Օրվա լրահոսը

Աշոտյանից հետո՝ դատարան

«Առավոտի» տեղեկություններով, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին են դիմել ոչ պետական բուհերի 12 ռեկտորները: Նրանք մտադիր են իրենց նամակին ընթացք չտալու, հրապարակային քննարկում չկազմակերպելու դեպքում՝ դիմել արդարադատական մարմիններին: Բուհերի ռեկտորները ամփոփում են անցած 20 տարին, գտնելով, որ ոչ պետական բուհական համակարգը զգալի ավանդ է ունեցել մեր նորանկախ պետականության կայացման գործում, մասնավորապես՝ «անհամեմատ ցածր

ՔԻՄԻԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՆԵՐՆ ՕՊՏԻՄԱԼԱՑՆՈ՞ՒՄ ԵՆ

Ազատված աշխատակիցներին միանգամից զորացրում են Ռազմական նշանակություն ունեցող քիմիական գումարտակներում կրճատումներ են իրականացվում: Այս համակարգի աշխատակիցների մի մասը մնացել է առանց աշխատանքի: Ընդ որում, նրանք, որոնք ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել աշխատանքից, միանգամից զորացրվում են եւ գոնե կադրերի ռեզերվ չեն ուղարկվում: Թե ինչն է հանդիսացել այս համակարգի կրճատումների պատճառը կամ ինչու են մի քանի աշխատակիցներ

ԱՌԱՆՑ ՏՈՒԺՈՂԻ

ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում նախորդ օրը շարունակվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 9 տարվա ազատազրկման դատապարտված Մհեր Բաղդասարյանի վերաքննիչ բողոքի քննությունը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի օգնական Մ. Բաղդասարյանը մեղադրվում է տուժող Շավարշ Ղարիբյանին ազատությունից զրկելու, նրա նկատմամբ բռնություն կիրառելու… համար: Տուժողը դատարան չէր ներկայացել, եւ գործի քննությունն անցավ առանց նրա: Ի դեպ, մյուս

ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՏՈՆ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Երեկ Գյումրիի արվեստների ակադեմիայում առողջապահության ԲՀԿ-ական նախարար Հարություն Քուշկյանի մասնակցությամբ նշվեց Բուժաշխատողների տոնը: Թերեւս սա առաջին դեպքն էր, որ մարզի ղեկավարությունը հիշել էր շիրակցի բուժաշխատողներին, այդ թվում նաեւ հիվանդանոցների մի խումբ սանիտարների, որոնց դրամական պարգեւներ շնորհվեցին: Հիվանդանոցների որոշ տնօրեններ էլ արժանացան Շիրակի մարզպետարանի հուշամեդալին, որն ըստ էության նորություն է, եւ դրանով առաջին անգամ պարգեւատրել են

«Մուննաթ» վարորդներն ինքնըստինքյան դուրս կմղվեն

Նրանց կփոխարինեն սափրվածներն ու բարեկիրթները «Մեր քաղաքացիներն անվստահության զգացում ունեն մայրաքաղաքի վերաբերյալ որոշում կայացնողների նկատմամբ: Նրանք թերահավատությամբ են վերաբերվում մեր բիզնես-ծրագրերին: Այդ առթիվ մի անեկդոտ եմ ուզում պատմել. Մի մարդ փիղ է վաճառում ու գովում՝ անգլերեն գիտի, չինարեն, ֆրանսերեն, գործ էլ է անում: Գնորդը ոգեւորվում է ու գնում փիղը: Անցնում են ամիսներ, գնորդը տեսնում է,

ՌԵՍՏՈՐԱՆԱՏԵՐԵՐԻ ՀԱԽԻՑ ԿԳԱ՞Ն

Երեւանի քաղաքապետարանն առաջարկում է օրենքում փոփոխություններ կատարել, որպեսզի օբյեկտներից հնչող բարձր երաժշտությունն ու կազմակերպված հրավառությունները չխաթարեն բնակչության անդորրը: Տասնյակ տարիներ է՝ զվարճանքի օբյեկտներին մոտ ապրող բնակիչները պարզապես սթրեսի են ենթարկվում այդ օբյեկտներից հնչող երաժշտության բարձր ձայներից: Քեֆ-ուրախությանն էլ, որպես կանոն, հաջորդում է բամբ ձայներով տեղի ունեցող հրավառությունը: Անկախ նրանից, որ այդ ամենն օրենքով կարգավորվում է,

