Օրվա լրահոսը
Թրամփ, թույլ մի տվեք, որ Ադրբեջանն օկուպացնի Հայաստանի տարածքները. Արման Թաթոյանի հոդվածը հրապարակվել է The Washington Times-ում
Զգույշ խոսքով խաղաղություն չի հաստատվի
Պաշտոնից ազատվել է Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վթարի զոհ դարձած Սոնա Մնացականյանի գործով դատախազը
Պաշտոնից ազատվել է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ վթարի զոհ դարձած Սոնա Մնացականյանի գործով դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ստորագրած հրամանագրի համաձայն՝ Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Բեգլարյանը պաշտոնից ազատվել է այսօր։ «Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Աշոտի Բեգլարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից հունվարի 9-ից»,-նշված է
Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել Պոլսո հայոց պատրիարքին՝ Ստամբուլում ջերմ ընդունելության համար
Հռոմի Պապ Լևոն XIV-ը նամակով շնորհակալություն է հայտնել Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին՝ Ստամբուլում՝ հայկական Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր տաճարում ջերմ ընդունելության համար, հայտնում է Պոլսո հայոց պատրիարքությունը։ Կաթոլիկ Եկեղեցւոյ Հոգեւոր Պետ Ն.Ս.Տ.Տ. Լեւոն ԺԴ. Սրբազան Քահանայապետը նամակով մը շնորհակալութիւն յայտնեց Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հօր։ Ինչպէս ծանօթ է, Նորին Սրբութիւնը Ստանպուլ այցելութեան օրերուն՝
Սամվել Կարապետյանին ՀԷՑ-ի կառավարման լիցենզիայից զրկելուց հետո, իշխանությունը դեռեւս որեւէ առաջարկ չի արել. Դավիթ Ղազինյան
Նիկոլ Փաշինյանին դատի տալու հարցը քննարկվում է, իսկ ինչո՞ւ Ռոմանոս Պետրոսյանը չի հրաժարվում 5 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձից
Նեսթլե ընկերությունը համաշխարհային մակարդակով հետ է կանչել որոշ մանկական կաթնախառնուրդներ
Նեսթլե (Nestlé) ընկերությունը համաշխարհային մակարդակով հետ է կանչել որոշ մանկական կաթնախառնուրդներ՝ կապված ցերևիլիդ տոքսինով աղտոտման հավանական ռիսկ հայտնաբերելու հետ (կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում և ստամոքսի ցավեր): Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պահանջով՝ NAN ապրանքանիշի նշված խմբաքանակները Հայաստանի Հանրապետություն ներմուծող ընկերություններն անմիջապես սկսել են հետկանչի՝ վաճառքի կետերից հավաքելու գործընթացը: Թեև այս արտադրանքի հետ կապված հիվանդության հաստատված
Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հունվարի 9-ին կեսօրից հետո դեպի երեկո, 10-ին, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է ձյուն: Հունվարի 11-12-ին 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` Հունվարի 9-ին կեսօրից հետո, 10-ին, 12-ի գիշերը և առավոտյան, 13-14-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 11-ին և 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, առանձին
Պետությունը միջազգային չափորոշիչներին համապատասխան չի երաշխավորել միանգամից իրենց տարիքային խմբին համապատասխան 2-րդ դասարան ընդունված երեխաների հոգեբանական, սոցիալական, ճանաչողական և այլ դժվարություններից զերծ լինելու իրավունքը․ ՀՀ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը 2025–2026 թթ. ուսումնական տարում հանրակրթության մեջ իրենց տարիքային խմբին համապատասխան միանգամից 2-րդ դասարան ընդունված երեխաների իրավունքների ապահովման հարցի առնչությամբ կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշում: Մարդու իրավունքների պաշտպանին նշված խումբ երեխաների իրավունքների ենթադրյալ խախտումների առնչությամբ հասցեագրվել են բազմաթիվ դիմում-բողոքներ: Պաշտպան Անահիտ Մանասյանն իր որոշմամբ արձանագրել է խնդիրներ միանգամից երկրորդ դասարան ընդգրկված երեխաների
Ռոմանոս Պետրոսյանը փորձեց սրբագրել Նիկոլ Փաշինյանին․ Դավիթ Ղազինյան
Դավիթ Ղազինյանը՝ Սամվել Կարապետյանի կողմից ՀԷՑ-ում ներդրումներ չանելու մասին
Լիազորված եմ ներկայացնել մեր պատկերացումները ընդդիմադիր դաշտի հնարավոր համախմբման համար` հանուն մեր պետության առջև ծառացած մարտահրավերների կառավարման․ Հովիկ Աղազարյան
ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի ֆեյսբուքյան գրառումը ՄԱՍԿ վարչության կողմից լիազորված եմ ներկայացնել մեր պատկերացումները ընդդիմադիր դաշտի հնարավոր համախմբման համար` հանուն մեր պետության առջև ծառացած մարտահրավերների կառավարման։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Օրենսդրության սահմաններում 2026 թվականի Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքում իշխանափոխություն իրականացնելու և ժամանակավոր հավասարակշռված կառավարություն ձևավորելու ճանապարհային քարտեզ ՀՀ-ում քաղաքական դաշտը պայմանականորեն կարելի է բաժանել
Ալիևի համար Հայաստանի հետ սահմանին առկա հրադադարն ուղղակի հետեւանք է հայկական կողմի կամավոր միակողմանի զիջումային քաղաքականության. Գոհար Մելոյան
«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ ղեկավար, սահմանադրագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը Օրեր առաջ տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը շեշտեց՝ չկա միջազգային իրավունք, կա միայն ուժի իրավունք։ Միջազգային իրավունքի բացակայության մասին խոսող երկրի ղեկավարի հետ խաղաղության մասին ցանկացած խոսակցություն, այն էլ՝ Հայաստան–Ադրբեջան ուժերի ներկայիս դասավորվածության պայմաններում, պատրանք է և լավագույն դեպքում՝ ինքնախաբեություն։ Ակնհայտ է, որ Ալիևի համար
Տարեցների թիվը մեր երկրում գնալով ավելանում է, իսկ աշխատող երիտասարդների թիվը՝ քչանում․ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջարկը
Չնայած Հայաստանում երիտասարդությունը ներկայացվում է որպես ապագա, բայց իրականում այն արդեն նվազող ռեսուրս է։ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Վարդան Փաշայանի խոսքով՝ տարեցների թիվը մեր երկրում գնալով ավելանում է, իսկ աշխատող երիտասարդների թիվը՝ քչանում։ Դա նշանակում է, որ երիտասարդների վրա դրված սոցիալական բեռն առաջիկայում ավելանալու է։ Բացասական պատկերի վրա ազդում է հատկապես արտագաղթը։ Արտագաղթողների մեծ
Ինչո՞ւ է հետաձգվել Երեւանի ՋԷԿ-ի ու ԲԷՑ-ի պարտավորությունների մարումը, որտեղի՞ց է ԱԷԿ-ին տրամադրվելու 12,7 միլիարդ դրամ․ Դավիթ Ղազինյան
Առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո, եթե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հաղթեն, էլեկտրաէներգիայի գինը թանկանալու է
Կեղծ է այն թեզը, թե իշխանությունների վարած դիվանագիտության արդյունքում է, որ Հայաստանը մոտեցել է խաղաղությանը․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Օրեր առաջ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ նա ճնշում է գործադրել հայ-ադրբեջանական խաղաղության հաստատման նպատակով, գրեթե աննկատ մնաց՝ չնայած դրա բացառիկ կարևորությանը։ Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է բացառապես Ադրբեջանի նկատմամբ գործադրված ճնշմանը, քանի որ Հայաստանը մինչ այդ էլ ճնշված էր և պատրաստ էր գնալու լրացուցիչ
Արցախցիները ՀՀ քաղաքացիություն չեն ուզում ստանալ, որ բանակում չծառայեն. Արսեն Թորոսյան
Թորոսյանը մեկնաբանում է Փաշինյանի սկանդալային հայտարարությունը
Ալեն Սիմոնյանը չի բացահայտել իր տվյալների աղբյուրը, որով ավելի վաղ պնդել էր, թե ՀՀ զինված ուժերը վերահսկում են Ադրբեջանի մոտ 110 ք/կմ տարածք. Sputnik Արմենիա
Հաշվարկները (ըստ Google քարտեզների) ցույց են տալիս, որ ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի տրամադրած տվյալները չեն համապատասխանում իրականությանը։ ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ArmeniaSputnik–ի հարցմանն ի պատասխան չի բացահայտել իր տվյալների աղբյուրը, որով ավելի վաղ պնդել էր, թե ՀՀ զինված ուժերը 90-ականներից վերահսկում են Ադրբեջանի մոտ 110 ք/կմ տարածք, իսկ Բաքուն վերահսկում է
Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտ ձեռք բերող քարտապաններին պատահականության սկզբունքով նվերներ են հանձնվելու
