Օրվա լրահոսը
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Հունվարի 9-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի, Արագածի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման
Ադրբեջանում գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի կինը նրանից նամակ է ստացել
Բուենոս Այրեսում տեղակայված Հայ որբերի օգնության միություն կազմակերպությունը (SOAR) X սոցիալական ցանցում տեղեկացնում է, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը ԿԽՄԿ-ի օգնությամբ ստացել է Վիգենի կողմից գրված ձեռագիր նամակ։ Այս նամակի ստացումը խորապես հուզիչ և նշանակալից պահ է ընտանիքի համար՝ լռությամբ, անորոշությամբ և հոգեբանական դժվարություններով լի երկարատև ժամանակահատվածից հետո։ Պարոն
Եթե սպանեն խաղաղ ցուցարարներին, դժոխային գին են վճարելու․ Թրամփը՝ Իրանում բողոքի ակցիաների մասին
Ես նրանց տեղյակ եմ պահել, որ եթե սկսեն մարդկանց սպանել, ինչը նրանք սովորաբար անում են խռովությունների ժամանակ, շատ ուժեղ ենք հարվածելու։ Իրանի Իսլամական Հանրապետությունում ծավալվող հակակառավարական բողոքի ակցիաների առթիվ այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հետ զրույցում։ 21 րոպե տեւած եւ գլխավորապես արտաքին քաղաքականությանը նվիրված զրույցի առաջին թեման հենց Իրանն
Հիմնական զանգվածն անտարբերներն են
Հայաստանում եւ աշխարհում տիրում է անօրենություն՝ ընդ որում այդ բառի բոլոր իմաստներով: Խոսքը թե՛ գրված եւ թե՛ չգրված օրենքների մասին է, կամ, ինչպես երբեմն ասում են, «կարմիր գծերի» մասին է: Պուտինը կարծում է, որ իրավունք ուներ հարձակվելու Ուկրաինայի վրա, Թրամփը վստահ է, որ կարող է առեւանգել Վենեսուելայի նախագահին, ինչպես նաեւ՝ խլել Դանիայից (ՆԱՏՕ-ի անդամ երկրից)
Նկատե՞լ եք, որ ռուսական բենզինի գինն էլ է սկսել նվազել. Հայկազ Ֆանյան
Եթե մատակարարման տեմպերը պահպանվեն ադրբեջանական բենզինը շոշափելի մասնաբաժին կունենա մեր շուկայում
ՔՊ-ն քննարկել է կուսակցության արտահերթ համաժողովի օրակարգին և ՔՊ համամասնական ցուցակի ձևավորման առաջին փուլի քվեարկության կարգին առնչվող հարցեր
Հունվարի 8-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դավթաշենի ՏԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Ռոման Համբարձումյանի, իսկ Արմավիրի ՏԿ-ի խորհրդի նախագահի պաշտոնում Վարշամ Սարգսյանի թեկնածությունը։ Քննարկվել են կուսակցության արտահերթ համաժողովի օրակարգին և ՔՊ համամասնական ցուցակի ձևավորման առաջին փուլի քվեարկության կարգին առնչվող հարցեր։
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում պղծյալ տաճարի սրբագործման կարգ կատարվեց
Սուրբ Ծննդյան տոնին խորան էր բարձրացել և պատարագանման արարողություն անցկացրել Արամայիս Թախմազյանը (կարգալույծ եղած նախկին Թադե քահանան):
Թոշակառուների նկատմամբ ծաղր էր հենց 3 միլիոն դրամ պարգևավճարը պատգամավորներին. Ժաննա Ալեքսանյան
Նույն մերժողականությամբ սովի մեջ գտնվող արցախցիներին էր ասում՝ գնացեք բադրիջան աճեցրեք։
Գեղամ Մանուկյան. ԱԱԾ-ում ուսադիր, կոչում, մասնագիտություն հարգող մարդիկ կա՞ն, եթե թույլ են տալիս այսպիսի կեղծիքներ
Շատերի համար հստակ է՝ ազգային անվտանգության ծառայությունը վերածվել է Նիկոլ Փաշինյանի համար սատանա փնտրող, սև վերնաշապիկ, սև շապիկ հագնող ու գազալցակայաններում ՀԴՄ կտրոն ստուգող։
Ալիեւը հայտարարեց, որ Հայաստանը օգնում է Ռուսաստանին շրջանցել սանկցիաները, սակայն եվրոպական գործընկերները դա չեն նկատում. Հայկ Խանումյան
Ալիևի՝ Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ վերջին հայտարարությունները տնտեսագիտական քննարկում չեն։ Դրանք հանդիսանում են պատերազմից առաջ կիրառվող դասական դիվանագիտական նախապատրաստության մաս, նույն մոդելով, որը կիրառվել է Արցախի դեմ 2020–2023 թվականներին։
