Օրվա լրահոսը

Պետության անվճար տրամադրած անվասայլակները սարսափելի վատն են

Մեր պետությունը 1-ին կարգ ունեցող հաշմանդամ անձանց, ովքեր տեղաշարժման խնդիր ունեն, պարտավոր է անվճար անվասայլակ տրամադրել: Սակայն պետության սայլակներից հաշմանդամ անձինք մշտապես դժգոհում են, որ դրանք անհարմար եւ անորակ են: Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ միություն» հասարակական կազմակերության նախագահ Հակոբ Աբրահամյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին, թե արդյոք այդքան դժգոհություններից հետո որեւէ բան չի՞ փոխվել,

Պատգամավորն՝ առանց ամրագոտու

Այսօր Երեւանի Պռոշյան փողոցում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկը ֆիքսել է, թե ինչպես է Ազգային Ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը իր «Մերսեդես» մակնիշի 22 SS 211 համարանիշի ավտոմեքենան վարում առանց ամրագոտու: Դեռ երկու տարի առաջ, երբ «Առավոտը» 2009թ. հոկտեմբերի 7-ի համարում «Տեղը չե՞ք բերում ում ավտոն ա» հրապարակման մեջ տեղադրել էր Գագիկ Շամշյանի լուսանկարը, որում երեւում

«Մեկ տարի առաջ կարդացի, որ ուզում են Կաֆկայի նամականին աճուրդի հանել». Այսօր Ֆրանց Կաֆկայի ծննդյան օրն է

  1885թ.-ի այս օրը՝ հուլիսի 3-ին, ծնվել է  ավստրիացի գրող, ծագումով հրեա Ֆրանց Կաֆկան՝ 20-րդ դարի մոգական ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը:  Կաֆկան ստեղծագործել սկսել է 15 տարեկանից։ Նրա վաղ տարիքի ստեղծագործությունները սակայն չեն պահպանվել, հնարավոր է որ հենց հեղինակը ինքն է դրանք գրելուց հետո ոչնչացրել։ Կաֆկայի ստեղծագոծությունների մեծամասնությունը տպագրվել է հեղինակի մահից հետո։ Հակառակ Կաֆկայի

Քննությունները հանելու ժամանակն է

Խոսելով միասնական քննությունների մասին՝ Լեզվի պետական տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանն ասաց, որ  մայրենի լեզվի մակարդակը բավականին ցածր է, սակայն նշեց.«Անցած ուսումնական տարվա համեմատ, այս տարի առաջընթաց կա հարցաշարերի հարցերի ենթադրյալ պատասխանների հետ կապված»: Ըստ Միրզոյանի՝ լեզվի դրվածքը պետք է բարելավվի: Չի կարելի ամեն ինչ մայրենի լեզվի հաշվին անել: Օրինակ՝ 2013 թվին Հայաստանում բացվելու է

Գավաթը թողել էին ավտոբուսում

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը քիչ էր մնում տուն վերադառնար առանց այնքան մեծ ջանքերի գնով նվաճած Եվրոպայի չեմպիոնի գավաթի: Երբ թիմն ամբողջ կազմով արդեն ինքնաթիռում էր եւ սպասում էր թռիչքին, մենեջերներից մեկը պատահաբար նկատել է, որ նվիրական գավաթն օդանավում չէ: Գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի օգնականներից մեկը հասցրել է վերադառնալ ավտոբուս եւ վերցնել այն: Բարեբախտաբար, նրանց օդանավակայան

«Ինչո՞ւ պիտի ուրոլոգը թարգմանենք միզաբան, գինեկոլոգը՝ կնախտաբան, սեքսը՝ հաճույքաճխտիկ». Լավրենտի Միրզոյան

 Լեզվի պետական տեսչության նախկին պետ Լավրենտի Միրզոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունը հայտնեց Հայաստանի Հանրապետությունում մայրենի լեզվի արհամարհված լինելու վերաբերյալ, ասելով, որ այսօր ոչ մեկը ուշադրություն չի դարձնում լեզվի անաղարտությանն ու պահպանությանը: «Մենք պետք է իշխանությունների ուշադրությանը հրավիրենք: Մտահոգիչ է հատկապես  տերմինաշինության խնդիրը, եթերի, ինչպես  նաեւ հրատարակչության, գրքերի լեզուն: Այսօր ամեն քայլափոխի հանդիպում

