Օրվա լրահոսը

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ֆիզկուլտինստիտուտի ամբիոնի վարիչի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է. վարույթն ուղարկվել է դատարան

Կաշառք ստանալու համար ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետո փոխարինվել է տնային կալանքով և գրավով՝ 10 մլն ՀՀ դրամի չափով:

Հերացի փողոցում բախվել են 4 ավտոմեքենաներ. կան տուժածներ

Հունվարի 13-ին, ժամը 08։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հերացի փողոցում բախվել են «Toyota», «Voyah», «Mercedes-Benz» և «Volt» մակնիշների ավտոմեքենաները։ «Toyota»

ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը գրին քարտ խաղարկության շրջանակում

ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը բազմազանության արտոնագրի (գրին քարտ) խաղարկության շրջանակում։ Մենք ժամանակ և անհրաժեշտ միջոցներ կտրամադրենք ԱՄՆ ազգային ու հասարակական անվտանգությունը պաշտպանելու համար։ DV-2027 ծրագրի վերաբերյալ այս պահին նոր հայտարարություններ առկա չեն։ Հավելյալ տեղեկությունների համար այցելեք՝ այստեղ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

Մտքերս Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների, հայրենիքից զրկված արցախահայերի հետ են․ Նիցցայի քաղաքապետ

«Նրանց վիճակը չի կարելի մոռանալ, և Ֆրանսիան պետք է լիարժեք մոբիլիզացված մնա նրանց ազատության համար»

Պետք է հասնել նրան, որ ամերիկացի ու եվրոպացի միջնորդները հստակ հայտարարեն․ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են օկուպացրած պահել ՀՀ ինքնիշխան տարածքը. Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր ղեկավար, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Խաղաղություն հաստատելը բացարձակ է, բայց Հայաստանի ինքնիշխան տարածքներն օկուպացիայից ազատելը չենք կարող թողնել հետագային և մոռացության մատնել: Չի կարելի ապրել մարող հույսերով, իսկ բանակցությունները չեն կարող ձևացնել, թե բռնությամբ տարածքների զավթումը գոյություն չունի: Խաղաղություն

Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել Հայաստանի, Թուրքիայի կամ Թուրքմենստանի սահմաններով լքել Իրանը

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը զանգվածային բողոքի ակցիաների, ինտերնետ հասանելիության սահմանափակումների և հասարակական տրանսպորտի աշխատանքի ընդհատումների ֆոնին: Այս մասին ասվում է Թեհրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատան կայքում տեղադրված հայտարարության մեջ, փոխանցում է rbc.ru-ն։ «Ամերիկացիներին խորհուրդ է տրվում պլանավորել կապի այլընտրանքային ուղիներ և հնարավորության դեպքում լքել երկիրը Հայաստանի, Թուրքիայի կամ Թուրքմենստանի հետ

Տեսակետները, թե իբր մեզ վախեցրել են, խոստումներ են տվել՝ անիմաստ են: 22 տարի ծառայել եմ` անտեսելով իմ առաջնորդին ուղղված մեղադրանքները. Շմավոն քահանա. «Հրապարակ»

Օրեր առաջ, մի քանի քահանաների թվում, տիրադավներին միանալու հայտարարություն արեց նաեւ Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հայր Տեր Շմավոն քհն. Ղեւոնդյանը: Ղեւոնդյանն առաջներում երբեք աչքի չի ընկել իշխանահաճո կեցվածքով, անգամ կան տեղեկություններ, որ ընդդիմադիր է եղել, քննադատել է Փաշինյանի իշխանությանը, թեպետ համացանցում նրա հարցազրույցները որոնելիս չգտանք գեթ մեկ քննադատական խոսք` ուղղված իշխանավորներին: Արդեն քանի օր

ԱՄՆ Արեւելեան հայոց թեմի հոգեւոր դասն իր զօրակցութիւնը կը յայտնէ Մայր Աթոռին

Այս դժուարին օրերուն, ԱՄՆ Արեւելեան Հայոց Թեմի ողջ հոգեւոր դասն իր անմնացորդ սէրն ու զօրակցութիւնը կը յայտնէ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ։ Գերշ. Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամեան, Առաջնորդ Գերշ. Տ. Վիգէն արքեպիսկոպոս Այքազեան հոգշ. Տ. Բաբկէն ծ. վրդ. Անուշեան հոգշ. Տ. Վազգէն ծ. վրդ. Գարայեան հոգշ. Տ.Գրիգոր ծ. վրդ.

