Օրվա լրահոսը

Պատգամավորը նաեւ ասմունքող է

Ըստ Արման Սահակյանի, իր քեռին՝ Աշոտ Աղաբաբյանը, «օբյեկտային» կյանքով չի ապրում «Չեմ ասում, որ այդպիսի բան կա, ոչ էլ բացառում եմ: Իմ կարծիքով՝ լրատվամիջոցների երեւակայությունն է: Բայց, համենայնդեպս, ես միշտ հայտարարել եմ, որ ինձ համար պաշտոնը երբեք ինքնանպատակ չի եղել: Ես պատրաստ կլինեմ ցանկացած դեպքում, եթե լինի ՀՀԿ բուն որոշումը, նաեւ զբաղեցնել պաշտոն»,- երեկ «Հայելի»

ՀԱՄՄԱՐԲԵՐԳԸ ՊՆԴՈՒՄ Է ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը շարունակում է պնդել, թե այն հիմքը, որով Հայաստանի 7 ընդդիմադիր գործիչները պահվում են բանտում՝ բավական խախուտ է: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը երեկ ԵԽԽՎ-ին ներկայացրեց իր զեկույցը 2008-ին իրականացրած գործունեության վերաբերյալ: Զեկույցում ասված է, թե հանձնակատարի պարբերական այցերը ԵԽ անդամ պետություններ ապացույց են. «Անջրպետ կա քաղաքական հռետորաբանության եւ իրականության

Ժամանակի տագնապ

Ուշացա, ուշացա ու չհասցրեցի առաջինն ինքս ասել, թե ինչից է, որ լուսինը ոչ միայն երկնքում է, այլ նաեւ լույս է տալիս, եւ ուշանալուս հետեւանքը եղավ այն, որ երեկ ինձ երկար ու ձիգ բացատրում էին այն, ինչ ես մանկությունից արդեն գիտեի: Անշուշտ, հաճախ է պատահում, որ առաջին հայացքից չնչին թվացող պատճառները կարող են բացահայել եւ որպես

Նախընտրական քարոզչությո՞ւն, թե՞ քաղաքական գործունեություն

ԿԸՀ-ն երեկ կայացրեց իր «ավանդական» որոշումները Երեկ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցեց Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած բոլոր 8 կուսակցություններին եւ դաշինքներին: Նիստի այս հարցի վերաբերյալ բանավեճ ծավալվեց ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի եւ ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանի միջեւ: Վերջինս գտնում է, որ հակաօրինական էր ՀՅԴ-ի գրանցումը, քանի որ կուսակցական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՄԱՍԸ»

Գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը հրաժարվում է հանձնաժողովի նախագահի պաշտոնից – Դաշնակցությունը, ընդդիմություն դառնալով, որոշեց պահպանել ԱԺ երկու մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները, սակայն, մեր տեղեկություններով, դուք հրաժարվում եք պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, ինչո՞ւ: – Դեռ ամիսներ առաջ իմ մոտ ցանկություն էր առաջացել թողնել հանձնաժողովի նախագահի պաշտոնը, հիմա չբացեմ փակագծերը, բայց, կարծում եմ,

ՄԵՂԱԴՐԱՆՔԻ «ՄԵԽԸ» ԳՏԱՆ

ՀՀ գլխավոր դատախազության մեջբերումները «զանգվածային անկարգություն կազմակերպելու» մեղադրանքի հետ կապ ունեի՞ն ՀՀ գլխավոր դատախազությունը ապրիլի 21-ին իր պաշտոնական կայքէջում տեղադրել էր հաղորդագրություն, որտեղ մեջբերված էին նաեւ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի քարոզչական խմբի ղեկավար Տիգրան Հակոբյանի՝ ապրիլի 5-ին եւ 6-ին տված ցուցմունքներից առանձնացված հատվածներ՝ որպես ցուցմունքներ, «որոնք ամբողջությամբ պնդվել

ԱՌԱՅԺՄ ՆՄԱՆ ԵՆ ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Ապրիլի 28-ին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ առաջիկա օրերին իր կողմից հրամանագիր է ստորագրվելու ոստիկանության աշխատակցի կողմից էթիկայի կանոնների պահպանման մասին, որպեսզի բարձրաստիճան սպայից մինչեւ շարքային ոստիկան՝ իր ծառայությունը կատարելու ժամանակ, ծխախոտ բերանին չլինի, մաստակ չծամի, արեւածաղկի սերմ չչրթի, հասարակական վայրերում անշնորհք եւ տգեղ դիրքերով չկանգնի եւ այլն: Մի խոսքով, ինչպես բանաձեւեց