ՆՈՐ ՍՄԱՐԹՖՈՆ՝ ՍԱՄՍՈՒՆԳԻՑ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ տարվա ամենասպասված ու հզորագույն հեռախոսը այսօրվանից կարելի է ձեռք բերել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում: Նոր սերնդի Samsung GALAXY S II-ը գործում է նորագույն ու գերարագ Android 2.3 Gingerbread օպերացիոն համակարգով, իսկ Dual Core 1.2MHz հաճախականությամբ պրոցեսորի շնորհիվ այն ապահովում է նախկինում անհասանելի արագություն ու ֆունկցիոնալություն: Դիտման անգերազանցելի

ՊԵԿ-ը մոնիտորինգի է ենթարկել խոշոր հարկատուներին

Երեկ հրապարակվեց ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված եւ վերլուծված «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի ապրիլ ամսվա ամփոփ ցուցանիշները»: Այդ վերլուծության հիմքում ընկած է 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկը: Արդյունքում պարզվել է. Իրացումից հասույթը 2011-ի ապրիլ ամսին կազմել է 191,9 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա

Կազանը հեղափոխություն չի բերի

Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպումից հետո ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը հեղափոխական փոփոխություններ չի տեսնում: Երեկվա ասուլիսում նա ասաց, որ նման բարդ հակամարտությունների դեպքում քննարկումները քայլ առ քայլ մոտեցնում են անխուսափելի որոշումների. «Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների կրկնության դեպքում միջազգային հանրությունը Հայաստանի հետ միասին կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Բոլոր նախադրյալները

ԳԵՆԵՐԱԼ ԲԱՂՄԱՆՅԱՆԸ ՎԱՐԿԵՐԻ ՏԱԿ «ՃՌՌՈ՞ՒՄ Է»

Գազալցակայանը ձեռք բերելու համար նա  բանկում գրավ է դրել «Մարտունու պանրագործարան» ընկերության տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը շարունակում է բողոքել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈՒ ԳՇ) պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի ապօրինի գործողություններից: Արդեն 4 տարի է՝ գործարարը դատական քաշքշուկների մեջ է ու այդպես էլ չի կարողանում վերականգնել սեփականության իրավունքը: Բանն այն է, որ գեներալի որդին՝

Կազանը՝ վերջակետ

Ըստ ՀԱՍԿ նախագահի, Հայաստանում այլընտրանքային քաղաքականություն վարող իշխանությունների հարց է առաջանալու: Հունիսի 25-ին Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ տարատեսակ կարծիքներ են հնչել եւ հնչում, շատերը նկատում են, որ Կազանում էական որեւէ զարգացում կամ տեղաշարժ չի լինելու: Այս տեսակետի հետ համաձայն չէ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության՝ ՀԱՍԿ նախագահ Մովսես Շահվերդյանը: «Առավոտի» հետ զրույցում հարցը

ՄԱՐՏԻ ՄԵԿԻ ՌԵՍՈՒՐՍ ՉՈՒՆԵՆՔ

ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը կարծում է, որ  Սերժ Սարգսյանի պատասխանը ՀԱԿ-ին հանրային կյանքին որակապես  նոր ուղղություն, նոր բովանդակություն հաղորդելու հնարավորությունները արդյունավետ օգտագործելու առաջարկ է: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց երկխոսության պատրաստ ՀԱԿ-ին: Պատվիրակություն չձեւավորվեց, բայց պարզ դարձավ, որ ՀԱԿ-ը կարող է շփումներ ունենալ ԱԺ նախագահի, վարչապետի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ: Ի՞նչ հանգրվանի ենք

