Օրվա լրահոսը

Գյուղացուն ու գյուղապետին չեն հավատում

Գյուղերում երաշտ եղել է, թե ոչ՝ մարզպետարանի չինովնիկներն իրենց տեղերում նստած են որոշում: «Սասունիկում տարածքներ կան, որտեղ, իրոք, բերքը չորացել է, բայց դա երաշտ չէ, եթե դրան երաշտ ասենք, աշխարհը մեզ վրա կծիծաղի, դա ջրի բաշխման սխալ քաղաքականության հետեւանքն է, դա կամ գյուղապետի, կամ ջրօգտագործողների ընկերության մեղավորությունն է: Ասեմ ավելին՝ Սասունիկը ջրի պակաս չունի»,- «Առավոտի»

ԻՆՉՈ՞Ւ Է ԱՎԻԱՎԱՌԵԼԻՔՆ ՈՒՇԱՆՈՒՄ

Ավիավառելիքի ճգնաժամի պատճառով հնարավոր է ավիաընկերությունները սնանկանան Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ավիավառելիքը շարունակում է դեֆիցիտ մնալ, ինչի հետեւանքով մեր երկրում գործող ավիաընկերություններին պատկանող օդանավերը թռիչքների իրականացման համար ոչ միայն քվոտավորված են նավթը ստանում, այլեւ ստիպված են լինում լիցքավորվել այլ երկրների օդանավակայաններում: Այս տեղեկությունը «Առավոտի» հետ զրույցում հաստատեցին նաեւ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից: Վառելիքի ճգնաժամը ավիաընկերությունների

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՂՆԵՐԸ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ՀՐԱՀՐՈՒՄ

Ասում է Վահան Շիրխանյանը, որը Հայաստանի կառավարման համակարգում բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել մինչ 2000-ը՝ ե՛ւ փաստացի փոխվարչապետ, ե՛ւ պաշտպանության փոխնախարար: – 1997-1998-ին միայն ենթադրություններն ու կասկածները, թե Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է վերադարձնել ԼՂ-ին հարակից շրջանները՝ առիթ դարձան նրան մեղադրելու «Ղարաբաղը ծախելու» եւ դավաճանության մեջ: Այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներն իրենք են բացահայտում, որ

ԸՆԴՈՒՆՎԵՑ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ԸՆԴՈՒՆՎԵՑ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի երեկվա նիստին միաձայն` 84 «կողմ», ընդունվեց «Համաներում հայտարարելու մասին» որոշումը: ՀՀ Անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ նման առաջարկով խորհրդարանին դիմել էր երկրի նախագահը: Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ կիրառվելու է այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչեւ ընթացիկ տարվա հունիսի 1-ը ներառյալ:

Գեղամյանական էմոցիաները ԵԱՀԿ-ում

Եվրոպացիների չորացած ուղեղների վրա այլ կերպ հնարավոր չէ ազդել ԵԱՀԿ ԽՎ երեկվա լիագումար նիստում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը իր ելույթում զուգահեռներ է անցկացրել Մոնտենեգրոյի եւ ԼՂՀ-ի միջեւ՝ կոչ անելով, որ ԼՂ հարցում եւ դրսեւորվի նույն քաղաքականությունը, ինչպես եղավ Մոնտենեգրոյի դեպքում: Այս ելույթից հետո Ադրբեջանի պատվիրակության ղեկավար տիկին Մամեդովան դարձյալ փորձ է արել

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ՝ «ՆԱԽԿԻՆՆԵՐԻ» ԱՋ-ԱԶԱՏԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆԸ

Այդ այլընտրանքը, թերեւս, ձեւավորվելու է ի դեմս ՀՔԴՄ, ՄԱԿ ու «Արժանապատիվ ապագա» կուսակցությունների ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի վերջին հայտարարությունն այն մասին, թե ինքը հաստատապես «շարունակելու է զբաղվել քաղաքականությամբ, որը չի նշանակում միայն ներկայացված լինել Ազգային ժողովում կամ նախագահ դառնալ», ոչ բոլորի համար էր անակնկալ: Պարոն Հարությունյանի՝ որպես ՀՀ նախագահի հնարավոր թեկնածուի մասին տարբեր մակարդակներում,

ՎԱՂՎԱ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԱՅՍՕՐ

Հարցազրույց «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանի հետ – Պարոն Կարապետյան, ի վերջո, հերքեք կամ հաստատեք մամուլում տարածված լուրերն այն մասին, որ դուք պատրաստվում եք անդամակցել Հանրապետական կուսակցությանը, նույնիսկ լինելու եք այդ կուսակցության խորհրդի կազմում: – Այս պահի դրությամբ «Ժողպատգամավոր» խմբում քննարկումներ են ընթանում 2007 թվականի ԱԺ ընտրությունների արդյունքում մեծամասնություն ձեւավորելու համար: Տեսականորեն կա երկու մոտեցում.

ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՇԱՆՏԱԺԻՍՏԻՆ ԵՎ ՊՈՌՆԿԱԳՐԻՆ

ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՇԱՆՏԱԺԻՍՏԻՆ ԵՎ ՊՈՌՆԿԱԳՐԻՆ Ս/թ. հունիսի 12-ին ՀՀ ոստիկանություն հեռախոսազանգ էր ստացվել այն մասին, որ զանգահարողը «Քուին-բուրգեր» սրճարանում թողել է կարեւոր տեղեկություններ պարունակող նամակ։ Նույն օրը նշված սրճարանում հայտնաբերվել է նամակ, որտեղ անանուն հեղինակը նախազգուշացնում էր իբր ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի դեմ նախատեսվող մահափորձի եւ նրա կազմակերպիչների մասին։ Մանրակրկիտ տեղեկություններ տրամադրելու դիմաց նա պահանջում էր

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ

Մոտենում է եվրագավաթների ժամանակը Ֆուտբոլի աշխարհի առաջնության հուլիսի 9-ին կայանալիք Ֆրանսիա-Իտալիա եզրափակիչ խաղից, որում կորոշվի հողագնդի ներկայիս ուժեղագույն ազգային հավաքականը, ընդամենը երկու օր հետո հայ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում կլինեն եվրագավաթների խաղարկության հանդիպումները, որոնց մասնակցում են մեր հանրապետության առաջատար ակումբները: Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլի մեկնարկային խաղում Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» հուլիսի 11-ին, ժամը 19-ին կհյուրընկալի

«Դեռ կգա թատրոնի ժամանակը»

Հույս ունի դրամատուրգ Սամվել Խալաթյանը, ում «40 օր համբառնալուց առաջ» պիեսը (բեմադրիչ՝ Շահեն Իսմայիլյան) հուլիսի 5-ին Մայր թատրոնի բեմում խաղաց Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնը: – Պարոն Խալաթյան, դժվար չէ՞ դրամատուրգի համար այս ժամանակաշրջանում ստեղծագործել եւ բեմադրել պիեսներ, երբ հանդիսատեսը կարծես թե հեռացել է թատրոնից: – Այն, ինչն այսօր կոչվում է շոու, խայտառակում է իսկական

ԱՆՄՇԱԿՈՒՅԹ ՋԵՐՄՈՒԿ

Ժամանակին Ջերմուկ քաղաքը հայտնի էր իր առողջարանային համալիրներով, տեսարժան վայրերով ու աշխուժությամբ: سñ½³Ùß³ÏáõóÛÇÝ å³É³ïÇ §ËáñÑñ¹³ÝÇßÁ¦ ϻݹ³ÝÇ Óá±õÏÝ ¿:   Ø³ñ½³Ùß³ÏáõóÛÇÝ å³É³ïÇ §ùÃÇ ï³Ï¦ µáõëÝ»É »Ý Ùáï³Ï³ÛùáõÙ ·áñÍáÕ §Î³ëϳ¹¦ ÑÛáõñ³Ýáó, ³íïáÉí³óÙ³Ý Ï»ï áõ §üáñﻦ é»ëïáñ³Ý ϳÝãáÕ óáõó³Ý³ÏÝ»ñÁ:ºñµ»ÙÝÇ ßù»Õ ϳéáõÛóÁª Ù³ñ½³Ùß³ÏáõóÛÇÝ å³É³ïÁ, ³Ûëûñ ³í»ñ³Ï ¿ ÑÇß»óÝáõÙ:§Øß³ÏáõóÛÇݦ ßÇݳñ³ñ³Ï³Ý ³Õµª Ùß³ÏáõÛÃÇ å³É³ïÇ ÙáõïùÇ Ùáï: Այժմ էլ առաջին հայացքից նման կարծիք կարելի

