Օրվա լրահոսը
«5+1 ՖՈՐՄԱՏԻ» ՇՈՒՐՋ Երեքշաբթի օրը հանդիպել են վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու ԱԺ այն խումբ-խմբակցությունների նախագահները, որոնք պնդում են, թե ԱԺ խոսնակ Արմեն Խաչատրյանի հրաժարականն ընդունված է։ Այսօրինակ հանդիպումները, որ առաջիկա շաբաթվա ընթացքում դեռ կլինեն, լրագրողները հասցրել են անգամ անվանակոչել՝ «5+1 ֆորմատ» անունով։ Այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ նախագահ Ռ.Քոչարյանն ու հիշյալ խմբակցությունները հանդիպեցին, եւ
ԴԱՐՊԱՍԸ ՓԱԿ ՉԷ՞ «Եթե մենք զգայինք, որ մտել ենք փակուղի եւ մեր առաջարկությունները մերժվում են, այդ իշխանություններից դուրս գալը մեզ համար դժվար չէ։ Դարպասները փակ չեն, կարող ենք դուրս գալ»,- կոմկուս-կառավարություն հետագա շփումների մասին ասաց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը։ Իսկ ե՞րբ են պատրաստվում կոմունիստները դուրս գալ գործադիր իշխանությունից, քանի որ վերջին խորհրդարանական անցուդարձի
«ԴԱՏԱԿԱՆ ԱՅԴ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՄԻԱԿ ԻՐԱՎԱԲԱՆՆ ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆՆ Է» Վստահ է նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Հարությունյանը։ Մտադիր էինք նախագահին առընթեր Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանի գնահատականները պարզել Աշոտ Բլեյանի դատաքննության վերջին օրերի իրադարձությունների վերաբերյալ, սակայն նա երեկ բազմազբաղ էր եւ առաջարկեց զրուցել հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Հարությունյանի հետ։ «Այս խնդրի շուրջ
ՆՈՐ
Ե՞րբ, ո՞ր գործիչը եւ ո՞ւմ է ասել. «Հիմա քեզ կգյուլլեմ, շան պես կսատկացնեմ։ Հինգ րոպե ժամանակ եմ տալիս՝ պիտի չոքես, ներողություն խնդրես ինձնից… Մեքենադ ամբողջությամբ ջարդուփշուր եմ արել, քեզ էլ հիմա սատկացնելու եմ։ Միեւնույն է, դու պիտի մեռնես եւ քեզ մեռցնողը ես եմ լինելու»։ ՆԱԽՈՐԴ Վազգեն Մանուկյանն էր 1995-ին ասել «Այսօր ներքին խաղաղություն հաստատելու կոչերը
ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ԴԱՏԱՐԱՆ
Վարչապետից ԱԺ փոխնախագահի պաշտոնը կոմունիստների խնդրելու վերաբերյալ իր բացահայտմանը հետեւած բուռն հերքումներին ի պատասխան, կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Անդրանիկ Մանուկյանն «Առավոտին» փոխանցեց հետեւյալ հայտարարությունը. «Իմ ողջ գիտակցական կյանքում ես կեղծիքներ թույլ չեմ տվել եւ թույլ չեմ տալու։ Ես պատասխանատու եմ իմ արած ցանկացած հայտարարության համար»։ ՀԱՎԵՐԺ ՄԻԱՍԻՆ Այսօրվա դրությամբ Հայաստանի՝ Եվրախորհրդին անդամակցելու գործընթացն, ըստ ՀՀ
ՄԻՋԱԶԳԱՅԻ՞Ն, ԹԵ՞ ՏԵՂԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼ
«Ազատություն» ռ/կ-ի Ստեփանակերտում գտնվող թղթակիցը երեկ հաղորդեց, թե ըստ որոշ տեղեկությունների, Սամվել Բաբայանը դատավորի եւ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանի հետ զրույցում բացահայտել է, որ Ղարաբաղի զորամասերում առկա չգրանցված զենքերը նախատեսված էին Քրդական բանվորական կուսակցության համար։ Ըստ «Ազատության», Ռոբերտ Քոչարյանը կտրականապես հերքել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարի եւ բանակի նախկին հրամանատարի այս բացահայտումը, ասելով, թե անգամ
