի մարտի 11-ի

2025թ․ դեկտեմբերի 11-ին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) լրագրողների անվտանգության հարթակը ահազանգել էր Հայաստանում լրագրողների՝ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ազատությունից զրկման առթիվ։ Ահազանգն առաջին աստիճանի է (Level 1), ինչը նշանակում է մեդիայի ազատության նկատմամբ ամենակոպիտ միջամտության առկայություն։

ՀՀ-ն միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վիզայի ազատականացման երկխոսություն է վարում․ կարծում եմ՝ երկար չի տևի գործընթացը․ Վասիլիս Մարագոս․ factor.am

«Այն պահին, երբ հենանիշները բավարարվեն, և մենք պատրաստ լինենք, Հայաստանի կառավարությունը, Ազգային ժողովը պետք է իրականացնեն դա։ Այդժամ մենք պատրաստ կլինենք ժամկետների մասին խոսել, բայց շատ կարևոր է, որ մենք տեսնում ենք՝ որքան են քաղաքացիները հետաքրքրված տեսնելու այս գործընթացի իրականացումը». Վասիլիս Մարագոս

«Բռնաճնշումներն ազդել են մտածողության վրա․ հասարակության 30-40%-ի մոտ զգացվում է զգուշություն՝ մի բան չասեն, հետո խնդիր առաջանա». Խորհրդային տարիներից մինչև մեր օրեր

«Մեղադրանքը՝ հայ. խորհրդային տեռորը ցեղասպանության ստվերի ներքո» խորագրով ցուցահանդեսը ժամանակագրության, փաստաթղթերի և անհատական պատմությունների միջոցով ներկայացնում է, թե ինչպես են խորհրդայնացումը և պետական տեռորը ԽՍՀՄ-ում կապված ազգային հարցի հետ, ինչպես մարդիկ դիմադրություն են ցուցաբերել խորհրդային քաղաքական նարատիվներին և ինչպես են այս իրադարձությունները հիշատակվում այսօր անկախ Հայաստանում։

Բա լա՞վ էր, որ նախկինները․․․

«Առաջիկա ընտրությունների նախաշեմին բոլոր մտահոգ ու թեկուզ մի քիչ երկրի ապագայով անհանգստացած ամեն հայ մարդ պետք է իրեն հաշիվ տա, թե ինչ հայրենիք ենք ուզում ունենալ, ինչ երազանք ենք ուզում իրականություն դարձնել, քանի որ, ինչպես Աստվածաշնչում է նշված, առանց երազանքի ու առանց տեսլականի ազգն ու ժողովուրդը ապագա չի ունենում»։

«Պարոն Փաշինյան, նայում եմ ձեր կողմից հրավիրված քննարկումը՝ արցախցիների սոցիալ խնդիրների հետ կապված…Ովքե՞ր են այդ մարդիկ». Տիգրան Պետրոսյան

«Դուք ասում եք, որ այս ընթացքում տարբեր ձևաչափերով հանդիպել եք արցախցիների հետ, կարո՞ղ եք գոնե 3 հոգու անուն տալ և նշել, թե ի՞նչ ձևաչափով եք նրանց հետ հանդիպել։ Պարոն Փաշինյան, գուցե՞ վերջ տաք այս ձևական ձևաչափերին». Տիգրան Պետրոսյան

«Իլյա Երկրորդը հավատի ուժի և զորության, իր ժողովրդի համերաշխության և միասնականության յուրօրինակ խորհրդանիշ էր». Վահագն Խաչատուրյան

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին

Ունենք տեղահանված անձանց կողմից քաղաքացիության 34576 դիմում և մերժման զրո դեպք․ Արփինե Սարգսյան

Անդրադառնալով փաստաթղթային խնդիրներին, մասնավորապես ծննդյան վկայականի բացակայության իրավիճակներին՝ նախարարը հավաստել է, որ ծննդյան փաստի հաստատման առավել դյուրին գործընթացներ են քննարկվում Կառավարությունում, այդ թվում այս ուղղությամբ դատական գործընթացը նոտարական ինստիտուտի զարգացման ճանապարհով փոխարինելու հարցը։ ՆԳ նախարարը վստահեցրել է, որ շարունակվելու են տեղահանված հայրենակիցների խնդիրների հասցեական լուծումները։

Պետական պատվերը չի կարող ինձ պարտադրել գրել այն, ինչ ես սխալ եմ համարում. Սուրեն Մանուկյան

Սուրեն Մանուկյան. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շուրջ կատարվածի վերաբերյալ իմ տրված մեկնաբանություններին եւ տարածած նյութերին արդեն երեւի ծանոթ եք: Ավելացնելու բան չունեմ, քանի որ ամեն ինչ արդեն հանրայնացվել է մամուլում, իսկ շատ բաներ նույնիսկ ես ինքս եմ իմացել ԶԼՄ֊ներից»:

«Մեր հասարակության 80%-ը վախենում է նոր հարձակումից։ Փաշինյանն արդեն երեք պատերազմ է պարտվել, և մենք պետք է կանգնեցնենք նրան». Նարեկ Կարապետյան