Wizz Air-ը Բուդապեշտի օդանավակայանում կնոջն արգելել է պիջակը հագնել, այն ինքնաթիռ տանելու համար 78 եվրո է պահանջել. «Ժողովուրդ»

Պարզվում է՝ Հայաստանից մարդիկ մեկ ուսապարկով և ձեռքի անձնական պայուսակով ամխոչընդոտ թռչել են նույն Wizz Air-ի ավիաչվերթով և որևէ խնդիր չի առաջացել, բայց հետ գալուց նույն ուսապարկը արգելել են ինքնաթիռ բարձրացնել:

Պոլսո հայոց պատրիարք կմիանա՞ Վեհափառի դեմ արշավին. «Իրավունք»

«Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը տասը եպիսկոպոսների հայտարարությունից հետո այլեւս ոգեւորված չի սատարում Վեհափառ Հայրապետին։ Այս մասին Iravunk.com-ի հետ զրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը: -Հնարավոր համարո՞ւմ եք, որ նա եւս միանա տաս եպիսկոպոսներին։ -Ոչ, նրանց միանալու հավանականությունը չեմ տեսնում, բայց այլեւս նախկինի եռանդով չի կանգնելու Կաթողիկոսի կողքին։ Թեեւ

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում: Ներառված է հանդիպում ԱՄՆ պետքարտուղարի հետ

Նախատեսվում է «ԹՐԻՓՓ»-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն:

«Փաշինյանը հետեւողականորեն ցույց է տալիս, որ Արեւմուտքի համար հուսալի գործընկեր չէ»․ Դավիթ Գրիգորյանի հոդվածը

Հեղինակի խոսքով՝ Հայ եկեղեցին կենդանի է պահում Արցախի հարցը՝ պաշտպանելով փախստականների իրավունքները եւ քննադատելով կառավարությանը՝ «այդ ազգային նվաստացման համար»։

Իշխանությունը «վերցնում է» երկու կարևոր ռեսուրս՝ Եկեղեցին և ՀԷՑ-­ը. երկրորդական են դառնում սրբությունները, տնտեսական զարգացումը, առաջնայինը, թե տվյալ ինստիտուտն ինչպիսի քաղաքական շահ կարող է ապահովել ընտրությունների համատեքստում. «Փաստ»

Հայաստանում ընտրական գործընթացների վրա ազդելու նպատակով վարչական ռեսուրսի կիրառումը վաղուց արդեն դասական գործիք է, սակայն ներկա փուլում այդ մոտեցումը ստանում է ավելի ընդլայնված ու խորքային բնույթ։ Այստեղ ռեսուրս հասկացությունը այլևս չի սահմանափակվում պետական ապարատով, ֆինանսական միջոցներով կամ մեդիա դաշտի վերահսկմամբ, այլ ընդգրկում է հասարակական կյանքի այն ոլորտները, որոնք ավանդաբար դիտարկվել են քաղաքական պայքարից դուրս կամ

Կոմունալ ծախսերը միանշանակ ավելացել են. «Մեր ձեւով» շարժման անդամ

Ձմռան ցուրտ ամիսներին կոմունալ ծախսերի վճարը մեծ բեռ է մեր քաղաքացիների և մեր բոլոր հայրենակիցների համար: Ինչպե՞ս ենք լուծում այս խնդիրը: Ի՞նչ է առաջարկում պետությունը սրա հետ կապված:

Պարզվում է՝ ՀՀ բյուջեից, այսինքն՝ հարկատուների գրպանից, Փաշինյանի աշխատակազմին տարեկան հատկացվում է 65 մլն դոլար. «ՉԻ»

Եվ որևէ մեկը չհամարձակվեց առարկել Փաշինյանին, որ ախր բյուջեն ոչ թե հայտարարություն է, այլ օրենք։ Օրենքը պարտադիր է կատարման համար, իսկ «մտադրությունները» կարող են նաև չիրականանալ

Դաշնային պաշտոնյան ինչո՞ւ առանձնացրեց հայերի ներգրավմամբ խարդախությունները Կալիֆոռնիայում