ԵՄ-Ն ԲԱՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՐՑ ՉԻ՞ ԱՌԱՋԱԴՐԵԼ

Անկարայում գտնվող լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով Armar. am-ի թղթակցի հարցերին, թե ինչպե՞ս կարող է Եվրոպական միության անդամ դառնալ մի երկիր, որն ունի փակ սահմաններ, ե՞րբ է բացվելու Հայաստանի հետ սահմանը՝ Եվրոպական միության հետ հարաբերությունների նախարար, գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշն ասաց. «Ես ենթադրում եմ, որ մեկ օր անց այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ՝ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈՒՄ

Նիդերլանդների Թագավորությունում իր այցի շրջանակներում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր մի շարք հանդիպումներ է ունեցել հոլանդացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Անվտանգության եւ արդարադատության հարցերով պետքարտուղար Ֆրեդ Թիվենի հետ հանդիպման ժամանակ կողմերը կարեւորել են հայ-հոլանդական հարաբերությունների խորացումը անվտանգության, արդարադատության եւ իրավապահ մարմինների համագործակցության ոլորտներում: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մեր երկրում քրեակատարողական համակարգում, ոստիկանության եւ դատաիրավական

Ինչպես է Ղարաբաղն օգտագործելու «վետո»-ի իրավունքը

Արձագանք պատգամավորի հայտարարությանը Ես ողջունում եմ Հանրապետական կուսակցության ներկայացուցչի հայտարարությունը, որի համաձայն՝ «հայկական կողմն առնվազն վերջին բանակցություններում հասել է նրան, որ Լեռնային Ղարաբաղի համաձայնությունը լինի առանցքային, իսկ Ղարաբաղի անկախ դիրքորոշումը՝ պարտադիր: Այսինքն՝ ուզեք, թե չուզեք, Ղարաբաղն արդեն դարձել է բանակցային կողմ, ընդ որում՝ օծվելով այդ գործընթացում վետոյի իրավունքով: Իսկ սա նշանակում է, որ աստիճանաբար անիմաստ

ՀԱԿ-Ն ԷԼ ԴԱՐՁԱՎ ՍԵՐԺԻ «ՀԱՃԱԽՈՐԴԸ»

Ասում է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի  ղեկավար, «7 օր» կայքի խմբագիր Անդրանիկ Թեւանյանը – Անցած շաբաթավերջին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ արձագանքեց Հայ ազգային կոնգրեսի՝ իշխանությունների հետ երկխոսելու եւ բանակցելու պատրաստակամությանն ու այդ նպատակով պատվիրակություն ձեւավորելու փաստին: Բայց, որքան հասկանում ենք, ՀԱԿ-ին դեռ ժամանակ է պետք Ս. Սարգսյանի հայտարարությունը «մարսելու», դրան արձագանքելու համար: Կարծում եք՝ ՀԱԿ-ը

ԲԱՆԱԿՑԵՆՔ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ

Հայ-թուրքական խնդիրների կարգավորման այդ տարբերակի կողմնակիցն է  Թուրքիայի խորհրդարանական ընդդիմադիր հիմնական ուժի՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըքչդարօղլուն: ICFJ-ի «Նոր մեդիա, նոր մարտահրավերներ» ծրագրին մասնակցող հայ, թուրք եւ ամերիկացի լրագրողների հետ Անկարայում հանդիպման ժամանակ Թուրքիայի խորհրդարանում մեծությամբ երկրորդ՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըքչդարօղլուն դժգոհեց երկրում մամուլի ազատությունից՝ նշելով, թե թուրքական ԶԼՄ-ներն անկախ չեն, «Արդարություն եւ

ՍԱՄԱԴԸ ԲՈՂՈՔԵՑ «ԴԵՅՎԻԴԻՑ»

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը երեկ «Ա1+»-ի հետ զրույցում զարմանք հայտնեց, թե ինչու է հայկական կողմը բոյկոտում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը. «Դեյվիդը (Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը – խմբ.) շատ խելացի է, եւ չեմ հասկանում՝ ինչ կլիներ, եթե նրանք մասնակցեին նիստերին»,- հայկական պատվիրակությանը համոզելու անկեղծ մղումով նկատեց Սամադ Սեիդովը: «Ա1+»-ի հարցին, թե հայկական