«Հայաստանում երկու ճամպրուկ կա» Պնդում է կոմունիստ Խորեն Սարգսյանը «Հիմա ուզում են խորհրդարանական մեծամասնությունը կազմել «Կայունություն»172ով, երբ «Կայունության» յուրաքանչյուր պատգամավոր իր ծրագրով է ժողովրդի վստահության քվեն ստացել»։ ՀԿԿ խմբակցության անդամ Խորեն Սարգսյանը պնդում է, որ «Միասնությունը» հավաքվել էր այլ մարդկանց եւ այլ գաղափարների շուրջ, եւ այսօր «Միասնության» մի թեւը՝ ՀՀԿ172ն խախտում է այն ծրագրերը, որոնց
ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏՎԵՑ Դատական հերթական նիստը երեկ սկսվեց ԼՂՀ ՊՆ նախկին նախարար Սամվել Բաբայանի ցուցմունքներով, ապա ավարտվեց Ամուլյային (Արմեն Աբգարյանին), Ս. Բաբայանի նախկին պաշտպան Ալեքսանդր Գալստյանին, ՀՕՊ-ի (հակաօդային պաշտպանություն) պետ Էրիկ Հայրիյանին եւ ՆԳՆ պոլիկլինիկայի բժիշկ Սերգեյ Մովսիսյանին որպես վկաներ դատարան հրավիրելով։ «Ես մեղադրանքից չեմ խուսափում» Երեկ բարձրախոսն անջատվեց ճիշտ այն պահին, երբ Ս.
ԹՈՂ ՍԴ-Ն ՈՐՈՇԻ
Խորհրդարանում սպասման փուլ է։ ԱԺ աշխատանքները բոյկոտող խումբ- խմբակցությունները, թվում է, առայժմ կտրուկ քայլերի չեն դիմում, բայցեւ սպասում են, թե ՍԴ-ն ինչ է վճռելու։ Շատերն այն կարծիքին են, թե ՍԴ-ն այնպիսի որոշում կկայացնի, որ հաճո լինի ՀՀ նախագահին։ Ոմանք ավելի լավատես են՝ մտածում են, թե նախագահ Քոչարյանն այս պահին այլեւս անելիք չի ուզում ունենալ, ձեռքերը
ԱՆՀԱՐՄԱՐ ՀԱՐՑ Եթե խորհրդարանի նոր խոսնակ ունենալ172չունենալու հարցը հայրենի ԱԺ172ում առողջ աշխուժություն է առաջացրել, ապա հասարակ ժողովուրդը, մեղմ ասած, անտարբեր է՝ ով կլինի հաջորդը, կամ կլինի, թե ոչ։ Որպեսզի խոսքը մերկապարանոց չհնչի, ստորեւ ներկայացնում ենք «Առավոտի» փոքրիկ հարցախույզը Պետկրկեսի մատույցներից։ Մեր հարցը անցորդներին՝ հետեւյալն էր. 172 Հետեւո՞ւմ եք խորհրդարանի վերջին իրադարձություններին եւ ո՞ւմ կնախընտրեիք տեսնել
«ԼՈ՞Մ ԵՔ ՈՒԶՈՒՄ՝ ԲԵՐԵ՛Ք ԱՅՆ, բայց մի փաթաթեք այդ լոմը քրդատօրով» Աշոտ Բլեյանի բազմիցս նետած այս մարտահրավերն ի վերջո ընդունվեց, եւ դատարանն ու ոստիկանությունը դիմեցին ուժային ներգործության։ Երեկ, դռնբաց վերջին դատական նիստի սկզբում Աշոտ Բլեյանը բողոք ներկայացրեց նախորդ օրը դատարանում «անհարկի լարվածություն» առաջացրած իրավապահների դեմ, որոնք վիրավորանքներ էին տեղացել անգամ ուղեկցող դասակի վրա։ Աշոտ Բլեյանը
ՆՈՐ
Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է ասել. «Այսօր ներքին խաղաղություն հաստատելու կոչերը դեպի ճահիճ տանելու կոչեր են, քանի որ ցանկացած ճահիճ, եթե համեմատենք օվկիանոսի հետ, շատ էլ խաղաղ է թվում»։ ՆԱԽՈՐԴ Հիմա ո՞վ է հիշում, որ Ռոբերտ Քոչարյանը չէր հայ քաղաքական բառապաշար ներմուծել մոսկաների հետ համեմատությունը, այլ Դավիթ Շահնազարյանը 1997-ին։ Այդ նա էր իր եւ ՀՀՇ-ի
ՆԱՋԱՐՅԱՆԸ ՓՈՇՄԱՆԵԼ Է- 2
