Օրվա լրահոսը

ՄԻՊ Անահիտ Մանասյանն ու ԱԺ պատգամավորը քննարկել են ապահովագրական համակարգին առնչվող առանձին խնդիրներ

Անահիտ Մանասյանը, կարևորելով առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ուղղությամբ գործադրված ջանքերը, ընդգծել է, որ այս համատեքստում պետք է երաշխավորված լինեն բոլորի իրավունքները, և ի հայտ եկող բոլոր խնդիրները պետք է լսելի լինեն ու ստանան պատշաճ լուծում։

Շնամարտ կազմակերպելու դեպք է բացահայտվել

Պարզվել է, որ Ոստան գյուղի բնակիչ 25-ամյա երիտասարդը իր և անծանոթ անձին պատկանող շան մասնակցությամբ կազմակերպել է շնամարտ և նկարահանել իր բջջային հեռախոսով:

ԱՄՆ-ն թերագնահատել է իրանական ԱԹՍ-ների արդյունավետությունը․ CNN

«Միացյալ Նահանգները պատրաստ չէր անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի մասշտաբներին», – նշվում է հաղորդագրության մեջ։

«Դատարանի դիրքորոշումից հետևում է, որ բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք պնդում էին, որ Սամվել Կարապետյանի կողմից տեսաուղերձներ հրապարակելու սահմանափակում չկա՝ ուղիղ ստում էին». Արամ Վարդևանյան

«Ցավով եմ արձանագրում այս ամենը: Դատարանն ակնհայտ ոչ իրավաչափ դատական ակտով արձանագրել է, որ այդ հարցով թույլտվություն տրամադրող մարմինը ՔՆՆԻՉՆ է (այն նույն Քննչականը, որը մեր դիմումները մերժել էր)»։

Ձգտում ենք մարդու ամենահիմնարար իրավունքին՝ վերադառնալ մեր բնիկ հայրենիք. Գառնիկ Քերքոնյան

«Ապառաժ». Մարտի 16-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի լիագումար նիստում, ելույթ է ունեցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ, միջազգային իրավաբան Գառնիկ Քերքոնյանը։ Նա իր խոսքում անդրադարձել է արցախահայության վերադարձի իրավունքին և մշակութային ժառանգության պահպանության խնդրին՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղից շուրջ 150,000 բնիկ հայերի բռնի տեղահանությունից հետո Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել նրանց անվտանգ

Թուրք երիտասարդները Բեռլինում մեծարել են Թալեաթին. «Ազգ»

Բեռլինի ոստիկանությունն արտոնել էր ոճրագործ Թալեաթի սպանության օրը նրան մեծարել:

Պապոյանը և դեսպան Մարագոսը անդրադարձել են «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման ստեղծման համար տեխնիկական աջակցությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 17-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։ 🔹 Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման և Հայաստանի կայուն տնտեսական զարգացման խթանմանն ուղղված հիմնական առաջնահերթությունները։ 🔸 Անդրադարձ է կատարվել «Հայկական բրենդի» աշխարհագրական նշման

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը․ «Միանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին: «Առաջարկ Հայաստանին» նախագիծը բաց, ազատ, վերկուսակցական հարթակ է, որը կարող է համադրել ու գեներացնել արդյունավետ ծրագրեր մեր երկրի բազմաբնույթ խնդիրների լուծման ուղղությամբ։ Այն ունակ է միավորել իրենց բնագավառներում փորձառու և հանրային վաստակ ու հեղինակություն ունեցող անհատ-մասնագետների ու պրոֆեսիոնալների, այդ կերպ իր նպաստը

Կոնֆետ հյուրասիրելու պատրվակով անչափահաս աղջկա նկատմամբ բռնի սեռական գործողություն կատարած տղամա՞րդն է կալանավայրում կախել իրեն

Արմավիր ՔԿՀ-ում կախված վիճակում հայտնաբերված տղամարդու խցում եւս երեք կալանավոր է եղել

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մարգարյան փողոցում

Մարգարյան փողոցի սկզբնամասում կանգառը կարգելվի

Քննարկվել են նաև խարդախության դեմ պայքարում ԵՄ գործընկերների հետ համագործակցության հարցերը

