Օրվա լրահոսը
Վիճահարույց օրինագծի քվեարկությունը հետաձգվեց
Քիչ առաջ մեկնարկած ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԱԺ նախագահի պաշտոնակար Սամվել Նիկոյանը հայտնել է, որկառավարությունը 15 օրով հետաձգել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի առաջին ընթերցմամբ քվեարկությունը, որը մի շարք հ/կ–ների և պատգամավորների քննադատությանն էր արժանացել։ –Մինչև հաջորդ քառօրյան այդ հարցի շուրջ կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ։ Երեկվա քննարկման արդյունքում ձեր առաջարկությունների հիման վրա
«Զանգ չունենք»
ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի մասին Եկեղեցական կարգ կա, համաձայն որի՝ երբ որեւէ բարձրաստիճան հոգեւորական այցելում է մի բնակավայր, պետք է եկեղեցու զանգերը ղողանջեն: Մի անգամ մի եպիսկոպոս մտնում է մի գյուղ, մոտենում է եկեղեցուն՝ դեռ ոչ մի ղողանջ: Տեր հորը հարցնում է՝ ինչո՞ւ զանգերը չի խփել: Վերջինս պատասխանում է. «Գերաշնորհ տեր,
Չընդօրինակենք Ռուսաստանին
Անցած շաբաթ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը իշխանության կուսակցության հավաքի ժամանակ մի քանի թթու խոսք ասաց արեւմտյան ժողովրդավարության հասցեին՝ բացահայտորեն ակնարկելով, որ այնտեղ բոլոր ճգնաժամերի հիմքը հենց ազատական քաղաքական ռեժիմն է: Հենց այդ պատճառով են, ըստ ՌԴ վարչապետի, պարտքերի մեջ խրվել Հունաստանն եւ Պորտուգալիան, ահագնանում են խնդիրները Ֆրանսիայում, անկայունություն է Իտալիայում, էլ չասած Միացյալ Նահանգները, որտեղ
Կոշկակարի «բուդկեն»՝ ՀԱԿ-ի շտաբ
Նոյեմբերյան քաղաքի նախկին կենցաղի տան կողքին տեղավորված է ՀԱԿ–ի Նոյեմբերյանի շտաբը: Այն միաժամանակ կոշիկի վերանորոգման արհեստանոց է: ՀԱԿ–ի նոյեմբերյանցի ակտիվիստ Նորիկ Սահակյանը ընդդիմադիր կառույցի տեղի շտաբում քաղաքացիների կոշիկներն է նորոգում՝ անկախ նրանց քաղաքական նախասիրություններից, համակրանք–հակակրանքներից: Տարածքի համար Կոնգրեսը ամսական 30 հազար դրամ վարձ է տալիս: ՀԱԿ–ը պատրաստ է ավելի մեծ տեղի համար 50 հազար վճարել,
Կոտայքի մարզպետը պատգամավոր չի ուզում դառնալ` դեռ
«Առավոտը» հաղորդել էր, որ Կոտայքի մարզպետ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը թիվ 25 ընտրատարածքում՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորական մանդատ ստանալու համար: Սակայն Կոտայքի հանրապետական մարզպետը Henaran.am-ի հետ զրույցում ասել է, որ առայժմ նման մտադրություն չունի. «Ես շարունակում եմ իմ գործառույթները որպես մարզպետ, իսկ ԱԺ ընտրությունների մասին խոսելը դեռ վաղ է: Բոլորս գիտենք`
Հնդկաստանը սպառնում է բոյկոտել Լոնդոնի օլիմպիական խաղերը
Դելիում դժգոհ են, որ 2012 թվականի Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի հովոնավորներից մեկը դարձել է «Dow Chemical» ընկերությունը, որը պատասխանատու է Հնդկաստանում խոշորագույն վթարի համար: Ընկերությունը խոստացել է յոթ միլիոն ֆունտ ստեռլինգ վճարել այն կտորի համար որով պատվելու է Լոնդոնի օլիմպիական ստադիոնի վերնամասը: Մեկ միլիարդ բնակչություն ունեցող Հնդկաստանում դեռ չեն մոռացել 1984 թվականին այդ ընկերության քիմիական
