Օրվա լրահոսը

ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔ

Նույն բնակարանի նկատմամբ կա ուժի մեջ մտած երկու վճիռ «Առավոտն» օրեր առաջ անդրադարձավ («Սեփական բնակարանից զրկված») Պուշկին-Տերյան փողոցների հատման վայրում բնակելի շենքի շինարարությանը, որն իրականացրել էր «Դվինկոնցեռն» ՓԲԸ-ն: Բնակելի շենքը բնակիչներին պետք է հանձնվեր դեռ 1996թ. դեկտեմբերին: Այդ շենքի 4-րդ հարկի 9-րդ բնակարանը (3 սենյականոց) պետք է հանձնվեր 4 անձից բաղկացած Համազասպ Եղիյանի ընտանիքին՝ ըստ

Սեւանի ձկնապաշարը վտանգի մեջ է

Երեկ Սեւանա լճի հիմնական խնդիրների հետազոտման հանձնաժողովը նիստ է անցկացրել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում: Խոսելով լճի ձկնապաշարների մասին, հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը ասել է. «Լճի ձկնապաշարը աղետալի դրության մեջ է: Որսագողության պատճառով մենք այսօր 50 անգամ ավելի քիչ ձկնապաշար ունենք, քան նախկինում»: Ըստ Վ. Մովսիսյանի, անհրաժեշտ է արհեստական եւ բնական մեթոդներով վերականգնել լճի ձկնապաշարը: Նրա

Միգրանտներին կօգնեն

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով՝ աշխատելու նպատակով արտերկիր մեկնողների թիվը պակասել է: Երեկ այս մասին հայտնել է տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության միգրացիոն ծրագրերի բաժնի պետ Իրինա Դավթյանը: Նրա ներկայացմամբ, վերջին 3 ամիսներին 30%-ով նվազել են նաեւ տրանսվերտները: «ՄԱԿ-ի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար Գայանե Արսենյանն էլ նշեց, որ «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» նախագծի

Խոզի գրիպից պաշտպանվա՞ծ ենք

Ամբողջ աշխարհում, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, մինչեւ 7 միլիոն մարդ կարող է մահանալ խոզի գրիպի համաճարակի դեպքում: Որպեսզի վարակը մեր երկիր մուտք չգործի, այս օրերին «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում սահմանվել է շուրջօրյա սանիտարակարանտինային հսկողություն: Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Սահակյանի ներկայացմամբ՝ Մեքսիկայում ու ԱՄՆ-ում գրանցված խոզի գրիպի

84% ջուր են կորցնում

«Այս տարի մայրաքաղաքում ջրամատակարարման տեւողությունը հասել է միջինը 21 ժամի: Այս ցուցանիշը բարելավվելու է՝ ընդհուպ մինչեւ օրը 24 ժամը»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց «Երեւան ջուր» ընկերության արտաքին կապերի եւ հաղորդակցության տնօրեն Ռոբերտ Նազարյանը: Նրա ներկայացմամբ՝ Երեւանում նախատեսում են կառուցել 150 բակային պոմպակայան, որոնք հնարավորություն կտան ավելացնել բարձրահարկ շենքերում ջրամատակարարման ժամերը եւ զգալիորեն խնայել

ԵՐԵՔ ՏԱՐԻ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵԾ ՎՆԱՍՆԵՐ ԵՆ ՊԱՏՃԱՌԵԼ

Երկու օր առաջ «Առավոտի» խմբագրություն այցելած 77-ամյա Մարգարիտա Մելքոնյանն իր դարդն ու ցավը պատմելուց հետո՝ պատրաստվում էր գնալ կառավարության շենքի մոտ ու ինքնահրկիզվել: Տիկին Մարգարիտան պայուսակից հանեց բենզինով լի շիշն ու պատմեց, որ որոշել է դիմել ծայրահեղ քայլի, քանի որ այլեւս չի կարողանում պետության պատճառով կուտակած «տոկոսների տակից» դուրս գալ: Մոտ 3 տարի առաջ Երեւանի