Զինվորը չզբաղվել մաթեմատիկա՞

2000 թվականին կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի՝ մարզպետարանների կրթության վարչությունները, զինվորական գործի մասնագետներ ներգրավելով, պետք է հանրակրթական դպրոցներում ստուգեն նախնական զինվորական պատրաստության ուսուցման վիճակը: Սակայն այս վերահսկողությունն արդեն 9 տարի «քնած» է: Առկա բացը լրացնելու համար պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը հանդիպում է դպրոցների տնօրենների, զինղեկների հետ: Հերթական հանդիպումը Նոյեմբերյանի թիվ 1 միջնակարգ

Կոչ ենք անում շտկել քաղաքական սխալը

Ապրիլի 24-ի նախօրեին ներկայիս իշխանությունները ազգային անվտանգության, պատմական արդարության եւ երկրի ապագա զարգացման կարեւորագույն հարցերը կիսագաղտնի ու կասկածելի խաղարկումների առարկա դարձրին։ Ցանկացած քաղաքական պայմանագիր Թուրքիայի հետ պետք է լինի ազգային համաձայնության, լայն հասարակական քննարկման եւ մասնագիտական ռազմավարական վերլուծության արդյունք։ Փոխարենը կատարվում են սրբապղծությանը հավասարազոր սակարկումներ, որոնք պառակտում են ազգը երկրի ներսում եւ Սփյուռքում, չեզոքացնում են

Խաչի պատմությունը

Մենք՝ հայերս, Քրիստոսի խաչի հանդեպ բացառիկ սեր, հարգանք ու երկյուղածություն ունենք: Քրիստոնյաներս պատվում ենք խաչը, որովհետեւ դրա արժեւորության աղբյուրը Քրիստոսն է: Խաչի հանդեպ սերն ու հարգանքը բխում է Աստծուց եւ վերադառնում է դեպի Աստված: Խաչը դարձել է քրիստոնեության խորհրդանիշ՝ մատնանշելով նաեւ Քրիստոսի ներկայությունը: Սակայն մինչ քրիստոնեության խորհրդանիշ լինելը՝ այն եղել է մարդկության հայտնագործած մահապատժի գործիքներից

ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ ՍԵՔՍԻ ՀԱՄԱՐ

Բրիտանական աղբյուրների համաձայն, Մեծ Բրիտանիայի Սանդերլենդ քաղաքի բնակչուհին կարող է 4 տարվա ազատազրկման ենթարկվել, եթե շարունակի սեռական ակտի ժամանակ շատ բարձր ձայներ հանել եւ խանգարել հարեւանների հանգիստը: Ըստ նույն աղբյուրի, «ձայնավոր սեքսի» համար նման խիստ պատիժը ճարահատ ու արդեն այլընտրանք չունեցող որոշում է: Բանն այն է, որ «հանցագործ» կնոջ տնից ոչ հեռու բնակվող մարդիկ բազմաթիվ

Սեքսը՝ կախվածությո՞ւն

Ամերիկացի սեքսապաթոլոգ Լ. Հավան մի հետազոտություն է արել, որի շնորհիվ բացահայտել է, որ սեքսը շատ նման է թմրանյութերին: Ըստ Լ. Հավայի, յուրաքանչյուր նորմալ մարդ, որը ֆիզիկապես առողջ է եւ պարբերաբար զբաղվում է սեքսով, անկախ իր կամքից՝ սեքսից կախվածության մեջ է, ինչպես թմրամոլը հերոինից կամ մորֆիից: Սեքսապաթոլոգի հետազոտությունը մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն ԱՄՆ-ում, այլեւ

Սեքսի պակասը՝ անքնության պատճառ

Անքնությամբ տառապում են շատերը, իսկ դրա իրական պատճառները հավանաբար հայտնի են շատ քչերին: Բայց եթե մարդը քնելու հետ կապված խնդիրներ է ունենում՝ չպետք է անմիջապես դիմել բժշկի կամ օրական մի քանի դեղահաբ «ըմբոշխնել»: Պետք չէ քնաբեր խմել ու անկենդան մարդու պես պառկել, հատկապես այն դեպքում, երբ ձեր կողքին մի համակրելի տղամարդ (կամ հմայիչ կին) է