Սույն թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտ ձեռք բերող քարտապաններին պատահականության սկզբունքով նվերներ են հանձնվելու։ Նվերների ցանկում լինելու է հինգ iPhone 17 Pro (256GB), երեք Apple Watch (Series 11), երեք AirPods Pro 3, երկու Dyson վարսահարդարման սարք (HS08), մեկ PlayStation PS5 Slim և մեկ AirPods 4։ Ֆասթ
Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող և համայնքապատկան հողատարածքների կադաստրային քարտեզներում իրական կոորդինատներին չհամապատասխանող տվյալներ մուտքագրելու, հողամասերի քարտեզների ուղղման միջոցով դրանց տեղադիրքերը փոխելու և հետագայում հողամասերի նշանակությունը որպես «ընդերքօգտագործման» փոխելու համար հիմքեր ստեղծելու, ինչպես նաև համայնքապատկան
Որոշ կադրային փոփոխություններ իրականացրած թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հավաստիացնում է, թե ինքը համբերատար է և արագ ու էմոցիոնալ որոշումներ չի կայացնում
Հարցազրույց Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Պետրոսյանի հետ -Շուրջ 5 ամիս է՝ ղեկավարում եք թատրոնը և այս կարճ ժամանակահատվածում ականատեսը եղանք Սամսոն Մովսիսյանի բեմադրությամբ ամանորյա «Բևեռային ճեպընթաց» ներկայացմանը: Մեր դիտարկմամբ, նաև 1-2 մասնագետների որակմամբ այն հաջողված էր և ամենակարևորը՝ մյուզիքլի ժանրում էր, ինչը ձեր թատրոնի ուղղվածությունն է: Ինչպե՞ս հաջողվեց
Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը կազատվեն ԱԱՀ-ից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 17.12.2025թ. ՀՕ-487-Ն օրենքի համաձայն ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ-ից) ազատվում են էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ՀՀ տարածք ներմուծումը կամ օտարումը։ Մասնավորապես․ 1) 2026թ․ հունվարի 1-ից մինչև 2026թ․ հունվարի 31-ը ներառյալ ԱԱՀ-ից ազատվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000, 8704
Հայաստանին պետք են սահմանադրական փոփոխություններ, որոնք այսուհետ կբացառեն երկրի ամբողջ կառավարումը մեկ հոգու ձեռքում հայտնվելու հնարավորությունը․ Վահե Հովհաննիսյան
Ի՞նչ եք կարծում, եթե մի օր որոշի, որ եկեղեցու «բարենորոգման շրջանակներում» մեր եկեղեցիներ պիտի իմամ բերի, «ուխտաերթի» նույն պատկերը չի՞ լինի։ Իր հետ քայլող պաշտոնյաների առաջին շարքը չի՞ լինի, համայնքապետերի շերտը նույն կազմով չի՞ լինի, ոստիկանությունը նույն կերպ չի՞ պահի իրեն, Հ1-ը նույն բովանդակությունը չի՞ ունենա։ Լրիվ նույն պատկերը կլինի։ Ի՞նչ եք կարծում, եթե մի
Չի կարելի այստեղ տոնել ազատությունը և այնտեղ լռել նրանց մասին։ Բաքվի բանտարկյալները իրավունքի խոցելիության խորհրդանիշ են. Ֆրանսիական դեպարտամենտի ու մետրոպոլի նախագահ Մարտին Վասալ
Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի և Էքս-Մարսել-Պրովանս Մետրոպոլի նախագահ Մարտին Վասալը, հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցու կողմից տոնվող Սուրբ Ծննդյան տոնի առթիվ հրապարակված հոդվածում հիշեցնում է Կովկասի փոքր հանրապետության ռազմագերիների մասին, որոնք արդեն երկու տարուց ավելի բանտարկված են Ադրբեջանի ավտորիտար վարչակազմի կողմից։ Հոդվածի թարգմանությունը ներկայացվում է ստորև. «Հունվարի 6-ին հայ ժողովուրդը նշում է Սուրբ Ծնունդը։ Սովորաբար դա
«Դու դեռ քաշ պետք է հավաքես` կիլոգրամներ չէ, քաղաքական կշիռ»․ Ալեքսան Ալեքսանյանը՝ Վահագն Ալեքսանյանին
ՔՊ կուսակցության քարտուղար Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, դիմելով Սամվել Կարապետյանի թիմակիցներին, մասնավորապես Նարեկ Կարապետյանին, ասել էր․ «Հարգելի պարոն Կարապետյան, եթե մտել ես մեծերի լիգա, արի բանավիճենք»։ Վահագն Ալեքսանյանին պատասխանել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը՝ գրելով. «Վահագն, դու դեռ քաշ պետք է հավաքես` կիլոգրամներ չէ, քաղաքական կշիռ»։ Գրառմանը կից նա
Հիմա էլ անցել է Հայոց Եկեղեցու Պատմությունից Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների անունները «զեղչելուն»
2024 թվականի օգոստոսի 18-19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած պետական այցի օրերին Ռուս ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս, Բաքվի և Ադրբեջանի թեմի առաջնորդ Ալեքսին երկու նախագահների ներկայությամբ հայտարարել էր, իբր Ադրբեջանում են գտնվում Բաքվում նահատակված Բարդուղիմեոս առաքյալի մասունքների մի մասը և իբր, առաքյալը Բաքվի, Ադրբեջանի ու այդտեղ ապրողների հովանավորն է։ Հայ Եկեղեցու Ռուսաստանի թեմը արձագանքեց և
