Օրվա լրահոսը

«Երգն իր բոլոր դրսեւորումներով իմ մոտիվացիայի աղբյուրն է». երգիչ Տիգրան Շահինյան

22-ամյա Տիգրան Շահինյանը մանկուց երգել, մասնակցել է մի շարք փառատոների եւ մրցույթների: Տիգրանի մուտքը երաժշտական ասպարեզ նշանավորվեց դեռեւս  2018 թվականին, երբ առաջին անգամ  մասնակցեց Ռոստովում կայացած «Имена России» («Ռուսաստանի անուններ») երաժշտական փառատոնին՝ շահելով երկու ոսկի եւ մեկ արծաթ: Բաթումում կայացած «Wonderland» 4-րդ միջազգային փառատոնին Սայաթ-Նովայի «Աշխարհս մե փանջարա է» երգով Տիգրանը գրավեց առաջին  տեղը՝ համալրելով իր արդեն իսկ

Կինը փորձել է դատապարտյալ ամուսնուն թմրանյութ փոխանցել

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնում ստացվել են տեղեկություններ այն մասին, որ մարտի 14-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ է այցելելու քաղաքացուհի և փորձելու է երկարատև տեսակցության ընթացքում իր ամուսնուն՝ դատապարտյալ Կ.Մ.-ին, փոխանցել թմրանյութ: Տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով կենտրոնական մարմնի օպերատիվ և հիմնարկի անվտանգության ապահովման բաժինների կողմից ձեռնարկվել են համատեղ միջոցառումներ: Ըստ այդմ՝

Չնայած պատերազմից հետո Սյունիքի մարզի մի շարք բնակավայրեր դարձել են սահմանամերձ, սակայն տվյալ բնակավայրերում արտագաղթ չի գրանցվել

Ըստ զրուցակիցներիս` Սյունիքի մարզի Գորիս և Կապան համայնքներում արտագաղթ չկա, մարդիկ շարունակում են իրենց բնականոն ապրելակերպը։

Կարծես թե լինելու է անխուսափելի՝ «Մեծ ռազբորկան»

Երեկվա ասուլիսից մի բան պարզ դարձավ. Հայաստանը կանգնած է մեծ փորձության և մեծ ռազբորկայի շեմին։ Անհավանական է, բայց՝ փաստ. 100 տարվա պատմությունը մեր աչքի առաջ կրկնվում է։ Մեզ էլի սպառնում է ֆիզիկական վտանգ, մեր պետականությունը հարցականի տակ է։ Անհավանական է, բայց՝ փաստ. սա տեղի է ունենում մեր նույն սխալների պատճառով։ Մենք աղետի սպասում ենք այնպես,

Բացահայտվել է առանց ընդերքօգտագործման թույլտվության ավազի արդյունահանում իրականացնելու դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարը: Oրերս բացահայտվել է առանց ընդերքօգտագործման թույլտվության ավազի արդյունահանում իրականացնելու դեպք։ Մասնավորապես` Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզում առանց լիցենզիայի իրականացվում է ավազի արդյունահանում: Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով` ՊԵԿ

Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար

Լեզվաբան, ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար։ Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական ապօրինությունը նախարարության կողմից. բոլոր լրագրողներին, ուսանողներին և աշխատակիցներին հրավիրում եմ Բրյուսովի համալսարանի մեծ դահլիճ»։

Արմեն Ռուստամյանն ու Իշխան Սաղաթելյանը հանդիպել են «Արդար Ռուսաստանը՝ հանուն ճշմարտության» կուսակցության նախագահի հետ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ Աժ պատգամավորներ, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպել են «Արդար Ռուսաստանը՝ հանուն ճշմարտության» կուսակցության նախագահ, Պետդումայում կուսակցության խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, Լաչինի միջանցքի շրջափակմանը, Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, ընդգծվել է Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցային

«Դաժան վերաբերմունքի և անպատժելիության դեմ արդյունավետ պայքարը ԵԽ ցանկացած անդամ պետության կարևորագույն պարտականություններից մեկն է»․ ԵԽ գլխավոր քարտուղարը պատասխանել է Թագուհի Թովմասյանի նամակին

