Օրվա լրահոսը
«ՀՀ-ում ադրբեջանցիների կոտորածներ չեն եղել, մինչդեռ Բաքվում, Սումգայիթում, Հադրութում, Շուշիում եղել են»․ Փաշինյան
Մեր արխիվներում կան թղթեր, որ սովետական ՀՀ-ի կառավարությունն աստղաբաշխական թվերով փոխհատուցումներ է վճարել ադրբեջանցիներին
Նաիրա Զոհրաբյան. «Ասուլիսում Նիկոլ Փաշինյանին հարցրեք, թե դուխը կհերիքի՞ կրկնել Արցախը Հայաստան է եւ վերջ ֆրազը»
Ինձ Եվրոպայում ասում են՝ այո, մենք կրկին պատրաստ ենք հավատարիմ լինել 2017-ին ստորագրած մեր իսկ փաստաթղթին, ինչը վերահաստատել ենք 2020 թվականի նոյեմբերին, ինչը տեղադրված է ԵՄ կայքում: Բայց եթե ձեր իշխանությունը Ադրբեջանի հետ պայմանավորվում է հանձնել Արցախը, դուք մեզանից ի՞նչ եք ուզում
Ուսումնասիրվել է ցիանոբակտերիալ ակինետների դերը Սևանա լճի էկոհամակարգում
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատողներն առաջին անգամ ուսումնասիրել են ցիանոբակտերիալ ակինետների դերը Սևանա լճի էկոհամակարգում: Ֆիտոպլանկտոնի կարևոր բաղադրիչներից են կապտականաչ ջրիմուռները՝ ցիանոբակտերիաները: Աշնանը ցիանոբակտերիաների զգալի քանակություն քայքայվում է հատակային նստվածքներում կուտակման ընթացքում: Որոշ թելային թալոմ ունեցող ձևերի բնորոշ է ակինետների՝ սպորների ձևավորումը: Դրանք սովորաբար տարբերվում են վեգետատիվ մյուս բջիջներից, ունեն
Կարծիքներ են փոխանակել հարկային հսկողության նպատակով բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների հասանելիության և ֆիզիկական անձանց մոտ ստուգումների անցկացման հնարավորության ապահովման հարցերի վերաբերյալ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությանը՝ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորությամբ։ Կողմերը քննարկել են դեռևս նախորդ տարի տեղի ունեցած հանդիպումից հետո Հայաստանի հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Դիտարկվել են նաև ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների կատարողականի կանխատեսումները և առկա մարտահրավերների ազդեցությունը կատարողականի վրա, հարկեր/ՀՆԱ
«Ամուլսարի հանքի շահագործման բացասական հետևանքների դեպքում էլ դո՞ւք եք պատասխան տալու». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
«ԱԱԾ-ում կարծում են, որ ընկերովի մահը՝ հարսանի՞ք է» 03.03.2023 թ-ին՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող՝ Էդգար Հովհաննիսյանը դիմել էր ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա. Աբազյանին և գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանին՝վերաբերյալ խնդրելով տրամադրել իրենց իրավական դիրքորոշումը ՀՀ վարչապետ՝ Ն.Փաշինյանի 09.11.2020 թ. «տխրահռչակ» հայտարարությունը (միջազգային պայմանագիրը) ստորագրելու վերաբերյալ, քանզի այդ գործողությունը իրականացվել է ՀՀ Սահմանադրության պահանջների խախտմամբ: ԱԱԾ-ից
«Հարկ չհամարեցի մեր հեռախոսների «սքրինշոթերը» հրապարակեմ․ այդ նույն SMS-ներից մենք էլ ենք ստացել»․ Փաշինյան
Վարչապետը կարծում է, որ «Freedom House»-ը սխալվել է
Հայաստան է ժամանել ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների 28-րդ խումբը
Նախորդ գիշեր Հայաստան է ժամանել ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների 28-րդ խումբը։ Տասնվեց ամերիկացի կամավոր երկու տարի կապրի Հայաստանի տարբեր մարզերում և կծառայի ի շահ հայ ժողովրդի։ Սա Հայաստան ժամանող կամավորների առաջին խումբն է 2020թ-ից ի վեր, երբ կամավորները ստիպված էին հեռանալ Հայաստանից COVID-19 համավարակի պատճառով։ Այդ ժամանակից մինչ օրս Խաղաղության կորպուսի անձնակազմը և նախկին կամավորները
