Օրվա լրահոսը
Խաղաղության պայմաններում մենք կարող ենք մտածել ժողովուրդների բարեկեցության ու առաջընթացի մասին. Անդրանիկ Քոչարյան
Այժմյան Իրաքը, որն ունի 49 մլն բնակչություն, բացառել է որեւէ տեսակի դավանաբանական խտրականությունները ժողովուրդների միջեւ
Ժաննա Անդրեասյան. Մեր երկիրը գիտակցում է Ֆրանկոֆոնիայի խաղերի ամբողջ ծավալը և հսկայական պատասխանատվությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային՝ քննարկելու 2027 թ. Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելու հնարավորությունը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Գիլոյանը: Ողջունելով Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել այցի համար՝
Փաշինյանը կրկին խուսափեց ուղիղ ասել՝ Արցախը տեսնո՞ւմ է Ադրբեջանի կազմում
ՀՀ օրակարգում է ԼՂ ժողովրդի անվտանգության եւ իրավունքների հարցը։ Այն, ինչ այս վերնագրի ներքո եւ շրջանակի մեջ չի տեղավորվում, այդ հարցի շահառուն ԼՂ ժողովուրդն է։
«Դիջիթեք» ցուցահանդեսին ԵՊՀ-ն ներկայացրեց գիտական նշանակալի նվաճումները և ՍԹԵՄ դպրոցը
Մարտի 10-12-ը կայացած «ԴիջիԹեք-2022» ամենամյա ցուցահանդեսին ակտիվ մասնակցություն ունեցավ Երևանի պետական համալսարանն իր մի քանի ստորաբաժանումներով։ Այցելուները բացառիկ հետաքրքրություն էին ցուցաբերում ինչպես գիտական ասպարեզում ԵՊՀ ձեռքբերումների, այնպես էլ ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի նկատմամբ: ԵՊՀ տաղավարում ներկայացան կենսաբանության, մաթեմատիկայի և մեխանիկայի, քիմիայի, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետները, ֆարմացիայի և ֆիզիկայի ինստիտուտները, «AI Lab» արհեստական բանականության լաբորատորիան։ ԵՊՀ տաղավարի
Նկատել են, որ կացնով ու սղոցով կտրում է Հրազդանի անտառտնտեսության տարածքի հաստաբուն ծառի ճյուղերը
Ոստիկանությունը շարունակում է իրականացնել բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն, խափանելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները։ Մարտի 10-ին Կոտայքի պարեկները Հրազդանում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ մի տղամարդ կացնով ու սղոցով կտրում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսության տարածքի հաստաբուն ծառի ճյուղերը։ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է Հրազդանի բաժին։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն, որտեղ էլ
Եթե 2000 թվականին իմանայի, թե ինձ ինչ է սպասվում, երբեք չէի համաձայնի ղեկավարել նվագախումբը․ Էդուարդ Թոփչյան. «Ա1+»
«Ա1+». «Համավարակից հետո երաժիշտների կյանքը վերջապես աշխուժացավ։ Հայաստանում դա ինչ-ինչ պատճառներով ավելի շուտ ավարտվեց, իսկ Եվրոպայում, շատ երկար այդ «գարշելի թատրոնը, շարունակվում էր։ Ես ունեմ իմ կարծիքը այս ամենի մասի, ինչևէ։ Այս տարի, երբ Գերմանիայում էի այդ «դիմակահանդեսը» արդեն չկար։ Հետևանքները դեռ չգիտենք, բայց, հուսանք, որ համավարակը մնաց պատմության անցյալում։ Մեր նվագախումբը նորից հրավերներ ունի,
Հայ-իրաքյան քաղաքական երկխոսության զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարեւոր առաջնահերթություններից է. Բաքոյան
Գնահատելով Մերձավոր Արեւելքի ռազմավարական նշանակությունն ու կարեւորությունը մեզ համար՝ պետք է ասել, որ Իրաքը յուրօրինակ տեղ է գրավում մեր պետության արտաքին քաղաքականության համատեքստում. ասել է Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանն Իրաքի Հանրապետության խորհրդարանի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ հանդիպմանը: Ողջունելով իրաքցի գործընկերների այցը մեր երկիր՝ Ռուստամ Բաքոյանը կարեւորել է նման քննարկումներն ու հանդիպումները, որոնց
«Սա միջազգային փաստահավաք առաքելությունը ԼՂ ուղարկելու հնարավորություն կստեղծի՝ առանց Ադրբեջանի համաձայնության»