Փետրվարի 9-ին ստացել էի ահազանգ, ըստ որի՝ Երևան քաղաքի Էրեբունու ոստիկանության բաժնի աշխատակիցները ծեծել են անչափահասների։ Հրապարակային դարձած տեղեկությունների համաձայն՝ նրանցից մեկի հարցաքննության ժամանակ քննչական մարմնում ոստիկանության աշխատակիցները բռնություն էին կիրառել փաստաբաններ Էմանուել Անանյանի և Մարզպետ Ավագյանի նկատմամբ։ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվեցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասի

Կաթնամթերքի արտադրամասում հայտնաբերվել են խախտումներ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Վաչագան Գասպարյան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Լոռու մարզ, Մեծավան համայնք): Մասնավորապես՝ – արտադրական շինությունն ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցով, – արտադրամասի հատակի մակերևույթը եղել է քայքայված, պատերի մակերևույթները՝ անհարթ, առաստաղը, խոնավության

Ինչո՞ւ է անվանափոխվել Դիլիջանի կենտրոնական փողոցը

Մարտի 14-ին կայացած Դիլիջան համայնքի ավագանու նիստի սկզբում Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը հայտարարել է, որ քաղաքի Հակոբջանյան փողոցի կենտրոնական հատվածն անվանակոչվել է Խ․ Վաթինյանի անվամբ

Այս բառախաղով փորձ է արվում դեմագոգիայի տակ թաքցնել այն հստակ նպատակը, որն ունեցել են այս իշխանության մաս կազմող անձինք․ «Հրապարակ»

«Մեր գնահատականն այն չէ, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, մեր գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ն է մեզնից դուրս գալիս»,-ասում է Նիկոլ Փաշինյանը: Թվում է, հանճարեղ ձեւակերպում է` մեջը ե՛ւ հանգ կա, ե՛ւ Ռուսաստանի նման հզոր երկրին ուղղված ապտակ, ե՛ւ Արեւմուտքին ուղղված ռեւերանս, ե՛ւ հակառուսների քիմքը շոյող ըմբոստություն: Իրականում սա ընդամենը լրագրողի, խմբագրի հնարք է`

Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների հարցը՝ Եվրոպական խորհրդարանի՝ Ադրբեջանի մասին ընդունած բանաձևում

Եվրոպական խորհրդարանն իր մտահոգությունն է հայտնում նաև Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության առումով։

Արցախում արձանագրվել է ապրանքի գնի առավելագույն թույլատրելի գնի գերազանցման 17 դեպք

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի, պետական եկամուտների կոմիտեի և պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցների կողմից ապրանքների մանրածախ վաճառքի գների վերահսկողական դիտարկումների արդյունքում Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում արձանագրվել է ապրանքի գնի առավելագույն թույլատրելի գնի գերազանցման 17 դեպք, որոնց կապակցությամբ հարուցվել են վարչական վարույթներ:

Արցախում հատկապես մրգերի եւ բանջարեղենի գներն աստղաբաշխական թվերի են հասել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը արցախցիներից պարբերաբար ահազանգեր է ստանում, որ գնաճն Արցախում նոր ռեկորդներ է սահմանել, հատկապես մրգերի եւ բանջարեղենի գներն աստղաբաշխական թվերի են հասել: Արցախի ամբողջական բլոկադայի պայմաններում հատկապես վերջին օրերին անհնար է դարձել անգամ սննդամթերքի ներկրումը: Արցախից ահազանգեցին, որ լոլիկի 1 կիլոգրամի գինը հասել է 3000-3500-ի, սմբուկինը՝ 3500, պղպեղինը՝ 4500, շոկոլադի 1կգ-ը (տեսականի գրեթե չկա)

Մետաքսե Հակոբյան. Նիկոլ Փաշինյանը բնավ էլ ազատ չի թողել արցախցիներին. ՀՀ իշխանությունների կողմից ճնշումը բավականին մեծ է Արցախի իշխանությունների վրա. «Հրապարակ»

Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Նիկոլ Փաշինյանին հիշեցնում է, որ ձեռքերը լվանալուց առաջ պետք է նախ հիշել, որ Արցախի հարցը հենց ինքն ու իր ղեկավարած իշխանություններն են բերել մտցրել փակուղի, ու հիմա պետք չէ պատասխանատվությունն այլոց ուսերին բարդել․ «Չգիտես ինչու, հիմա փորձում են հումանիտար գործառույթ իրականացնող ռուս խաղաղապահների վրա դնել Արցախի անվտանգության խնդիրը,

«Զորանոցը» անվանափոխվել է «Հյուրանոցի», իսկ «Շտաբը»՝ «Հյուրատան»․ ՊՆ պաշտոնատար անձինք օտարել են Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքում գտնվող զորամասի տարածքը

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2022 թվականին կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Պաշտպանության նախարարությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքում գտնվող զորամասը (զորանոցը՝ 1878.3 մ2, պահակատունը, շտաբը, էլեկտրական ենթակայանը, կաթսայատունը, պոմպակայանը՝ 370.1 մ2 մակերեսով և հատուկ նշանակության 1.9 հա հողամասը) 2012 թվականի նոյեմբերի 30-ին առուվաճառքի պայմանագրով օտարվել է ՌԴ

Եթե Հայաստանը հրաժարվում է լինել Արցախի ավտանգության երաշխավոր, ապա պետք է փոխվեն համապատասխան փաստաթղթերը․ «Ժողովուրդ»

Երեկ՝ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հարց ուղղեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին. լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ Արցախի դեմ հնարավոր էսկալացիայի դեպքում արդյո՞ք Հայաստանն ապահովելու է Արցախի անվտանգությունը, արդյոք Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը։ Փաշինյանը պատասխանեց. «Ինչո՞ւ ես ստորագրեցի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը. պարզ պատճառով՝ ընկալելով, որ այդ իրավիճակում Հայաստանը չի կարող լինել ԼՂ անվտանգության լիարժեք երաշխավոր,

Այրված կնոջ գլխի հատվածում հայտնաբերվել են հարվածի հետքեր․ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ․ Shamshyan.com

Մարտի 3-ին Լոռու մարզի Սարահարթ գյուղի տներից մեկում առաջացած հրդեհի հետևանքով նշված տանը հայտնաբերված նույն տան բնակիչ 60-ամյա Սվետլանա Ս.-ի մահվան փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատաբժշկի եզրակացության համաձայն  դիակի վրա գլխի հատվածում հայտնաբերվել է մի քանի

Փակ են դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ

Բանակը զերծ պահել ինքնարդարացումներից

Վարչապետ Փաշինյանը կարող էր ասուլիս չտալ: Առանց ասուլիսի էլ ամեն ինչ «պարզ է». եթե Հայաստանում որեւէ վատ բան կա, ապա դրանում մեղավոր են «նախկինները» եւ ռուսները: Քաղաքականության մեջ դա սովորական բան է. կեղծ թեզն այնքան ժամանակ է կենսունակ, որքան քաղաքացիների մեծամասնությունը դրան հավատում է: Հայաստանի դեպքում դա հենց այդպես է. Փաշինյանին մեծամասնությունը վստահում է, ինչն

«Զոմբի վիրուսներ»․ որքանո՞վ է հավանական, որ դրանք մի օր կարթնանան ու կախտահարեն մարդկանց․ նոր հետազոտություն

Կլիմայի փոփոխության բազմաթիվ հետևանքներից այս մեկը թերևս ամենաանսպասելին էր․ եվրոպացի հետազոտողների խումբը, որը զբաղվել է սիբիրյան հավերժական սառույցների ուսումնասիրությամբ, հայտնաբերել ու վերակենդանացրել է նախապատմական վիրուսների 13 տեսակ։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ «հավերժական» սառցակտորներն աստիճանաբար հալչում են, և սպասվում է, որ մարդկությանն անհայտ ավելի ու ավելի շատ մանրէներ են «ջրի երես» դուրս գալու։ Հետազոտողներն ընտրել են «զոմբի