ՀՀ բնակչության կենսամակարդակը 2018-2022թթ. ոչ միայն հարաբերական, այլև բացարձակ անկում է ապրել. Հրանտ Բագրատյան
Վերադառնանք 2018-2022թթ. իրական աշխատավարձերի 8.5% աճին: Պարզվում է, որ այստեղ ևս կասկածելի բաներ կան
«Այդ թաղամասում մի 7-8 շենք կա․ բոլոր բնակարանները Մակունցն ու Պապիկյա՞նն են գնել»․ Փաշինյանը քմծիծաղեց
Տեղը գիտե՞ք այդ ոչ կոռուպցիոն շենքի, որտեղ կարելի է բնակարան ձեռք բերել
Ցեղասպանությունը, որին ենթարկվել է հայ ժողովուրդը թուրքերի, օսմանցիների կողմից, դեմ է մարդասիրությանը. Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար
Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Իրաքի Հանրապետության խորհրդարանի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սադիկ Մոհամմեդը, խմբի ղեկավարի տեղակալ Ուտբան Ջամիլ Մանսուրը, բարեկամական խմբի անդամները, ԻՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Հայաստանի պատասխանատու, դիվանագետ Մուհամմեդ Հաթաֆ Մուջլին Ալ-Շուվայլին մարտի 14-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների
«Ես կպնդեմ, որ Պապիկյանն այդ տունը վաճառի ձեզ 300 հազարով, ես մի տարի է՝ ուզում եմ իմ տունը կինո «Հայրենիքի» վաճառել, չեմ կարողանում իմ ուզած գնով վաճառել». Փաշինյան
Նա ասաց, որ լավ զգաց, երբ իմացավ, որ Պապիկյանը նոր բնակարան է ձեռք բերել. «Թող ձեռք բերի, նոր ընտանիք է»: Վերջում Փաշինյանը ԶԼՄ-ներին հարցրեց, թե ո՞վ է 2018-ից հետո նոր բնակարան ձեռք բերել ու առաջարկեց ստուգել, թե ի՞նչ տներ են գնել ԶԼՄ-ների ղեկավարները:
Ժաուտիկովյան միջազգային 19-րդ օլիմպիադայի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ
2023 թ. փետրվարի 1-10-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կազմակերպված Ժաուտիկովյան միջազգային 19-րդ օլիմպիադայի հաղթողներին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կտրամադրվի անվանական կրթաթոշակ։ Կրթաթոշակ կտրամադրվի 2 ոսկե, 5 արծաթե և 15 բրոնզե մեդալակիրների։ Ոսկե մեդալի են արժանացել՝ Միրաքյան Կամո – Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան, մաթեմատիկա Բարսեղյան Արեգ – Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ
ՌԴ-ն կո՞ղմ է Բաքվի ասած «ինտեգրացիային»․ Փաշինյանի պարզաբանումը
Արդյոք երեկ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում սա քննարկե՞լ եք
Եթե ես դժգոհություն ունեմ արդարության վիճակից, ուրեմն ինքս պետք է լինեմ այն փոփոխությունը, որը ցանկանում եմ տեսնել. Աննա Վարդապետյան
Պետք է լինես այն փոփոխությունը, որն ուզում ես տեսնել: Դա, իհարկե, առաջացրել է բազմաթիվ դժվարություններ, որովհետև նույնիսկ ինձ երկար ժամանակ ճանաչող մարդիկ պատրաստ չեն ընդունել, որ ինչ-որ երևույթների հանդեպ ես ներողամիտ չեմ: «Չէ»-ն ասելուց հետո սկսվում է բարոյական ճնշումը՝ «դու խնդրանքին ուշադրություն չես դարձնում», «մեծամտացել ես»: Մարդիկ պատրաստ չեն լսել քո «ոչ»-ը: Ես այդ աղմկոտ ճանապարհն անցնում եմ` «ականջներս փակելով»
ՀՀ վարչապետ․ Մենք ՀԱՊԿ-ից դուրս չենք գալիս, մեր գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ն է մեզնից դուրս գալիս