Իշխանության էրոզիա

Ըստ քաղաքագետ Մանվել Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանն իր իշխանությունը չի փոխանցելու Սերժ Սարգսյանին Երեկ «Կոնգրես» հյուրանոցում քննարկման ժամանակ քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծիք հայտնեց, թե Հայաստանի քաղաքական համակարգի բարեփոխման պայմաններ կան: Բանախոսի կարծիքով, բարեփոխման սկիզբը դրել է կոալիցիայից դուրս եկած «Օրինաց երկիր» կուսակցությունը: Ըստ Մ. Սարգսյանի, նախագահ Ռոբերտ Քոչարյանի, չինովնիկների եւ գործարար շրջանակների շահերը տարանջատվել են, ինչը

ՈՎՔԵ՞Ր ԿՂԵԿԱՎԱՐԵՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Այս օրերին կրթության եւ գիտության նախարարությունում բուռն քննարկումներ են ընթանում ընդունելության քննությունների առարկայական հանձնաժողովների կազմի եւ նախագահների ընտրության շուրջ: Պաշտոնական տեղեկատվություն այս մասին դեռեւս չկա, հանձնաժողովների կազմը կհաստատվի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Ըստ ԿԳՆ մասնագիտական կրթության վարչության պետ, Հանրապետական ընդունող հանձնաժողովի (ՀԸՀ) անդամ Ռուբեն Գասպարյանի, ԿԳ նախարարը եւ ՀԸՀ-ն՝ բուհերի ռեկտորների հետ խորհրդակցելով, ընտրության հարցում

Արեւիսում մարդ չի ծնվում

Այս գյուղը ոչ բժիշկ ունի, ոչ ջուր, ոչ էլ անասնակեր Արեւիսը Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերից է: Սակայն գյուղի բնակիչները պետության հոգածությունն իրենց մաշկի վրա որեւէ կերպ չեն զգում: Արեւիսը մինչեւ 1990-ականները եղել է ադրբեջանական գյուղ եւ այն լքելուց առաջ ազերիները տներն ու գոմերը հիմնահատակ քանդել են, որ հայերին ոչինչ չմնա: Իսկ այսօր այնտեղ ապրում են

«ՎԻՎԱՍԵԼԼԻՆ» ԱՐԴԵՆ ԿԵՂԾՈՒՄ ԵՆ

Իսկ ընկերությունը չի կարող վերահսկել իր անունից գործող խարդախներին Արդեն քանի ամիս է՝ զանգում են «ՎիվաՍելլի» բաժանորդներին, ներկայանում ընկերության անունից եւ համոզիչ ձայնով ու տոնով վստահեցնում, որ «դուք հաջողակ բաժանորդ եք, քանի որ ձեր վերջին վերալիցքավորման քարտի համարով շահել եք 107 հազար դրամ եւ մեկ համակարգիչ. շահումը վավերացնելու համար անհրաժեշտ է 10-15 րոպեի ընթացքում վերալիցքավորման

ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ

ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ «Ե՛վ Ղարաբաղի, եւ Հայաստանի մոտ կա անհանգստություն, եւ բոլոր կետերը չէ, որ ընդունելի են մեզ համար». այսպես է ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանի հետ համատեղ ասուլիսում ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը երեկ մեկնաբանել ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը, թե Հայաստանի համար ընդունելի են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները: Աշոտ Ղուլյանը, սակայն, դրական

Հիմա էս մարդը հայերի՞, թե՞ վրացիների թշնամին է

Խոսքը Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վան Բայբուրդյանի մասին է Հուլիսի 2-ին վրացական «Ախալի Թաոբա» («Նոր սերունդ») թերթը հարցազրույց է հրապարակել Վրաստանի ԳԱԱ պրոֆեսոր, «Լեզու, հայրենիք ու հավատ» քաղաքական շարժման ղեկավար, ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուրամ Շարաձեի հետ: Վերջինս, ի տարբերություն Հայաստանում գործող կուսակցություններից մեկի, որը վերջերս անդրադառնալով Վան Բայբուրդյանի՝ Ջավախքին վերաբերող դիրքորոշմանը, հայտարարել էր, թե նա

«ԲԱՑԱՐՁԱԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀՆ»՝ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

Ըստ ընդդիմադիր պատգամավորների, այդ բացարձակ գերակա հանրային շահն այսօր միայն հարուստների, օլիգարխների եւ իշխանական վերնախավի շահն է: Երեկ խորհրդարանում քննարկվում էր «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» կառավարության ներկայացրած նախագիծը: Ըստ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, նման օրենք ունենալու անհրաժեշտությունը ծագել է ՀՀ Սահմանադրական դատարանի այս տարվա ապրիլի 18-ին ընդունած այն որոշումից հետո,