Նախարարն այցելեց Գյումրի

Քաղաքաշինության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը «Առավոտին» հայտնեց, որ օրերս քաղաքաշինության նորանշանակ նախարար Սամվել Թադեւոսյանն իր առաջին աշխատանքային այցով եղել է Գյումրիում, ծանոթել աղետի գոտու անօթեւան ընտանիքների բնակարանային խնդիրներին: Նախարար Սամվել Թադեւոսյանը, մասնավորապես, շրջայց է կատարել Գյումրու «Մուշ-2» եւ «Անի» թաղամասերի բազմաբնակարան շենքերի շինհրապարակներում: Վերոնշյալ թաղամասերում 1756 բնակարաններից բաղկացած 38 բազմաբնակարան շենքերը նախատեսվում է շահագործման

Ստի հետազոտման ակադեմիա՝ Հայաստանում

Հայաստանում արդեն գործում է «Ստի հետազոտման ակադեմիան»: Ընդհանուր կառույցի ռուսաստանյան ղեկավարը Եվգենի Սպիրիցան է, իսկ հայաստանյան ներկայացուցչությունը գլխավորում է Սպարտակ Պետրոսյանը, ով նույնպես սովորել է այդ ակադեմիայում: Նա միակ պրոֆայլերն է՝ ստի բացահայտման մասնագետը Հայաստանում: «Հուլիսի 6, 7, 8-ին Հայաստան ենք հրավիրել Եվգենի Սպիրիցային՝ թրեյնինգներ կատարելու: Մեկ անգամ եղել է դիստանցիոն՝ ուղիղ եթերով թրեյնինգ: Մասնակիցները

Քաղաքական գիտության Հայաստանի ազգային ասոցիացիան ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին առաջարկում է հրաժարական ներկայացնել եւ դադարեցնել իր քաղաքական գործունեությունը

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան դատապարտում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի և նրա ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատողների կողմից ՀՀ Զինված ուժերի սպաների նկատմամբ գործադրված դաժան բռնությունը և ցավակցում է այդ բռնությանը զոհ դարձած բուժծառայության մայոր Վահե Ավետյանի հարազատներին ու մերձավորներին: Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան արմատավորվող բռնության մշակույթը գնահատում է ոչ միայն

Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է

/…«Առավոտ» օրաթերթում և aravot.am կայքում հրապարակված ՀՀ պաշտպանության նախարարությանը վերաբերող նյութերի վերաբերյալ պարզաբանում ենք. «Առավոտ» օրաթերթում հրապարակված Արտաշես Արտավազդի Ալեքսանյանի բաց նամակի կապակցությամբ («Առավոտ» օրաթերթ, 12.05.2012թ.). Ոստիկանության մայոր Արտաշես Արտավազդի Ալեքսանյանին զինվորական ծառայության ընդունելը հակասում է «Զինծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքի պահանջներին, քանի որ վերջինիս արդեն իսկ 56 տարեկան է: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արտաշես

Օգնել էին միայնակ հիվանդ կնոջը ու տուն ձեռք բերել

Տեսնես լինում են այսօր նման դեպքեր, որ մարդ լսի, ականատես լինի եւ չզարմանա: Շատ զավեշտալից դեպքերի եմ ականատես եղել, բայց այսօր կրկին ու կրկին զարմացրեց ինձ մի պատմություն, որին ես ականատես եղա Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Վեճի առարկա հանդիսացող բնակարանի համար դատարանում իրար դեմ էին դուրս եկել երբեմնի մտերմիկ

Նրանք Հայաստանը կներկայացնեն Լոնդոնի օլիմպիական խաղերում

24 օրից Լոնդոնում կմեկնարկի ամառային 30-րդ օլիմպիական խաղերը, որին մասնակցելու են նաեւ Հայաստանի լավագույն մարզիկները: ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը հրապարակել է օլիմպիական վարկանիշ ձեռք բերած մեր մարզիկների անունները, որոնք հուլիսի 27-ից մինչեւ օգոստոսի 12-ը օլիմպիական մրցասպարեզներում կպայքարեն քառամյակի գլխավոր մարզական իրադարձության մեդալների համար: Այս օլիմպիական խաղերում Հայաստանից ամենաշատ ուղեգրեր` 7, նվաճել են ըմբիշները: Այնուհետեւ գալիս են