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓԱՌԱԲԱՆՈՂ ՖՐԱՆՍԻԱՑԻՆ

Հանուն Հայաստանի՝ պատրաստ է նույնիսկ զենք վերցնել «Չնայած մարդիկ այստեղ այնքան էլ լավ չեն ապրում, բայց փոխարենը՝ մեծ սիրտ ունեն»,- ասում է ֆրանսահայ Փոլ Ժակոտենը, ով ծնվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում: «Այն, որ Ֆրանսիայի եւ Հայաստանի հայերը տարբերվում են միմյանցից, դա բնական է, սակայն կա մի ընդհանուր բան. հայերը իրենց տուն մտնողին մինչեւ չհյուրասիրեն՝ չեն

Հայկական եռերգություն

Նալչիկում ՖԻԴԵ-ի «Grand Prix»-ի չորրորդ խաղարկությունն ավարատվեց հայկական շախմատի նոր փայլուն հաղթանակով: Գլխավոր գործող անձինք մեր հանրապետության եւ համաշխարհային շախմատի գերաստղեր Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանն էին, ինչպես նաեւ հայկական ընտանիք կազմած հունգարացի Պետեր Լեկոն: Լեւոն Արոնյան Եզրափակիչ՝ 13-րդ տուրից առաջ Արոնյանն ու Լեկոն՝ գեղեցկուհի Սոֆիի ամուսինը եւ գրոսմայստեր Արշակ Պետրոսյանի փեսան, վաստակել էին 7,5-ական

ՈՎ ԱՇԽԱՏԻ՝ ՆԱ ԿՈՒՏԻ

Վիլնյուսում ավարտված Եվրոպայի առաջնությունից հետո Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճի ազգային հավաքականների համար հաջորդ կարեւորագույն մեկնարկը սեպտեմբերին Դանիայում կայանալիք աշխարհի առաջնությունն է: Ինչպե՞ս են մեր առաջատար ըմբիշները նախապատրաստվում, առաջիկա չորս ամիսներին ֆեդերացիան եւ հավաքականների մարզիչներն ի՞նչ ծրագրեր ունեն կազմած: Այս խնդիրների շուրջ խոսեցինք ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանի հետ: – Պարոն Ենոքյան, Վիլնյուսի մրցագորգը հաջողակ

«Ոչինչ պիտի ունենանք…»

Ամերիկահայ Հովսեփ Թոքաթը կոչ է անում տեր կանգնել ազգային արժեքներին Վերջերս նորից թերթում էի ամերիկահայ Հովսեփ Թոքաթի «Հայ արծաթագործ վարպետներ» աշխատանքը: Ինչպես հեղինակն է խոստովանում՝ «արվեստաբան չլլալով հանդերձ», փորձել է պաշտպանել այն արժեքները, որոնք «կը յափշտակուէին Հայու ձեռքէն ու կը վերագրուէին օտարներուն», իրողություն, որը, ցավոք, եզակի երեւույթ չէ մեր մշակույթի պատմության մեջ: Հիշյալ պարագայում խոսքը

«ՊԻՏԻ ԴԱՏԱՍՏԱՆԻ ԱՌԱՋ ԿԱՆԳՆԵՆ»

Ամերիկացի ռեժիսոր, կինոդերասան Մայքլ Սթոունն այսպես արտահայտվեց ցեղասպանություն եւ վայրագություններ կազմակերպողների հասցեին: «Յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի լինելու ոչ թե հետեւորդ, այլ առաջնորդ»,- ԵՊՀ պատմության ֆակուլտետում կազմակերպված հանդիպման ժամանակ ուսանողներին ասաց ամերիկացի կինոդերասան, ռեժիսոր, պոետ Մայքլ Սթոունը: Նա Հայաստան է ժամանել երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հետ համագործակցության արդյունքում ստեղծված «Կանգնեք, մարդիկ» վերնագրով՝ Ցեղասպանությանը նվիրված ֆիլմի ցուցադրության կապակցությամբ,

