Օրվա լրահոսը

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանը բաց չի թողնի խաղաղություն կնքելու հնարավորությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանը բաց չի թողնի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորությունը: «Հիմա եկել է խաղաղության ժամանակը: Մենք Հայաստանին առաջարկել ենք խաղաղության պայմանագիր կնքել հինգ սկզբունքների հիման վրա: Հույս ունեմ՝ Հայաստանը բաց չի թողնի այդ հնարավորությունը և Հարավային Կովկասում կգա խաղաղության և համագործակցության ժամանակը»,- ասել է Ալիևը Գերմանիայի կանցլեր

Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերլիազոր էլ է «կրիստալ» տեսակի թմրանյութ վաճառելու պահին բռնվել. Դանիել Իոաննիսյան

Մտահոգիչ է՝ նման հակում ունեցող անձինք կարողացել են հարցազրույցով ու մյուս բոլոր փուլերով դառնալ պարեկ. Դանիել Իոաննիսյան

Հովհաննես Հարությունյանն ու Ալբերտ Վարդանյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար

«Ա1+». Հայաստանի ըմբիշներն առաջին մեդալը նվաճեցին Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունում: 55 կգ քաշային կարգում Կարապետ Մանվելյանը եզրափակիչում 3.7 հաշվով պարտվեց ռումինացի Դենիս Ֆլորին Միհային և արժանացավ արծաթե մեդալի: Հիշեցնենք, որ նա քառորդ եզրափակիչում տուշեով հաղթել էր ադրբեջանցի մարզիկին, իսկ կիսաեզրափակիչում պարտության էր մատնել թուրք մրցակցին: Հովհաննես Հարությունյանն (87 կգ) ու Ալբերտ

Մեծ ողբերգություն չի, որ Արսեն Թորոսյանը դատաիրավական համակարգին չի հավատում, մեր երկրում կան հոգեւորականներ, որոնք Աստծուն չեն հավատում. Փաշինյան

Փաշինյանը պատասխանեց. «Եթե աշխարհագրությանը նայենք, Սերժ Սարգսյանն էլ Կազան է գնացել, Վիեննա, գնացել է Սանկտ Պետերբուրգ եւ այլն: Շատ դեպքերում ես տպավորություն եմ ստանում, որ, օրինակ, Սերժ Սարգսյանը լավ չի հասկացել բանակցային բովանդակությունը, որի մեջ ներգրաված է եւ ներքաշված է: Հայտարարություններ է անում, որոնք հիմք են տալիս այդպիսի բան ասելու»:

«Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտված Կարեն Հունանյանը՝ Նաիրի Հունանյանի եղբայրը, ներման խնդրագիր է ներկայացրել ԱՆ. «Փաստինֆո»

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտյալ Կարեն Հունանյանը, որը ահաբեկչական խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի եղբայրն է, արդարադատության նախարարություն ներման խնդրագիր է ներկայացրել։ Հոկտեմբերի 27-ին ահաբեկչական գործողություններից հետևանքով սպանված Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը, «Մեդիահաբ» լրատվականի հետ զրույցում հայտնել էր, որ դիմել է ՀՀ ԱՆ և պարզել, որ Կարեն Հունանյանն իսկապես դիմել է

Պոկել են Պարույր Սևակի տուն-թանգարանի մայրուղուն կից ցուցանակը

Անհայտ անձինք պոկել են Պ. Սևակի տուն-թանգարանի մայրուղուն կից ցուցանակը: Ցավոք, սա վանդալիզմի առաջին դեպքը չէ, որի ականատեսն ենք (կրակահերթի դեպք էլ ենք ունեցել)։ Թանգարանը մեր հայրենակիցներին հորդորում է սեփական հայրենասիրությունն ու մշակութասիրությունը արտահայտել ոչ միայն խոսքով, այլև, գոնե երբեմն, վարքով: Պարույր Սևակի տուն-թանգարան

Ադրբեջանի իշխանությունը մեկ նպատակ է հետապնդում՝ կոտրել Լեռնային Ղարաբաղի հայության՝ իրենց հայրենիքում ապրելու կամքը. Հասմիկ Հակոբյան