Հայաստանը՝ ոսկեգործության կենտրոն

Արտասահմանյան մի շարք երկրներում ոսկերչության եւ ադամանդագործության ոլորտներում առաջատար հայկական մասնավոր ընկերությունների մի քանի սեփականատերեր եւ Համաշխարհային հայ ոսկեգործների միության անդամները երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել են մեր երկրում ոսկերչության եւ ադամանդագործության ներկա վիճակը: Տ. Սարգսյանի խոսքերով, ներկայիս ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում շատ կարեւոր է հայրենիքի եւ Սփյուռքի գործարարների ջանքերի համատեղումը: Արտերկրի հայ

Հույսները դրել են արտերկրի փողերի վրա

2009 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրված 6,1%-ի չափով տնտեսական անկումը «դժվար կլինի ետ շրջել»: Երեկ այս մասին լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Նախարարը նշել է, որ ստեղծված իրավիճակը թերեւս հնարավոր կլինի փոքր-ինչ շտկել դրսից ստացվող ֆինանսական աջակցության շնորհիվ. «Հուլիսին մենք ակնկալում ենք ֆինանսական միջոցների ներհոսք, ինչը թույլ կտա մեղմել անկումը»: Ն. Երիցյանը

Չցանկացավ խոսել «Բջնիի» մասին

Երեկ «Ազդակ» մամուլի ակումբը հանդիպման էր հրավիրել ՀՖՖ նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանին: Նախապես լրագրողներին տեղեկացվել էր, որ պարոն Հայրապետյանը խոսելու է «Բջնի» հանքային ջրերի գործարանի շուրջ ծավալված իրադարձությունների մասին: Սակայն, նախատեսված ժամից մոտ կես ժամ անց գործարարը դեռեւս «Ազդակում» չէր: Ավելի ուշ լրագրողներին տեղեկացրին, որ անհայտ պատճառներով Ռ. Հայրապետյանը հրաժարվել է ներկայանալ ասուլիսին: Հիշեցնենք, որ

Գազը խնայողաբար են օգտագործում

Այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 11,8 %-ով նվազել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները: Այդ ընթացքում «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից իրացվել է 625,5 մլն խմ գազ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 11,2%-ով: Այս մասին տեղեկացնում են ընկերության լրատվական ծառայությունից: Աղբյուրի տեղեկացմամբ, այս տարի բնակչության կողմից սպառվող գազի ծավալները նվազել են 9,4%-ով:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՎԱՏԱՐԻՄ Է 1990-ԻՆ ՈՐԴԵԳՐԱԾ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ

Երեկ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող Րաֆֆի Հովհաննիսյանի հարցերին պատասխանելով՝ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ձեզնից որեւէ մեկը իրենց եւ միջազգային հանրությանը հիշեցնելո՞ւ է, թե իրականում ո՞վ է օկուպանտը հայոց բարձրավանդակի, Նախիջեւանի, Շահումյանի, Գարդմանից աշխարհի: Երկրորդը՝ ի՞նչ դրույթներ է պարունակում համապարփակ շրջանակը, որը համաձայնեցված է կողմերի միջեւ, ի՞նչ դրութներ է պարունակում ճանապարհային քարտեզը այդ լույսի ներքո»,- երեկ կառավարությանը

Ընտրացուցակային մանիպուլյացիաներ

Ընտրողների եւ ընտրատեղամասերի թիվը պակասելու փոխարեն ավելանում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակացույցի 10-րդ կետը սահմանելիս, որն, ի դեպ, ընտրական իրավունքի տեսանկյունից վիճահարույց են համարում Հայ ազգային կոնգրեսն ու Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, հղում էր արել ՀՀ «Ընտրական օրենսգրքի» 10-րդ հոդվածին, որի 1-ին պարբերությամբ սահմանված է. «Ընտրելու իրավունք ունեցող եւ հաշվառում

