Օրվա լրահոսը
Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները մշտադիտարկման այց են կատարել «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները դեկտեմբերի 27-ի առավոտյան մշտադիտարկման այց են կատարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ: Նպատակն էր տեղում ծանոթանալ հաստատության շահառուների առօրյային և իրավունքներին վերաբերելի խնդիրներին: Անահիտ Մանասյանը տուն-ինտերնատի տնօրեն Խաչիկ Ղազարյանի ուղեկցությամբ շրջայց է իրականացրել տարածքով, զրուցել տարեց բնակիչների հետ և պատասխանել նրանց հուզող
Սամվել Շահրամանյանի հայտարարության շուրջ առաջացած աղմուկը ցույց է տալիս՝ Արցախը կա, գոյություն ունի. Դավիթ Գալստյան
Արցախը եղել է ՀՀ-ի անվտանգության երաշխավորը, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանն է եղել Արցախի անվտանգության երաշխավորը
Առանձնապես խոշոր չափերի թմրանյութերի իրացման մեղադրանքով կալանավորվել է 51-ամյա տղամարդ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննության արդյունքում հայտնաբերվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հերթական անձը։ Վերջինիս ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքներ էին տարվում դեռևս 2023 թվականի մարտի 4-ին թմրանյութերի ապօրինի շրջանառության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, որից թմրանյութերի ձեռքբերման վերաբերյալ
Հաշվի առնելով հարաբերությունների դաշնակցային բնույթը՝ մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել Հայաստանի խաղաղությանը. Մարիա Զախարովա
1lurer.am – Անցած տարին բարդ էր շատ երկրների և աշխարհի շատ ժողովուրդների համար։ Այն հեշտ չէր նաև Հայաստանի, մեր բարեկամ ժողովրդի համար։ Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ։ «Մենք տեսնում ենք Երևանն ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու արտաքին ուժերի փորձերը, տեսնում ենք, թե ինչպես է Արևմուտքը բացարձակապես անտարբեր
Տնտեսական ակտիվության աճի տեմպը բավական տատանողական է դարձել․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Այսպես՝ Տնտեսական ակտիվության աճի տեմպը վերջին ամիսներին բավական տատանողական է դարձել, և հաճախ պայմանավորված է լինում միանգամյա և կարճաժամկետ գործոններով: Հաշվի առնելով նախորդ տարվա բարձր աճ ապահովող գործոնների աստիճանաբար ավելի փոքր նպաստումը ՏԱՑ-ին՝ վերջինիս աճի տեմպը դանդաղում է աստիճանաբար: Սակայն նոյեմբերին տեղի են ունեցել
Արարատ Միրզոյան․ «Մենք, իրոք, ունենք խաղաղության հնարավորություն, չնայած բազմաթիվ խոչընդոտներին, չնայած նույնիսկ ԼՂ հայ բնակչության բռնի տեղահանությանը»
Մեկ անգամ չէ, որ հանրահռչակել ենք ՀՀ վճռականությունը բարեխղճորեն եւ կառուցողական կերպով ներգրավված լինել Ադրբեջանի հետ բանակցություններում, որոնց նպատակը հարաբերությունների կարգավորումն ու խաղաղության հաստատումն է։ Այս մասին այսօր Երեւանում կայացած Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Մենք մեկ անգամ չէ, որ վերահաստատել ենք մեր նվիրվածությունը խաղաղության գործընթացին եւ
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց․ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց որոշումը։
«Մենք մի օր վերադառնալու ենք մեր հայրենիք, հայրենիքի այս կամ այն մասի կորստի մասին երգեր չենք հորինելու». Դավիթ Գալստյան
«Արդարություն եւ վերադարձ» ազգային եւ մշակութային արժեքների պահպանման հասարակական կազմակերպության հիմնադիրների ասուլիսը
