Օրվա լրահոսը

«Մեկուսացված Հայաստանն» ու ԵԽ նախագահի «մեսիջները»

Այսօր մեկնարկած  «Հայաստանը Եվրոպայում» խորագրով համաժողովին, որը կազմակերպել էին Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը եւ Եվրոպական հետազոտությունների կենտրոնը, մասնակցեց նաև Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը: Նա հանդես եկավ ուղերձով, որը մասնավորապես ուղղված էր քաղաքացիական հասարակությանը: ԵԽ նախագահը նշեց. «ՀՀ-ն Եվրոպային մոտեցնելու համատեղ ծրագիրը կաշխատի, երբ ընկալվի և աջակցվի քաղաքացիական հասարակության կողմից: Այստեղ

Պալաչի գործը քննում են

Դեռեւս հունիսի 28-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ, ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, դիմել է ՀՀ կառավարությանը, ՏՄՊՊՀ-ին ու կապի եւ տրանսպորտի նախարարությանը՝ պահանջելով պարզել, թե ինչու է Գագիկ Ծառուկյանը միայն իրեն պատկանող 289 եւ 275 համարի երթուղային գծերին զուգահեռ բարեգործական երթուղի բացել։ «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ նշված բոլոր գերատեսչությունները ՀՀԿ

Հայաստանի Հանրապետությունը վերսկսել է մասնակցությունը Կոսովոյի խաղապահ առաքելությանը

Հուլիսի 6-ին Կոսովո կմեկնի հայ խաղաղապահների 35 հոգուց բաղկացած ստորաբաժանումը: Հայ խաղաղապահները տեղակայվելու են Ուրոշեվաց քաղաքի մերձակայքում գտնվող ԱՄՆ «Բոնդսթիլ» ռազմակայանում և վեցամսյա ռոտացիոն հիմունքներով խաղապահ առաքելություն կիրականացնեն «Արևելք» բազմազգ մարտական խմբի պատասխանատվության գոտում: Հայ խաղաղապահները պատասխանատու կլինեն պարեկային ծառայության իրականացման, անցակետերի անվտանգության ապահովման, զանգվածային անկարգությունների, ամբոխների կառավարման ու պահակախմբերի ուղեկցման համար: 2004 թ.-ից Կոսովոյի

Հակափաստարկներ կա՞ն

Այս տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջիկների թիվը կազմել է մեկ միլիոն 690 հազար, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում՝ մեկ միլիոն 105 հազար էր։ Ստացվում է, որ զբոսաշրջիկների թիվը այս տարվա առաջին կիսամյակում աճել է ավելի քան 50 տոկոսով։ Ցավոք սրտի, այս վիճակագրությունը վերաբերում է ոչ թե Հայաստանին, այլ մեր հարեւան Վրաստանին։ Ակնհայտ է, որ Վրաստանը քայլ

Սեյրան Օհանյանը մեկնեց Կալինինգրադ

2012թ. հուլիսի 5-ին Կալինինգրադում (Ռուսաստանի Դաշնություն) կայանալիք ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, այսօր Կալինինգրադ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի ընթացքում կքննարկվեն օրակարգում ընդգրկված ԱՊՀ շրջանակներում ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը վերաբերող քսանից ավելի հարցեր: Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ կունենա Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության

Գեներալ դելլա ռովերեների ժամանակը

1959 թվականին իտալացի հանրահայտ ռեժիսոր Ռոսելինին փայլուն էկրանավորեց «Գեներալ դելլա Ռովերե» վիպակը։ Պատմությունն այնտեղ շատ պարզ է. 1944 թվականին իտալական հակաֆաշիստական ընդհատակի բանտարկված անդամների մոտ բանտախուց են գցում մի արկածախնդրի, որպեսզի կորզի պարտիզանական գաղտնիքները։ Մարդուն շանտաժի են ենթարկում. եթե հրաժարվես մեզ հետ համագործակցել, կփտես բանտում։ Եվ ահա արիստոկրատ արտաքինով տարեց ալֆոնսը բանտարկված պարտիզանների առջեւ ձեւանում