Կայացել է Հայաստան-ԵՄ Տնտեսական համագործակցության և այլ հարակից ոլորտների ենթակոմիտեի 5-րդ նիստը:

«Դիտորդական առաքելությունները չեն ընտրությունների խնդիրը, այդ առումով փոփոխությունները միայն դիտորդական կազմակերպությունների մասով սխալ էր»․ Վարդինե Գրիգորյան

Հայաստանի խնդրանքով ԵՄ-ի աջակցությունը Վարդինե Գրիգորյանը միջամտություն համարելը մանիպուլյատիվ բնութագրեց ու նշեց․ «Մենք խոսում ենք աջակցության մասին, որի համար դիմել է ՀՀ-ն»։

Կառավարությունը ֆինանսավորելու է 1417 տան կառուցում

Սահմանվել են 774 նոր քվոտաներ նաև այն բնակավայրերի համար, որտեղ բնակչության թվի համամասնության 10 տոկոսից քիչ տներ են կառուցվել:

«Բաքվում սեմինարի նպատակն էր ուսանողներին բացատրել հայկական ազգայնականության ձևավորման փուլերը»

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Խնդրում եմ շատ ուշադիր կարդացեք! «Ադրբեջանի Հանրապետության նախագահին առընթեր Պետական կառավարման ակադեմիայի «Արևմտյան Ադրբեջանի ուսումնասիրությունների կենտրոնի» կազմակերպմամբ անցկացվել է «Անվտանգությունը Հարավային Կովկասում՝ ադրբեջանա-հայ հարաբերությունների համատեքստում. պատմություն և արդիականություն» թեմայով գիտական սեմինար։ Ադրբեջանի պետական լրատվական «Ազերթաջ» գործակալությունը հայտնում է, որ սեմինարի հիմնական նպատակն էր ուսանողներին մանրամասն

Նորդիկ-բալթյան երկրների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Մամիջանյանն անդրադարձել է ընտրություններին Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի մասնակցության իրավունքի ապահովմանը

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը մարտի 17-ին հանդիպել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) արտաքին գործերի նախարարությունների Արեւելյան Եվրոպայի վարչությունների տնօրենների ու Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Հայկ Մամիջանյանը հյուրերին դիտարկումներ է ներկայացրել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տեղի ունեցող քաղաքական գործընթացների վերաբերյալ: Խմբակցության ղեկավարն անդրադարձել է ընտրություններին Ղարաբաղից բռնի տեղահանված

«Մոջթաբա Խամենեին ռազմական թիրախ է ԱՄՆ-ի և Իսրայելի համար». Ջոն Բոլթոն. News.am

Հարցին՝ ի՞նչ են անելու ԱՄՆ-ն և Իսրայելը, եթե Մոջթաբա Խամենեին արդեն իսկ բացառել է հանձնվելն ու խոստացել վրեժ լուծել Իրանի դեմ պատերազմ սկսելու համար, News.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդմանը տված բացառիկ հարցազրույցում Ջոն Բոլթոնը պնդել է, որ նա շարունակում է ռազմական թիրախ մնալ։ «Նա է գլխավոր հրամանատարն այժմ և լեգիտիմ ռազմական թիրախ է հանդիսանում, ինչպես և

Կարո՞ղ է տնտեսությունը համարվել կայուն զարգացող, երբ նրա աճի իրական գինը վճարվում է օդի, ջրի և առողջության հաշվին. Դավիթ Անանյան

Կարո՞ղ է տնտեսությունը համարվել կայուն զարգացող, երբ նրա աճի իրական գինը վճարվում է օդի, ջրի և առողջության հաշվին։

Մնում էր Հայաստանն ադրբեջանացման տանող խմբակն ինձ պետական մտածողության դասեր տար. Շարմազանով

«Խոսել եմ ՀՀ-ին սպառնացող մարտահրավերներից։ Մատնանշել նաեւ ռուսական կողմի թերացումների մասին։ Բայց արի ու տես, որոշ ՔՊ-ականներ անամոթաբար ելույթիս մեջ տեսել են «ՀՀ-ի դեմ մատնագրեր»»։

Վերաքննիչ դատարանը մերժել է վարչական պատասխանատվության ենթարկել Բագրատ Սրբազանին՝ hավաքներ անցկացնելու կարգը խախտելու համար