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԱՌԱՋԱՐԿԵՑԻՆ ԱՇԽԱՏԵԼ ՄԻԱՍԻՆ

Եվ խորհրդարանական ընկերները, հավանաբար, կընդունեն այդ առաջարկը ՀՀԿ գործադիր մարմինը նախորդ օրը երեկոյան նիստ էր գումարել, որի ժամանակ որոշում էր կայացվել, որ կոալիցիոն նախկին գործընկեր Դաշնակցությանը պետք է առաջարկել պահպանել տեղերը խորհրդարանում, բացի ԱԺ փոխնախագահի պաշտոնից: Այդ մասին առաջարկը երեկ հնչեցրեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Հայաստանի Հանրապետության խորհրդարանը ունեցել է նախադեպեր, երբ հանձնաժողովների նախագահի

ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻՑ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ ՆԱԵՎ ԼՂՀ-ՈՒՄ

ԼՂՀ Ազգային ժողովում երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արպատ Ավանեսյանը մտահոգություն է արտահայտել Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության ծրագրի որոշ կետերի վերաբերյալ, որոնք վերաբերում են Ղարաբաղին: Ըստ «Հետքի»՝ ի պատասխան, ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը կարծիք է հայտնել, թե այդ փաստաթուղթն արդեն ինչ-որ իմաստով հնացած է: Նաեւ հավելել է. «Ցանկացած ժողովուրդ, երբ պետություն է

Հանդիպումներ Լեհաստանում

Լեհաստանում գտնվող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Լեհաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Շիգլոյի հետ: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստորագրել համագործակցության համաձայնագիր Հայաստանի եւ Լեհաստանի Ազգային անվտանգության խորհուրդների միջեւ, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի մամուլի գրասենյակը: «Մենք ողջունում ենք Հայաստանի իշխանությունների կառուցողական դիրքորոշումը Թուրքիայի հետ բնականոն հարաբերություններ հաստատելու գործում: Դա

Երեկ դատարանում «կինո» էին նայում

Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործով հրապարակված ապացույցներում՝ «Մարտի 1»-ին վերաբերող տեսասկավառակներում, ամբաստանվողներին վերաբերող ոչինչ չկար: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում շարունակվել է Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործով դատաքննությունը: «Tert.am»-ի մատուցմամբ, նիստի ժամանակ Ալ. Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հանդես է եկել միջնորդությամբ՝ պահանջելով, որ իր պաշտպանյալի գործում թույլ չտրվի օգտագործել մինչեւ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՎ» ԴԵՊԻ Ո՞ՒՐ

Հարցնում է քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը, որը նախկինում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչն էր: – ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից, այսինքն՝ արվե՞ց այն քայլը, որի առնչությամբ տարաձայնությունների պատճառով Դուք դուրս եկաք կուսակցության շարքերից, քանի որ համարում էիք, թե Դաշնակցությունը 2008-ին չպիտի մտներ կոալիցիա եւ պիտի ստեղծեր երրորդ բեւեռը: – Իմ կարծիքը չի փոխվել՝

ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԱՊՐԻԼԻ 22-Ը

Ի՞նչ էր խնդրում հայր Ալիեւը 10 տարի առաջ 1995 թվականի ապրիլի 22-ին ստորագրվել է առաջին հայ-թուրքական միջկառավարական պայմանագիրը՝ Անկարայում: Համաձայնագիրը վերաբերվում էր երկու երկրների միջեւ օդային սահմանի բացմանը: Հայաստանի անունից այն ստորագրել է ՀՀ քաղավիացիայում կառավարության ներկայացուցիչ Շահեն Պետրոսյանը: Այնուհետեւ Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ ստորագրվել է եւս մեկ փաստաթուղթ՝ ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման մասին: Զուգադիպությամբ,

ԼՂՀ-Ն ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ

Երեկ ԼՂՀ Ազգային ժողովում ի պատասխան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հարցի, թե Մադրիդյան սկզբունքների շուրջ հնարավո՞ր է հասնել այնպիսի համաձայնության, որը կբավարարի նաեւ ԼՂՀ ժողովրդին՝ ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանն (նկարում) ասել է, որ տեղյակ է Մադրիդյան սկզբունքներին. «Գաղտնիք չեմ ասելու, որ Ղարաբաղի կողմից կա կտրուկ անհամաձայնություն մադրիդյան սկզբունքների հետ կապված՝ մի քանի հիմնական

