Օրվա լրահոսը

«Բարգավաճ Հայաստանը» դատարանի միջամտությամբ տեղեկություններ կտա՞

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 25.04.2012թ.-ին տեղեկատվություն ստանալու նպատակով գրավոր հարցում էր ուղարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին` խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 25.04.2012թ.-ի դրությամբ որքա՞ն գումար է ծախսել նախընտրական քարոզարշավ իրականացնելու համար: Ծախսած գումարներից որքա՞նն են կազմում կուսակցության սեփական միջոցները, որքա՞նը՝ կուսակցությանը կատարված նվիրատվությունների գումարը»: Կուսակցությունը ԻԱԿ-ի հարցումը թողել էր անպատասխան: Մայիսի 16-ին

«Լավ ենք արել, որ արել ենք»

ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, նկատի ունենալով Հայաստանի եւ Եվրամիության «խորացող հարաբերությունները», երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ «շատ է կարեւորում» Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի այցը Երեւան: «Այս այցը շատ բարձր մակարդակի այց է: Եվրոպական խորհուրդը Եվրամիության քաղաքական ուղղություններն ու հիմնական առաջնահերթ խնդիրներն է որոշում: Կարելի է ասել՝ հիմնական ստրատեգիական, ռազմավարական

«Հարսնաքարի» միջադեպը տուրիստների՞ն էլ «կխրտնեցնի» (տեսանյութ)

 «Հարսնաքարի» միջադեպը որքանո՞վ կանդրադառնա մեր երկրի տուրիզմի վարկանիշի վրա հարցին, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանն ասաց, որ նման ցանկացած միջադեպ, կարող է վնասել երկրի իմիջին: Մանրամասները` տեսանյութում Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Եթե Շվեյցարիան գրավիչ է բանկերով, Հայաստանը՝ իր հնավայրերով

Կարծում է ազգությամբ իտալացի, ֆրանսաբնակ հնագետը Այս տարվա հունիսի 5-ից հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության շրջանակում Էրեբունի ամրոցի միջնաբերդում վերսկսվել եւ մինչ հուլիսի 5-ը շարունակվելու են հնագիտական պեղումներն ու ուսումնասիրությունները: Դրանք թույլ կտան հասկանալ ուրարտական վերջին շրջանի բնակեցումների հերթագայությունը եւ պարզաբանումներ մտցնել Խալդի տաճարից հյուսիս բացված շերտերի թվագրման հարցերում: Ազգությամբ իտալացի, ֆրանսաբնակ հնագետ, Ֆրանսիայի «Սեն-Մարիտիմ» դեպարտամենտի պրոֆեսոր,

Գրիչ-ատրճանակը ներկայացրեց ոստիկաններին

Նոր Նորքի ոստիկանության բաժնի աշխատողները Ամիրյան փողոցի 15 շենքից բերման են ենթարկել 1983թ.ծնված Արամ Մարտիրոսյանին: Վերջինը բաժնում ոստիկանների պահանջով ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող գրիչ ատրճանակը: Ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկատվության, նա հունիսի 15-ից հետախուզվում էր դիտավորյալ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն, փամփուշտներ, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, կրելու մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

ԱԺ-ն «ջնջել» է օրենքը՝ ի վնաս բալետի

ԱՊՀ երկրներից ու աշխարհից տարբերվում ենք Ժամանակին ամերիկացի գիտնականները հաշվելով տարբեր մասնագիտությունների ծանրաբեռնվածության աստիճանը՝ եզրահանգման էին եկել, որ ամենածանր աշխատանքը բալետի արտիստինն է: Սա հասկանալի է նույնիսկ արվեստից հեռու մարդուն: Խորհրդային տարիներին բալետի արտիստը 20 տարվա բեմական կյանքից հետո՝ 40 տարեկանում անցնում էր վաստակած հանգստի, ստանալով ամենաբարձր կենսաթոշակը՝ 120 ռուբլի: Այս սկզբունքը հիմա էլ, բացի