Փաստաբան Տաթևիկ Սողոյանի ֆեյսբուքյան գրառումը Վերաքննիչ դատարանը մերժել է վարչական պատասխանատվության ենթարկել Բագրատ Սրբազանին՝ hավաքներ անցկացնելու կարգը խախտելու համար. «Սրբազան պայքարի» դեմ իրավական արշավանքները ո’չ սկսվել ո’չ էլ, ցավոք սրտի, ավարտվում են տեռորիզմի տխրահռչակ մեղադրանքներով։ Բոլոր գործերի մասին առանձին խոսելու առիթներ դեռ կլինեն։ Ու մինչ 18 արդարների գործով հանրային մեղադրողները հիմնավորումներ են բերում ահաբեկչություն նախապատրաստելու

Բաքվում անհանգիստ են․ Թուրքիան ու Եվրոպան մտադիր են ադրբեջանական գազը փոխարինել լիբիականով. «Գեղարդ»

Եվրոպական միությունը (ԵՄ) որոշում է կայացրել մինչև 2027 թվականը ռուսական գազից ամբողջությամբ հրաժարվելու մտադրության մասին։ Այդ որոշմամբ սահմանվել է, որ ԵՄ երկրները պետք է բացառեն ռուսական ծագմամբ գազի ներմուծումը և մինչև 2026 թվականի մարտի 1-ը մշակեն գազամատակարարման դիվերսիֆիկացման ազգային ծրագրեր: Լիբիայի Նավթի ազգային կոմիտեն (NOC) հայտարարել է մինչև 2027 թվականը նավթի արտադրությունն էականորեն ընդլայնելու մտադրության մասին

«Ոլորտում պահպանվում են համակարգային խնդիրներ». Մանասյանն ընդունել է ՄԱԿ Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով աշխատանքային խմբին

Մարտի 17-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է մոնիթորինգային այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով աշխատանքային խմբի անդամներին։ 📢 Պաշտպանը ողջունել է աշխատանքային խմբի այցը՝ ընդգծելով, որ կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությունը իր գործունեության առաջնահերթ ուղղություններից է։ ℹ️ Քննարկման առանցքում եղել են կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնական խնդիրները, այդ

Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է նորդիկ-բալթիկ երկրների հետ համագործակցությունը

Հյուրերը հետաքրքրվել են նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացով:

Առողջապահության ապահովագրությունը եւ թոշակների բարձրացումը լրացուցիչ գնաճի են հանգեցնում․ Մարտին Գալստյան

«Գործընկերները, ովքեր գնաճը հաշվում են, վերջին երկու ամսվա ընթացքում 3 տոկոս առողջապահական ծառայությունների գնաճ են գրել»,- ասաց ԿԲ նախագահը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը դիտարկել է Ղազախստանի հանրաքվեն

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Անդրանիկ Տերտերյանը մարտի 14-ից 16-ը գործուղվել են Ղազախստանի Հանրապետություն՝ դիտարկելու սահմանադրական հանրաքվեն։ ՀՀ ԿԸՀ-ին հրավիրել էր Ղազախստանի Հանրապետության Հանրաքվեի ընտրական հանձնաժողովը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հրավիրել է գործընկերոջն ԱԺ հերթական ընտրություններին։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու ընթացիկ զարգացումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Նիստին, Անվտանգության խորհրդի անդամներից բացի, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնատար անձինք: Նիստի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու ընթացիկ զարգացումները։

Մկրտիչ սրբազանի խափանման միջոց տնային կալանքը փոխվեց վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է վարչական հսկողությամբ և բացակայության արգելքով։ Մանրամասն՝ ավելի ուշ:

«Անշարժ գույքի շուկայում ակտիվություն է նկատվում, մարդիկ հետաքրքրված են, ինչ-որ բաներ են գնում, միգուցե կապված է Իրանի զարգացումների հետ»․ Մարտին Գալստյան

«Եթե Իրանում զարգացումներ լինեն, որոնք սիրիական սցենար են մեզ նկարագրելու, բնականաբար այդ սցենարները կարող են շատ վատ ազդեցություն ունենալ Հայաստանի եւ հարեւան երկրների վրա»։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031