Օրվա լրահոսը

ՍԴ դատավորներին, նրանց տեղակալներին 48-46 միլիոն դրամ հավելավճարներ կտրվեն

Սրբուհի Գալյանը հստակ չասաց, թե որքա՞ն բարձրացումներ են լինելու, քանի որ կախված է դատավորի աշխատանքային ստաժից․ «Գուցե 200-300 հազար, գուցե 400 հազարի չափով, բայց ըստ տարիների»։

«Խորին ցավակցություն ենք հայտնում եղբայրական վրաց ժողովրդին՝ Պատրիարք Իլիա II-ի մահվան կապակցությամբ»

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է բարեկամ վրաց ժողովրդին` Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի վախճանի կապակցությամբ: Վրաց ժողովրդին մաղթում ենք տոկունություն և ոգու արիություն: «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի տելեգրամյան գրառումը Խորին ցավակցություն եմ հայտնում եղբայրական վրաց ժողովրդին՝ Պատրիարք Իլիա II-ի մահվան կապակցությամբ։ Այս ծանր կորստի պահին կիսում ենք ձեր վիշտը և մաղթում

«Այս պահին ներկայացված տեքստում ներածությունը չի եղել, իսկ Անկախության հռչակագրին հղումը ներածության մեջ է». Սրբուհի Գալյան

Հստակեցնող հարցին՝ ինչո՞ւ չի եղել, պատասխանեց․ «Որովհետեւ դեռ չի ամբողջացվել, ունենք մի քանի տարբերակ․․․ ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ է նշանակում՝ ո՞նց եք թերի ներկայացրել»։

Միքայել Սրբազանի առողջական վիճակը գնահատվեց բավարար, նա կշարունակի մնալ բժիշկների հսկողության տակ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, վիրահատությունից մեկ ամիս անց, այցելել էր Իզմիրլյան ԲԿ՝ բուժզննման։

«Դատարանները պետք է կանխեն իրավունքի հնարավոր խախտումը, այլ ոչ թե սպասեն, որ դատապարտյալի վիճակն ազատազրկման պայմաններում վատթարանա». Ջալալ Հարությունյանի ներկայացուցիչներ

Սահմանադրական դատարանը հրապարակել է «Ջալալ Հարությունյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին մասի, 276-րդ հոդվածի, 355-րդ հոդվածի 3-րդ մասի, 359-րդ հոդվածի 1-ին մասի, 365-րդ հոդվածի, 367-րդ հոդվածի 2–4-րդ մասերի, 381-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 4-րդ կետի եւ 3-րդ մասի, 383-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի, ՀՀ քրեական օրենսգրքի

«Կարոտե՞լ եք ձեր իսկ բռնապետությունը». Արսեն Թորոսյան

Գրեթե ամեն շաբաթ Կարեն Դեմիրճյանի անվան ՊԵՏԱԿԱՆ մարզահամերգային համալիրում քաղաքական համաժողովներ անող տարատեսակ ընդդիմադիր ուժեր, իրար հերթ չտալով, գործող իշխանություններին մեղադրում են ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ հաստատելու մեջ։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Օրենքում ձեւակերպումներից ենթադրում է, որ առողջապահական համակարգում երկու տարի վարորդ աշխատած մարդը կարող է հավակնել կառավարման հաստիքների․ Լուսինե Բադալյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էլ շարունակեց թեման՝ պնդելով՝ շրջանակը լայնացվել է հենց մասնագիտական պահանջների նվազեցման հաշվին

Ավտովթարի հետեւանքով մարդուն կյանքից զրկած անձի նկատմամբ վարույթը հինգ տարում չավարտվեց, անգամ առաջին ատյանի դատարանում

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահությամբ Գ. Գասպարյանի) վարույթում քննվող ԵԴ1 0287/01/23 քրեական գործով որդիս՝ Արման Ամրաստանի Ասատրյանը վրաերթի է ենթարկվել եւ նրան մահ է պատճառվել 2021թ. նոյեմբերի 28 -ին, ժամը 21։10-ի սահմաններում։ Վրաերթի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է միայն 2023 թ. մայիսի 16-ին եւ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Լարիջանիի կորուստը ԻՀՊԿ և պահպանողական թևի դիրքերի ամրապնդում է նշանակելու. «Իրանն այսօր»

Լարիջանին կարողանում էր համագործակցել ու լեզու գտնել Իրանի քաղաքական ու ռազմական տարբեր թևերի հետ: Բայց հենց դա 2021թ. իր դեմ օգտագործվեց:

Փորձում են խլել Բագրատ Սրբազանի տունը․ դատախազությունը հայց է ներկայացրել դատարան

Դատախազությունը հայցադիմումով պահանջում է դադարեցնել Բագրատ Սրբազանի սեփականության իրավունքը

Մեկամյա երեխային պարբերաբար ծեծել են, փորձել կյանքից զրկել. խորթ մոր նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Խաղաղություն՝ Ալիեւի «բարի կամքի» դրսեւորմամբ

Իրանական ճգնաժամի թուլացման հարցում Երեւանը որեւէ դերակատարություն ստանձնե՞լ է որպես հարեւան պետություն Փաշինյանի առաջարկը Տարածաշրջանը հայտնվել է աշխարհաքաղաքական նոր փուլում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան անցած օրերին հանդես եկան մի շարք հայտարարություններով, որոնք վերաբերում են ինչպես Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման գործընթացին, այնպես էլ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը եւ նոր

Փաշինյանի բաժանած կրծքանշանները մատակարարել է ժամանակին անբարեխիղճ մրցակցության համար տուգանված ընկերությունը. «Ֆակտոր»

«Ֆակտոր». Շուրջ կես ամիս է՝ Նիկոլ Փաշինյանը հանգստյան օրերին շրջում է ՀՀ մարզերում և ՔՊ ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում իրեն հանդիպած բոլոր քաղաքացիներին Հայաստանի քարտեզի տեսքով կրծքանշան բաժանում։ Factor TV-ն փորձել է պարզել, թե այդ կրծքանշաններն ինչ միջոցներով են ձեռք բերվել։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան ՔՊ-ից հայտնել են, որ դրանց համար վճարում է կուսակցությունը։ Կրծքանշանները ՔՊԿ-ին

Մեր տեսլականն է արեւմտահայերէնը թրթռուն պահել` իբրեւ կենդանի, ստեղծագործ եւ աշխուժ հաղորդակցութեան լեզու. «Ասպարեզ»

Այս տեսլականը իրականացնելու համար կարեւոր է քաղել Մայքըլ Մաքտենիըլի փորձառութեան խորիմաստ պատգամը: Լեզուաբան Մաքտենիըլ, որ 2005ին Թայլենտ մեկնեցաւ ախա համայնքի լեզուն փրկելու, շուտով հասկցաւ, որ լեզուի գոյատեւման նախապայմանը զայն խօսողին ապահովութիւնն ու առողջութիւնն է:

Երիտասարդն ասել է՝ ինչու է հրավառ շշեր նետել ԱԱԾ շենքի ուղղությամբ․ «Ժողովուրդ»

Դատարանում ևս նա բարձրաձայնել է իր մտահոգությունների մասին՝ հարց ուղղելով ներկաներին. «Հայրենիքը վտանգի տակ է, մի՞թե դուք չեք անհանգստանում»։

100 օր առանց լեգենդար «Մարմնի ճարտարապետի»։ Արտավազդ Սահակյանին հետմահու շնորհվեց «Ադամանդակուռ Արարատ» շքանշան

 Յուրաքանչյուր հիվանդի հետ մեռնում եմ, յուրաքանչյուր հիվանդի հետ ապրում: «Դրանք իմ խոսքերն են։ Իրոք, պետք է հիվանդի ցավն ընկալել, հասկանալ, որ կարողանաս ամոքել։ Իսկ եթե անտարբեր լինես… Ես ճանաչում եմ լավ վիրաբույժներ, բայց երբեմն՝ ոչ լավ մարդկանց, չար մարդկանց։ Մեջդ պետք է լինի լավ կերտվածքը, հոգեխառնվածքը, որ կիսես ուրիշի ցավը, այլ ոչ թե աշխատես միայն փառքի եւ փողի համար։ Սա շատ կարեւոր է»։

Ակնհայտորեն սխալ լրացված հայտարարագիր, որը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը աննկատ է թողնում. «Ժողովուրդ»

Տեսչական մարմնի ղեկավարի hայտարարագրում առկա մեծածավալ կանխիկ միջոցները (միաժամանակ տարբեր արժույթներով) ևս հարցեր են առաջացնում դրանց ծագման, շրջանառության և հաշվառման թափանցիկության վերաբերյալ։

Այդ պրոցեսը կարող ենք համարել ձախողված: Տարբեր հոգեւորականներ տարբեր վայրերում հայտարարում են, որ սխալվել են. Զարեհ քահանա Աշուրյան. «Հրապարակ»