Մեր գնահատականն այն է, որ երկու երկրները ճիշտ ուղով են ընթանում․ Իրանի ԱԳ նախարարը՝ Նիկոլ Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Աբդոլլահիանի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն: «Ուրախ եմ բարձր մակարդակի շփումների և փոխայցելությունների համար, որ մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև: Սա կարևոր է ոչ միայն մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման,
«Իրանը ողջունում է «Խաղաղության խաչմերուկի» ծրագիրը․ մենք ցանկանում ենք այդ խաղաղությունն ու կայունությունն ապահովել առանց արտաքին ուժերի միջամտության»․ Իրանի ԱԳ նախարար
«Այսօր նախարար Արարատ Միրզոյանին Թեհրանի համաձայնությունը հայտնեցի ՀՀ գլխավոր հյուպատոսություն Թավրիզում հիմնելու վերաբերյալ, հուսով ենք, որ առաջիկա շաբաթներում իմ գործընկերոջ հետ Թավրիզում ականատեսը կլինենք հյուպատոսության բացման արարողությանը»,-այս մասին այսօր Երեւանում կայացած համատեղ ասուլիսում ասաց Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որը Հայաստանում է աշխատանքային այցով։ Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ Իրանը լիովին աջակցում է հարավային Կովկասում
Ժաննա Անդրեասյանի տարեվերջյան ասուլիսի ամփոփումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդես է եկել տարեվերջյան մամուլի ասուլիսով՝ ամփոփելով 2023 թվականին նախարարության համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները: Ոլորտային ռազմավարությունների մշակում և հաստատում ԿԳՄՍ նախարարն անցնող տարում իրականացված աշխատանքներից կարևորել է հատկապես առանձին ոլորտների ռազմավարությունների հաստատումն ու հայեցակարգային աշխատանքները: «Նախորդ տարվա վերջին Ազգային ժողովը հաստատեց «ՀՀ կրթության՝ մինչև 2030
Սպանդանոցներում իրականացված սպանդի քանակն ավելացել է 3-ից 5 անգամ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է ամանորյա տոներին ընդառաջ՝ դեկտեմբերի 15-ից սկսած վերահսկողությունը մսի իրացման շուկայում: Անցած 12 օրերի ընթացքում ՍԱՏՄ տեսուչները մշտադիտարկում են անցկացրել հանրապետության իրացման ցանցի 247 մսի վաճառքի օբյեկտներում: Խախտումների բնույթը շարունակում է մնալ նույնը. արձանագրությունների կեսից ավելին փաստում են, որ մսեղիքը չի նույնականացվում անասնաբուժական 5-րդ ձևի հետ, այսինքն՝ մսի վրա
Հայ ժողովուրդը կորցրել է իր «Ես»-ի թանկ մասը՝ Արցախը. դժվար է, եթե ոչ անհնար, համաձայնել ակնհայտ անարդարության հետ․ Կոնստանտին Զատուլին
ՌԴ Պետդումայի պատմգամավոր Կոնստանտին Զատուլինը բաց նամակով դիմել է հայ գործընկերներին։ Նամակում նա մասնավորապես նշել է․ «Անցնող 2023 թվականը ծանր փորձություն էր Հայաստանի և Ռուսաստանի, մեր ժողովուրդների պատմական կապերի համար։ Դուք գիտեք, որ Ռուսաստանը կռվում է Ուկրաինայում և Ուկրաինայի համար ամբողջ Արևմուտքի հետ։ Մտանք Գինեսի գիրք․ Ռուսաստանի Դաշնության դեմ 17500 անբարեխիղճ պատժամիջոցներ են սահմանվել։ Հայ
Արարատ Միրզոյան․ «Հոսեյն Աբդոլլահիանի հետ քննարկել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ մեզ համար առանցքային է, որ այս գործընթացի հիմքում ընկած լինեն երկրների ինքնիշխանության սկզբունքները»
«Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների լիարժեք շահագործման հարցում Հայաստանի եւ Իրանի որդեգրած քաղաքականությունն ու մոտեցումները լիովին համահունչ են։ Այս առումով մենք կարեւորում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինքնիշխանության հարցում, որը մեկ անգամ չէ, որ Իրանի կողմից դրսեւորվել է»,-այս մասին այսօր Երեւանում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ
«Գայի արձանի մոտ նոր տեղադրված տոմետներն արդեն քանդվում են»․ Արթուր Չախոյան
Ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Խնդրեմ, տեսեք, մատով Գայի արձանի մոտի նոր տեղադրված տոմետն եմ քանդում»։
«Մենք կարծում ենք, որ պատմական հայրենիք դեռ վերադառնալու ենք, եւ դրանք զուտ խոսքեր չեն». Մետաքսե Հակոբյան
«Արդարություն եւ վերադարձ» ազգային եւ մշակութային արժեքների պահպանման հասարակական կազմակերպության հիմնադրման ասուլիսը
18-ամյա Գրիգոր Մանուկյանը՝ Գինեսի ռեկորդակիր
Թալինցի 18-ամյա Գրիգորը Գինեսի ռեկորդ է սահմանել․ այս մասին հայտնում է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքը: Նա 44 ձգում է կատարել բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա` գերազանցելով իտալացի Տացիո Գավիոլիի սահմանած ռեկորդը (35 ձգում)։ Գրիգոր Մանուկյանը ռեկորդը նվիրել է 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին: ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Արարատի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ զբաղված ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 43 մլն դրամի վնասը
Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 27-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել «Սաշա և Սպարտակ» ընկերության՝ տարբեր տարեթվերին տնօրենի պաշտոնը զբաղեցրած երկու տնօրենների՝ Ա.Զ.-ի և Հ.Գ.-ի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Ռանչպար բնակավայրում գտնվող հողատարածքում` պետական սեփականություն հանդիսացող ավազ արդյունահանելու համար: Քրեական վարույթով պարզվել է, որ «Սաշա և Սպարտակ» ընկերության երկու տնօրենները՝ Ա.Զ.-ն և Հ.Գ.-ն,
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը՝ որպես Հայաստանում մշակութային տուրիզմի զարգացման «առաջամարտիկ»
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, որը մայրաքաղաք Երևանում անցկացվում էր արդեն յոթերորդ անգամ, այս տարի տեղի ունեցավ սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 11-ը։ Այն ներառում էր 7 համերգային երեկո, ինչպես նաև մի շարք վարպետության դասեր։ Համերգների ծրագրում հետաքրքիր համադրություններ էին՝ արևմտաեվրոպական և ռուս կոմպոզիտորների ստեղծագործությունների կողքին հնչում էին նաև մեր ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաև մալթացի կոմպոզիտոր
Քրեական դատավարության օրենսգրքի հոդվածների դրույթներով սահմանված կանոնները պահպանված չեն. բաց նամակ ՄԻՊ-ին
Բաց նամակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ Ա.Մանասյանին Հայտնում եմ Ձեզ, որ ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա.Վարդապետյանին 05.12.2023 թ.-ին ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին, նշելով, որ տարիներ շարունակ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը բարձրաձայնում է այն մասին, որ զինծառայողներին տարիներ շարունակ տրամադրվող ամենամյա արձակուրդի օրերի քանակը հաշվարկվել է օրենքի խախտմամբ, մասնավորապես՝ աշխատանքային օրերի փոխարեն, տրամադրվել է օրացույցային օրերով,
Ադրբեջանական էթնոֆոբիայի քարոզման կարևոր ուղղություններից մեկը հայկական տեղանունների աղավաղումն է. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն
Միջազգային հանրությանը կոչ ենք անում հետամուտ լինել այս զազրելի գործելակերպին և համարժեք պատասխան տալ՝ այսօր իսկ ապահովելով ապագայի անվտանգությունն ու մշակութային բազմազանության հնարավորությունը
ՊՎԾ վերահսկողական գործառույթների արդյունքներով վերականգնվել է ավելի քան 1մլրդ դրամ. 90 քրեական վարույթ է նախաձեռնվել