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հաճույքով կստանձնենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե կստացվի ՀՀ անվտանգության ապահովման եւս մի գործոն ավելացնել, եթե դա չի լինելու՝ նման քայլ անելու անհրաժեշտություն չենք տեսնում:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մարտի 14-ի ցերեկը, 15-ի, 18-ի և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ի և 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 16-17-ին, 19-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին՝ հարավարևելյան 2-4 մ/վրկ արագությամբ, մարտի 14-15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝
«Այսօր ՀՀ-ում որեւէ մեկի դեմ գործ սարքել հնարավոր չէ, մեր իշխանությունը առաջնորդվում է արժեքներով». Փաշինյան
Այսօր իրավապահ, դատական համակարգը ղեկավարում են եւ աշխատում են մարդիկ, ովքեր այնքան սկզբունքային են, որ որեւէ մեկի վրա գործ սարքել ուղղակի հնարավոր չէ: Նախ, այդ հրահանգը չի լինի: Երբ մենք ասում ենք՝ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ, դա նշանակում է՝ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ:
Արցախը «ոչ» է ասում այն ուժերին, որոնք կարծում էին՝ կարող են սպառնալիքով, շրջափակումով Արցախի ադրբեջանացմանը հասնել. Տիգրան Աբրահամյան
Սա ուղղված է բոլոր այն շրջանակներին, որոնք Արցախի հարցը դիտարկում են ոչ թե ինքնորոշման իրավունքի, այլ Ադրբեջանի հետ ինտեգրման շրջանակներում
Փաշինյանն առաջարկում է ընդդիմության հրապարակած փաստաթղթերին թերահավատությամբ վերաբերվել. «Կարող են A4 ֆորմատի վրա թուղթ հրապարակել եւ ասել՝ սա է»
«Հիմա ճիշտ չի լինի քննարկել պարբերություններ, որովհետեւ որեւէ փաստաթուղթ մի պարբերությունից բաղկացած չէ: Կարող է լինել պարբերություն, որ մեզ թվա, թե նշանակում է սա, մեկ ուրիշ պարբերություն 180 աստիճանով փոխի իրավիճակը»:
Կրակոցներ Երևանում․ կա 2 վիրավոր, դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ. Shamshyan.com
«Իջել է ավտոմեքենայից և 2 կրակոց արձակել կնոջ ուղղությամբ, ապա 1 հատ էլ կրակել է իր վրա»
ՀՀ որևէ քաղաքացի նմանօրինակ լիազորությամբ չի օժտել որևէ իշխանությանը. «Համախմբում» շարժման խորհուրդ
Սահմանադրության տապալման ցանկացած փորձ կատարող պաշտոնյա պետք է կրի պատասխանատվություն՝ օրենքի ողջ ուժով և խստությամբ
Արայիկ Հարությունյանը և դեսպան Շարվաշիձեն ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների մակարդակը խորացնելու անհրաժեշտությունը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Արայիկ Հարությունյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով և պատրաստակամություն հայտնել օժանդակել Հայաստանում վերջինիս առաքելությանը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի միջև առկա հարաբերությունների մակարդակը պահպանելու և առավել
Արցախի ինքնորոշմանը և երկու հայկական պետությունների վերջնական միավորմանը հասնելը ամրագրված է ՀՀ անկախության հռչակագրում, և հանդիսանում է նրա ցանկացած իշխանության սահմանադրական պարտավորությունը. Ավետիք Չալաբյան
«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ Արցախի Ազգային ժողովի բոլոր հինգ խմբակցությունները միասնական հայտարարություն են ընդունել, որտեղ դատապարտելով թշնամական պետության ցեղասպան գործողությունները, նաև կարևոր պահանջով են դիմել Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններին՝ «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները, արտահայտելով ժողովրդի կամքն ու դիրքորոշումը, պահանջում են Հայաստանի Հանրապետության իշխանություններից հավատարիմ մնալ ՀՀ