«Եկեղեցին ապաշխարության համար իր դռները բաց է պահում: Թեպետ մենք ոչինչ չենք բացառում, չգիտենք, թե ընտրություններից հետո ինչ կարող է լինել, աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ չենք կարող ոչինչ կանխատեսել կամ բացառել, սակայն մենք ներելու կողմնակից ենք, իսկ եկեղեցու դռները մշտապես բաց են բոլոր նրանց համար, ովքեր զղջում են»

Շվեյցարիայում բողոք է ներկայացվել SOCAR-ի դեմ՝ արցախահայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու գործում դերակատարության համար

«Իրենց հայրենիքից մոտ 150,000 հայերի բռնի տեղահանումը Հարավային Կովկասում վերջին տասնամյակների լրջագույն հումանիտար ճգնաժամերից մեկն է», – ընդգծել է Չիկագոյում գործող միջազգային իրավաբան և Կոմիտեի անդամ Գառնիկ Քերքոնյանը:

Կուսակցական գործունեությունից՝ ՍԴ՝ «անաչառ դատավոր» լինելու խոստումով․ ի՞նչ է փոխվել Հայաստանում

«Իրավունքի եւ ազատության կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Վարդան Հարությունյանն այս ամենից եզրակացնում է. «Կարելի է ասել, որ երկրում ոչինչ, իհարկե, չի փոխվել»։ Aravot.am-ի հետ զրույցում պարոն Հարությունյանը գերադասեց կարճ անդրադարձ անել այս ամենին․ «Չէր էլ կարող փոխվել, քանի որ նույնն է մնացել իշխանավորի մտածողությունը, իշխանավարման ու պետության մասին իշխանավորի պատկերացումը, ըստ որի` երկիրը կալվածք է, ինքը` կալվածատեր․ ում, ինչպես, երբ ու որտեղ ցանկանա` կնշանակի, իսկ ում ցանկանա` կազատի ու կհեռացնի»։

«Բարեգործական քայլ էր». ՀՀԿ ավագանու նախկին անդամը 10 մլն դրամ է տվել «Իմ քայլը» հիմնադրամին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Հայաստանի երկրորդ խոշոր հարկատու համարվող «Մոբայլ Սենթր Արտ» ընկերությունը 10 միլիոն դրամ է փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին, որը ղեկավարում է վարչապետի տիկին (նախկին) Աննա Հակոբյանը։ «Մոբայլ Սենթր Արտ» ընկերության սեփականատեր Արթուր Պետրոսյանը քաղաքական անցյալ ունի․ դեռևս 2013 թվականից նա եղել է ՀՀԿ Երևանի ավագանու անդամ՝ լինելով նախկին իշխանության կարկառուն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

«Ներընդդիմադիր» սուր բանավեճը ձեռնտու է ՔՊ-ին

Հայ ազգային կոնգրեսի համագումարից հետո շատ բնական է, որ պիտի ակտիվանային նիկոլական քարոզիչները, որոնք իրենց դաստիարակության, ինչպես նաեւ մտավոր ու մշակութային պատկերացումների շրջանակներում պետք է թիրախավորեին Տեր-Պետրոսյանին: Բովանդակային առումով քարոզչական ճակատի այդ մարտիկների երեւակայությունը «ցրտից ու մթից» այն կողմ չի գնում: Արդյոք ՀԱԿ-ի իմ բարեկամները պե՞տք է այդ տեսակի քարոզչությանը պատասխանեն: Վստահ չեմ, որ «ցրտի-մթի»

«Ձյուն», որն ամենևին էլ հաճելի չէ․ թեփի տեսակներն ու դրանց դեմ պայքարի հիմնական միջոցները

Թեփը մաշկային հիվանդություն է, որը գլխամաշկի վրա սպիտակ կամ դեղնավուն թեփուկներ է առաջացնում։ Այն կարող է ուղեկցվել քորով ու տարածվել մազերի աճման շրջանի երկայնքով, ունքերի շրջանում, ականջների ետևում։ Թեփն, ըստ էության, սեբորեային դերմատիտի կամ մաշկաբորբի ավելի թեթև տեսակն է։ Մասնագետները կարծում են, որ թեփի առաջացման գլխավոր պատճառը մալասեզիա (malassezia) կոչվող խմորասնկի գերաճն է։ Այս տեսակի

Իրանը հաստատել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահը

Լարիջանին չափավորական գործիչ էր, ու նրա սպանությունն Իրանում կարող է նշանակել ուժային ու պահպանողական թևի դիրքերի էլ ավելի ամրապնդում։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031