Բնակիչների կարծիքը հաշվի չեն առել

Եզնիկ Կողբացի թիվ 3 շենքի բնակիչ Լյուբա Քալոյանը տարիներ առաջ զոհողությունների գնով ձեռք է բերել կիսանկուղ եւ արդեն քանի տարի է՝ բնակվում է այդտեղ: Սակայն օրերս այդ շենքի առաջին հարկի բնակիչ Եղիշե Մկրտչյանը սեփական բնակարանը գրասենյակի վերածելու նպատակով քանդելով բնակարանի առջեւի կրող պատը՝ մուտք է բացում դեպի դիմացի այգին՝ լույսից եւ կանոնավոր օդափոխությունից զրկելով Քալոյանի

«Հարսնաքարի» ու սերիալների մեջ ուղիղ կապ կա՞

Վահրամ Միրաքյան Այսօր «Նոյյան տապան» ակումբում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը եւ «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնություն խմբի անդամ, սոցիոլոգ Վահրամ Միրաքյանը, անդրադարձան հեռուստաեթերից ագրեսիվ ձեւով ժարգոնի տարածման խնդրին եւ պատասխանելով հարցին՝չե՞ք կարծում, որ որոշ պատգամավորներ նույնպես վատ օրինակ են ծառայում այդ առումով՝ համաձայնեցին: Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ համաձա՞յն եք հոգեբան Կարինե Նալչաջյանի այն դիտարկմանը, որ ուղիղ

«Քաղաքապետն է գալու, մրգի արկղերը նե՛րս քաշեք»

Արաբկիրը՝ Տարոն Մարգարյանի այցից առաջ    Այսօր Արաբկիր վարչական շրջանի պատասխանատուները, ոտք ու ձեռք ընկած, համայնքը կարգի էին բերում` փողոցներն էին մաքրում, ջրում, փողոցային առեւտրականներին ցուցումներ տալիս` մի քանի ժամով ապրանքները հավաքել: «Քաղաքապետն է գալու»,-առեւտրականներին բացատրում էին համայնքի պատասխանատուները: Մետրո «Բարեկամության» գետնանցումի կարգուկանոնով զբաղվող պատասխանատու անձը անցումի աստիճաններին մրգավաճառներին հորդորում էր արկղերը ներս քաշել եւ

Կբացառի կեղծ փաստաթղթերի օգտագործումը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գործարկել է “Ավարտական փաստաթղթերի հաշվառման համակարգ”, որը հնարավորություն է տալիս առցանց տեղեկություններ ստանալ ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների տրամադրած ավարտական փաստաթղթերի վերաբերյալ: Համակարգը հնարավորություն կտա բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և գործատուներին  ստուգել աշխատակիցների ավարտական փաստաթղթի իսկությունը: Ըստ այդմ ` համակարգը կբացառի երբեմն շրջանառվող կեղծ փաստաթղթերի օգտագործումը: Շտեմարանում արդեն ընդգրկված է 9000 տվյալ.

Ուր են գնում ադրբեջանական բանակին տրամադրված գումարները

Կովկասյան անվտանգության համակարգ ստեղծելու հայ պատվիրակի առաջարկը դրական արձագանքներ ստացավ «Մի վախեցեք ռազմական ոլորտին հատկացված մեծ գումարներից: Մեր կառավարությունը նախապես «հոգացել» է, եւ այդ գումարների մոտ 50 տոկոսը ծախսվում է վերանորոգումների, պետքական եւ անպետք գնումների վրա: Դա, ի դեպ, կոռուպցիայի մեծ բույն է»,- այսպես արձագանքեց Ադրբեջանի «Հանրապետական այլընտրանքային շարժման» ղեկավար, ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը այն