«Այդ տեքստի առաջարկներով Ադրբեջանը փորձում է ԼՂ էթնիկ զտման, ցեղասպանության մանդատ ձեռք բերել՝ ՀՀ ստորագրությամբ». Փաշինյան
Փաշինյանը նաեւ նշեց, որ Մյունխենում Ադրբեջանի նախագահն ասաց, որ միջազգային պայմանավորվածություն կա, որ պետք է քննարկվի Ղարաբաղի հայերի իրավունքների եւ երաշխիքների հարցը, որից հետո տեղի է ունեցել երկու հանդիպում: Նա վկայակոչեց ՌԴ-ում ռուս շրջանակների հետ տեղի ունեցած հանդիպումը եւ ասաց. «Այդ հանդիպումներից հետո Ադրբեջանի նախագահն ասաց, որ քննարկվում է ինտեգրացիայի հարցը, բառամթերքը մի ամսվա ընթացքում փոխվեց: ԼՂ ժողովուրդների իրավունքների եւ անվտանգության շրջանակը, մեծ հաշվով, ԼՂ ժողովուրդն ու պատգամավորներն իրենք պետք է որոշեն»:
Սերբ, ադրբեջանցի եւ թուրք մրցակիցներին հաղթելուց հետո Կարապետ Մանվելյանը գոտեմարտելու է ոսկե մեդալի համար
Բուխարեստում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության մեկնարկային օրվանից հետո Հայաստանի հավաքականից ոսկե մեդալի համար պայքարելու իրավունք վաստակել է 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը, որը սերբ, ադրբեջանցի եւ թուրք մրցակիցներին պարտության մատնելուց հետո այսօր չեմպիոնության համար գոտեմարտելու է ռումինացի Դենիս Ֆլորին Միհայի հետ: Բրոնզե մեդալի համար գորգում միմյանց դեմ ելնելու են 130 կգ
Արցախում մեկնարկել են ապրանքների մանրածախ վաճառքի գների վերահսկողական դիտարկումները. Գուրգեն Ներսիսյան
Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ԳՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ, ՀԱՐՈՒՑՎԵԼ ԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ Երեկվանից մեկնարկել են ապրանքների մանրածախ վաճառքի գների վերահսկողական դիտարկումները ինչպես Ստեփանակերտ քաղաքում, այնպես էլ շրջաններում։ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի, պետական եկամուտների կոմիտեի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցները այցելել են
Եվս 13 անձ Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով 13 անձ այսօր՝ մարտի 14-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 10 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել
«Մենք հաջողելու ենք եւ պահելու ենք Արցախը հայկական»
«Առավոտի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը – Արայիկ Հարությունյանի աղմուկ հանած հայտարարությունից հետո, որ Արցախի ինքնորոշման իրավունքը արցախցիների անքակտելի իրավունքն է եւ իրենք դեմ են այլ ճանապարհով հարցի քննարկման, բայց եթե Արցախում կան գործիչներ եւ ուժեր, որոնք ցանկանում են քննարկել Ադրբեջանի հետ ինտեգրումը՝ նրանք ազատ են իրենց քննարկումներում, Ձեր դիտարկումներով, կա՞ն
Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել. խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկներից ստացված հաղորդման առթիվ 2023թ. մարտի 12-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և վարութային գործողությունների, այդ թվում նաև առգրավված՝ պարեկներին ամրակցված տեսախցիկների տեսագրությունների ուսումնասիրության արդյունքում փաստական տվյալներ են
Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում լրացրել է գրոսմայստերական երկրորդ նորման
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեցին Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը


















