Ջիոեւայի շտաբում պնդում են, որ ԿԸՀ-ն ճանաչել է իրենց թեկնածուի հաղթանակը
Հարավային Օսիայում նախագահի թեկնածու Ալլա Ջիոեւայի նախընտրական շտաբը պնդում է, որ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ամփոփիչ արձանագրությունը` ճանաչելով Ջիոեւայի հաղթանակը: РИА Новости-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է թեկնածուի շտաբի ներկայացուցիչը. «ԿԸՀ բոլոր 15 անդամները ստորագրել են ընտրություների ամփոփիչ արձանագրությունը, որի համաձայն հաղթել է մեր թեկնածու Ալլա Ջիոեւան»: Հիշեցնենք, որ
Լիցենզավորենք տաքսիստներին, եւ հետո դատենք, որովհետեւ նրանց հաճախորդները հայհոյում են ֆինանսների նախարարին
Հատվածներ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ հարցազրույցից – Լրատվամիջոցներում թողած եւ սոցիալական ցանցերում արված քոմենթները պատասխանատվության առումով կարելի՞ է նույն հարթության վրա դիտարկել։ – Կատարյալ ապուշություն է դա բարձրացնել իրավական դաշտ, որովհետեւ փաստացի մի հարթության վրա դնում եք պրոֆեսիոնալ լրագրողի եւ ինչ-որ անոնիմ մեկնաբանություն գրողի։ Դա մոտավորապես նույնն է, որ լիցենզավորենք բոլոր տաքսիստներին,
ԲՀԿ-ականների ձերբակալությունները՝ թմրամոլության դեմ պայքարի միամսյակի հետեւա՞նք
Օրերս ձերբակալվեց, իսկ երեկ արդեն թմրանյութ պահելու մեղադրանքով կալանավորվել է «Արարատցեմենտի» ԲՀԿ-ական ղեկավարներից մեկը, դրանից առաջ կրկին թմրանյութ պահելու մեղադրանքով ձերբակալվել էր Մասիսի քաղաքապետարանի վարչություններից մեկի պետ, ԲՀԿ-ական Արթուր Ղազարյանը, որը նաեւ թիվ 16 ընտրատարածքային հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահի որդին է։ ԲՀԿ-ական պատգամավոր՝ Մխիթար Հարությունյանը պնդեց, թե իրենց մարզում՝ Կոտայքի Հրազդան քաղաքում, ԲՀԿ-ականների դեմ որեւէ ճնշում
Էրդողանը հիվանդանոցում է
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն անցած հանգստյան օրերին գտնվել է Ստամբուլի Մարմարա համալսարանի հիվանդանոցում, որտեղ աղիքային վիրահատության է ենթարկվել: Այդ մասին հաղորդում է 1news.az-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները: «Նրա առողջությանը ոչինչ չի սպառնում, եւ չորեքշաբթի առավոտյան նա հիվանդանոցից դուրս կգրվի»,- այսպիսի գրառում կա twitter-ում վարչապետ Էրդողանի բլոգում:
Թուրք գործարար. թուրք-ադրբեջանական միասնությունը կդառնա աշխարհում ամենահզոր ուժը
Թուրք-ադրբեջանական միասնությունը կդառնա աշխարհում ամենահզոր ուժը, որին ոչ ոք չի կարող դիմակայել: 1news.az-ի մատուցմամբ, այդպիսի հայտարարություն է արել թուրքական Turcas էներգետիկ ընկերության նախագահ Էրդալ Աքսոյը: «Կգա մի ժամանակ, երբ հայերը աշխատանք կփնտրեն Ադրբեջանում»,- Բաքվում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Աքսոյը: Թուրքական ընկերության ղեկավարը նաեւ վստահեցրել է, թե 20 տարիների ընթացքում Ադրբեջանը դարձել է աշխարհում
Գազից հրաժարված արմավիրցիներին չի գայթակղում վարկ վերցնելու հնարավորությունը