Գեներալ Մանվելի հայհոյանքի՞ն հավատանք, թե՞ ժարգոնի դեմ պայքարելու նախագահի բարի կամքին (Տեսանյութ)

Երեկ կայացած ասուլիսում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  բարի կամք ունի՝ երկրում վերականգնելու նախկին արժեհամակարգը, պայքարելու ժարգոնի, արատավոր երեւույթների դեմ: «Առավոտը» պարոն Ջամալյանից հետաքրքրվեց՝ եթե իսկապես նախագահն ունի այդ կամքը, ապա ինչպե՞ս եք բացատրում, որ նույն նախագահի կամքով այսօր ԱԺ է մտել, օրինակ, գեներալ Մանվելը, որը հայհոյանքով է խոսում անգամ

Պարզեցին ծեծողների ինքնությունը

Հուլիսի 3-ին «Ժողովուրդ» օրաթերթի թիվ 115 համարում տպագրված  «Հայրապետյանի տղաները էլի ծեծել են» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հրապարակման մեջ նշված անձանց ինքնությունը. Սմբատը  թիվ 81 երթուղու միկրոավտոբուսի վարորդ, 1980 թ. ծնված Սմբատ Խ.-ն է, իսկ «Տոյոտայի» վարորդը՝  1965 թ. ծնված  Արայիկ Մ.-ն: Նրանք ներկայացել են ոստիկանության

Հետախուզվողին բերման են ենթարկել

Ոստիկանության Էրեբունու եւ ՃՈ Երեւանի հաշվառման-քննական բաժնի ծառայողները, համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների ծնորհիվ, Գաջեգործների փողոցի թիվ 76 շենքի մոտից բերման են ենթարկել 1969թ.ծնված Արայիկ Միտիչյանին: Նա 2001թ. նոյեմբերի 23-ից հետախուզվել է ՌԴ Մոսկվայի մարզի Կորոլյավսկիի իրավապահների կողմից՝ գողության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

«Օվիրը» «քաշել է» տուրիստներին

Մարդիկ արձակուրդ են վերցրել, տոմսեր պատվիրել եւ հյուրանոցներ ամրագրել, բայց անձնագիր չեն ստանում, որ երկրից դուրս գան Այն քաղաքացիները, որոնք ծրագրել են իրենց ամառային հանգիստն անցկացնել Հայաստանից դուրս եւ նոր անձնագրեր պետք է ստանան իրենց կամ երեխաների համար, «Օվիրի»՝ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից «քաշվել» են: Մարդիկ նախապես տեղյակ լինելով, որ նոր անձնագրերը,

Քյավառցի կինն ապակու բեկորով հարվածել է ամուսնուն

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հիվանդանոցից Գավառի ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի եւ որովայնի ձախ կեսի առաջնային մակերեսի կտրած վերքեր, մկանների վնասում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 32-ամյա մի տղամարդ, որը օպերատիվ խմբին հաղորդում է տվել, որ տանը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 24-ամյա կինն ապակու բեկորով հարվածներ է

Մեկ տրիլիոնանոց բյուջեից 10 միլիարդ դրամն ափսոսո՞ւմ են Գյումրու համար

Ազգագրագետ Արտաշես Բոյաջյանն առաջարկում է նպաստ տալու ու մարդկանց անկյալ դարձնելու փոխարեն տեր լինել այս քաղաքի արդյունաբերությանը: Ազգագրագետի կարծիքով՝ Գյումրին դատարկվելուց փրկելու համար անհապաղ անհրաժեշտ է զարգացնել արդյունաբերությունը՝ զուգահեռ կրճատելով աղքատության համար հատկացվող նպաստները: «Արտագաղթի հիմնական պատճառն ու մեր թույլ օղակը արդյունաբերությունն է, 10 միլիարդ դրամը ի՞նչ փող է 1 տրիլիոնանոց բյուջե ունեցող երկրի համար,