«Մարդկանց ավելի քան 80%-ը, ըստ հարցումների, վախենում է, որ թույլ կառավարությունը Հայաստանի համար կստեղծի նոր մարտահրավերներ, Հայաստանը թշնամու կողմից կարող է կրկին հարձակման ենթարկվել». Նարեկ Կարապետյան

Դեսպան Խաչատրյանն անդրադարձել է ապատեղեկատվության և արտաքին տեղեկատվական միջամտությունների նկատմամբ Հայաստանի դիմակայունության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերին

Մարտի 18-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորումի և Ֆրանսիայում Բրազիլիայի դեսպանության կողմից կազմակերպած՝ Տեղեկատվության և ժողովրդավարության միջազգային գործընկերության մասնակից պետությունների դեսպանների հանդիպմանը։

Թեհրանը հաստատեց, որ երկրի հետախուզության նախարարը սպանվել է

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է, որ հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը սպանվել է։ Այս մասին նա գրառում է կատարել X-ում: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը «ոչնչացվել» է գիշերային հարվածի արդյունքում:

Մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է

Հարգելի՛ երկրպագուներ, հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող լարված և անկայուն իրավիճակը՝ մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է:   Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

«ՀՀ կառավարությունը չի ներկայացնում ԼՂ հայերի շահերը, ուստի կարևոր է, որ նրանց ընտրված ներկայացուցիչներն ունենան հարթակ՝ իրենց ժողովրդի ձայնը ներկայացնելու համար»․ CSI շահերի պաշտպանության գծով տնօրեն

Ըստ Ժուել Վելդկամպի՝ իրենց նախաձեռնած №24.4259 շարժումը համապատասխանում է Շվեյցարիայի երկարամյա խաղաղարար և միջնորդական ավանդույթներին․ «Այն չի ենթադրում պատերազմ, ռազմական գործողություններ կամ տնտեսական պատժամիջոցներ։ Փոխարենը՝ առաջարկվում է ստեղծել հարթակ, որտեղ կողմերը կարող են հանդիպել որպես հավասարներ»։

«Այլևս թույլ չենք լինելու». Նարեկ Կարապետյան

«Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ կաշխատենք յուրաքանչյուր մասնագետի հետ աշխարհում, ով կկարողանա բարձրացնել մեր զինվորի անվտանգությունը․ իսրայելցի լինի՝ իսրայելցու հետ, հույն լինի՝ հույնի հետ». Նարեկ Կարապետյան

Արարատ Միրզոյանը և Աբդ Ալ-Սալամ բին Մուհամմադ Ալ-Մուրշիդին մտքեր են փոխանակել Հայաստանի և Օմանի մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթների հաստատման, մշակութային, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ

Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ ուղղված ներդրումային միջավայրի շարունակական բարելավմանը, գործարարության խթանմանը և օտարերկրյա ներդրումների ներգրավման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը։

«Մի դատիր, որ չդատվես, իշխանության պատվերը մի՛ կատարիր, ի՞նչ է արել Միքայել Սրբազանը»․ բացականչում էին ներկաները

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական խմբի պնդմամբ՝ դատարանը դիտավորյալ անտեսել է այն փաստը, որ Շիրակի թեմի առաջնորդին մեղսագրվող ենթադրյալ արարքը կատարվել է Գյումրիում։

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերը քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։

«Ադրբեջանի հետ բանակցելու են, որ Դադիվանքն ու Քելբաջարի շրջանը տան մե՞զ». Ռուբեն Ռուբինյան. «Ա1+»

Մենք երևի սխալվել ենք, որ ասել ենք, թե բոլորն ունեն հնարավորություն․ Ռուբեն Ռուբինյան

«Երևանամերձ բնակավայրերում 3 միլիոնի փոխարեն 4 միլիոն դրամի սերտիֆիկատ տրամադրելը գործնականում հանգեցնում է անշարժ գույքի գների անմիջական բարձրացման». Էրիկ Բեգլարյան

Այդ պայմաններում ՀՀ կառավարությունը պետք է կանխի գների արհեստական աճը։ Պետությունը պարտավոր է իրականացնել անշարժ գույքի գնահատում և սահմանել հստակ վերահսկողություն, որպեսզի վաճառքի գինը չգերազանցի գնահատված արժեքը. փաստաբան Էրիկ Բեգլարյան

Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում. Փաշինյանը մասնակցել է Ղարաբաղից տեղահանված անձանց նվիրված համաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովին, որը նվիրված էր Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հիմնախնդիրներին և դրանց լուծման քայլերին։

Վերանայվում է չեղարկված հարկային հաշվի փոխարեն նոր հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում ձեռք բերողի կողմից ԱԱՀ-ի գումարը հաշվանցելու կանոնը

Գործող կարգավորումներով որոշ դեպքերում ապրանքի վերադարձի մասով գործարքը ճշգրտելու հնարավորություն չկա, ինչն ավելորդ բարդություններ է առաջացնում հարկ վճարողի համար

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031