Երեկ տեղեկացրել ենք , որ Սյունիքի մարզի Տաթեւ գյուղում բնակիչների մի մասը վառելափայտ չունենալու պատճաոով աթարի միջոցով է տաքացնում տունը: Ջեռուցման ավանդական այս եղանակին տաթեւցիներն ապավինել են` այլ տարբերակ չունենալով, գյուղը գազիֆիկացված չէ, վառելափայտը շատ թանկ է: Նաեւ կեսկատակ նկատել էինք, թե ժամանակին, երբ գազի սակագինը մեծացնելու որոշումն էր քննարկվում՝ ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանն առաջարկում
Լեւոն Ջավախյան. Նիկոլ Փաշինյանն ի՞նչ պիտի գրի՝ դոդացմանն այո՞
Տե՜ր Աստված, ինչքան դժվար է, շատ դժվար է ընդդիմության դեմ խոսել։ Եթե իսկապես ընդդիմությունն ընդդիմություն է, իմ խոսքն էլ կշիռ ունի։ Բերեք ծանր ու թեթեւ չանենք իմ խոսքի կշիռը, պարզապես ծուռ նստենք եւ շիտակ խոսենք։ Ներկա ընդդիմության մասին իմ կարծիքն արտահայտել ես միշտ դժվարացել եմ, դեռ ավելին՝ վախեցել։ Ինչ ուզում եք՝ իշխանության հասցեին ասեմ, ոնց
Քաղաքացիները չեն կարողանում օգտվել մասնավորեցրած մարզադաշտից
Կապանի միակ մարզադաշտն արդեն քանի տարի է մասնավորեցված է: Եթե նախկինում քաղաքացիներն ազատ կարողանում էին օգտվել մարզադաշտից՝ առավոտյան կամ երեկոյան մարզվելու կամ առողջ ապրելակերպի համար վազելու համար, ապա՝ ցանկացողները որեւէ խոչըդոտ չէին ունենում իրենց մարզական առօրյան այնտեղ անցկացնելու համար: Նախկին քաղաքապետի ղեկավարման ժամանակաշրջանում մասնավոր դառնալուց հետո մազադաշտի դռները մեկընդմիշտ փակվել են կապանցիների համար, ինչն առաջացրել
Հաստատվել է Հայաստանի ազգային հավաքականի խաղացանկը
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Պրահայում հաստատվել է ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի «B» խմբի խաղացանկը, որում բացի Հայաստանից՝ ընդգրկված են Իտալիայի, Դանիայի, Չեխիայի, Բուլղարիայի, Մալթայի ազգային հավաքականները: Ըստ այդմ, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը Բրազիլիա մեկնելու ուղեգրերի համար պայքարն սկսելու է 2012 թվականի սեպտեմբերի 7-ին` հյուրընկալվելով Մալթայում: Իսկ
Ասա ով է նոտարը, ասեմ՝ ում ժառանգն է նա
Երեկ ավարտվեց նոտարների որակավորման քննությունների անդրանիկ փուլը: Հաջորդ փուլ անցան մի շարք անձինք, որոնց ազդեցիկությունը որոշվում է նրանց հարազատների, ծնողների զբաղեցրած դիրքով: Փորձենք ներկայացնել նրանց ցուցակը: 1.Վահագն Վիլենի Փիլիպոսյան-Ե.Չարենցի դպրոցի տնօերնի որդին, արդարադատության նախարարության գլխավոր մասնագետ Արամ Պետրոսյանի քրոջ ամուսինը 2.Էմիլյա Գագիկի Նազարյան-Արդարադատության նախկին փոխնախարար, ներկայիս նախարարի խորհրդական Նիկոլայ Առուստամյանի կինը 3.Քրիստինե Աշոտի Արսենյան-«Ջերմուկի Արսենյանի»
BMI-ը կարծում է, որ հաջորդ տարի ՀՆԱ-ի աճը Հայաստանում կկազմի 2%
Business Monitor International-ը (BMI) 2011-ին Հայաստանում կանխատեսում է ՀՆԱ-ի 3,4%, իսկ 2012-ին` 2% աճ` հաշվի առնելով եվրոգոտու ճգնաժամի հետեւանքով ներդրումների ծավալի կրճատումը: Հայաստանյան տնտեսության աճի վերաբերյալ BMI-ի նախորդ կանխատեսումները 2011 եւ 2012-ի համար կազմում էին, համապատասխանաբար, 6.2% եւ 5.8%: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, BMI-ը կանխատեսում է, որ կարճաժամկետ հեռանկարում հայկական դրամը կարժեզրկվի մինչեւ 390 դրամ $1-ի դիմաց:
Օբաման եւ Բարոզուն Մինսկին կոչ են արել ազատ արձակել քաղբանտարկյալներին
Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը Վաշինգտոնում հանդես են եկել ԱՄՆ-ԵՄ գագաթաժողովի ամփոփիչ եւ համատեղ հայտարարությամբ, որում Բելառուսի իշխանություններին կոչ են արել «անհապաղ ազատ արձակել եւ արդարացնել քաղաքական բանտարկյալներին»: BBC-ի փոխանցմամբ, Վաշինգտոնն ու Բրյուսելն անդրադարձել են նաեւ Կիեւում տեղի ունեցող զարգացումներին եւ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն «արդար, թափանցիկ եւ անկողմնակալ
Էրեբունի շրջանում ջուր չի լինի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. դեկտեմբերի 1-ին ժամը 8.00- ից մինչև դեկտեմբերի 2-ը ժամը 8.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի, Ռոստոմյան, Ս.Դավիթ, Այվազովսկի, Տիտոգրադյան, Ավանեսով, Խաղաղ Դոն, Ազատամարտիկներ, Աթոյան, Մուրացան, Բելինսկու, Բուռնազյան, Գ.Մահարի, Նուբարաշեն, Դաշտենց, Գաջեգործներ, Սուվորովի, Լ.Մելիքով, Չեռնիշևսկի, Լոմոնոսով, Թորամանյան, Կրիլով, Սոֆիայի փողոցների, Նոր Արեշ 1-50 փողոցների ու
«Չի կարող լուրջ համարվել այն քաղաքական ուժը, որը պետության բարձրագույն պաշտոնյայի հասցեին ծանր մեղադրանքներ ներկայացնելուց անմիջապես հետո հայտարարում է, թե քառամսյա քաղաքական արձակուրդ է վերցնում»
Հատված Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ հարցազրույցից -Պարոն Պետրոսյան, ՀԱԿ վերջին հանրահավաքում ներկայացված նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի հռչակագիրը կարելի՞ է լուրջ փաստաթուղթ համարել: -Նախեւառաջ հենց այս հռչակագիրը կազմած անձինք լուրջ չեն վերաբերվում ինչպես իրենց իսկ ներկայացրածին, այնպես էլ հանրահավաքի այն մասնակիցներին, որոնց անունից հռչակում են
Բելգիայի քաղաքացին ջարդել է Սերժ Սարգսյանի նկարը
Բելգիայի քաղաքացի Լյուկ Վանդեւալեն երեկ երեկոյան ձերբակալվել է Երեւանի Գուրգեն Մարգարյանի անվան 94-րդ ավագ դպրոցի պատին փակցված Սերժ Սարգսյանի լուսանկարը ջարդելու մեղադրանքով։ Ըստ դպրոցի աշխատակիցների, նա դիտավորությամբ ձեռքով հարվածել է Սերժ Սարգսյանի լուսանկարին եւ ջարդել շրջանակի ապակին։ Վանդեւալեն եւ ՀՀ քաղաքացի նրա կինը բերման են ենթարկվել իրենց բնակարանից, կինը, ում ներկայությամբ տեղի է ունեցել միջադեպը,
Կալանեցին «Հին Էրիվան»-ը
Դատարանի որոշմամբ կալանք է դրվել «Հին էրիվան» հոլդինգի գույքի եւ բանկային հաշիվների վրա։ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ սա արվել է այն բանից հետո, երբ «Յունիբանկ»–ը համապատասխան հայց է ներկայացրել ռեստորանային համալիրի դեմ։ Բանն այն է, որ վերջերս «Հին Էրիվան»-ն էլ իր հերթին էր հայցադիմում ներկայացրել «Յունիբանկ»–ի դեմ՝ գործարար համբավը վնասելու համար՝ պահանջելով պարտավորեցնել բանկին՝ չեղյալ համարել
ԱՄՆ-ն ու Գերմանիան ՄԱԿ-ի ԱԽ-ին վճռական գործողությունների կոչ են անում
Միացյալ Նահանգներն ու Գերմանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ են արել Սիրիայի դեմ վճռական գործողություններ ձեռնարկել: BBC-ի մատուցմամբ, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սյուզան Ռայսը հայտարարել է, թե եկել է այդպիսի գործողությունների ժամանակը: Արեւմտյան երկրների դիվանագետների հայտարարությունները հաջորդել են Արաբական լիգայի պետությունների կողմից Սիրիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին որոշմանն ու ՄԱԿ-ի զեկույցի հրապարակմանը, որտեղ հաղորդումներ կան այդ երկրում հակակառավարական