Մենք պետք է ավելի հիմնավորենք այդ ճգնաժամի, էթնիկ զտումների վտանգի փաստը
«Իրականում, ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում ոչ թե ռազմական, այլև արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը պատկանող մեքենաներ են»
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատողներն ԱՀ խաղաղ բնակիչներին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ուղեկցել են դեպի Շուշիի շրջանի Հին շեն գյուղ։
«Միջազգային միջոցառումների անցկացման գործում Հայաստանի կուտակած փորձը կարող է լավագույնս օգտագործվել Ֆրանկոֆոնիայի խաղերի կազմակերպման հարցում»
Զեյնա Մինան գոհունակություն է հայտնել 2027թ. նախատեսված՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ հոբելյանական խաղերը հյուրընկալելու Հայաստանի հետաքրքրության կապակցությամբ:
Աշխատանքային օրենսգրքում ծավալուն փոփոխություններ են նախատեսվում
Հնարավորություն է տրվելու մինչեւ երկու տարեկան երեխա խնամող աշխատողին իր աշխատաժամանակը նվազեցնելու
Այս բարդ իրավիճակում անընդունելի եմ համարում պառակտողական օրակարգերի, լղոզված ձևակերպումների բարձրաձայնումը․ Ռուբեն Վարդանյան
Մենք բավարար չափով չգնահատեցինք, մեր հարգանքն ու երախտագիտությունը չհայտնեցինք մեր այն կենդանի հերոսներին, որոնք արագ կերպով արձագանքեցին ադրբեջանական ահաբեկչությանը, կանգնեցին ոստիկանության տղաների թիկունքին ու արժանի հակահարված տվեցին հակառակորդին՝ իրենց այդ արարքով ցույց տալով, թե ինչպես պետք է մեզ դրսևորենք:
Մենք չգնահատեցինք նաև ռուս խաղաղապահների գործողությունները, որոնք առաջին օգնությունն էին ցուցաբերել մեր տղաներին ու դադարեցրել կրակը, ճշգրիտ տեղեկատվություն էին հաղորդել իրադարձությունների մասին, ինչն այս իրավիճակում չափազանց կարևոր էր:
«Բրյուսելը ցույց տվեց, որ կան էսկալացիայի վտանգը մեծացնող պայմանավորվածություններ»․ Փաշինյան
Տասից ավելի նման պայմանավորվածություն ունենք բրյուսելյան ձեւաչափում, որոնք չեն իրագործվել
Շրջափակման հետևանքով Արցախում 850 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
Հնարավոր չէ բուժառուներին ՀՀ տեղափոխել պառկած վիճակում, ադրբեջանական կողմը խոչընդոտում է Արցախի ռեանիմոբիլի շարժը, իսկ Կարմիր խաչը չունի ռեանիմոբիլ և սովորական մեքենաներով է իրականացնում հիվանդների տեղափոխությունը՝ բոլորը նստած վիճակում:
Արցախի առողջապահության նախարար է նշանակվել Վարդան Թադևոսյանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 14-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր։ Համաձայն հրամանագրերի՝ Սամվել Արծրունու Ավետիսյանն ազատվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Առողջապահության նախարար է նշանակվել Վարդան Նիկոլայի Թադևոսյանը: ԱՀ Նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչություն
Փաշինյանը՝ Պապիկյանի եւ Ավինյանի՝ իր իրավահաջորդը դառնալու մասին
Նա ասաց, որ եթե կուսակցության առաջին դեմքի հետ մի բան լինի, լավ բան չի, որ ամեն ինչ փլուզվի
«Ադրբեջանն առիթը բաց չի թողնում տարբեր հարթակներում շահարկելու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը»
Ադրբեջանը կմեծացնի դեպի Եվրոպա գազի արտահանումը
«4-5 տարվա տառապանքից, չարչարանքից ու ուսումնասիրությունից հետո հուշագիր ստորագրեցինք»․ Փաշինյանը՝ Ամուլսարի մասին
Սա նշանակում է, որ Ջերմուկը, Վայքը, Սիսիանը տարեկան բյուջեներն առնվազն կկրկնապատկեն
«Հայաստան» հիմնադրամը 211,000կգ կարտոֆիլի սերմ և 21,600լ արևածաղկի ձիթայուղ է նվիրաբերել Արցախին
Արցախում հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախին, այս անգամ նվիրաբերելով 211,000կգ կարտոֆիլի սերմ և 21,600լ արևածաղկի ձիթայուղ: Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, որի ժամանակ քննարկվեց նաև Արցախի հարցը: Համահայկական համախմբման շնորհիվ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հումանիտար