Բահրեյնում անցկացվող Միջխորհրդարանական միության 146-րդ համաժողովի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը: «Տիկի՛ն նախագահ, Գործընկերնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Խաղաղ գոյակցությունը հիմնված է փոխադարձ հարգանքի, ոչ ագրեսիվ գործողությունների, հավասարության եւ փոխշահավետության վրա: Այս տեսությունը դադարում է գոյություն ունենալ, երբ ուշադրությունն ուղղում ենք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Հարգելի՛ գործընկերներ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից

«Համախմբումը» նպատակ է հետապնդում պայքարելու ցանկացած իշխանության դեմ, որը կփորձի չեղարկել ՀՀ Անկախության հռչակագիրը և Սահմանադրությունը

«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» Շարժման խորհրդի հայտարարությունը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների միացյալ հայտարարության վերաբերյալ Մարտի 13-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հինգ խմբակցությունները միասնական հայտարարությամբ հանդես եկան՝ դատապարտելով թշնամական Ադրբեջանի ցեղասպան գործողությունները, համոզմունք հայտնելով, որ ղարաբաղյան հակամարտությունը՝ որպես միջազգային օրակարգի հարց, պետք է լուծվի բանակցությունների միջոցով համապատասխան միջազգային կառույցների միջնորդությամբ ու երաշխիքներով, Մինսկի խմբի համանախագահ երկրների ներգրավմամբ։ Հաշվի

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել սելավատարը

Մարտի 14-ին, ժամը 17։42-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ-Փիլքյաս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ջերմուկ քաղաքի Գետափնյա փողոցում «Opel Astra Electric» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․,

Ինչպե՞ս բանակցեցիք, որ տապալեցիք. Լրագրողը՝ Փաշինյանին

Նա պատասխանեց. «Էդ լո՞ւրջ եք հարցնում, իրո՞ք: Ես համաձայն եմ նրա հետ, որ ես ասել եմ եկեք ֆիքսենք եւ ես դրա տակ կստորագրեմ: Դուք մտածում եք, որ բանակցությունները բանավոր հայտարարությունների հիման վրա՞ են լինում: Ես այդ հայտարարություններից հետո եկել եւ կարդացել եմ բանակցային թուղթը, որը սեղանին թողնվել է, այնտեղ հակառակն եմ ես տեսել: Ես ասել եմ՝ եկեք գրենք, ստորագրենք, ի՞նչն եմ սխալ ասել: Չի եղել թուղթ, որտեղ այդ ամեն ինչը արտահայտված լինի»:

Տիգրան Փարվանյանն ազատվել է Հայ-ռուսական միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՏԻԳՐԱՆ ՓԱՐՎԱՆՅԱՆԻՆ ԶՈՐՔԵՐԻ (ՈՒԺԵՐԻ) ՄԻԱՑՅԱԼ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի. Տիգրան ՓԱՐՎԱՆՅԱՆԻՆ ազատել Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնից:   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Քաղաքականությունն առաջնորդելու մասին է, և կանայք արդեն պարտավոր են ստանձնել այդ պատասխանատվությունը

«Եթե ուզում եք հասկանալ, թե ինչպիսին է քաղաքականությունն առանց կանանց, ապա ձեռքով փակեք ձեր մի աչքը…այնպես ինչպես տեսնում եք՝ ոչ լիարժեք ու թերի, նույն պատկերն էլ ունի քաղաքականությունն առանց կանանց։ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն այսպես սկսեց իր ելույթն ուսանողների հետ հանդիպմանը։ «Ժամանակակից առաջնորդություն. միտումներ և մարտահրավերներ» հանդիպումների շարքի շրջանակում Մանե Թանդիլյանն այցելել էր Հայաստանում ֆրանսիական համալսարան՝ հանդիպելու

«Եթե այն երկրում, որտեղ ապրում են, 1% անեն ՀՀ-ի նկատմամբ իրենց արածի, իրենց տուն չէին կարող մտնել՝ առանց վիզայի». Փաշինյանը՝ Մարգարիտա Սիմոնյանի մուտքի արգելքի մասին