Բավական կտրուկ շրջադարձ է տեղի ունեցել հոկտեմբերի 2-ին վարչապետի մոտ խորհրդարանական 6 կուսակցությունների 2 ժամանոց խորհրդակցության ժամանակ։ Ակնհայտ է դարձել, որ սառեցվել է «Միասնության» դե յուրե տրոհման գործընթացը, որն արդեն կայացած փաստ էր համարվում։ Կառավարության ղեկավարը թերեւս ըմբռնել է, որ չարժե ՀԺԿ-ի 20 ձայները կորցնել «Օրինաց երկրի» 6 ձայները ձեռք բերելու համար։ Չնայած ՀՀԿ-ի փոխնախագահը
«ՓՉԱՑՆԵԼՈՒ» ՓՈՐՁ
Երեկ ամբաստանյալ Դավիթ Ղուլյանը փորձեց հարցեր տալ Սամվել Բաբայանին՝ նրա ցուցմունքից հետո իր անունը նշելու կապակցությամբ։ Ասաց նաեւ. «Էլ անուն Ղարաբաղ չի մնացել, որ տվել է», ինչին հետեւեց Սամվելի քրոջ ռեպլիկը. «Դատախա՞զն է սովորեցրել քեզ»։ Դատախազն իր հերթին ասաց. «Դա իրականությունն է»։ Դրանից հետո դուրս հրավիրվեց Սամվելի քույրը՝ Կարինե Բաբայանը։ Սամվել Բաբայանի ցուցմունքների մասին՝ 3-րդ
ՀԴՄ-Ն ԱՀ ՈՒ ՍԱՐՍԱՓ Է ՏԱՐԱԾՈՒՄ Հոկտեմբերի 1-ից կրպակներում, վրաններում եւ որոշակիորեն հարմարեցված համանման տարածքներում ՀԴՄ-ների ներդրման մասին ՀՀ կառավարության որոշումը հոկտեմբերի 2-ին դեռեւս չէր սկսել իրագործվել։ Ավելին, շատերն անգամ չգիտեին. այդ որոշումը իրենց վրա տարածվում է, թե՝ ոչ։ Մենք արդեն արձանագրել ենք, որ չնայած սոցիալական ճնշումներին, կրպակավաճառների ցույցերի ու ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի ծանրակշիռ
Հացի խնդիրը բարձրացնում է նախագահի «կուսակցությունը» Հնարավո՞ր է Հայաստանում սոցիալական հեղափոխություն։ Բոլոր արտաքին նշաններով՝ այո։ Խորքում՝ ոչ։ Երեկ առավոտից Ազատության հրապարակում հավաքվելով, մոտ հինգ հազարանոց փոքր ձեռներեցությամբ զբաղվողները ուղեւորվեցին դեպի նախագահի նստավայր։ Այստեղ արդեն ՆԳ աշխատակիցները սպասում էին։ Բախումներ չեղան։ Ցուցարարները, առայժմ, հանգիստ ցույցի կողմնակիցներ են։ Մարդիկ շարունակում են հավատալ, ավելի ճիշտ՝ քանի որ ուրիշ
«ՊՌՈՍՏԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՔ ՍՏԵՂԾՈՒՄ» Երեկ, ըստ էության, չշարունակվեց «Սամվել Բաբայան եւ մյուսներ» քրգործի դատաքննությունը։ Մինչ դատաքննությունը սկսելը, ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր Սուրեն Ալեքսանյանը իր մոտ հրավիրեց ներկա լրատվամիջոցներին՝ «կիսապաշտոնական- ընկերական» զրույցի։ Ակնհայտ էր, որ նրան դուր չեն գալիս հատկապես հայաստանյան լրատվամիջոցների առանձին հրապարակումները, նրան դուր չի գալիս, երբ դատավարական որոշ նորմեր իր կատարմամբ հարցականի
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՏԱՐԲԵՐԱԿ
Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա կատարած այցի կարեւոր արդյունքներից մեկը, որի մասին ակնարկել էր էներգետիկայի նախարար պարոն Գալուստյանը, էներգետիկայի բնագավառում ռուս-հայկական համատեղ ձեռնարկության ստեղծման մասին համաձայնագրի կնքումն է։ Լավատեղյակ աղբյուրները տեղեկացնում են, թե այս համաձայնագրից անմասն չէ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Տարոն Սահակյանը։ Վերջինս, ի դեպ, մոսկովյան պաշտոնական շրջանակներում միանշանակ ընդունելության չի արժանանում եւ
ԴԱՏԱՎԻՃԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՐՈՒՍԵԼ Երեկ պետական մեղադրողները պիտի ընթերցեին Բլեյանի գործով մեղադրական ճառը։ Մալաթիա172Սեբաստիա համայնքի դատարանն «ի նշանավորումն» այդ օրվա հայտնվել էր իրավապահ մարմինների ուժեղացված հսկողության ներքո։ Միայն դատարանի դահլիճում շուրջ երկու տասնյակ ոստիկաններ կային։ Բազմաթիվ էին նաեւ անվտանգության մարմինների քաղաքացիական հագուստով աշխատակիցները։ «Գռեհիկ ուժ եք ցուցադրում»,172 այս առիթով նկատեց Աշոտ Բլեյանը։ Իրավապահների առատության պատճառով շատերը չկարողացան
ՀԵՏԻՆ ԹՎՈՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ Թերեւս այն, որ նախագահն ինքը դիմեց ԱԺ նախագահի հրաժարականի որոշման վերաբերյալ եզրակացություն ստանալու համար՝ փրկարար օղակ էր Արմեն Խաչատրյանի պաշտոնանկությունը նախաձեռնածների համար, քանզի վերջիններս այդ քայլին դիմել չէին ցանկանում։ Սրան նախորդեց բավական ուշագրավ մի փաստ. ՀԺԿ մի քարտուղարի ստորագրությամբ վավերացվեց ՀԺԿ մեկ այլ քարտուղարի պաշտոնանկությունը։ ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանը ստորագրեց հանրապետության նախագահին
ՆՈՐ
ՆՈՐ Ո՞ր գործիչը, ե՞րբ եւ ո՞ր կուսակցության հետ իր հարաբերություններն է համեմատել Կռիլովի առակում փղի վրա հաչող Մոսկա շան հետ. «Իսկ մոսկաներին պետք չի պատասխանել»։ ՆԱԽՈՐԴ Չկա՛ մարգարե սեփական գավառում։ Ոչ ոք չի գնահատում դասականներին իրենց կենդանության օրոք։ Ուստիեւ՝ որեւէ մեկը ճիշտ չգուշակեց, որ ժողովրդական տրիբուն Արշակ Սադոյանը դեռ 1995-ին էր ասել «Վայը տարել է
ՎԵՐՋԸ, Ո՞ՒՄ ՏՈՒՆՆ Է
Ըստ «Առավոտին» հասած տեղեկությունների, Մերգելյանի ետնամասում կառուցվող առանձնատունը, որի պատկանելության մասին զանազան լուրեր են պտտվում, ձեւակերպված է ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի (Ալրաղացի Լյով) անունով։ Ո՞Ր ԵՐԿՐԻ ՕՐԵՆՔՆ Է ԳՈՐԾՈՒՄ Պռոշյան փողոցում, Հունաստանի դեսպանատան շենքի մոտ երեկ միջադեպ է եղել։ ՀՀ մի քաղաքացի ավտոմեքենան կանգնեցրել է այդ հատվածում՝ ավտոմատ հեռախոսից օգտվելու համար, սակայն նրան է մոտեցել
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԽԱԽՏ Է
Խորհրդարանում իր համար հենարան ապահովելու տիտանական ջանքերով տարված, ՀՀ կառավարությունը խախտեց օրենքը, ըստ որի՝ հոկտեմբերի 1-ից պիտի անցնեինք աշնանային ժամանակի։ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՐՑԸ ԵՎՍ 20 ՕՐ ԿՄՆԱ ՕԴՈՒՄ Նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ Ռոբերտ Քոչարյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ սեպտեմբերի 26-ի որոշման սահմանադրականությունը ճշտելու համար։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի հոդված 30-ով սահմանված է, որ
Այս Ազգային ժողովի ձեռքը ժողովուրդը «Միասնությունն» է ընկել
Բյուջեի ճեղքվածքը փակելու ինքնատիպ ձեւեր առաջարկող մի քանի հարկային տեսուչներ արժանացել են «բյուջի տղա» տիտղոսին։