ԶԼՄ-ները տեսել են, թե Եվրո 2012-ի եզրափակչում ովքեր են եղել «Օլիմպիյսկիի» VIP օթյակներում

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Իտալիա-Իսպանիա եզրափակիչ հանդիպման ժամանակ Կիեւի «Օլիմպիյսկի» ստադիոնի օթյակներում VIP հյուրերի աննախադեպ բազմությունը վկայում է, որ սպորտի քաղաքականացումը հեռանկար չունի: Այդ օրը տրիբունաներում տեղ զբաղեցրած տասնյակ հազարավոր արտասահմանցի ֆուտբոլասերների հետ եղել է թագավորական ընտանիքների հինգ անդամ, հինգ նախագահ, պառլամենտների երկու խոսնակ, մի շարք կառավարությունների ղեկավարներ: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ բացի Ուկրաինայի նախագահ Վիկտոր

Վերջին մեկ ամսվա ընթացքում PKK-ի սպանած թուրք զինծառայողների թիվը հասավ 38-ի

Մինչեւ հունիսի վերջերը PKK-ի գրոհայինների հետ բախումներում սպանված թուրք զինծառայողների եւ ոստիկանների թիվը 23 էր: Երեկվա տվյալներով, ինչպես վկայում է «Հաբեր կապիտալ» կայքէջը, այս ցուցանիշն արդեն հասել է 38-ի: Սպանվածների մեջ կան սպաներ, որոնցից առնվազն երկուսը մայոր են: Թե որքան կշարունակվեն այս արյունալի բախումները, չգիտենք: Սակայն թուրք ղեկավարների տասնամյակների վաղեմություն ունեցող հայտարարությունները, թե «գետնին չի

Ակցիա Ազգային ժողովի դիմաց

Այս պահին Ազգային Ժողովի դիմաց մի քանի տասնյակ մարդիկ են հավաքվել «Ոչ հանցավոր բարքերին», «Նեմեց հեռացիր», «Պահանջում ենք Ազգային Ժողովի արտահերթ նիստ», «Ոչ ամենաթողությանը» բովանդակությամբ պաստառներով:’ Ակցիայի մասնակիցները կանգնել են փողոցում` պաստառները պարզած, իսկ ոստիկանները նրանց դիմաց կենդանի պատ են կազմել: Մանրամասները կարդացեք այստեղ:

Կնշվի Լոս Անջելեսի «Գեւորգյաններ» պարարվեստի ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Վարդան Գևորգյանի ստեղծագործական 30-ամյակը և ծննդյան 50-ամյակը

Հուլիսի 4-ին, ժ.19:00 ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Լոս Անջելեսից ժամանած «Գեւորգյաններ» պարարվեստի ակադեմիայի համերգը` նվիրված ակադեմիայի գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալետմայստեր Վարդան Գևորգյանի ստեղծագործական 30 և ծննդյան 50-ամյակներին: Համերգին ներկա կգտնվեն ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլ պաշտոնատար անձինք, մշակութային գործիչներ, մտավորականներ: Հրանուշ Հակոբյանն  ազգանվեր

Ադրբեջանցի օլիմպիական չեմպիոնները կպարգեւատրվեն 764 հազար դոլարով

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեքշաբթի օրը հանձնարարական է ստորագրել, ըստ որի յուրաքանչյուր մարզիկ, ով Լոնդոնի օլիմպիական խաղերում ոսկե մեդալ կնվաճի, որպես դրամական խրախուսանք կստանա 400 հազար մանաթ (մոտ $ 509,2 հազար): Արծաթե եւ բրոնզե մեդալակիրները կպարգեւատրվեն, համապատասխանաբար, 200 եւ 100 հազար մանաթով: Անձնական մարզիչների պարգեւավճարը կկազմի մարզիկների համար սահմանված գումարների 50%-ը: Ալիեւը, որ նաեւ Ադրբեջանի