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության տվյալներից տեղեկանում ենք՝ 2025-ին 16 մլն ԱՄՆ դոլար խարդախության համար ազատազրկման են դատապարտվել ինչպես Խուան Կառլոս Էսպարազան, այնպես էլ հայազգի Սուսաննա Հարությունյանը (1 տարի 3 ամիս եւ 2,822,963 ԱՄՆ դոլարի փոխհատուցում), Կարպիս Սրապյանը (4 տարի 9 ամիս եւ 3,203,574 ԱՄՆ դոլարի փոխհատուցում), Միհրան Փանոսյանը (4 տարի 9 ամիս եւ 4,680,146 ԱՄՆ դոլարի փոխհատուցում) եւ Պետրոս Ֆիչիդժյանը (12 տարի եւ 17,129,060 ԱՄՆ դոլարի փոխհատուցում)։

Նախկինում Սամվել Կարապետյանն էր պահում շատ գործիչների հայանպաստ դիրքորոշման շրջանակում. «Փաստ»

Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո Ռուսաստանում հայանպաստ դիրքորոշում ունեցող բոլոր գործիչներին ադրբեջանական համայնքը սկսում է ներքաշել իր ազդեցության դաշտ կամ գոնե հեռացնել հայանպաստ կեցվածքից:

Նախարարներն Ամանորին 7-9 մլն դրամ պարգևավճար են ստացել: Տարակուսելի է, որ պետբյուջեից վճարված այդ գումարները գաղտնի են պահվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ դեկտեմբերին ՀՀ նախարարներն ու փոխնախարարները միլիոնավոր դրամների պարգևավճարներ են ստացել, որի մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցումներին դեկտեմբերի 25-ից ի վեր Կառավարությունը չի պատասխանում. հրաժարվում են հրապարակել նախարարների և փոխնխարարների ստացած պարգևների չափը: Այսպիսով, ոչ միայն ՀՀ ԱԺ պատգամավորներն են մեծ պարգևներ ստացել՝ մոտ 3 միլիոն-ական դրամներ, այլև նախարարներն ու փոխնախարարները ստացել

Զանգվածային ցույցեր «պատարագի» տեսքով չեն ստացվում

Այսօրվա իշխանության խնդիրներից մեկը հետեւյալն է։ Փաշինյանը, որն արդեն 7,5 տարի իշխանության է, ինքն իրեն որպես պետության ներկայացուցիչ չի ընկալում, ինչ-որ առումով շարունակում է ընդդիմություն զգալ ու պարտադրում է իր թիմին եւ կողմնակիցներին դրսեւորել ընդդիմադիրներին հատուկ վարք։ Ամեն օր «մերժողական» գրառումներ անել կամ մասնակցել զանգվածային բողոքի ցույցերի, այս շրջանում՝ ընդդեմ կաթողիկոսի։ Բայց ցույցերին «պատարագի» կամ

Եկեք այն 30­-40 հազար դրամ թոշակն էլ մի տվեք թոշակառուներին: Միևնույնն է, եթե 20 հազար դրամը բան չի փոխում իրենց կյանքում, այդ 30-­40 հազար դրամն էլ բան չի փոխի. «Փաստ»

Ու ընդհանրապես, թոշակառուն ո՞վ է, որ նրա կյանքում ինչ-որ բան փոխվի: «Իրական» Հայաստանում միայն քպականների, փաշինյանական պաշտոնյաների, մի քիչ էլ՝ քպամերձների կյանքում պիտի բան էլ չէ՝ շատ-­շատ բաներ փոխվեն: Միայն նրանք պետք է հարստանան:

Չհասկացանք՝ Հայաստանի Հանրապետության դեմ հնչեցվող արտաքին սպառնալիքներին ընդդիմությո՞ւնը պիտի պատասխանի։ Բա դուք ինչացո՞ւ եք. «ՉԻ»

Իսկ եթե վաղն էլ, Աստված չանի, հանկարծ Հայաստանի նկատմամբ արտաքին ագրեսիա իրականացվի, կարո՞ղ է էլի ընդդիմության վրա «մուննաթ գաք», թե «բա ինչո՞ւ երկրի պաշտպանությունը չեք կազմակերպում, էդքան դուխ չունե՞ք»։

Սուտ 45. «Գյուղատնտեսությունը զարգանում է, գյուղացին պետության ուշադրության կենտրոնում է»