Անհավատալի է, բայց իրողություն․ Ադրբեջանում Իսրայելի դեսպանը հայ է

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ www.TheCaliforniaCourier.com Երբ առաջին անգամ լսեցի, որ Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը հայ է, մտածեցի, որ դա չի կարող ճիշտ լինել։ Այնուամենայնիվ,  ես ապշեցի՝ պարզելով, որ դա իրողություն է։ Ինչպես ասում էր Մարկ Տվենը. «Ճշմարտությունն ավելի տարօրինակ է, քան հորինվածքը»: Բաքվում Իսրայելի դեսպան դառնալուց շատ առաջ Դիքն իր թվիթերում գրել էր.«Հայրիկիս տատիկի

Արցախի Մարտունու շրջանում ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել

«Ա1+». Արցախի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել։ Այս մասին հաղորդվում է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի մարտի 14-ի տեղեկագրում։ «Տուժածներ չկան։ Այս փաստով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ ուսումնասիրություն է անցկացնում։ Երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու եւ Շուշիի շրջաններում։ Հումանիտար բեռներով ռուսական խաղաղապահ զորախմբի երկու ավտոշարասյուների ուղեկցություն է

Պետք է հաշվի առնվել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Շոլց

Հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում պետք է հաշվի առնվի երկու երկրների տարածքային ամբողջականությունը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: «Մեզ համար կարևոր է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև հակամարտությունը խաղաղ լուծում գտնի… Խոսելով խաղաղ կարգավորման մասին՝ նկատի ունեմ, որ պետք է հաշվի առնվի և ապահովվի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Շոլցը

«Չունենք ագրոնոմ, անասնաբույժ, զոտեխնիկ»․ Սիզավետցի ֆերմերը՝ նախարարին

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Սիզավետ գյուղի ֆերմեր Արարատ Պողոսյանը օրերս Գյումրիում տեղի ունեցած բիզնես-ֆորումի ժամանակ մի շատ կարևոր հարց բարձրաձայնեց։ Նա, թվարկելով գյուղատնտեսական ոլորտում մեռնող մասնագիտությունները, խնդրեց պետական աջակցություն, որպեսզի հնարավորություն տան երիտասարդներին անվճար կրթվելու, մասնագետներ դառնալու։ «Այսօր չունենք ագրոնոմ, անասնաբույժ, զոոտեխնիկ, այսօր գյուղացին չգիտի՝ դրանք ինչ մասնագիտություններ են։ Մենք նախկին հողագործ ենք, գյուղատնտես ենք, երբ

«Եղբայրական ժողովուրդներն իրենց լավատեսական ոգու և զորեղ հավատքի միջոցով կհաղթահարեն առկա մարտահրավերներն ու փորձությունները»

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության նորանշանակ դեսպանին

Գորիսում «Nissan Tiida» ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն

Մարտի 14-ին, ժամը 20:14-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Ավանգարդ փողոցում այրվում է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ավանգարդ փողոցի թիվ 31 հասցեում կայանած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Հ․Խ․, ծնված 1992 թ․)

Հայաստանի հետ պայմանավորվածությունների հասնելու լավ հնարավորություններ կան. Ալիև

Հայաստանի հետ պայմանավորվածությունների հասնելու լավ հնարավորություններ կան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպմանը: «Կարծում եմ՝ լավ հնարավորություններ կան պայմանավորվածությունների հասնելու համար՝ հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, հատկապես անցյալ տարի Սոչիում տեղի ունեցած հանդիպումից հետո: Մենք մշակել ենք հինգ սկզբունքներ՝

Արմինե Ադիբեկյան. «Ո՞նց ստացվեց, որ այս պուճուր Հայաստանում փոխնախարարը միլիոններ է մսխում ու նախարարը ոչնչից տեղյակ չէ»

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ Երեւանի փոխքաղաքապետ, ժամանակին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տեղակալ Գեւորգ Սիմոնյանին կորոնավիրուսի համավարակի տարածման շրջանում ենթադրյալ չարաշահումների՝ 120 մլն. դրամ հափշտակելու կասկածանքով կալանավորմանը: «Ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանը իր հետ բերել է ծայրահեղ այլասերված կոռուպցիայի ձեւ: Նախկինները, ինչքան էլ նրանց մասին ասենք, գոնե սկզբում կատարում էին իրենց պարտականությունները,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031