Դաշնակցության դեմ՝ «ներսի՞ց» եւ «դրսի՞ց»

ՀՅԴ խմբակցության քարտուղարը՝ ներկուսակցական խնդիրների մասին «Դաշնակցության ուժեղ ներկայությունը Հայաստանում հաճախ ձեռնտու չէ ոչ միայն հայաստանյան տարատեսակ ուժերի, այլեւ արտաքին ուժային կենտրոնների եւ տարբեր խմբավորումների: Բայց, փառք Աստծո, այս 120 տարիների ընթացքում, չնայած կուսակցության դժվարագույն ճանապարհին, մեր սխալներին, թերություններին ու վրիպումներին, Դաշնակցությունը կարողացել է պահել ողնաշարը՝ իր անկախությունը, ինքնուրույնությունը եւ Հայաստանին ու հայ ժողովրդին ծառայելու նպատակադրումը»,-

ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը կարծում է, որ կապիտալի արտահոսքը Վրաստան անխուսափելի է (տեսանյութ)

Պետք չէ բացասաբար նայել այն փաստին, որ այսօր մեր օլիգարխները հայկական կապիտալը տանում են Վրաստան: Նրանք իրենց բիզնեսն են ընդլայնում: Երեկ Aravot.am-ի հետ զրույցում այսպես ներկայացրեց ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, երբ հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է վերաբերում նրան, որ այսօր կապիտալի արտահոսք կա, որ շատ օլիգարխներ, այդ թվում` ՀՀԿ-ական, հայկական կապիտալը տանում են Վրաստան ու բիզնես

Քայլ՝ ճիշտ ուղղությամբ

Անկախ նրանից՝ Ռուբեն Հայրապետյանն իր նախաձեռնությամբ է վայր դրել մանդատը, թե ՀՀ նախագահն է նրան դրդել, դա, անշուշտ, քայլ էր ճիշտ ուղղությամբ: Իհարկե, Վահե Ավետյանի, նրա ընտանիքի, հարազատների համար դա, վերջին հաշվով, այնքան էլ կարեւոր չէ: Բայց մենք պիտի փորձենք վերլուծել այդ քայլի քաղաքական, հասարակական հետեւանքները: Պարզ է, որ մեկ պատգամավորի մանդատը վայր դնելով՝ օլիգարխիան

Երիտասարդ հայ աստղագետը մասնակցեց Վատիկանի «միջազգային ամառային դպրոցին»

 Հունիսի 3-ից 29-ը ընկած ժամանակահատվածում Վատիկանում տեղի ունեցավ Վատիկանի աստղադիտարանի 13-րդ միջազգային ամառային դպրոցը: Այս ամառային դպրոցների շարքը աշխարհում ամենահեղինակավորներից է նմանատիպ միջոցառումների թվում: Դրանք սկսած 1986 թվականից անցկացվում են երկու տարին մեկ անգամ, տևում են 4-ական շաբաթ, ներգրավում են 25-ական երիտասարդ և ամեն անգամ նվիրվում են աստղագիտության կարևորագույն և հրատապ թեմաներից մեկին: Այս անգամ

Դառը ճակատագիրը կրկնվեց

  Տեղեկացրել ենք, որ հունիսի 28-ի   երեկոյան, Իջեւան քաղաքի ծայրամասում, միջպետական ճանապարհի եզրին գտնվող «Մարմար» ռեստորանային համալիրում 31-ամյա Հունան Թամամյանը խնջույքի  ժամանակ  դանակահարել է  30-ամյա Խորեն Հովհաննիսյանին, որը  հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Քարի վերամշակմամբ զբաղվող Իջեւանի «Քարարտ» ընկերության արտադրության պետ Խորեն Հովհաննիսյանն  ուներ անչափահաս երկու աղջիկ, նրա կինը հղի է եւ առաջիկայում տղա է ունենալու:

ՀՀ-ԵՄ հարաբերությունների «լույսն» ու «ստվերը»

ԵՄ-Հայաստան համագործակցության մասին քննարկումները կրկին թեժացել են, քանի որ այս օրերին ՀՀ-ում է գտնվում Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը: «Հայաստանը Եվրոպայում» խորագրով գիտաժողովի ընթացքում այսօր հայաստանցի և արտասահմանցի փորձագետները քննարկեցին ՀՀ-ԵՄ համագործակցությունը՝ տարբեր տեսակետներից: Aravot.am-ը զրուցեց որոշ փորձագետների հետ՝ պարզելու համար, թե ԵՄ-ի հետ համագործակցությունն ի°նչ իրական երաշխիքներ է տալիս Հայաստանին հատկապես այն պարագայում, երբ

Չեն հավատում եւ պահանջում են

Քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները  «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքը դատապարտելու համար այսօր կրկին բողոքի երթ էին կազմակերպել: Այն սկսվեց Ազգային ժողովի դիմաց եւ այս պահին շարունակվում է դատախազության մոտ: Երթի մասնակիցները  քաղաքացիներին տեղեկացնում են հունիսի 17-ին «Հարսնաքարում» բժիշկ Վահե Ավետյանի հետ կատարվածը ու կոչ անում միանալ իրենց երթին:  Նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն ասաց, որ իրենք պահանջում են,

Հայրիկյանը համեմատում է 3 նախագահներին.« Տեր-Պետրոսյանի օրոք սպանությունները դարձել էին սովորական երեւույթ»

  «Երբ ես դառնամ ՀՀ նախագահ, մեր ժողովուրդը կհասկանա, թե ինչեր կարող եմ անել ու ինչ դերակատարություն եմ ունեցել երկրի համար, ՀՀ նախագահի պաշտոնը կվերացնեմ՝ ինքս լինելով նախագահ, երեք տարին մեկ կլինի վարչապետի եւ փոխվարչապետի ընտրությունները»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: ԱԻՄ նախագահը հայտարարել է, որ առաջիկա նախագահական ընտրություններին պատրաստվում է առաջադրվել:

Կատաղած ցուլ ֆուտբոլի դաշտում

Հուլիսի 03-ին, Ժամը 15:52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում՝ թիվ 199 դպրոցի ֆուտբոլի դաշտում, հայտնվել է կատաղած ցուլ: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով:  Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» ծառայության աշխատակիցը և կենդանաբանական այգու փոխտնօրենը: Կենդանաբանական այգու հատուկ մասնագետի կողմից կենդանին քնեցվել և տեղա­փոխվել

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԱՄՆ Անկախության օրը

Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Ջոն Հեֆերնին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց Միացյալ Նահանգների ժողովրդին՝ ԱՄՆ պետականության հռչակման և Անկախության հռչակագրի ընդունման 236-րդ տարեդարձի կապակցությամբ: *** Սերժ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Միացյալ Նահանգների Անկախության օրվա

Համաշխարհային բանկն օժանդակում է Հայաստանի հարկային վարչարարությանը՝ գործարար միջավայրի և մրցունակության բարելավման նպատակով

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատել է 12 միլիոն ԱՄՆ դոլար գումարով վարկ Հայաստանի Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի (ՀՎԱԾ) համար: Ծրագիրը կօժանդակի Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ) արդիականացնելու իր բիզնես գործընթացները, ընդլայնելու էլեկտրոնային կառավարման կիրառումը, այդ թվում՝ հարկային հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացումը, և ներդնելու հարկային պարտավորությունների կատարման առավել հասցեական, ռիսկի վրա հիմնված ռազմավարություն, որը հենվում է