ՕՏԱՐՆԵՐԻՆ ՀԱՅՀՈՅԵԼՈՎ ՉԵՆ ՈՒԺԵՂԱՆՈՒՄ

Նկատում է Իրավունքների եւ ազատության կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանը – Հայաստանի քաղաքական շրջանակները միայն լրագրողների դրդմամբ են արձագանքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների գաղտնազերծած համաձայնագրին: Ո՞րն է պատճառը, որ նման կարեւոր հարցի վերաբերյալ չեն շտապում հստակեցնել իրենց դիրքորոշումը՝ վստահ են, թե մերժվելո՞ւ է այդ համաձայնագիրը, թե՞ ուղղակի չեն կարող առաջարկել այլընտրանք: – Կարծում եմ՝ չունեն այլընտրանք:

Լրտեսական սկանդալ Տոպալովի անվան շուրջ

Կես տարուց ավելի գրոսմայստերների մի մեծ բանակ աշխարհի չեմպիոն բուլղարացի Վեսելին Տոպալովին մեղադրում է այն բանում, որ նա պաշտոնական մրցաշարերի ժամանակ օգտվում է համակարգչային ծրագրերից: Իսկ վերջերս Սոֆիայում կայացած գերմրցաշարից հետո, որն ավարտվեց Տոպալովի հերթական հաղթարշավով, այդ մեղադրանքներն ավելի բարձրաձայն սկսեցին հնչել: Պարզվում է, որ երկրորդ շրջանում գլխավոր մրցակիցներ Վիշի Անանդի եւ Գաատա Կամսկու հետ

ՖՈԻՏԲՈԼԱՅԻՆ ԿՐՔԵՐ

Աշխարհի առաջնության շուրջ Իտալիայի հաղթանակն անակնկալ չէր Ֆուտբոլի աշխարհի 18-րդ առաջնության կիսաեզրափակիչի Գերմանիա-Իտալիա առաջին հանդիպումից առաջ թեեւ մրցակիցների հնարավորությունները մոտավորապես հավասար էին գնահատվում, սակայն շատերը նախապատվությունը տալիս էին գերմանացիներին՝ նկատի ունենալով հատկապես ֆուտբոլում գործող «տան պատերն էլ են օգնում» չգրված օրենքը: Մրցակիցները, իրոք, արժանի էին միմյանց ու նրանց ցուցադրած ֆուտբոլային ներկայացումը մինչեւ այժմ Գերմանիայի խաղադաշտերում

«Հոգու նկարչություն»

Արթուր Անդրանիկյանը օրերս բացված իր գեղանկարչական ցուցահանդեսը այսպես է բնորոշում Ներկայացված էին նրա վերջին հինգ տարիների աշխատանքները: «Ցուցահանդես բացելը ինքնաճանաչման խնդիր էր: Ոչ թե այն առումով, որ մարդիկ գան, տեսնեն եւ դրվատանքի խոսքեր ասեն, այլ տարբեր տարիների իմ մտածողությանը հաղորդակից դառնան»,- զրույցի ժամանակ ասաց Արթուր Անդրանիկյանը: Չնայած նրա նկարներում կարելի է տեսնել «իրականության մեջ գտնվող

ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ ՈՍԿԻ Է «ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ»

Գոհար Հարությունյանի համար շոու-բիզնեսը հոբբի է «Միսս Հայաստան-1998» գեղեցկության մրցույթի հաղթող եւ 1999թ. ԱՊՀ երկրների գեղեցկուհի Գոհար Հարությունյանը, որ սովորում էր Կալիֆոռնիայի պոլիտեխնիկական համալսարանում, վերադարձել է հայրենիք: Ներկայումս նա մենեջեր է աշխատում Հայաստանում ոսկու արդյունահանմամբ զբաղվող GM magharo գրասենյակում: Ի դեպ, Գոհարին հաջողվել է կոտրել այն ստերեոտիպը, որ գեղեցկուհիները խելացի չեն լինում: Ի տարբերություն այլ

Ժողովրդավարացում՝ գիտաժողովի միջոցով

Օրերս «Երիտակ» հ/կ-ն կազմակերպել էր գիտաժողով՝ նվիրված Հայաստանում դեմոկրատիայի եւ ազգայնականության փոխհարաբերություններին: Կազմակերպիչները աներկբա հավաստեցին, որ նման խորագրով եւ ընդգրկումով կոնֆերանս մեր իրականության մեջ առաջին անգամ է լինում: Գիտաժողովին իրենց մասնակցությունն էին բերել ոչ միայն հայ երիտասարդներ, այլեւ եվրոպական մի շարք երկրներից հրավիրված անձինք, ովքեր շահագրգիռ են Հայաստանի դեմոկրատացման գործընթացով: Կազմակերպիչները միանգամայն բացառեցին գիտաժողովի քաղաքականացված