Հայկական էստրադայի աստղերը խելքները լրի՞վ են գցել

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը հայտնում է, որ «համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում պատկերված ռեփեր Սուպեր Սաքոյի մի ձեռքում հրազեն է, իսկ մյուս ձեռքով նա քաշում է մերկ աղջկա մազերից: Տեղյակ լինելով հայկական «աստղերի» արժեհամակարգին, նման սադիստական մոտիվներով լուսանկարները որեւէ զայրույթ չէին առաջացնի, եթե միայն դրանց ֆոնին պատկերված չլիներ Լոռվա մարզում գտնվող Հաղպատի հանրահայտ վանական

Քվեարկությունը շարունակվում է

Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության

Ինչո՞ւ են ծխելիս նիհարում

Science ամսագիրը գրում է, որ նիկոտինը ոչ միայն կախվածություն է առաջացնում, այլեւ օրգանիզմին կուշտ լինելու կեղծ ազդակներ է տալիս: Ուսումնասիրելով այս էֆեկտը՝ մասնագետները փորձելու են դեղամիջոցներ ստեղծել ավելորդ քաշի դեմ պայքարելու համար: Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, ծխողների մարմնի միջին քաշն ավելի ցածր է, քան չծխողներինը: Բացի այդ, նիկոտինն ազդում է մարդու նյարդային համակարգի այն

Բազմաթիվ հիվանդությունների պատճառ

Բոլորիս կողմից սիրված արեւածաղկի սերմերն իրականում մեծ վտանգ են ներկայացնում մեր առողջության համար: Նախեւառաջ, բոլոր նրանք, ովքեր հետեւում են իրենց կազմվածքին, պետք է իմանան, որ 100 գր արեւածաղկի սերմը պարունակում է 500 կկալ, ինչը հավասար է շոկոլադե մեկ սալիկի: Արեւածաղիկը հողից կարողանում է վերցնել իրեն անհրաժեշտ բոլոր տարրերը, այդ թվում եւ՝ կադմիում, որը վնասակար է

ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Վեց գեղեցկուհիներ, վեց կոմեդիկ ֆիլմի դերասանուհիներ` Ջենա Ֆիշերը, Ջուլի Բոուենը, Էմմի Պոլերը, Քեյլի Կուոկոն, Տերի Հատչերը եւ Լեա Միշելը, որոշել են հավաքվել եւ խոսել իրենց աշխատանքի, կյանքի, երեխաների, անցած ու ներկա օրերի մասին: «Երբ մենք որոշ ժամանակ ինչ-որ լուրջ գործով ենք զբաղվում, մտածում ենք՝ արագ վերջացնենք եւ զբաղվենք կատակերգությունով: Իսկ երբ կատակերգությունով ենք զբաղվում, ցանկություն

Ամենանորաձեւ «պապաները»

Երիտասարդ հայրերից ամենանորաձեւը ճանաչվել է Օռլանդո Բլումը: Օռլանդոյին հաջողվեց անցնել նույնիսկ բազմազավակ հայրեր Դեյվիդ Բեքհեմին եւ Ջուդ Լոուին: Ինչպես dni.ru-ն է նշում՝ Օռլանդոն առաջին անգամ հայրացավ այս տարվա հունվարին, երբ նրա կինը՝ մոդել Միրանդա Կերը, որդի պարգեւեց նրան: Բլումը «MyCelebrityFashion» կայքում հավաքել էր ձայների 71 տոկոսը: Քվեարկողները նշել են, որ բարետես արտաքինով դերասանը հաճելի է