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Վերջին 2 օրերին հանրապետության տարածքում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի համեմատ բարձրացել է 16-20, առանձին հատվածներում՝ 25-30 աստիճանով
Ինչպես և կանխատեսվել էր, արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, վերջին 2 օրերին հանրապետության տարածքում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի համեմատ բարձրացել է 16-20, առանձին հատվածներում՝ 25-30 աստիճանով։ Այսպես, հունվարի 3-ի առավոտյան ժամը 8-ի դրությամբ․ Շիրակում դիտվել է -21․․․ -37, այսօր՝ -2․․․-4 աստիճան ցուրտ, Լոռիում, համապատասխանաբար, -22․․․-28 աստիճան ցուրտ, այսօր՝ +4․․․+7 աստիճան տաքություն, Տավուշում՝
Նիկոլ Փաշինյանն իր ունեցած ագրեսիվ փոքրամասնությամբ իշխանությունը պահպանելու ձևը կարծես թե գիտի․ «Չորրորդ իշխանություն»
Հունվարի 6-ին Նիկոլ Փաշինյանի կազմակերպած «ուղտերթի» սակավամարդությունը կարգին ոգևորել է ընդդիմադիր հասարակական-քաղաքական շրջանակներին։ Եվ իսկապես էլ՝ երթի մասնակիցների թիվը հազիվ գերազանցել է 2 հազարը, ու եթե այդ թվից հանում ես մոտ 700 ուժայիններին (ոստիկանություն, ԱԱԾ, թիկնապահներ) և իշխանական վերնախավին (պատգամավորներ, նախարարներ, համայնքապետեր, չինովնիկներ), տակը մնում են հազիվ մի քանի հարյուր շարքային քաղաքացիներ։ Մինչդեռ նույն օրը
Ֆասթ Բանկի Arca Classic քարտը նոր դիզայնով և 2% քեշբեքի հնարավորությամբ
Ֆասթ Բանկի Arca վճարահաշվարկային համակարգի քարտը նոր՝ հայկական առանձնահատուկ տարրերով և Բանկի խորհրդանիշով՝ Ակնով, դիզայն ունի։ Ներկայացված ինքնաոճ դիզայնից զատ, այսուհետ Arca Classic ԱկնՔարտով անկանխիկ եղանակով վճարումներից քարտապանները կստանան 2% գումարի հետվերադարձ (cashback): Arca Classic ԱկնՔարտով անկանխիկ եղանակով մեկ գործարքի համար վճարվող հետվճարը չի կարող գերազանցել 6 հազար ՀՀ դրամը, իսկ յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար՝
Հունվարի 8-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով Հայաստան է մտել 8485 տոննա հացահատիկ, ճանապարհին է 7600 տոննա ադրբեջանական նավթամթերք. Գևորգ Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը 2025թ. Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 6580 տոննա հացահատիկ, որից 1000 տոննան ղազախական և 5580 տոննան՝ ռուսական, ինչպես նաև 1210 տոննա ադրբեջանական բենզին։ 2026թ. հունվարի 8-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 8485 տոննա ռուսական հացահատիկ և 4103 տոննա ճանապարհին է, ինչպես նաև ճանապարհին
«Իրանական ռեժիմն, ակներեւաբար, շատ խնդիրներ ունի»․ փոխնախագահ Վենս
Մենք հաստատապես կանգնած ենք ցանկացածի կողքին, այդ թվում՝ իրանցի ժողովրդի, որը ներգրավված է բողոքի խաղաղ ակցիաներում եւ պաշտպանում է իր իրավունքները։ Այս մասին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հինգշաբթի տված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի՝ Իրանում բողոքի ակցիաների վերաբերյալ հարցին ի պատասխան։ «Իրանական ռեժիմն, ակներեւաբար, շատ խնդիրներ ունի։ Ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահն է
National Geographic-ը Հայաստանի վանական համալիրներն ընդգրկել է աշխարհի ամենատպավորիչ հոգևոր և մշակութային ուղղությունների շարքում
Region Monitor – National Geographic-ը անդրադարձել է Հայաստանի ամենագեղեցիկ վանական համալիրներին՝ ընդգրկելով դրանք աշխարհի ամենատպավորիչ հոգևոր և մշակութային ուղղությունների շարքում։ Հեղինակավոր հանդեսի հրապարակման մեջ ներկայացված են Գեղարդ, Տաթև, Նորավանք, Սանահին և Հաղպատ վանական համալիրները, որոնք առանձնանում են ոչ միայն իրենց ճարտարապետությամբ, այլև բնության հետ ներդաշնակությամբ ու պատմական խորքով։ Նշվում է, որ ժայռերի մեջ քանդակված մատուռներից


















































