Լրահոս
Օրվա լրահոսը

Զելենսկին Երևանում՝ ԵՄ-ի Ուկրաինային տրամադրած նոր վարկի և դեպի ԵՄ իրենց հավակնությունների մասին

Մայիս 04,2026 11:50 Share

«ԵՄ-ի աջակցությունն ենք ստացել վարկի տեսքով, և դա մեծ օգնություն է Ուկրաինայի համար։ Մոտ մեկ շաբաթ առաջ մենք ստացանք օգնության երկրորդ բաժինը՝ ԵՄ-ն մեզ ապագայի վարկ տրամադրեց»,- Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում խոսելով Ուկրաինայի՝ ԵՄ ինտեգրման հավակնությունների մասին՝ ասաց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Ինչո՞ւ էր Կիևը 44-օրյա պատերազմի ընթացքում ֆոսֆորային ռումբեր մատակարարում Բաքվին. լրագրողի այս հարցը Զելենսկին թողեց անպատասխան։

Նշենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովն անցկացվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ՝ 2022-ից։ Նա առաջարկել է այսպիսի հարթակ ձևավորել Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ կատարված ռազմական գործողություններից հետո։ Ըստ Էմանուել Մակրոնի՝ այս ձևաչափով հանդիպումները կնպաստեն քաղաքական երկխոսության և նաև անվտանգային հարցերի քննարկմանը։ Գագաթաժողովն անցկացվում է տարեկան երկու անգամ՝ մեկը՝ ԵՄ անդամ երկրում, մյուսը՝ ոչ ԵՄ անդամ երկրում։

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031