ԳԱԱ-Ն ԿՀԱՄԱԼՐՎԻ՞ ԿԱՆԱՆՑՈՎ

Առաջ ոսկե մեդալ ստացող դպրոցի շրջանավարտները մեծ մասամբ տղաներ էին, հիմա, երբ մեդալակիրները բուհ ընդունվելիս արտոնություններ չունեն, աղջիկներ են: Երեկ իրենց 10 տարիների աշխատանքից հետո վաստակած մեդալներն ստացան հանրապետության 93 շրջանավարտները: ԿԳՆ-ն միջոցառումը կազմակերպել էր հատուկ սահմանադրության տոնական օրը եւ հատկապես ԳԱԱ-ում. «Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության ներկայությունը եւ այս պատերի ներքո կազմակերպված շնորհանդեսն այն աշխատանքի

Եզդիները օրենք են խախտում

Զագսում ազգական զույգերին հայտնաբերելու միակ միջոցը Սուրբ գրքի վրա երդվել տալն է Մեր պետությունը չի միջամտում, թե ամուսնական տարիքի հասած մարդը ճապոնացու, ռուսի, թե հայի հետ է ամուսնանում, բայց, այնուամենայնիվ, մեր ազգային ավանդույթները հաշվի առնելով՝ «Ընտանեկան օրենսգիրքը» «մատ է թափ տալիս» ու խոստանում է պատժել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն ամուսնանալ «ուղիղ վերընթաց ու վարընթաց» ազգականների,

ԲԳՎ-ԻՑ ՊՐԾՈՒՄ ՉԿԱ

Կառավարության հատկացրած մոտ 900 մլն դրամը, ըստ էության, անօթեւանների բնակարանի հարցը չի լուծելու Գյումրեցի անօթեւաններին բնակարան ձեռք բերելու համար իշխանությունները նորից առաջարկում են բազմիցս քննադատված եւ «ախմախ» ճանաչված ԲԳՎ (բնակարանների գնման վկայագիր) ծրագիրը: Ինչն էլ անօթեւան գյումրեցիների շրջանում դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել: Նրանցից շատերն արդեն ունեն ծրագրի առաջին փուլի դառը փորձը, գյումրեցիները դեռ չեն

«ԱՆԴԱՄՆԵՐ ՀԱՎԱՔԱԳՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ»

«ԱՆԴԱՄՆԵՐ ՀԱՎԱՔԱԳՐԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ» Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վերջին շրջանում Գյումրին քաղաքական կուսակցությունների ուշադրության կենտրոնում է: Ինչպես «ստարիկները», այնպես էլ «սակագները»՝ նորաստեղծ կուսակցությունները սկսել են բուռն բարեգործությամբ զբաղվել. վերջին զանգեր կազմակերպել, ուխտագնացություններ հովանավորել, ծերանոցներում ու մանկատներում պտտվել ու ամենակարեւորը՝ մրցակցել շոր ու կոշիկ բաժանելու գործում: Ինչպե՞ս է վերաբերվում նման ակտիվացումներին Շիրակի դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, որի

2006-ին ԼՂ հարցը չի կարգավորվի

Այս կարծիքին է Հայաստանի ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ բացահայտված էր, որ միջնորդ երկրների ԱԳ փոխնախարարները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին խոստացել են. «Հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության կայացումը Մեծ Ութնյակի՝ հուլիսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք վեհաժողովից առաջ կապահովի լայն միջազգային աջակցություն ու ֆինանսական աջակցության բարձր աստիճան»: Մեծ Ութնյակի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հետո

ԻՆՏԵԳՐԱՑԻՈ՞Ն, ԹԵ՞ ԴԵԶԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի կոմիտեի նիստում երեկ այս խնդիրն է արծարծել ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը: Արտաշես Գեղամյանը հեռախոսով Բրյուսելից հայտնեց, որ առավոտյան տեղի է ունեցել ԵԱՀԿ տնտեսական, գիտության, տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի հարցերով գլխավոր կոմիտեի ընդլայնված նիստը. «Այստեղ քննարկվում էր այս նստաշրջանի, ըստ էության, առանցքային հարցը, այն է՝ «Մարդկանց անվտանգության

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031