ԱՌԱՋԻՆ ԶՈՀԸ՝ ԱՄՆ-ՈՒՄ

ԱՄՆ-ում հայտնի է դարձել խոզի գրիպի պատճառով առաջին մարդու մահվան մասին: Հիշյալ գրիպի պատճառով՝ Տեխասի նահանգում մահացել է 23 ամսական մի երեխա: Ինչպես հայտնում են ամերիկյան իշխանությունները, դա առաջին մահվան դեպքն է՝ համաճարակի էպիկենտրոն համարվող Մեքսիկայի սահմաններից դուրս: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ներկայումս ԱՄՆ-ում գրանցված է խոզի գրիպով հիվանդների ամենամեծ թիվը՝ 64 հոգի: Մեքսիկայի առողջապահության

ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՆՈՐԻՑ ԱՆԴՐԱԴԱՐՁԱՆ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏԻՆ

Երեկ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում հերթական անգամ քննարկվեցին Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ պատերազմի հետեւանքները: Ըստ վեհաժողովի համազեկուցողների, այդ խնդրում որեւէ առաջընթաց չի նկատվում: Նրանց հիմնական հետեւությունն այն է, որ Վրաստանը չի կատարել ԵԽ որոշ պահանջներ, մինչդեռ Ռուսաստանը արհամարհել է դրանց մեծ մասը, ընդ որում՝ ամենակարեւորները, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Մասնավորապես՝ խոսքն այն

ԱՌՆԵՏԱՎԱԶՔԸ՝ ԱՄՆ ՍԵՆԱՏՈՒՄ Փենսիլվանիա նահանգից հանրապետական սենատոր Ալեն Սպեկտերը հայտարարել է, որ անդամագրվում է իշխող դեմոկրատական կուսակցությանը, որի ներկայացուցիչն է նաեւ, ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Սպեկտերի անցումը դեմոկրատական ճամբար՝ վերջիններիս կապահովի 59 տեղ 100-ից, ինչը կզրկի հանրապետականներին դեմոկրատների օրենսդրական նախաձեռնությունները շրջափակելու հնարավորություններից: Ըստ BBC-ի, սպասվում է, որ դեմոկրատները Սենատում կստանան նաեւ 60-րդ

Ռուսական զինվորականները ձերբակալել են ծովահեններին

Ռուսաստանի ռազմածովային ուժերի հրամանատարությունը բանակցություններ է վարում օտարերկրյա պետությունների իշխանությունների հետ՝ ձերբակալված ծովահեններին հանձնելու վերաբերյալ: Newsru.com կայքը հիշեցնում է, որ օրերս ռուսաստանյան «Ադմիրալ Պանտելեեւ» նավը կարողացավ Սոմալիի մոտակայքում գրավել մի նավ՝ 29 ծովահեններով եւ մեծ քանակությամբ զենքով: Այժմ, ըստ ռուս զինվորականների՝ ծովային ավազակների հետ կատարվում են քննչական գործողություններ: Ըստ նույն աղբյուրի, ծովահենների հետագա ճակատագիրը որոշվելու

Տուգանք՝ հայհոյանքի համար

ԱՄՆ Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել օրենքը, ըստ որի՝ հեռուստատեսային ծրագրերի հեղինակները տուգանվելու են ուղիղ եթերում օգտագործվող հայհոյանքների համար: Նման որոշում էր ընդունել հեռահաղորդակցության պետական հանձնաժողովն այն բանից հետո, երբ 2003 թվականին հանրահայտ «You2» խմբի մենակատարը սեռական բնույթի հայհոյանք է արտաբերել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ: Սակայն հեռուստաընկերությունների ներկայացուցիչները դիմել են Նյու Յորքի դատարան, խնդրելով

Մեդվեդեւը կարող է հրաժարական տալ

Տնտեսական ճգնաժամի հետագա խորացման դեպքում՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին հրաժարական է սպասվում: Ըստ Newsru.com-ի, այդպիսի կանխատեսմամբ է հանդես եկել ամերիկյան «Եվրազիա գրուպ» խորհրդատվական ընկերությունը, որը մասնագիտանում է շուկաների վերլուծության վրա: Փորձագետները կանխատեսում են նաեւ ուժայինների ազդեցության էական աճ: Ըստ զեկույցի, գործազրկության եւ գնաճի հետ զուգահեռ, ուժեղանալու են բողոքի ակցիաները ռուսաստանյան խոշոր քաղաքներում: Այդ պայմաններում «Յեդինայա