Նախագա՞ հն է Հայրապետյանին ստիպել

«Եթե դա լիներ բարոյական պահանջ, դա կլիներ առանց քաղաքական հանդիպումների»,- Aravot. am-ի հարցին` պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի երեկ երեկոյան տարածած հայտարարությունը նրա բարոյական նկարագրի՞ արդյունք էր, թե՞ հասարակական ճնշման, եթե նկատի ունենանք, որ հայտարարությունը հնչեց նախագահի հետ հանդիպումից հետո, պատասխանեց «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը: Նա կարծում է, որ որպես ազգ, որպես

«Թուրքը ոչինչ է, հայ թուրքն է սոսկալի»

Գազանների ժամանակին պետք է վերջ տալ «Աշխարհն էստեղ է հավաքվել, ով ասես կա, ինչ մարդ ասես կա». այս խոսքը լսեցի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում օլիգարխի պատժիչ հրոսակների, ավելի ճիշտ՝ երկոտանի գազանների դաժան ծեծից սպանված ՀՀ զինված ուժերի մայոր, ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հուղարկավորությանը մեկնելիս։ Ասողը Վ. Ավետյանի տնից մոտ մեկ կանգառ հեռու բջջային հեռախոսով ինչ-որ մեկի

Հայրիկյանը հայտարարում է, որ անցյալ տարի նույն օլիգարխիկները, նույն թիկնապահիկների հետ իրեն են ուզել ծեծել

Մեր Սահմանադրությունը 17 տարեկան է: Այդ առիթով այսօր «Հենարան» ակումբում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը նախ մի փոքր պատմական ակնարկ կատարեց, թե «Լեւոնական, ՀՀՇ-ական Սահմանադրությունը խայտառակություն» էր. «1990-ին միայն մենք, ոչ ոք չէր հասկանում, աթոռ էին ուզում, աթոռակռիվ էին տալիս, մեր առաջարկած Սահմանադրական բարեփոխումները Ռոբերտ Քոչարյանն ինչ-որ տեղ չէր կարող չընդունել, որովհետեւ ես իր եւ Կարեն

Էթիկան եւ Նիկոլը

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից: Հրաժարման փաստի մեջ, անշուշտ, զարմանալի բան չկա, հատկապես եթե նկատի ունենանք, թե Փաշինյանն ինչպես է նշանակվել այդ պաշտոնին` «ԱԺ կանոնակարգ» օրենքի 24.1 հոդվածի 3-րդ կետի կոպիտ խախտումով, այն է` առանց պատգամավորի համաձայնության և խմբակցությունից նրա թեկնածության համապատասխան ներկայացման: Փոխարենը Փաշինյանը համաձայնել

ԱԺ 4 խմբակցություններ պահանջում են

Այսօր առավոտյան ԱԺ 4 խմբակցությունների (ՀՅ Դաշնակցություն, «Ժառանգություն», ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան») ղեկավարների ստորագրությամբ պաշտոնապես հետևյալ դիմումն է փոխանցվել ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանին:   Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան և անմարդկային հաշվեհարդարի արդյունքում սպանվել է  ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանը: Անպատժելիության մթնոլորտի արդյունք այս դեպքը հասարակության մեջ բնականորեն

Ո՞ր քաշային կարգում ո՞ր ծանրորդը կմասնակցի օլիմպիական մրցաշարին

Ի տարբերություն այլ մարզաձեւերի, ծանրամարտում օլիմպիական ուղեգրերը անհատական չեն եւ տվյալ ազգային ֆեդերացիան է որոշում, թե ո՞ր քաշային կարգում ո՞ր ծանրորդը կմասնակցի օլիմպիական մրցաշարին: Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականն աշխարհի վերջին երկու առաջնությունների հանրագումարով ձեռք է բերել Լոնդոնի օլիմպիական խաղերի չորս վարկանիշ: Եվ քանի որ այդ չորս տեղերին միանգամից հավակնում էր առնվազն յոթ-ութ ծանրորդ, որոնք

Ակցիա են անում՝ ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի (ֆոտոշարք)

Լուսանկարները՝ «Ֆոտոլուրի»

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930