Գավառի գեղարվեստի դպրոցը տվեց իր հերթական շրջանավարտները

Գավառի գեղարվեստի դպրոցում ուսումնական տարվա ավարտն ազդարարվեց ցուցահանդեսի բացումով: Ցուցահանդեսում ներկայացված էին դպրոցի բոլոր սաների ձեռքի աշխատանքներն ու շրջանավարտների ավարտական գործերը: Ներկայացված աշխատանքներից հանձնաժողովի ուշադրությունը առավել գրավեցին ներկայացված կոլաժներն ու մանրանկարները: Ցուցահանդեսի ժամանակ դպրոցի 8 շրջանավարտներ ստացան ավարտական վկայական: Ինչպես  «Առավոտին» տեղեկացրեց Գավառի գեղարվեստի դպրոցի տնօրեն Գայանե Սանոսյանը, գեղանկարչության բաժնում սաները սովորել են 4 տարի: 

Դատավորը խմիչքի՞ պատճառով իրավապաշտպանին «կարմիր քարտ» ցույց տվեց

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հուլիսի 3-ի նիստում, օրվա երկրորդ կեսին  դատարանում ցուցմունքներ տվեց քրեական գործով գլխավոր ամբաստանյալ, կապիտան Հակոբ Մանուկյանը: Գումարտակի հրամանատարի նախկին տեղակալին հարցեր տալուց առաջ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը նրան հորդորեց սուտ չխոսել: Իրավապաշտպանն ասաց, որ ինքը նախկինում պաշտպանել է բանակում զինվորների շահերն ընդդեմ սպաների, ոչ թե բոլոր սպաների, այլ`

Ակցիան ուժի մեջ է, պահանջն է փոխվել

Չորեքշաբթի` 04.07.2012, ժ. 10:00 Ազգային ժողովի մոտ նախատեսված ակցիան ուժի մեջ է, փոխվել է ակցիայի պահանջը: Պահանջում ենք քրեական պատասխանատվության ենթարկել իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանին: Այդ օրը ԱԺ դահլիճում են լինելու խորհրդարանական բոլոր խմբակցությունները, որոնց հետ պետք է հանդիպի Եվրոպական միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյը: Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Նեմեց Ռուբոյի ընտանիքին

Կոնգրեսը պահանջում է ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել` «Հարսնաքարի» դեպքերը քննելու համար

Այսօր կայացել է Հայ ազգային Կոնգրեսի խմբակցության նիստ, որում քննարկվել են «Հարսնաքարի» դեպքերի հետեւանքով ստեղծված վիճակը եւ այդ կապակցությամբ կատարվելիք քայլերը, որոնք համահունչ կլինեն հասարակական ընդվզմանը: Նիստում որոշվել է նախաձեռնել արտահերթ նստաշրջան` դեպքերի ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջով: Նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ խմբակցություններին առաջարկվել է վաղը Հայաստան ժամանող Եվրոպական Խորհրդի նախագահ

Հայրապետյանի հրաժարականը չի սփոփելու հասարակությանը

«Ցավոք, ոչ մի քայլ Վահե Ավետյանին չի կարող վերադարձնել, այդ անդառնալի կորուստը մնալու է Ռուբեն Հայրապետյանի խղճին, կապված է մնալու նրա անվան հետ: Նրա մանդատը վայր դնելու փաստը չի սփոփելու Վահեի ընտանիքին, նրա երեխաների կրկնվող հարցին՝ ո՞ւր է հայրիկը, հայրիկիս եմ ուզում, պատասխան չի տալու: Հասարակությանն էլ չի սփոփելու, բայց նրա կողմից այս քայլը, որը

Ստյոպա Սաֆարյանը չի բացառում, որ կարող է առաջադրվել թիվ 1 ընտրատարածքում` նոր ընտրությունների դեպքում