ԵՎՐԱԳԱՎԱԹԱՅԻՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի 2011/12 թթ. խաղարկության որակավորման երկրորդ փուլում մրցելու է Չեխիայի չեմպիոն «Վիկտորիա Պլզեն» թիմի հետ: Դա հայտնի դարձավ երեկ՝ Նիոնում կայացած վիճակահանության ժամանակ:  Այս փուլի առաջին հանդիպումները նախատեսված են անցկացնել արդեն հուլիսի 12-13-ին, իսկ պատասխան խաղերը՝ մեկ շաբաթ հետո: Եվրոպայի լիգայի խաղարկությանը մեր թիմերը կմեկնարկեն որակավորման, ինչպես՝ առաջին, այնպես էլ՝ երկրորդ

Առաջատարը չի փոփոխվում

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրը առաջատար եռյակի թիմերից միայն «Փյունիկին» հաղթանակ բերեց: Սակայն այդ հաղթանակը չեմպիոնին թույլ չտվեց բարձրանալ առաջին հորիզոնական: Պատճառը «Գանձասարի» ոչ-ոքին էր ու «Փյունիկի» էապես ետ մնալը նախորդ տուրերում:  Աբրահամ Խաշմանյանի «Գանձասարը» գոլազուրկ ոչ-ոքի ավարտեց «Իմպուլսի» հետ  մրցավեճը, ընդ որում՝ ոչ միայն պահպանելով առաջին հորիզոնականը, այլեւ՝ ավելացնելով միավորների տարբերությունը երկրորդ

Մերոնք՝ միջազգային մրցաշարերում

Չեխիայում ավարտվեց գրոսմայստերներ Դավիթ Նավարայի եւ Սերգեյ Մովսիսյանի միջեւ վեց դասական պարտիայից բաղկացած մրցամարտը, որը հաջողություն բերեց Չեխիայի լավագույն շախմատիստին՝ 3,5:2,5: Լիլիթ Մկրտչյանը Հունգարիայի Պակշ քաղաքում մեկնարկած Դյորդ Մարքսի 9-րդ ավանդական հուշամրցաշարում երեք տուրից հետո ռուսաստանցի Ալինա Կաշլինսկայայի հետ միասին վաստակել է 2,0 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Կանանց պայքարին մասնակցում են նաեւ Աննա

Էլինա Դանիելյանը կխաղա ՖԻԴԵ-ի «Grand Prix»-ում

Օգոստոսի 1-15-ը Դոնի Ռոստովում կմեկնարկի շախմատի 2011-2012 թթ. կանանց «Grand Prix» մրցաշարի նոր խաղարկությունը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի կանանց առաջատար Էլինա Դանիելյանը: Առաջին փուլում նրա մրցակիցները լինելու են չինաստանցիներ, աշխարհի չեմպիոն Հու Յիֆան եւ Ժուան Լուֆեյը, հնդիկ Համփի Կոներուն, ռուսաստանցիներ Տատյանա եւ Նադեժդա Կոսինցեւա քույրերը, Ալեքսանդրա Կոստենյուկը, Ալիսա Գալյամովան եւ Եկատերինա Կովալեւսկայան, սլովենուհի Աննա

Ջերմուկում տաք եղանակ է եւ թեժ պայքար

Ջերմուկ առողջարանային քաղաքում շարունակվում է շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Կարեն Ասրյանի 4-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում է Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իրանի, Ղազախստանի եւ Վրաստանի 71 շախմատիստ: Չորս տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունք է ցույց տվել միայն ռուսաստանցի գրոսմայստեր Միխայիլ Ուլիբինը, որն էլ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրանից կես միավոր պակաս են վաստակել հայաստանցի միջազգային

Երեք օրում՝ երեք կորուստ

Թուրքիայի մայրաքաղաքի «Ankara Arena Spor Salonu» մարզապալատում ընթանում է սիրողական բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստանի ազգային հավաքականը մրցավայր մեկնել է յոթ քաշային կարգեր ներկայացնող բռնցքամարտիկներով: Մինչ մերոնց մասնակցությանն անցնելը՝ նշենք, որ առաջնության պաշտոնական կայքը խայտառակ է աշխատում կամ, որ ավելի ճիշտ է, ընդհանրապես չի աշխատում: Դրա համար էլ հարկադրված ենք ընդհանրապես որեւէ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031