«Մենակ թողնելը ո՞րն է: Այստեղ խնդիրը մենակ թողնել-չթողնելու մասին չի: Արցախին մենակ չթողնելու եւ Արցախի փոխարեն խոսելու վերնագրի ներքո մենք պրոբլեմ ենք ստեղծել եւ Արցախի, եւ Հայաստանի համար»:

Շվեդիան պատրաստակամ է շարունակել համագործակցությունը ՀՀ ներքին գործերի նախարարության հետ

Մարտի 14-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ու ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը։ Ողջունելով դեսպանին՝ Ներքին գործերի նախարարն ընդգծել է, որ Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպանն առաջին անգամ է այցելում

Ո՞րն է օրիգինալ Նիկոլ Փաշինյանը, կեղծված տարբերակների հետ ինչպե՞ս հաշիվներս մաքրենք. Փաշինյանի արձագանքը

Ճշտեցինք՝ հիմա ինքնուրո՞ւյն ենք, մե՞նք ենք որոշում՝ նա պատասխանեց. «Հարց հնչեց՝ կաշկանդվա՞ծ եք: Իհարկե, կաշկանդված ենք, կաշկանդվածության դոզաներ կան՝ 10%, 20%, եղել է պահ՝ 95%-ով ենք այս ընթացքում կաշկանդված եղել, եղել է պահ ավելի քիչ: Ինքնուրույնությունը հարաբերական է, օր կա՝ ավելի, օր կա՝ պակաս»:

«Պետք է անել ամեն ինչ, որ հասնենք տևական և արդար խաղաղության համաձայնագրի»․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

Հստակեցմանը՝ ռազմաքաղաքական աջակցության ակնկալիք ՀՀ-ն հայտնե՞լ է, Անդերս Ֆոգ Ռասմուսենը պատասխանեց․ «Ընդհանուր առմամբ այո»։

էական դրական փոփոխություն կա Հայաստանում, այդ մարդկանց ներկայությունը փոխում է ճաշակ, մշակույթ, հարաբերություններ. ԿԲ նախագահը ռելոկանտների մասին

Մեր կանխատեսման համաձայն՝ 2023-ին ՀՆԱ-ի աճը կկազմի 5,8 տոկոս, մեծ աճ ակնկալում են ծառայությունների և շինարարությունների ոլորտում: Անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը՝ ԿԲ նախագահը ասաց, որ շահագործման դեպքում միգուցե արտարժույթի ներհոսք լինի:

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սիդիկ Մոհամմեդի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի Իրաք-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մոհամմեդ Սիդիկ Մոհամմեդի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը: Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը նշել է. «Ուրախ եմ ձեզ ողջունել Հայաստանի Հանրապետությունում: Իրականում ձեր այցելությունը ևս մեկ վկայություն է մեր դարավոր բարեկամության: Վերջին տարիներին հատկապես մեր հարաբերությունները

Գրիգոր Մինասյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է արդարադատության ոլորտում հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը: Գրիգոր Մինասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ այս պահին երկու երկրների կառավարությունների միջև գոյություն ունի արդյունավետ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում։ Նախարարը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր ներդրումը

«Սերժ Սարգսյանին հարցրեք՝ 2018թ․-ի դրությամբ ՀՀ-ն ի՞նչ ՀՕՊ է ունեցել»․ Փաշինյան

Էլ չասած, որ հիմա բացահայտվում է, որ կան մարդիկ, որոնք ուղղակի չեն անում դա

«Հստակ ուղերձ եմ ուղարկում Իլհամ Ալիևին և ասում՝ վերացրու Լաչինի միջանցքի շրջափակումն այսօր՝ անհապաղ»․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

Նա տեղեկացրեց, որ ՀՀ է ժամանել ՀՀ կառավարության հրավերով, որպեսզի օգնի կառավարությանը ամրապնդել կապերը Արևմուտքի, Եվրամիության հետ։

Ալեն Սիմոնյանը և Հնդկաստանի խորհրդարանի նախագահը Բահրեյնում քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր

Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում Բահրեյնում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի նախագահ Օմ Բիրլայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում գործակցելու անհրաժեշտության առաջնահերթությունները: Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացումն ու ամրապնդումը՝ որպես Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր ուղի: Կողմերն արձանագրել են խորհրդարանական