Ինչպես հայտնի է` Ռուբեն Հայրապետյանը Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել մեծամասնական ընտրակարգով` թիվ 1 ընտրատարածքից, որն ընդգրկում էր Երեւանի Ավան համայնքը: Այսօր նա հայտարարեց, որ վայր է դնում իր մանդատը: Համաձայն Ընտրական օրենսգրքի` այժմ նա պետք է իր դիմումը` մանդատից հրաժարվելու վերաբերյալ ուղարկի ԱԺ նախագահին: ԱԺ նախագահը դիմումը պետք է ընթերցի ԱԺ առաջիկա նիստում, եւ

Շիրակ Թորոսյանը հայտարարում է, թե ինչու են «ճնշում» Վարդան Օսկանյանին. «Դա քաղաքականություն է» (Տեսանյութ)

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը ակամայից հաստատեց, որ Վարդան Օսկանյանի վրա գործադրվող «ճնշումները» քաղաքական դրդապատճառ ունեն: Պատգամավորի խոսքերով՝ «Ես կարծում եմ, որ ԱԱԾ-ի կողմից առաջադրված այդ մեղադրանքները պետք է շարունակվեն իրավապահ մարմինների իրենց ընթացակարգերով, առաջ գնան, եւ արդեն մենք գնահատականներ կտանք: Պետք  է մենք կարողանանք տեսնել, թե առաջադրված մեղադրանքի հիմքը կա՞, թե՞

Ռուբեն Հայրապետյանը մանդատը վայր դրեց. «Ներողություն եմ խնդրում իմ բոլոր ընտրողներից»

ՀՀ նախագահի նստավայրից դուրս գալուց հետո Ռուբեն Հայրապետյանը տարածել է հետեւյալ հայտարարությունը. Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդ­ների վրա բարձրացող բռունցքները, կանգնեցնեի այս դժբախտությունը, որ կյանք խլեց, ընտանիքներ կործանեց, երեխաներ որբացրեց: Ամեն ինչ կտայի այս ամենը հետ պտտելու համար:  Բայց չեմ կարող: Վահեն արդեն չկա: Ու ես դրանով պետք է

Ռուբեն Հայրապետյանը նախագահականո՞ւմ է

Tert.am-ի տեղեկություններով այս պահին ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին սպասարկող մի քանի մեքենաներ գտնվում են ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Ըստ նույն աղբյուրի` Ռուբեն Հայրապետյանը այստեղ է եկել հանդիպելու Սերժ Սարգսյանին և քննարկելու նրան պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ցավալի միջադեպի և դրա շուրջ ստեղծված վիճակի հետ կապված հարցեր:

Օրենքներ է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին  ՀՀ օրենքները:   ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների

Սովորական տաքսիներին փոխարինելու են եկել նոր տաԿսիները

Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, պետք է զարգանային նաեւ մարդիկ, սակայն այն ինչ տեսա Նար-Դոսի շենքերից մեկում, ուղղակի զարմացրեց ինձ. սովորական տաքսիներին փոխարինելու են եկել նոր տաԿսիները. Նույն այդ տաԿսի ծառայությունը աշխատանքի էր հրավիրում բարեխիղճ վարորդների: Ցանկանում են, որ վարորդները բարեխղճորեն վերաբերեն աշխատանքին, բայց հենց իրենք են  անբարեխղճորեն  վերաբերում մայրենի լեզվին: Արամ Արարատյան

Զբոսանքի դուրս եկած ցլին վնասազերծեցին

Հուլիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես տեղեկանում ենք  Tert.am-ից`  ժամը 15-ի սահմաններում Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ Ալիխան Կարոյանին պատկանող 3 տարեկան Ռեմբո անունով ցուլը, կատաղելով և պոկելով պարանը, Զովունիից հասել է մինչև Երևանի Դավիթաշեն թաղամաս: Բայց մինչ այդ ցուլը նախ հարձակվել է տիրոջ վրա, ապա մի քանի պտույտ տվել գյուղի կենտրոնում,