Պետական դավաճանությունը սկսվում է ջազի՞ց

«Կարին» երգի-պարի պետական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից իր հյուրերին ջազ լսելու տանելը պետական դավաճանություն է, քանի որ մեր երկրի դեմքը Կոմիտասն է: Գինոսյանի գնահատմամբ՝ այդ դավաճանությունը շարունակվում է նաեւ այսօրվա հեռուստասերիալներում, որտեղ կատարյալ անարխիա է տիրում: Իսկ կինոյի եւ թատրոնի դերասան Արտաշես Ալեքսանյանը, որը հայտնի

Մեքենաներն այրվել են ամբողջությամբ

Հուլիսի 2-ին, Ժամը 16.27-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ավշար գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.52-ին, մարվել` 17.03-ին: Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2102» մակնիշի 65 LL 768 պ/հ ավտոմեքենան: *** Հուլիսի 3-ին, ժամը 01.35-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձորի Բագրատունյաց փողոցում՝ նախկին նավթամթերքի

Թացն ու չորը

Վահե Ավետյանի սպանության գործում, ինչպես միշտ, խառնվել են իրավական, քաղաքական եւ բարոյական ասպեկտները: Եթե ինձ պատկանող «Առավոտի» որեւէ աշխատակից, Աստված մի արասցե, որեւէ մեկին սպանի, դա դեռ չի նշանակում, որ ես մարդասպան եմ, եւ որեւէ մեկն իրավունք ունի ինձ այդպես անվանելու: Բայց բարոյական պատասխանատվություն ես, բնականաբար, դրա համար կրում եմ, որովհետեւ ես պետք է իմանամ՝

ԿԳ նախարար. «Մենք անցել ենք 12-ամյա կրթակարգի, եւ հետադարձ ճանապարհ չկա»

Հուլիսի 2-ից մեկնարկել է միասնական քննությունների  երկրորդ փուլը: Դրան կարող էին մասնակցել բանակից այս տարի զորացրվածները, սփյուռքից եկածները, առաջին փուլին հարգելի պատճառով չներկայացածները, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների այս տարվա շրջանավարտները: Իսկ այսօր նրանք ԵՊՀ-ում քննություն էին հանձնում Հայոց լեզու եւ գրականություն առարկայից: Դիմորդների ընդհանուր թիվը 269 էր, նրանցից 18-ը բացակա էր: Քննությանը ներկա էր նաեւ

Գնացքի տակ է ընկել և մահացել

Հուլիսի 2-ին տեղեություն է ստացվել, որ ժամը 14.25-ին Լոռու մարզի Ալավերդիի Թումանյան փողոցում՝ «Լաչինի միջանցք» կոչվող տարածքի մոտ (Ալավերդի-Սանահին վազորդի «T8» կետ), հետիոտների համար չնախատեսված հատվածով անցնելիս, գնացքի տակ է ընկել Մեծ Այրում գյուղի բնակչուհի` 1963 թ. ծնված Նելլի Աբրահամովան և տեղում մահացել: ԱԻՆ

Շարմազանով. «Եթե ապացուցեն, որ Ռուբեն Հայրապետյանը անձամբ խախտել է օրենքը, թող դիմեն իրավապահներին»

ԱԺ փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների արարքների համար սխալ է պատասխանատվություն պահանջել Ռուբեն Հայրապետյանից: Ինչ վերաբերում է «Հարսնաքարի» անվտանգության աշխատակիցների կողմից ծեծի  հետեւանքով  մահացած բժիշկ Վահե Ավետյանի հենց հուղարկավորության  օրը Հայրապետյանի թիկնապահների կողմից ծեծված մեկ այլ քաղաքացու՝ 81 երթուղային վարորդի դեպքին, պարոն Շարմազանովը Aravot.am-ին ասաց, որ Հանրապետական կուսակցությունը միշտ էլ

Շիրակ Թորոսյանը՝ «Հարսնաքարից». «Թողտվության մթնոլորտ կա, դրանից ավելի ի՞նչ եք ուզում, հայհոյե՞մ մարդկանց»

«Ցավում եմ տեղի ունեցածի կապակցությամբ: Երբ սահմանի վրա զինվոր է զոհվում, ազգովի սգում ենք: Սպա է մահացել, շատ ցավալի է, բնականաբար, հասարակությունը փնտրում է, թե ով է մեղավոր: Ես կարծում եմ, որ` թողտվության միջավայրը: Կամ անվտանգության աշխատողները անհասկացող են, չեն գիտակցում իրենց արածի աստիճանը, կամ դա գալիս է թողտվության միջավայրից, անպատժելիության սինդրոմ կա»,- այսօր «Հենարան»