Նաիրա Զոհրաբյան. «Փաշինյանն, ըստ էության, ասում է՝ մենք գնում ենք երկրորդ կապիտուլյացիային, որը նշանակելու է Արցախի դե յուրե հանձնում եւ Հայաստանի պետականության ավարտ»
Նա ստում է, որովհետեւ 2021 թվականին 680 հազար քաղաքացի իրեն քվե է տվել, որովհետեւ ինքը խոսել է Արցախի ինքնորոշման իրավունքից, ինքը խոսել է Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայից: Ու հիմա Արցախ էլ չի ասում, ասում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչ:
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ իջեցրել են ԵՄ դրոշը, ոտքերով կանգնել դրոշի վրա, հետո՝ այրել
«Ալիք մեդիա». Հոմոֆոբ և ռուսամետ «Պահպանողական շարժում» կուսակցությունը, որը հայտնի է նաև «Ալտ-Ինֆո» անվամբ, Վրաստանի խորհրդարանի դիմաց ցույց է կազմակերպել: Ռուսամետ քաղաքական կուսակցության առաջնորդները իջեցրել են ԵՄ դրոշը, ոտքերով կանգնել դրոշի վրա, հետո` այրել։ Ռուսթավելի պողոտայում հավաքվածները ցանկացել են ԵՄ դրոշի փոխարեն կախել Վրաստանի դրոշը, ինչը կանխել են տեղ հասած մի քանի ոստիկաններ։ Իրավապահները ձերբակալել
Պահանջում եմ հետաքննություն սկսել պատերազմի ժամանակ զինված ուժերում 5-րդ շարասյան գոյության մասին Փաշինյանի հայտարարության վերաբերյալ. Արման Գրիգորյան
ԱԺ օրակարգ մտցնել վարչապետի իմպիչմենտի հարցը, եթե պարզվի, որ հայտարարությունը զուրկ է փաստական հիմքից
«Կինո «Մոսկվայի» կողքի սրճարանում սուրճ եմ խմում, մեկ էլ տեսնեմ՝ իմ նկարը, ու գրած է «Իշխանո․․․»․ Նիկոլ Փաշինյան
Փաստորեն, խիստ հակաիշխանական ֆիլմը ցուցադրվում է թիվ մեկ կինոթատրոնում
Չափազանց անընդունելի եմ համարում Արցախի հարցում այս տեսակ կրավորական դիրք ընդունելը. Աննա Կոստանյան
Իսկ դուք, հարգելի՛ հայրենակիցներ, ինքներդ որոշեք՝ կա՞ արդյոք ապագա էս թշվառ, կամազուրկ, խաբեբա, դասական մանիպուլատոր, հակահայ, հակաԱրցախ առաջնորդի հետ, թե՞ ոչ։
Փաշինյան․ «Չեմ ստորագրի մի բան, որ հետագայում չկարողանամ ձեր աչքերի մեջ նայել»
Եթե ուղիղ ասենք, ապա ես ասել եմ, թե ինչ կստորագրեմ։
Անդերս Ֆոգ Ռասմուսենն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս
Կառավարության «Հանրային կապերի եւ տեղեկատվության» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որն արդեն երեք ամիս է փակ է։ Նա Գորիսում նաև հանդիպել է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին, ովքեր չեն կարողանում վերադառնալ։
«Ասածս աղմուկ կառաջացնի․ պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որ բանակում գործել է «5-րդ շարասյուն»․ Փաշինյան
Համոզմունքս մի շարք փաստերի վերլուծության արդյունք է։ Այդ փաստերը, կարծում եմ, առաջիկայում այնքան հրապարակային կլինեն, որ իմ հայտարարությունն այդքան տարօրինակ չի թվա
Սպանտիգատին նշել է՝ Ասիական զարգացման բանկը պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարության նախաձեռնություններին
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը նշել է, որ Ասիական զարգացման բանկը մշտապես եղել եւ մնում է ՀՀ կառավարության վարած բարեփոխումներն ուղեկցող կարեւորագույն գործընկերներից մեկը: Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է նաեւ ԱԶԲ-ի հետ ունեցած համատեղ ծրագրերի ընթացքին` կարեւորելով ինչպես խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի, այնպես
«Փետրվարին Ադրբեջանին փոխանցած պայմանագրի մեր տարբերակը ես պատրաստ եմ ստորագրել»․ Փաշինյան
Չեմ ստորագրել, որովհետեւ Ադրբեջանը չի համաձայնել այդ տարբերակին
«Նորից ու հավետ կառուցելու հայրենիքը»
Տան տիկնոջ խոսքերով շատ կարճ ժամանակահատվածում իրենց մոտ պատրաստված սննդամթերքը տարածքում ամենահամեղն էր և մատչելին, այցելում էին նաև ռուս խաղաղապահները:


















