«Ֆիլմ դիտելը ավելի շատ արվեստ է, քան ժամանց ».Արշակ Հակոբյան

  «Ի՞նչ կինո կարելի է նայել այսօր » ֆեյսբուքյան էջը  գործում է ընդամենը չորս ամիս, բայց հասցրել է ունենալ դիտումների բարձր արդյունք եւ մոտ 9000անդամ: Էջն աշխատացնում են հինգ հոգով, սակայն հիմնադիր ադմինն է՝ Արշակ Հակոբյանը: Նա սկզբնական շրջանում ֆիլմերը դնում էր իր անձնական էջին, սակայն հետագայում ցանկություն է առաջանում այն ընդլայնել, որպեսզի ավելի լայն

4 տարեկան երեխան ինտերնետ աճուրդում գնել է գնացք

Նոր Զելանդիայում բնակվող 4-ամյա մի տղա փորձել է արճուրդում գնել մոտ 30 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գնացք: Տեղի տրանսպորտային խոշոր ընկերություններից` Metlink-ը, գնացքը վաճառքի էր հանել, քանի որ այն այլեւս պիտանի չեր օգտագործման համար: Մեծ էր ընկերության աշխատակիցների ուրախությունը, երբ գնացքը անմիջապես գտել է իր գնորդին, սակայն ինչպես հետագայում պարզվեց, գնումը կատարել էր 4-ամյա երեխան: Փոքրիկի մայրը,

«Ասադը զղջում է թուրքական ռազմաօդանավը խփելու համար»

«Թուրքական ռազմական օդանավը հայտնվել էր Սիրիայի օդային տարածքի այն հատվածում, որը նախկինում երեք անգամ օգտագործվել էր Իսրայելի օդանավերի կողմից» «Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը զղջում է այն բանի համար, որ իրեն հավատարիմ ուժերը խփել են թուրքական ռազմական օդանավը»: Այս հայտարարությամբ է հանդես եկել թուրքական մամուլը՝ վկայակոչելով Ասադի կողմից երեքշաբթի օրն արված մեկնաբանությունները, որոն համաձայն թուրքական ռազմական

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել Արաբկիր վարչական շրջանում

 Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարվետ ու խաղային ատրակցիոններով կահավորված մի քանի բակեր: Գրիբոյեդովի 11 շենքի բակը, որը տասնյակ տարիներ մնացել էր անխնամ, այսօր այլևս համալրել է մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը: Դեռ ապրիլյան շրջայցի շրջանակում քաղաքապետը հետևել էր նաև այս բակի

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնը ՀՀ մարզերում

Շարունակվում են ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի պարարվեստի օրերը ՀՀ մարզերում:  Հուլիսի 2-ին փառատոնի մասնակից չորս պարախմբեր մեկնեցին Լոռու մարզ: Սպիտակ քաղաքում նրանց դիմավորեցին քաղաքապետ Գագիկ Սահակյանը և քաղաքապետարանի աշխատակիցները: Պարախմբերն այցելեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր  և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին: Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի

Գյումրեցիներին կհաջողվի՞ ստեղծել իրենց բրենդը

Մի քանի օր առաջ Գյումրու տարբեր ոլորտի մասնագետներ, հավաքվելով «Ստիլ» պատկերասրահում,  քննարկում էին այն հարցը, թե սեպտեմբերի 9-ին ավագանու անդամ ընտրվելու դեպքում ինչպե՞ս փրկեն Գյումրին կործանումից:  Նրանցից մեկը` սոցծառայության նախկին պետ Աստղիկ Փահլևանյանն առաջարկեց հետևել Իսրայելի, Հնդկաստանի  ճգնաժամից դուրս գալու մոդելին  ու «Գյումրի բրենդ» ստեղծել: «Այս քաղաքում գերխնդիրը աշխատատեղեր ստեղծելն է, Իսրայելը, Հնդկաստանը ճգնաժամից դուրս

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930