2023 թվականի ընթացքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կողմից իրականացվել է 40 ուսումնասիրություն: Մասնավորապես, վերահսկողություն է իրականացվել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում, ՀՀ ՏԿԵ նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում, ՀՀ ԲՏԱ նախարարության «Հայփոստ» ՓԲԸ-ում, ՀՀ առողջապահության նախարարության «Պետական առողջապահական գործակալություն»-ում (այդ թվում՝ հանդիպակաց ուսումնասիրություններ «Շենգավիթ ԲԿ» ՓԲԸ-ում և «Վ.Ա Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում),
Հայտնի են հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը
Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը:
ԵԱՏՄ անդամ հանդիսացող երկրներից փորձ է արվել առանց հայտարարագրման 5 տոննայից ավելի ապրանք ներկրել
Կատարվել է ընկերությունների կողմից ներմուծված ապրանքների արժեքների ճշգրտում, որի արդյունքում պետական բյուջե վճարման ենթակա հարկերը մի քանի անգամ ավելացել են։
Գյումրին կունենա կին փոխքաղաքապետ
Նոր Տարվան ընդառաջ՝ դեկտեմբերի 29-ին, Գյումրու ավագանին արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգում քաղաքի գլխավոր փաստաթուղթը՝ բյուջեի նախագիծը քննարկելուց բացի, ավագանին կկատարի փոխքաղաքապետի ընտրություն։ Թեկնածուն «Բալասանյան դաշինք» խմբակցության անդամ Լուսինե Սանոյանն է՝ Գյումրու նախկին փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի դուստրն է, Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի հարազատ քրոջ դուստրը։ Լուսինե Սանոյանը մեծ ճանապարհ անցած, հարուստ կենսագրություն ունեցող անձ
Մտահղացումից՝ իրականացում․ ԵԹԿՊԻ-ում փիթչինգներն իրականություն են
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական գործընթացի շրջանակներում կարևոր բաղադրիչ է դառնում ուսանողական նախագծերի ներկայացումը՝ փիթչինգը։ Այս տարի առաջին անգամ Կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներն անկախ փորձագիտական խմբերին ներկայացրել են իրենց հեղինակային նախագծերը` ֆինանսավորում և մասնագիտական աջակցություն ստանալու ակնկալիքով։ Ռեկտոր Սառա Նալբանդյանը պարգևատրել է բակալավրիատի ավարտական աշխատանքների երկօրյա փիթչինգի արդյունքում փորձագետների
Այ, եթե Փաշինյանը պատասխանի, պարզ կդառնա՝ մենք ունենք իրավիճակային «կռուտի՞տ», թե՞ որոշակի դասերի արդյունքում դիրքորոշում է փոխվել. Ստյոպա Սաֆարյան
Երբ նախագահի ինստիտուտից, ըստ էության, վերցվել են բոլոր հնարավոր գործառույթները և նրան վերապահել օֆիսային աշխատողի կարգավիճակ, դա ուղղակի խփում է Հայաստանի Հանրապետության պետության հեղինակությանը. Նիկոլ Փաշինյան
Պապիկյանը վստահեցրել է` ընթացքի մեջ են ծրագրեր, որոնք էապես նպաստելու են զորքերի մարտական պատրաստականության վիճակի բարելավմանը
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
«Գոյ» թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը փոխարինվել է, որովհետեւ չի իրականացրել իր պարտականությունները. Ժաննա Անդրեասյան
«Դա եղել է պատճառ, որ իրեն փոխարինենք եւ այնտեղ ունենանք մարդ, որը ավարտին կհասցնի գործընթացը»
«Ա» գոտում կայանման մեկ տարվա վճարը` 160 000 դրամ, «Բ» գոտում՝ 24 000 դրամ․ հունվարի մեկից նոր դրույքաչափեր կգործեն
Մինչև 15 րոպե կայանումն անվճար է, իսկ 15 րոպեից ավելի կայանելիս մեկ ժամվա համար սահմանված գումարը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում:


















