ՀՀ կառավարությունն ամբողջությամբ ձախողել է ներքին ֆինանսական հսկողության համակարգի զարգացումը. Արտակ Քյուրումյան
Ավելին, երբ 2018թ համաժողովրդական շարժման արդյունքում եկան իշխանության, որոշեցին, որ նախկինները վատն էին, նրանց ժամանակ թալանում էին, մենք լավն ենք, մեր օրոք ամեն ինչ լավ է լինելու։ Ոչ միայն չզբաղվեցին ներքին հսկողական համակարգերի զարգացմամբ, այլ քանդեցին եղածը, նախարարություններում և գերատեսչություններում լուծարեցին ներքին աուդիտի ստորաբաժանումները, ներքին աուդիտի գործառույթն արտապատվիրակեցին մասնավորին։
Մհեր Գրիգորյանն ու Քրիստինա Քվինն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումների և երկուստեք կարևորել TRIPP նախագծի իրականացումը
Հանդիպման սկզբում փոխվարչապետը անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքի և Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացման գործում ունեցած ավանդի համար։
«Էականորեն, շեշտակի շատացել են բողոքները էլեկտրաէներգիայի ծախսի վերաբերյալ». Դավիթ Ղազինյան
Հաշվի առնելով, որ 2025 թվականի հուլիսի 21-ից ՀԷՑ-ը այլևս գտնվում է փոքրիկ խմբակի կառավարման ներքո՝ նրանք ոչ միայն չեն կարողացել կառավարել ռիսկերը, այլև ստեղծել են նոր ռիսկեր, ինչը բոլորը զգացին իրենց տներում, առավել ևս այն մարդիկ, ովքեր շատ երկար, տևական ժամանակ չեն ունեցել հոսանք։
ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը ներկայացրել է հայրենադարձության խթանման ուղղությամբ իրականացվող միջոցառումներն ու նախաձեռնությունները
Զարեհ Սինանյանը ողջունել է Մոնիկա Սանդրիին և կարևորել ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի գործունեությունը, ընդգծելով համագործակցության ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը:
Վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի գործով բողոքներ են ներկայացրել ինչպես պաշտպանական, այնպես էլ տուժող կողմը. «Ա1+»
Րաֆֆի Ասլանյանը 1 տարի 6 ամիս ազատազրկման փոխարեն միջնորդել է ավելի խիստ պատիժ՝ 3 կամ 4 տարի ազատազրկման ձեւով, իսկ պաշտպանական կողմը պահանջում է արդարացում:
Անհրաժեշտ ենք համարում, որ Եվրոմիությունը գործընկեր դիտարկի նաև ընդդիմադիր ուժերին. Արթուր Դանիելյան
Անհրաժեշտ եմ համարում, որպեսզի գործընթացն իրականացվի ոչ միայն պետության ներկայացուցիչների, գործող իշխանության ներկայացուցիչների կողմից, այլ հիմնական գործընկեր պետք է դիտարկվեն հենց այն քաղաքական ուժերը, որոնք ունեն տարբերվող մոտեցում քաղաքական գործող իշխանությունների գործելակերպի վերաբերյալ:
Երկուստեք ընդգծվել է Հայաստան–Իրան հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում արտահայտված քաղաքական համաձայնությունը.
Արարատ Միրզոյանը և Մաջիդ Թախթ Ռավանչին մտքեր են փոխանակել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ՀՀ հստակ դիրքորոշումն առ այն, որ ենթակառուցվածքների ապաշրջափակումը տեղի է ունենալու հիմնարար սկզբունքների շրջանակներում։
«Արցախի իրավական համակարգում չկա որեւէ իրավական ակտ, համաձայն որի՝ Արցախի Հանրապետությունը լուծարված է»․ դատարանը Շահրամանյանի հայցի հիման վրա որոշում կկայացնի
9-րդ դասարանի Հայաստանի պատմություն դասագրքի համահեղինակ Նժդեհ Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա քաղաքական ճնշում է, փորձ է արվում մարդկանց քարշ տալ դատարան։
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել էհիվանդանոց
Փաստաբան Արամայիս Հայրապետյանի փոխանցմամբ՝ Ղուկասյանը հիվանդանոց է տեղափոխվել, քանի որ իրենց միջնորդությամբ առողջական վիճակի հետ կապված փորձաքննություն է նշանակվել: Այժմ այդ փորձաքննությունն է անցկացվելու:
«Տիրադավների միջոցով ցույց են տալիս՝ ինչն ինչով են ուզում փոխել»․ Տիգրան Աբրահամյան
Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ հանրությունն իր դիրքորոշումն արտահայտել է հայ առաքելական եկեղեցու միջոցառումներին իր մասնակցությամբ։
ԱԽ քարտուղարն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր
Երկուստեք կարևորվել է Հյուսիս–հարավ ճանապարհային ենթակառուցվածքի զարգացումն՝ ի շահ երկու երկրների
«Արշակ սրբազանը տիրադավների առաջարկը մերժել է, դրա համար է հայտնվել անազատության մեջ»․ Գառնիկ Դանիելյան
Ըստ պատգամավորի՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցին այն տեղն է, որտեղ Նիկոլ Փաշինյանը հիմա սրբապղծություն է կատարում․ «Դա ավելի քան ակնհայտ է։ Սրբազանների գործն էլ ակնհայտ շինծու է»։
Քրեական վարույթ է նախաձեռնվել լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով
Համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է Էջմիածնում տեղի ունեցած ակցիայի ժամանակ մասնակիցներից մեկը, լրագրողի կողմից իրականացվող նկարահանումը դադարեցնելու պահանջ ներկայացնելով, հարձակվում և բռունցքով հարվածում լրագրող Անի Գևորգյանին:
«Ստիպված կլինի հեռանալ, մենք դա կանենք անցնցում, քրիստոնեական հանդուրժողականությամբ եւ սիրով տոգորված»․ Փաշինյանը՝ վեհափառի մասին
Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, թե ոմանք եկեղեցին փորձում են օգտագործել որպես հենման կետ՝ ՀՀ դեմ գործելու համար։ Հարցին, թե ովքե՞ր են ոմանք, եթե անուն կամ փաստ չի ներկայացվում, ստացվում է, որ մերկապարանոց հայտարարությո՞ւն է անում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․․․
Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն անկյունաքարերից մեկն է. ՀՀ վարչապետ
Հիմա արդեն համոզված եմ ասում, որ բոլոր ամենաբարդ իրավիճակներում Ազգային անվտանգության ծառայությունը միշտ եղել է իր տեղում, միշտ եղել է իր պարտականությունների շրջանակում և հասցեագրել է բոլոր այն խնդիրները, որոնք պետք է հասցեագրեր
«Մի մեղադրանք են գրել և բազմացրել, դարձրել 18 հատ»․ Բագրատ սրբազանի և մյուսների գործով փաստաբան
Մեղադրանքի կողմն էլ նշեց հրապարակման ենթակա ապացույցների ցանկը։
Նախագահի աշխատակազմին սպասարկող մեքենաների պետհամարանիշների «ՍՍ» կոդերը շրջանառության մեջ են դրվել Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք. Արմեն Մինասյան
Կառավարության «ԼԼ», խորհրդարանի «ՕՕ» և մյուս կոդերը շրջանառության մեջ են դրվել Սերժ Սարգսյանի, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի կառավարումից առաջ:
«Եթե ձեզ դուր չի գալիս տղամարդ-լինել չլինելու հանգամանքը, ուրեմն մի եղեք»․ Բագրատ սրբազանը՝ հանրային մեղադրողներին
Ըստ Բագրատ սրբազանի՝ եթե իր ձեռագրի փորձաքննություն չկա, ուրեմն կարո՞ղ եք համոզել, որ էդ ձեռագիրը չի գրել Արայիկ Հարությունյանը։
Մեղավորները ոչ թե նախկիններն են կամ ապագաները, այլ մեղավոր են հենց հիմա որոշում կայացնողները թե´ ՀԷՑ -ում և թե´ Հայաստանի Հանրապետության պետական կառույցներում. պատասխան Փաշինյանին
Թե որտեղից տեղեկություն, որ եթե ժամանակավոր կառավարիչ չլիներ վթարների քանակը 3 անգամ շատ կլիներ, չենք կարող պատասխանել, բայց փաստը մնում է փաստ 2024 թ դեկտեմբերի 31 – ին 15 վթար և 6 750 հոսանքազրկված բաժանորդ ամբողջ ՀՀ տարածքում, որից ժամը 00:00 դրությամբ ընդամենը 261 հոսանքազրկված բաժանորդ և 2025 թ դեկտեմբերի 31 – ին 125 վթար և 117 021 բաժանորդ, որից 00:00 դրությամբ հոսանքազրկված 13 399 բաժանորդ, թե ուր է կորել այս քաոսը ստեղծած հանձնաժողովը, պարզ չէ:
«Վարչապետը հրավիրում է երթ, եւ պետական կառավարման թիմակիցները պիտի չմասնակցե՞ն, հա՞, պիտի բոյկոտե՞ն»
«Պաշտոնյաներն էլ են մասնակցել, ոչ պաշտոնյաներն էլ։ Ո՞վ է հաշվել, որ մեծամասնություն էին, ես էլ ասում եմ, որ ճնշող փոքրամասնությունն է եղել պետական ապարատի աշխատող»։


















