«ՆԱԻՐԻՏԻՆ» ԳՈՎԵՐԳԵՑԻՆ

«Նաիրիտ» գործարանի արտադրական ներկա կարողություններին եւ զարգացման հնարավորություններին ծանոթանալու նպատակով վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ այցելել է գործարան: Վարչապետը նշել է, որ ներկայումս առաջնահերթ խնդիրը գործարանի իրական կարողությունների պարզումն ու արտադրողականության ավելացումն է, մասնավորապես՝ մինչեւ տարեվերջ բութադիենային տեխնոլոգիայով կաուչուկի արտադրության կազմակերպումը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ եթե «Նաիրիտը» աշխատի մշակված զարգացման ծրագրին համապատասխան եւ իր ամբողջ

ԴՈՆՈՐԻ ՌԵԵՍՏՐ՝ ՀԱՄԱՅՆ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ

Երեկ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում» բացվել է «Ցողունային բջիջների հավաքագրման կենտրոն»: Կենտրոնի բացումով այսուհետեւ հնարավոր կլինի ախտորոշել եւ բուժել արյան չարորակ հիվանդությունները: Կենտրոնի բացման համար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հատկացրել է 106 միլիոն դրամ: «Մեր ընկերությունը, որպես «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի երկարամյա կորպորատիվ գործընկերն ու աջակիցը, այս անգամ եւս խոշոր սոցիալական ներդրում իրականացրեց, որն ամբողջությամբ ուղղվեց վտանգված

Ապրիլի 29

ԽՈՅ (21.03-20.04)- Ձեր ավելորդ հուզականությամբ կազդեք գործընկերների նյարդերին: ՑՈՒԼ (21.04-21.05)- Բարենպաստ օր է ցանկացած հարց լուծելու համար: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Նոր ծանոթություններ հաստատելիս՝ ապագայում անձնական հաջողություններ կունենաք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր հնարավորություն կունենաք ստանալ ձեզ հուզող հարցերի պատասխանները: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Օրը լի է նոր հետաքրքրություններով: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Օրիգինալ եւ համարձակ որոշումներ կայացնելու համար շատ բարենպաստ օր է:

ԺԱՄԱՆԱԿԱԿԻ՞Ց ԵՆ, ԱՐԴՅՈՔ, ՁԵՐ ՀԱՅԱՑՔՆԵՐԸ

Պատասխանեք առաջարկված հարցերին եւ պարզեք, թե ինչպիսի՞ն են ձեր հայացքները։ 1. Ի՞նչ եք երազել դառնալ մանուկ հասակում. ա) օդաչու (1), բ) ինժեներ (2), գ) ոսկերիչ (1)։ 2. Դուք հնարավորություն ունեք հանգստանալու։ Ո՞ւր կմեկնեիք. ա) արկածային Ամազոնիա (2), բ) Կանարյան կղզիներ (0), գ) կմնամ տանը (1)։ 3. Ենթադրենք՝ վաղը կարող եք մեքենա գնել. ի՞նչ կնախընտրեիք. ա)

Խռմփոցը վնասակար է սրտին

Այն սահմանափակում է օդի անցումը թոքեր Ձանձրացնող է, առողջության համար վնասակար եւ, ինչպես վկայում է համաշխարհային դատական վիճակագրությունը, լրջորեն ազդում է ամուսնական կյանքի ամրության վրա: Խոսքս ոչ թե խանդի մասին է, այլ սովորական խռմփոցի: Շատ կանայք հուսահատության մեջ են ընկնում ամենօրյա գիշերային աղմուկից, չեն կարողանում լիարժեք հանգստանալ ու, ի վերջո, փրկությունը գտնում են ամուսնալուծության մեջ:

ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՄՏՆԵԼ ԾՆՈՂՆԵՐԻ ՆՆՋԱՍԵՆՅԱԿ

Մամայի ու պապայի սենյակում քնելով՝ երեխան անսեռ ու անկիրք կմեծանա «Մա՛մ, ես չեմ նայում, ականջներս էլ կփակեմ… Ինչ ուզում եք, արեք…»,- այս խոսքերով է գիշերը երեխայի ներկայությունը ամուսնական պարտականությունները կատարելուց հրաժարվելու պատճառ բռնող մորը «հանգստացրել է» 4-ամյա տղան: Զարգացած երկրներում ընդունված է նորածին երեխայի համար հատկացնել առանձին սենյակ: Իսկ հայկական սովորության համաձայն, նորածին երեխան ծնված

Բոլոր հարցերի պատասխանն՝ այսօր

Նալչիկում ընթացող ՖԻԴԵ-ի «Grand Prix» մրցաշարն այսօր հատում է եզրագիծը: Աշխարհի 14 ուժեղագույն գրոսմայստերները եզրափակիչ՝ 13-րդ տուրում վերջնական պատասխան կտան, թե մրցաշարային աղյուսակում ով ինչ տեղ կզբաղեցնի: Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաքում ծավալված շախմատային ճակատամարտն, իսկապես, իր լարվածությամբ աննախադեպ է եւ մրցաշարի ավարտին հասել է գագաթնակետին: Դա, հասկանալի է, դուր է գալիս մարզաձեւի սիրահարներին: Իսկ հայաստանցիների համար, թերեւս,

ԴԺՎԱՐՆ ԱՌԱՋԻՆՆ Է

Մայիսի 23-30-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելու է բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Հաշվի առնելով, որ տվյալ մարզաձեւում այդ մակարդակի մրցաշար Հայաստանում առաջին անգամ է կայանալու, երեկ զրուցեցինք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանի հետ: – Մեր համալիրը հիմնանորոգումից հետո ի վիճակի է ընդունել տասնյակ մարզաձեւերի ամենաբարձր կարգի մրցումներ: Սակայն, որքան տեղյակ ենք, մինչեւ

Բարոյահոգեբանական ճգնաժամի հետեւանքները

Մտավորականները կոչ են անում կյանքից հեռացած մեծերին չխառնել անձնական վեճերի մեջ «Առավոտի» ապրիլի 21-ի համարում տպագրված «Դավոյանը՝ Սարոյանի մասին» հոդվածին, որը վերաբերում էր բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի հուշագրությանը, երկու օր անց հետեւեց «Անպատկառությանդ չափ ու սահման դիր, տո՛» հոդվածը՝ բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի արձագանքով: Վերջինս պնդում էր, որ իր հայրը՝ բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանն ու Վիլյամ Սարոյանը մտերմագույն

«ԼԱՎ ՏՂԱ» ԵՐԵՎԱԼՈՒ ԽՆԴԻՐԸ ՉԷ»

Իր թմրամոլ հերոսին արդարացնում է դերասան Արտաշես Մխիթարյանը «Արնախումի ընտանիքում»՝ Արտաշես Մխիթարյանը (կենտրոնում)՝ դերասաններ Գրիգոր Գաբրիելյանի եւ Նաիրա Շահիրյանի հետ: Արտաշես Մխիթարյանը Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասաններից է: Չնայած կարճ ժամանակ է, ինչ նա բեմում է, խաղացել է Ա. Խանդիկյանի շեքսպիրյան ներկայացումներում՝ «Ռոմեո եւ Ջուլիետ», «Համլետ», «Մակբեթ»: Սակայն հասցրել է թատրոն բերել ժամանակակից

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ԳՈՀ ԵՆ ՕԲԱՄԱՅԻՑ

Հինգշաբթի օրը՝ ապրիլի 30-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման 100-րդ օրն է, որին նա մոտեցել է հոյակապ ցուցանիշներով՝ երեկ հրապարակված համազգային արդյունքների համաձայն: 47-ամյա նախագահի գործունեությանն ընդհանուր առմամբ հավանություն է տալիս ամերիկացիների 69%-ը: Դա վերջին 2 տասնամյակների ընթացքում երկիրը ղեկավարող բոլոր նախագահների հաշվարկով լավագույն ցուցանիշն է: Հարցվածների մեծամասնությունը նշել է, որ նախագահը կատարել է այն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031