ԱՆՀԵՏԱՑԱ՞Ն ՔԱՂԱՔԻՑ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Է. Ավետիսյանը հերթական անգամ այսպես արձագանքեց, երբ պարզեց, որ վկաներն անհարգելի չեն ներկայացել նշանակված դատական նիստին։ Իսկ պետք է լսվեր բուհական կաշառատվության գործերից մեկը, որում խառնված են հարկայինից, դատարաններից մեկի, դասախոսական երեւելիներից, մի խոսքով՝ պաշտոնատար անձինք։ Ամբաստանյալ Աստղիկ Համբարձումյանն իր տեղը զբաղեցրել էր գրկի երեխայի հետ. նա առաջվա
Միջազգային լուրեր
ԱՄՀ-Ն ԴԵՄ ՉԷ Վերջին օրերի ընթացքում հայկական մամուլում սխալմամբ նշվել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) դեմ է Հայաստան-Իրան գազամուղի կառուցմանը։ Հայաստանում ԱՄՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ պարոն Գարբիս Իրադյանը հայտնում է, որ ԱՄՀ-ն քաղաքական նպատակներ չհետապնդող միջազգային կազմակերպություն է եւ երբեք ոչ մի դիրքորոշում չի արտահայտել Հայաստան-Իրան գազամուղի կառուցման հարցի շուրջ։ ՉԵՆ ԹՈՂԵԼ ՍՏՈՒԳԵԼ Բելգրադում շարունակվում
«ԲՈԼՈՐՆ ԱՅՍ ՎԻՃԱԿԻՑ ՄԱՔՈՒՐ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ, ԲԱՑԻ ԱԺ-ԻՑ»
Իսկ արդյոք քաղաքական, գաղափարախոսական, թեկուզ պաշտոնեական հավակնությունների առումով կենսունակ եւ կայուն կլինի՞ վերադասավորումների արդյունքում ձեւավորված նոր համագործակցությունը, որքա՞ն կտեւի դրա կյանքը. «Այնքան, որքան Անդրանիկ Մարգարյան վարչապետի կյանքը,- պատասխանեց պրն Սահակյանը։- Ըստ էության, սա ժամանակավոր ալյանս է՝ հանուն ԱԺ-ում այս կառավարության համար քիչ թե շատ անխռով կյանք ապահովելու»։
Դուք Սահմանադրությամբ պարտավոր եք երջանիկ լինել ՀՀ Սոցիալական ապահովության նախարարի հասարակական կարգով խորհրդական Հովսեփ Պողոսյանը երեկ մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացրեց իր գրած հայեցակարգը հայ ընտանիքի վերաբերյալ։ Որպեսզի այս ոչինչ չասող նախաբանը հասկանալի լինի եւ, առհասարակ, ինչ-որ ձեւով հնարավոր լինի ընկալել, թե որ հայեցակարգով է հայ ընտանիքը ի վիճակի երջանիկ լինել կամ, ասենք, դժբախտ, պրն
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՈՐՍԱՅԻ Անցնող շաբաթը նշանավորվեց նրանով, որ խորհրդարանը հայտնվեց սահմանադրական, օրենսդրական եւ քաղաքական փակուղում։ Ժողովրդական լեզվով ասած, Հանրապետական կուսակցության եւ մասնավորապես ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի՝ ԱԺ նախագահին փոխելուն ուղղված ցեցը խլրտոց գցեց խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի մեջ եւ ավարտվեց նրանով, որ այսօր Ազգային ժողովն, ըստ էության, նախագահ ե՛ւ ունի, ե՛ւ չունի։ Տակավին
Արմեն Խաչատրյանը «Ախր ինչո՞ւ, ո՞ր մեղքիս համար եք դուք ուզում ինձ զրկել կառավարական ամառանոցից, զրահապատ BMW-ից, ագրեսիվ թիկնապահներից եւ թանկարժեք արտասահմանյան հյուրանոցներից»,- նեղացած բացականչեց ԱԺ անմեղսունակ նախագահ Արմեն Խաչատրյանը: Բայց պատգամավորներն անողոք էին. իրենց շեֆը՝ Ռ.Քոչարյանը, արդեն որոշել է այդ բարիքները հանձնել Տիգրան Թորոսյանին: Եվ քանի որ «խորհրդարանական նոր մեծամասնությունը»՝ ՀՀԿ-ն, «Օրինաց երկրիրը», «Կայունությունը», ԱԺՄ-ն,


















