«Մանկավարժական» հնարքներ

Կամ ինչ չպետք է անի ռեկտորը Բուհերի մի մասն իրեն կից քոլեջ ունի, որոնց շրջանավարտները տվյալ բուհն են ընդունվում՝ շրջանցելով ընդունելության կենտրոնացված քննությունները, հարցազրույցների կամ էլ տվյալ բուհի կողմից կազմակերպված ընդունելության քննությունների միջոցով: Բուհին է վերապահված նաեւ հեռակա բաժանմունքի ընդունելության քննությունների կազմակերպումը: Եթե սրան ավելացնենք ուսանողների՝ բուհից բուհ, ֆակուլտետից ֆակուլտետ տեղափոխվելու կարգի լիբերալացումը՝ «հիմնավորված» Բոլոնիայի

ՈՐՈՇ ԴՊՐՈՑՆԵՐ ԿՓԱԿՎԵՆ

10 մասնավոր դպրոցների գործունեությունը հարցականի տակ է Փետրվարին ԿԳՆ կրթության պետական տեսչությունը ստուգումներ իրականացրեց ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող 49 ոչ պետական ուսումնական հաստատություններում: Դրան զուգահեռ՝ ավարտական դասարաններում թելադրության եւ թեստերի միջոցով իրականացվեց նաեւ աշակերտների գիտելիքների ստուգում: «Առավոտը» զրուցեց տեսչության պետի տեղակալ Ռաիսա Գալստյանի հետ: Պարզվեց, որ արդյունքները գոհացուցիչ չեն ո՛չ ուսումնական գործընթացի կազմակերպման՝ կրթության բնագավառի

ՆՐԱ ՏԱՐԵՐՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՆ ԷՐ

Լրանում է Ջոն Կիրակոսյանի ծննդյան 80-ամյակը Անցյալ դարի կեսերին Հայաստանի բարձրագույն կրթական համակարգում տեղի ունեցավ մի նշանակալի նորություն, որի դրական հետեւանքները զգացվում են մինչեւ այսօր: Խորհրդային Միության արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Մոլոտովի անունը կրող Երեւանի պետական համալսարանում բացվեց Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, որն իր կարճատեւ գոյության ընթացքում՝ 1945-53թթ., թեեւ ունեցավ ընդամենը չորս ավարտական կուրս, սակայն խոր

Գերեզմանոցի սպասելիս

Ապագա գյուղի բնակիչները չեն ուզում, որ Լուսագյուղի բնակիչները վերջին հարգրվան գտնեն իրենց գերեզմանոցում: Արմավիրի մարզի Ապագա եւ Լուսագյուղ գյուղերը, պարզվում է՝ կիսելու բան ունեն, իսկ կիսելու առարկան՝ Ապագայի վարչական տարածքում գտնվող գերեզմանոցն է: Չնայած անվանը, Ապագան հին գյուղ է՝ հիմնականում սասունցիներով բնակեցված: Սրա համեմատությամբ՝ Լուսագյուղն ավելի երիտասարդ է, որտեղ ապրում են Ապագայից Լուսագյուղ տեղափոխվածները: Ասել

ԹԵՂՈՒՏԻՆ «ԹԵՂՈՒՏԻՑ» ՕԳՈՒՏ ՉԿԱ՞

Հանքավայրի շահագործման ծրագիրը ոչ բոլորի սրտով է Դեռ 2008 թվականի մայիսի 3-ին Թեղուտի հանքավայրի բացման ծրագրի մեկնարկի ժամանակ Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը առաջին հերթին ակնկալում էր համայնքի բյուջեի մուտքերի ավելացում, գյուղացիների կենսամակարդակի բարձրացում եւ համոզված էր. «Հայաստանի ամենահարուստ համայնքներից մեկը Թեղուտը կլինի, մյուսը՝ Շնողը»: Թեղուտ համայնքի 2008 թվականի բյուջեով եկամուտները պետք է կազմեին 27,8 մլն

Վարորդը դժգոհ է քննիչից

Եվ հույսը դրել է գլխավոր դատախազի վրա 2009 թ. փետրվարի 18-ին Երեւանի Պարոնյան եւ Ձորափի փողոցների խաչմերուկում տեղի էր ունեցել ավտովթար. բախվել էին «Տաթեւ» տաքսի ծառայության եւ BMW ավտոմեքենաները: Վթարից տուժել էին երկու մեքենաներն էլ: Տաքսիին հասցվել էր 756 000, իսկ BMW-ին՝ 622 000 դրամի վնաս: ՀՀ ճանապարհային ոստիկանությունը գտել էր, որ մեղավոր են երկու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031