Սկիզբը՝ այստեղ: Գյուղատնտեսությունը ցանկացած երկրի հիմքն է։ Փաշինյանի իշխանությունը տարիներ շարունակ հայտարարում է, թե գյուղացին աջակցություն է ստանում, սուբսիդիաները աճել են, ծրագրերը բազմապատկվել են, իսկ գյուղը՝ «կենդանացել»։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին, կարողացավ իր թիրախը դարձնել նաև գյուղատնտեսության ոլորտն ու գյուղացիներին։ Նա խոստացավ լուծել և թեթևացնել գյուղացու հոգսը, Հանրապետության Հրապարակից նա խոստացավ գրոյացնել գյուղատնտեսական վարկերը։ Բայց

Բարձրագույն դատարանն ինքն անտեսում է օրենսդրական պահանջը. «Փաստ»

ՍԴ­-ն հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է որևէ գրություն ուղարկեր՝ կա՛մ հարցին որևէ կերպ պատասխանելու, կա՛մ «լրացուցիչ ուսումնասիրության» համար ևս 30 օրվա անհրաժեշտության մասին ծանուցելու (թեպետ դժվար է պատկերացնել, թե այդ պարզ հարցին պատասխանելու համար ինչ «լրացուցիչ ուսումնասիրություն» կարող է պետք լինել): Անցել է 17 աշխատանքային օր, սակայն ՍԴ­-ից այդպես էլ պատասխան չենք ստացել:

«Մադաթ Բաբայանի նկատմամբ առաջադրված մեղադրանքները լայնորեն դիտարկվում են որպես շինծու»

Մադաթ Բաբայանը (ծնված՝ 1952 թ. սեպտեմբերի 15-ին) ըստ բաց աղբյուրների՝ ձերբակալվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2023 թ. սեպտեմբերի 19-ին՝ Չարեքթար գյուղում, Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների ընթացքում։ Նա ներկայումս գտնվում է նախնական կալանքի տակ և դատվում է Բաքվի ռազմական դատարանում՝ ևս 14 հայ քաղաքացիների հետ միասին։ Նրան մեղադրանք է առաջադրվել «հանցավոր կազմակերպությանը տարբեր

«Եկեղեցին մեր տունն է, ընտանիքը, մեր էության մի մասնիկը ու Տիրոջ լույսը գտնելու միակ ճշմարիտ ճանապարհը»

Մենք՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի և ծուխերի երիտասարդաց միության անդամներս, մեր անմնացորդ սերն ու նվիրումն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և հավատարմությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ազգընտիր Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Մեր սիրելի հոգևոր ծնող, Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և քահանա հայրերի մեր հանդեպ ունեցած անմնացորդ

Մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակի ցույցը ցրելու գործը դատարանում է. մեղադրյալը՝ Սաշա Աֆյան

«Մարտի 1»-ի քրեական վարույթով մեղադրյալ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սաշա Աֆյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։ Քրեական վարութով հիմնավորվել է, որ Ս. Աֆյանը 2008 թվականի մարտի 1-ին կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին

Հունվարի 14-16-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով

Հանրապետությունում հունվարի 14-16-ին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ  

Ալիևը Հայաստանին մեղադրել է ժամանակին Ադրբեջանի դեմ իրականացված «ջրային ահաբեկչության» մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախագահությամբ տեղի է ունեցել Բաքվում և Աբշերոնի թերակղզում 2026-2035 թվականների ջրամատակարարման, անձրևաջրերի և կեղտաջրերի հեռացման համակարգերի բարելավման պետական ​​ծրագրի վերաբերյալ նիստ: «Այսօր մենք իրականացնում ենք ազատագրված տարածքներում խմելու և ոռոգման ջրով ապահովելու ծրագրեր: Վերջին հինգ տարիների ընթացքում իրականացվել են մի քանի կարևոր ծրագրեր: Ջրամբարները, որոնք մի ժամանակ ոչնչացվել էին Հայաստանի կողմից

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025թ. դեկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը

Ներկայացնում ենք 2025 թվականի դեկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 🧳 2025 թվականի դեկտեմբերին Հայաստան այցելել է 139,933 զբոսաշրջիկ։ 📉 Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 130,148։ 🌍 2025 թ․ հունվար-դեկտեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%)։ 📈 Ներկայացված են նաև 2025 թ․

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031