Ազգային գրադարանի տնօրեն. Թղթայինից էլեկտրոնայինի անցման հոգեբանական խնդիր ունենք (տեսանյութ)

 Այս պահին Հայաստանի Ամերիկյան համալսարանում (ՀԱՀ), Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու ծրագրի շրջանակում, ընթանում է  «Գուտենբերգից մինչև ինտերնետ.անավարտ պատմություն գրադարանների համար» նշանաբանով միջազգային գիտաժողով՝  նվիրված գրադարանագիտության արդի խնդիրներին: Գիտաժողովին մասնակցում է 60 հյուր, այդ թվում՝ 13 առաջատար հրատարակիչ: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ներկայումս  արդիականացվում է գրադարնային ցանցը եւ վերապատրաստվում են

Հայրապետյանի տղաներն էլի ծեծել են

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին՝ Նեմեց Ռուբոյին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում նրա թիկնազորի անդամների կողմից դաժանաբար ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, 10 օր այդպես էլ գիտակցության չգալով, կնքեց իր մահկանացուն։ Սերժ Սարգսյանը, լինելով երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, ոչ միայն չմասնակցեց Վահեի հուղարկավորությանը (մեկնել էր Ուկրաինա), այլեւ անգամ մի ծաղկեպսակ կամ

Սյունիքի մարզկենտրոնում կառուցվում է իր տեսքով եզակի հանգստի համալիր գոտի

Կապանի ծայրամասային Բաղաբերդ թաղամասում ներկայումս կառուցվում է հանգստյան գոտի, որն ըստ մասնագետների` իր տեսքով եզակի կլինի մարզկնետրոնում: Կապանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Արմեն Ստեփանյանի փոխանցմամբ` հանգստի համալիր գոտում կլինի խաղահրապարակ` իր կարուսելներով, լողավազան, նստարաններ, բացօթյա բեմ եւ այլն: Հանգստի գոտին նախատեսված է, ոչ միայն փոքրերի ու երիտասարդների համար, այլ  նաեւ թաղամասի մեծահասակ բնակիչների համար, որոնց

Ապաքաղաքական

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով ՀՅԴ ներսում ընթացող խմորումներին եւ առաջիկա նախագահական ընտրություններին, ասել է. «Մենք պարտավոր ենք նախագահական ընտրություններին կազմակերպված մասնակցել, պարտավոր ենք դարձյալ փորձել, որովհետեւ այս ընտրությունները մհ բան ապացուցեցին, որ ապաքաղաքականացված հասարակությունը ընդունակ է մեծ սխալների»։ Իսկ ինչո՞ւ է ԱԺ ընտրություններում անմխիթար արդյունքների հասած կուսակցության ղեկավարը կարծում, որ

ՀՀԿ պատգամավորը կարոտում է հայրական տունը

Այսօր «Հենարան» ակումբում ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը, խոսելով ջավախահայության խնդիրների մասին՝ ասաց. «Այն, որ երեխաները վրացերենին են տիրապետում հայերենի հաշվին՝ անընդունելի է, հայոց լեզվի դասերը պիտի վերականգնվեն, վրացերենի ուսուցումը պետք է կազմակերպվի հավելյալ միջոցառումների հաշվին»: Շիրակ Թորոսյանը հիշեց, որ Տերյանական միջոցառումը անցյալ տարի վարել են ռուսերեն լեզվով. «Այսինքն ռուսերենով է անգամ վարվում մի միջոցառում, որը

Ուղիղ միացում. Լիլիթ Գալստյանն ու Մկրտիչ Մինասյանը` «Դեմ առ դեմ»

Դիտեք  «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 18-րդ թողարկումը: Նախագիծը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու ԱԺ  պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ  Մկրտիչ Մինասյանը եւ  ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ  Լիլիթ Գալստյանը: Քննարկման թեման` «Հարսնաքարի» դեպքերն ու համարժեք պատասխանատվության հասարակական պահանջը: “ aravot on livestream.com. Broadcast Live Free      

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930