Օրվա լրահոսը
Նարեկի եւ Վազգենի այսօրվա դատավարությունը հերթական ծաղրն է արդարադատության նկատմամբ. Արմեն Աշոտյան
Նարեկին էլ հրապարակավ խնդրում եմ դադարեցնել հայտարարված հացադուլը։
«Շնորհավորանք ստանալ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում շատ խորհրդանշական է։ Այս միջավայրում մարդ կարծես ավելի բարի ու ստեղծագործ է դառնում». Հարություն Խաչատրյան
«Սիրված և գնահատված եք պետության և հանդիսատեսի կողմից»․ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հարություն Խաչատրյանի ծննդյան օրը
Քննարկվել է միգրացիոն ռազմավարության նախագծի քաղաքացիության կոնցեպտի բաղադրիչը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ միգրացիոն ռազմավարության նախագծի քաղաքացիության կոնցեպտի բաղադրիչի շուրջ: Ներկայացվել են քաղաքացիության հիմնախնդիրների շրջանակն ու նախանշվող վերափոխումները, զեկուցվել են իրականացված վերլուծությունների արդյունքներն ու միտումները: Անդրադարձ է կատարվել իրավական շրջանակի, գործընթացների և գործիքակազմի հետ կապված հարցերին: Մանրամասներ են ներկայացվել քաղաքացիության ինստիտուտի կայացմանն ու արժևորմանն ուղղված միջոցառումների ու քայլերի վերաբերյալ:
ՀԷՑ-ի մասնաճյուղի տեսուչի կողմից խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքով նախաքննությունն ավարտվել է
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀԷՑ-ի մասնաճյուղի տեսուչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ իրականությանը չհամապատասխանող հավելագրված էլեկտրաէներգիայի ծախս ներկայացնելու համար: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության
Անժամկետ հացադուլ եմ սկսում այս խայտառակության շարունակականության դեմ. Նարեկ Սամսոնյան
Դատարանը Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի կալանքը եւս երեք ամսով երկարաձգեց
Ադրբեջանի բանակի կարողությունների մեծացումը մեր գործընկերության կարևոր ուղղություններից է. ՆԱՏՕ
«Ազատություն». «Ադրբեջանական բանակի կարողությունների մեծացումը Բաքվի հետ մեր գործընկերության կարևոր ուղղություններից մեկն է», – APA գործակալության հետ զրույցում նշել է Հարավային Կովկասում դաշինքի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը։ Նրա խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի նպատակներից ևս մեկը ՆԱՏՕ-ի ուժերի և Ադրբեջանի զինված ուժերի «համատեղելիության ամրապնդումն է»։ «Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հավատարիմ գործընկերն է։ Բաքուն անդամ պետություններից շատերի հետ համագործակցում է տարբեր
Շարունակում ենք պարեկությունը՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն
Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը շարունակում է իր շուրջօրյա պարեկությունը: «Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ Հայաստանում Եվրոպական միության առաքելության դիտորդները շարունակում են շուրջօրյա պարեկությունները՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը», – նշված է X միկրոբլոգում ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գրառման մեջ։
Իրական պատկերը հետևյալն է՝ Գարեգին Երկրորդի գահակալության 26 տարիների ընթացքում կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական
Նրանցից
• 38 -ն ասպարեզը թողել է իր դիմումի համաձայն,
• 27-ն ինքնակամ լքել է ծառայության վայրը,
• 15-ը՝ թեմակալ առաջնորդների ներկայացրած միջնորդագրերի հիման վրա,
• 21-ը՝ ուղղակիորեն Վեհափառ Հայարապետի կողմից։
«Փաշինյանը փորձում է փոխել Հայաստանի պետական մտածողության հիմքը». թուրքական թերթի անդրադարձը
Հեղինակը գրում է, թե ինքնության շուրջ կոշտ խոսույթը, պատմական պահանջներն ու «մշտական զոհի» նարատիվը Հայաստանը փակել են ճգնաժամային ու արտաքին կախվածության մեջ գտնվող քաղաքական ուղու վրա։