«5 րոպե է պակաս, որպեսզի ՀԱԿ-ի հանրահավաքի մասնակիցները` իրենց առաջնորդի կոչով, վանկարկեն «Գա՜ -գիկ, Գա՜ – գիկ»
«Մա՜ն-վե՛լ, Մա՜ն-վե՛լ»,- մարտի մեկի իրադարձություններից օրեր առաջ Ազատության հրապարակում հավաքված բազմահազար ցուցարարների առաջ Մանվել Գրիգորյանի անունն ամբիոնից վանկարկում էր ՀԱԿ առաջնորդը` բոլորին առաջարկելով միանալ իր բացականչություններին: Հետո վանկարկեցին Մուշեղ Սաղաթելյանի, Գագիկ Ջհանգիրյանի, ընդդիմությանը միանալ ցանկացող որոշ գործարարների անուններ: Սա նշանակում էր, որ ՀԱԿ-ի համար ամենեւին էական չէ` ում միջոցով է «կազմաքանդվում ավազակապետությունը»: Անցան տարիներ: Եվ
ՀՀԿ-ականների խորհուրդը ՀԱԿ-ին՝ մեկ-մեկ հիշեք ԲՀԿ-ի մասին ձեր նախորդ գնահատականները
ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը այդպիսի տեսակետի բարձրաձայնումը Լեւոն Տեր-Պետրոսյանի ոճի մեջ դիտարկեց. «Այդ առաջարկի տակ տեսնում ենք պրովակացիա, քաղաքական դաշտում լարվածություն մտցնելու քայլ, քանի որ եթե մի քիչ մեր հիշողությունը լարենք` որեւէ կապող բան ԲՀԿ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ չենք տեսնի` ոչ գաղափարական, ոչ գործելաոճի: Չնայած` քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում, դա իրենց թիմերի որոշելիքն է: Բայց որպես
Այն, որ Ծառուկյանի համախոհները ծեծել են՝ խանգարող հանգամանք չէ ՀԱԿ անդամի համար
2008թ. փետրվարի 19-ին նախագահական ընտրությունների օրը Գուրգեն Եղիազարյանն իր որդու հետ միասին Աբովյան քաղաքում բռնության էր ենթարկվել: Եվ այն ժամանակ ՀԱԿ-ի կողմից տեղեկություններ էին հրապարակվում, թե ծեծողները Գ.Ծառուկյանի համախոհներն են եղել: Արդյոք այս հանգամանքն անձամբ Գ.Եղիազարյանին չի՞ խանգարում ԲՀԿ-ի հետ համագործակցելու համար: «Ամենեւին: Ավելի լուրջ, ավելի մեծ նպատակներ կան, քան այդ ընդհարումը: Որ իշխանափոխություն լինի»,-
Ավելի քան 50 երկրապահներ դուրս են եկել ԵԿՄ-ից
«Առավոտի» տեղեկություններով՝ շուրջ 10 օր առաջ Երկրապահ կամավորականների միության Կենտրոն տարածքային կազմակերպության ավելի քան 50 անդամներ դուրս են եկել ԵԿՄ-ից եւ հանձնել իրենց վկայականները: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի անունից «Ճուտ» մականունով Արթուրը եւ «Ջերմուկի Համոն», նաեւ ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը Կենտրոն կառույցի անդամներին փոխանցել են գեներալ Մանվելի
«Իսկական դերասանը դերասանություն չի կարող անել». Հրաչյա Ներսիսյան
Այսօր մենք ժամադրություն կազմակերպեցինք 25-ամյա դերասան Հրաչյա Ներսիսյանի հետ: Հետաքրքիրն այն է, որ Հրաչյան ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը և մասնագիտությամբ կինեզիոլոգ է, սակայն ճակատագրական անունը այլ ճանապարհ բացեց նրա համար: Փոքր տարիքից բոլորս երազում ենք ինչ–որ մասնագիտության տեր դառնալ, քո մանկական երազանքն է՞ր դերասան դառնալը: – Չէ, դերասան դառնալս կարելի է


















