Անսպասելի որևէ բան չի եղել մեկ ամսում։ Ու երբ Նիկոլը Արցախը մղել է ինքնուրույն բանակցելու, Ադրբեջանի դիրքորոշումը ռեինտեգրացիայի մասով իմացել է. Անժելա Էլիբեգովա

Նիկոլը ստում է, երբ ասում է, որ թշնամին մեկ ամսում փոխեց հռետորաբանությունը Արցախի հետ բանակցելու մասով և անվտանգության ու իրավունքների շուրջ բանակցելու փոխարեն սկսեց խոսել ռեինտեգրացիայից։ Դա բացարձակ սուտ է, որը շատ հեշտ ստուգելի է։

Հայաստանում 2023 թվականին 12-ամսյա գնաճը շարունակում է նվազել. ԿԲ նախագահ

2023 թվականի փետրվարին 12–ամսյա գնաճը Հայաստանում շարունակում է նվազել և ամսվա վերջին կազմել է 8.1 տոկոս։ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ` սահմանելով 10.75 տոկոս։

«Արայիկ Հարությունյանին զանգում եմ՝ ի՞նչ կա, ի՞նչ չկա, խանութներում ի՞նչ կա»․ Նիկոլ Փաշինյան

Արդյոք տարաձայնություններ կա՞ն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Ադրբեջանն ամեն կերպ խուսափում է կատարել Հաագայի դատարանի որոշումը. դա անընդունելի դիրքորոշում է. Վահագն Խաչատուրյանը՝ Ֆինլանդիայի դեսպան Կիրսթի Նարինենին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրսթի Նարինենին (նստավայրը՝ Հելսինկի): Նախագահ Խաչատուրյանը ողջունել է դեսպանին և նշել, որ ուրախ է նրան տեսնել Հայաստանում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի բարեկամական հարաբերությունների ընդլայնմանն, երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելուն ուղղված հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ընդհանուր իրադրությանը

«Եթե ԼՂ հայության ցեղասպանության վտանգ չլինի, ԼՂ-ն առնվազն այդ մասշտաբով ՊԲ ունենալու կարիք չի ունենա»․ Փաշինյան

ԼՂ-ում ՊԲ-ի գոյությունն ամենամեծ ապացույցն է ցեղասպանության եւ էթնիկ զտումների նախապատրաստությունների

Եվրոպան չի կարող աչք փակել մեր սահմաններին տեղի ունեցող հումանիտար ճգնաժամի վրա. Ռասմուսեն

Անցյալ տարվա դեկտեմբերին այն արգելափակվել է ադրբեջանցիների կողմից։ Այդ ժամանակից ի վեր ոչ մի քաղաքացիական կամ առևտրային տրանսպորտ չի կարողացել հասնել Լեռնային Ղարաբաղ: Դա մոտ 120,000 բնակիչների թողել է առանց հիմնական ապրանքներից և ծառայություններից, այդ թվում՝ կյանք փրկող դեղամիջոցներից և առողջապահությունից օգտվելու հասանելիության:

Չարաշահումների գործով կալանավորվել է նաև «Մեդլայն»-ի փոխտնօրենը

«Ազատություն». Քովիդի շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորվել է նաև «Մեդլայն» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լ.Հ.-ն։ Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։ «Ազատության» տեղեկություններով՝ երկամսյա կալանքի տարված փոխտնօրենը Լիլյա Հովակիմյանն է։ Այս գործով օրերս կալանավորվել էր նույն հիվանդանոցի հիմնադիր տնօրեն Բաբկեն Շահումյանը, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, որն այս պահին Երևանի փոխքաղաքապետն է։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Սիմոնյանը,

Խաղաղության պայմաններում մենք կարող ենք մտածել ժողովուրդների բարեկեցության ու առաջընթացի մասին. Անդրանիկ Քոչարյան

Այժմյան Իրաքը, որն ունի 49 մլն բնակչություն, բացառել է որեւէ տեսակի դավանաբանական խտրականությունները ժողովուրդների միջեւ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031