ԿԳՄՍՆ-ն և «Ալեքս տեքստիլ»-ը հուշագիր են կքել կարի և նորաձևության տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական կադրերի պատրաստման նպատակով
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ալեքս տեքստիլ» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ թեթև արդյունաբերության՝ տեքստիլ, կարի և նորաձևության տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական կադրերի պատրաստման ուղղությամբ համագործակցելու մասին: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու «Ալեքս տեքստիլ» ընկերության գլխավոր տնօրեն Մարատ Մովսիսյանը։ Ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նախարար
Կանխվել է ՀՀ սահմանով 7000 տուփ չհայտարարագրված ծխախոտի տեղափոխման փորձը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակական քայլեր է ձեռնարկում ստվերային տնտեսության նվազեցման, հարկերից խուսափելու դեպքերի կանխարգելման և մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ: Օրերս ԻԻՀ-ից «Ագարակ» սահմանային անցակետ են ժամանել մարդատար տրանսպորտային միջոցներ տեղափոխող երկու ավտոքարշակներ։ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերից ստացված օպերատիվ տեղեկատվությոնների համաձայն՝ «Ագարակ» անցման կետի մաքսային ծառայողները իրականացրել են տրանսպորտային միջոցների զննություն: Արդյունքում, ավտոքարշակների վրա տեղադրված
Իրանում երեկ տեղի են ունեցել վերջին օրերի ամենաբազմամարդ ցույցերը, որոնք ուղեկցվել են նաև խժդժություններով. Վարդան Ոսկանյան
ԱՄՆ նախագահ Թրամփի վերջին հարցազրույցից պարզ է, որ նա դեռևս չի ընդունելու շահի որդուն, ինչը լուրջ ազդակ կլիներ վերջինիս հեղինակության աճի համար։
Ալիևը հայտարարում է, որ միջազգային իրավունք չկա, իսկ Հայաստանի նկատմամբ պատերազմը չշարունակելը փորձում որպես բարի կամքի դրսևորում ներկայացնել. Տաթևիկ Հայրապետյան
Ալիևը շարունակում է գովաբանել պատերազմը և Հայաստանը ներկայացնել որպես «ցեղասպան պետություն»
Իրանը չի նահանջելու ջարդարարների դիմաց. Խամենեի
Ով էլ լինես, եթե դարձար օտարների վարձկան, եթե աշխատեցիր օտարի համար, ժողովուրդը քեզ մերժում է, իսլամական համակարգը նույնպես քեզ մերժում է
Շվեյցարիան Երևանին ու Բաքվին կոչ է արել շարունակել կայուն խաղաղություն ապահովելուն ուղղված քայլերը
Factor. Շվեյցարիան կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին՝ շարունակել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև խաղաղություն ապահովելու ջանքերը։ Այս մասին ադրբեջանական Report-ին հայտնել են Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունից։ Գերատեսչությունը նաև ընդգծել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի առաջնորդների գագաթնաժողովի կարևորությունը՝ հարավկովկասյան երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում։ «Շվեյցարիան ողջունում է Հայաստանի և
Կարեն Շաքարյանը զրկվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից
Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Ա. Դանիելյանի որոշմամբ Կարեն Շաքարյանը զրկվել «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Որոշում ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Արցախի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումներիմասին» օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգևների և պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում
Փաշինյանի պնդումը, թե «ՍՍ» տառերը Սերժ Սարգսյանի անվանատառերն են, սխալ է և փաստերով չի հաստատվում. Fip
Այժմ օգտագործվող «ՍՍ» տառային համադրությունը տարիների ընթացքում հանրային դիսկուրսում այս կամ այն կերպ գուցե ասոցացվել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի անվան սկզբնատառերի հետ, սակայն պաշտոնապես որևէ կերպ չի հիմնավորվում, որ այդ սկզբնատառերով համարանիշերը հատուկ են տրամադրվել հենց Սերժ Սարգսյանին։
Վերջնակետում հաց ուտելիս, թիվ 16 երթուղու հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթարկվել ուղևորի կողմից. Գեղամ Ասատրյան
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի ֆեյսբուքյան գրառումը Տեղեկացնում եմ, որ այսօր ժամը 10:00-ի սահմաններում Թամանցիների փողոցում` վերջնակետում հաց ուտելիս, թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթարկվել ուղևորներից մեկի կողմից։ Վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և Շտապօգնության ծառայության մեքենայով տեղափոխվել է բուժհաստատություններից մեկը։ Վարորդը դիմել է ոստիկանություն։ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ն խստորեն
Միքայել սրբազանի գործով դատախազն ազատվել է պաշտոնից
Աշխատանքից ազատվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատախազ Արման Բաղդասարյանը՝ հիմք ընդունելով նրա դիմումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանից։ Արման Բաղդասարյանը արդարադատության առաջին դասի խորհրդական էր, զբաղեցնում էր Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը։
Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկուպացնի Հայաստանի տարածքները. Արման Թաթոյանի հոդվածը հրապարակվել է The Washington Times-ում
Զգույշ խոսքով խաղաղություն չի հաստատվի
Պաշտոնից ազատվել է Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վթարի զոհ դարձած Սոնա Մնացականյանի գործով դատախազը
Պաշտոնից ազատվել է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վթարի զոհ դարձած Սոնա Մնացականյանի գործով դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ստորագրած հրամանագրի համաձայն՝ Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Բեգլարյանը պաշտոնից ազատվել է այսօր։ «Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Աշոտի Բեգլարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից հունվարի 9-ից»,-նշված է
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել Պոլսո հայոց պատրիարքին՝ Ստամբուլում ջերմ ընդունելության համար
Հռոմի Պապ Լևոն XIV-ը նամակով շնորհակալություն է հայտնել Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին՝ Ստամբուլում՝ հայկական Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր տաճարում ջերմ ընդունելության համար, հայտնում է Պոլսո հայոց պատրիարքությունը։ Կաթոլիկ Եկեղեցւոյ Հոգեւոր Պետ Ն.Ս.Տ.Տ. Լեւոն ԺԴ. Սրբազան Քահանայապետը նամակով մը շնորհակալութիւն յայտնեց Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հօր։ Ինչպէս ծանօթ է, Նորին Սրբութիւնը Ստանպուլ այցելութեան օրերուն՝
Սամվել Կարապետյանին ՀԷՑ-ի կառավարման լիցենզիայից զրկելուց հետո, իշխանությունը դեռեւս որեւէ առաջարկ չի արել. Դավիթ Ղազինյան
Նիկոլ Փաշինյանին դատի տալու հարցը քննարկվում է, իսկ ինչո՞ւ Ռոմանոս Պետրոսյանը չի հրաժարվում 5 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձից
Նեսթլե ընկերությունը համաշխարհային մակարդակով հետ է կանչել որոշ մանկական կաթնախառնուրդներ
Նեսթլե (Nestlé) ընկերությունը համաշխարհային մակարդակով հետ է կանչել որոշ մանկական կաթնախառնուրդներ՝ կապված ցերևիլիդ տոքսինով աղտոտման հավանական ռիսկ հայտնաբերելու հետ (կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում և ստամոքսի ցավեր): Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պահանջով՝ NAN ապրանքանիշի նշված խմբաքանակները Հայաստանի Հանրապետություն ներմուծող ընկերություններն անմիջապես սկսել են հետկանչի՝ վաճառքի կետերից հավաքելու գործընթացը: Թեև այս արտադրանքի հետ կապված հիվանդության հաստատված
Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հունվարի 9-ին կեսօրից հետո դեպի երեկո, 10-ին, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է ձյուն: Հունվարի 11-12-ին 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` Հունվարի 9-ին կեսօրից հետո, 10-ին, 12-ի գիշերը և առավոտյան, 13-14-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 11-ին և 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, առանձին
Պետությունը միջազգային չափորոշիչներին համապատասխան չի երաշխավորել միանգամից իրենց տարիքային խմբին համապատասխան 2-րդ դասարան ընդունված երեխաների հոգեբանական, սոցիալական, ճանաչողական և այլ դժվարություններից զերծ լինելու իրավունքը․ ՀՀ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը 2025–2026 թթ. ուսումնական տարում հանրակրթության մեջ իրենց տարիքային խմբին համապատասխան միանգամից 2-րդ դասարան ընդունված երեխաների իրավունքների ապահովման հարցի առնչությամբ կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում: Մարդու իրավունքների պաշտպանին նշված խումբ երեխաների իրավունքների ենթադրյալ խախտումների առնչությամբ հասցեագրվել են բազմաթիվ դիմում-բողոքներ: Պաշտպան Անահիտ Մանասյանն իր որոշմամբ արձանագրել է խնդիրներ միանգամից երկրորդ դասարան ընդգրկված երեխաների
Ռոմանոս Պետրոսյանը փորձեց սրբագրել Նիկոլ Փաշինյանին․ Դավիթ Ղազինյան
Դավիթ Ղազինյանը՝ Սամվել Կարապետյանի կողմից ՀԷՑ-ում ներդրումներ չանելու մասին
Լիազորված եմ ներկայացնել մեր պատկերացումները ընդդիմադիր դաշտի հնարավոր համախմբման համար` հանուն մեր պետության առջև ծառացած մարտահրավերների կառավարման․ Հովիկ Աղազարյան
ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի ֆեյսբուքյան գրառումը ՄԱՍԿ վարչության կողմից լիազորված եմ ներկայացնել մեր պատկերացումները ընդդիմադիր դաշտի հնարավոր համախմբման համար` հանուն մեր պետության առջև ծառացած մարտահրավերների կառավարման։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Օրենսդրության սահմաններում 2026 թվականի Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքում իշխանափոխություն իրականացնելու և ժամանակավոր հավասարակշռված կառավարություն ձևավորելու ճանապարհային քարտեզ ՀՀ-ում քաղաքական դաշտը պայմանականորեն կարելի է բաժանել
Ալիևի համար Հայաստանի հետ սահմանին առկա հրադադարն ուղղակի հետեւանք է հայկական կողմի կամավոր միակողմանի զիջումային քաղաքականության. Գոհար Մելոյան
«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ ղեկավար, սահմանադրագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը Օրեր առաջ տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը շեշտեց՝ չկա միջազգային իրավունք, կա միայն ուժի իրավունք։ Միջազգային իրավունքի բացակայության մասին խոսող երկրի ղեկավարի հետ խաղաղության մասին ցանկացած խոսակցություն, այն էլ՝ Հայաստան–Ադրբեջան ուժերի ներկայիս դասավորվածության պայմաններում, պատրանք է և լավագույն դեպքում՝ ինքնախաբեություն։ Ակնհայտ է, որ Ալիևի համար
Տարեցների թիվը մեր երկրում գնալով ավելանում է, իսկ աշխատող երիտասարդների թիվը՝ քչանում․ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջարկը
Չնայած Հայաստանում երիտասարդությունը ներկայացվում է որպես ապագա, բայց իրականում այն արդեն նվազող ռեսուրս է։ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Վարդան Փաշայանի խոսքով՝ տարեցների թիվը մեր երկրում գնալով ավելանում է, իսկ աշխատող երիտասարդների թիվը՝ քչանում։ Դա նշանակում է, որ երիտասարդների վրա դրված սոցիալական բեռն առաջիկայում ավելանալու է։ Բացասական պատկերի վրա ազդում է հատկապես արտագաղթը։ Արտագաղթողների մեծ


















































