Օրվա լրահոսը
Արմեն Չարչյանը մնաց կալանավորված
Դատարանը խափանման միջոցի հարցը կորոշի նրա առողջական վիճակի մասին մասնագիտական կարծիք իմանալուց հետո
Դիլիջանում անցկացվեց «Արվեստների և արհեստների» 9-րդ փառատոնը
«Այս փառատոնը միջմշակութային երկխոսություն է։ Նրանք, ովքեր արժևորում են հայկական մշակույթն ու ավանդույթը պետք է ամեն տարի լինեն Դիլիջանում և միասին նշենք այս օրը»։
Ռազմամթերքի մատակարարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքեր են բացահայտվել․ ՀՀ ԶՈւ նախկին բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և այլ դատավարական գործողությունների շրջանակներում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն այն մասին, որ ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնող բարձրաստիճան զինվորականն ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկի կողմից
«Եթե մենք չաջակցեինք, իրենց կուսակցությունը գնում էր լուծարման». Տիգրան Արզաքանցյանն իր թիմով լքեց ՀԴԿ-ն
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանի դեմոկրատական կուսակցությանն անդամագրված գործարար Տիգրան Արզաքանցյանն իր թիմակիցների հետ դուրս է գալիս Դեմոկրատական կուսակցության շարքերից։ Այս մասին Տիգրան Արզաքանցյանը հայտարարեց այսօր, «Հայացք» մամուլի ակումբում կայացած ասուլիսում: Պատճառը Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության վերաբերյալ տարբեր հայացքներն են: Թեեւ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի հետ տարաձայնություններ չեն եղել, Տիգրան Արզաքանցյանը պնդում է, որ
«Հյուսիս-Հարավի» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված չարաշահումներից մեկի դրվագով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի, ՀՀ դատախազության, ՀՀ ոստիկանության և ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից համատեղ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված չարաշահումների դեպքերի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Մուլտի
Թինա Կարապետյան-Սիմոն Պրու Սենեկալ գեղասահքի պարային զույգը կարճ ծրագրից հետո 3-րդ տեղում է
Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում մեկնարկել է 2022 թվականին Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի վարկանիշային կարգավիճակ ունեցող գեղասահքի Nebelhom Trophy մրցաշարը, որն մասնակցում են նաեւ Հայաստանի առաջատար գեղասահորդները: Թինա Կարապետյան-Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգը կարճ ծրագրից հետո 68.61 միավորով 3-րդն է: Պեկինի ուղեգիր նվաճելու համար պարային զույգերից պահանջվում է կամավոր ծրագրից հետո տեղ զբաղեցնել չորս առաջատարների մեջ:
Ավտոմեքենաներ փախցրած անձինք կալանավորվել են
2021թ. սեպտեմբերի 18-ին, ժամը՝ 18:50-ին, Արարատի մարզի Մրգավան համայնքի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 17:25-ի սահմաններում, փախցրել են իրեն պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, ովքեր բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության բաժին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում
Երկու բրոնզ՝ բանակայինների աշխարհի առաջնությունից
Բանակային բռնցքամարտիկների աշխարհի 58-րդ առաջնությունում, որն ավարտվեց օրերս Մոսկվայում, Հայաստանի ներկայացուցիչները երկու բրոնզե մեդալ են նվաճել: Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնել են 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը եւ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: Ռուսաստանի մայրաքաղաքում մեր բանակայինների հավաքականը գլխավորել են մարզիչներ Արթուր Մելքումյանն ու Պավլիկ Կարսլյանը, իսկ հայկական պատվիրակության ղեկավարը եղել է ՀՀ ԶՈՒ ֆիզպատրաստության եւ
«Լսեք մեր պատգամավորների, նախարարների ելույթները. մեծամասամբ ամաչում ես». Վիգեն Խաչատրյանը՝ անկախության առիթով
Այս առիթով ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հիշեց ՀՀ կառավարության ծրագիրն ու ասաց. «Կառավարությունը հինգ տարվա ծրագիր հաստատեց: Ես ուշացած հայտնաբերեցի, որ այդ ծրագրում մեկ բառ չկա հայոց լեզվի մասին»:
Կկատարվի հոգեհանգստյան արարողություն 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 10։00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա Սուրբ Գայանե վանքում։ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Նախկին պաշտոնյաների հասցեին հնչող վիրավորանքները շարունակվում են. Դավիթ Հարությունյան
Ստեղծված իրավիճակում, ըստ բանախոսի, ոստիկանությանը եւ դատախազությանը պետք է կանգնեցնել կատարված փաստի առջեւ՝ հայտնելով հանցագործության մասին
Դատախազությունն ամփոփում է Արցախից Հայաստան ապօրինի զենք-զինամթերք տեղափոխելու և շրջանառելու վերաբերյալ քրեական գործերը
2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ին Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ռազմագործողություններով պայմանավորված՝ հենց ռազմական գործողությունների ընթացքում կամ հրադադարի հաստատումից հետո զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ սարքերի ապօրինի ձեռքբերման, հափշտակության, Արցախից Հայաստան փոխադրման բազմաթիվ դեպքերի առթիվ հարուցվել է 191 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ, 238-րդ հոդվածների տարբեր մասերի և դրանց համակցությունների հատկանիշներով:
Վրաստանում ավելի քիչ ապօրինի գույք բռնագանձվեց, քան ՄԻԵԴ վճռով փոխհատուցումներն էին. Արամ Վարդեւանյան
«Ոչ ոք չի իմանալու, թե ապօրինի գույքի բռնագանձման ի՞նչ վարույթներ են հարուցվել». Վարազդատ Հարությունյան
Տավուշի բերդի պեղումները կշարունակվեն հաջորդ տարի ևս
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով Տավուշում էր՝ ծանոթանալու Տավուշի բերդի պեղումների արդյունքներին և քննարկելու հետագա անելիքները։ Այցին մասնակցում էին նաև ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենները, հնագետներ, ճարտարապետներ, ոլորտի այլ մասնագետներ։ Մասնագիտական քննարկման արդյունքում որոշում է կայացվել,
Արմեն Չարչյանն ազատության դիմաց պատրաստ է վճարել 20 միլիոն դրամ եւ ավելի
Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշումը կհրապարակվի այսօր։ Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 27-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև: Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը լույս 27-ի գիշերը կնվազի ևս 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 25-ի և 26-ի ցերեկը, 27-30-ը սպասվում է
«Տևական ժամանակ մեզ փորձում են պարտադրել ժողովրդավարության և անվտանգության միջև ընտրություն. համարում եմ կեղծ ընտրության առաջադրում». Արման Բաբաջանյան
Ըստ Արման Բաբաջանյանի՝ մենք հասել ենք մի կետի, երբ կարող ենք հաստատապես ասել, որ ժողովրդավարությունն է մնացել մեր երկրի անկախությունը երաշխավորող ու պայմանավորող վերջին միջոցը:
Վիճաբանության ժամանակ պատանին իր մոտ պահվող դանակով հարվածներ է հասցրել բնակչի որովայնին և ձախ ոտքին․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական բաժնում ավարտվել է 17-ամյա պատանու կողմից կատարված դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մասնավորապես քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել և հիմնավորվել է, որ 2021 թ. մայիսի 1-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 2003թ., Գ. Նժդեհ փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանել է բնակիչներից մեկի հետ՝ չհայհոյելու և
Թույլ չտանք Արմեն Չարչյանն արժանանա Մանվել Գրիգորյանի ճակատագրին. Էրիկ Ալեքսանյան
Դատարանը քննում է Արմեն Չարչյանին գրավով ազատ արձակելու հարցը
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կհայտարարվի մեկ րոպե լռություն
Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը Հայաստանի համար կանխատեսել է իրական ՀՆԱ-ի 5.5 տոկոս աճ
«Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության` արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի «B+» վարկանիշը` «կայուն» հեռանկարով: Վարկանիշի պահպանման հիմքում ընկած են մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային քաղաքականության ամուր շրջանակը, բարեփոխումների իրականացման արժանահավատ հանձնառությունը, ինչպես նաեւ կառավարման եւ գործարար միջավայրի, մեկ շնչին ընկնող եկամտի ցուցանիշները` համադրելի երկրների հետ համեմատության մեջ: Միեւնույն ժամանակ, նշված դրական հանգամանքներին զուգահեռ գործակալությունն
«Նիկոլ Փաշինյանն իրեն ուղղակիորեն դրսեւորում է որպես լրտես, օտար պետության գործակալ»
Առավոտի զրուցակիցն է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը – Հայաստանի անկախության 30-ամյակի միջոցառումները կիսվեցին. իշխանություններն՝ իրենց համակիրներով այն նշեցին «գունագեղ»՝ ինչպես նախատեսել էին, անգամ անօդաչու թռչող սարքերի պար ցուցադրվեց, այն անօդաչուների, որոնք մեկ տարի առաջ եղած պատերազմում չունեինք: Իսկ 44-օրյայում զոհվածների հարազատները, ընդդիմադիրներն իրենց համախոհներով Եռաբլուր պանթեոնում էին: Ի՞նչ տպավորություն թողեցին այս հակասությունները: – Ես ինձ
Քննիչ հանձնաժողովի և հասարակության հարցերը
Մաս 3 Մեկ տարի առաջ այս օրը դեռ խաղաղ էր, Արցախը պետություն էր, Հայաստանը փլուզված չէր։ Իսկ մենք այս ողբերգության հարցերի պատասխանները փորձում ենք հիմա ինչ-որ հանձնաժողովում գտնել։ Առանց հասարակության՝ քննիչ հանձնաժողովը կդառնա տեխնիկական գործոն։ Իշխանությունը այն կնախաձեռնի, իր ցանկալի հունով կտանի, իր անհրաժեշտ-ցանկալի եզրահանգումները անել կտա։ Սրանից խուսափելու և ավելի լուրջ արդյունքի համար պետք
Միջանցքի բացման հիմքերն են դնում
Արցախյան վերջին պատերազմի պարտությունից հետո, որի վերաբերյալ բազմաթիվ վերլուծություններ են կատարվել, կնքվեցին 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի մեզ համար անընդունելի համաձայնագրեր, որոնց արդյունքում դիվանագիտական դաշտում մեզ լավ հեռանկարներ չի սպասվում: Նոյեմբերի 9-ից հետո, պայքարը մտել է դիվանագիտական դաշտ եւ ըստ իս, այդ ժամանակահատվածում այս դաշտում եւս մենք թույլ ենք տվել ու տալիս բավականին
Հոկտեմբերին Հայաստանում երրորդ անգամ կանցկացվի «Մտքերի հայկական գագաթնաժողովը»
Օրերս ֆրանսիական Շամոնիում անցկացված հերթական «Մտքերի գագաթնաժողովը» համախմբել էր տարբեր երկրների ներկա ու նախկին պաշտոնյաների, քաղաքական, տնտեսական, գիտական, մշակութային և գործարար շրջանակների հայտնի դեմքերի, միջազգային վերլուծական կենտրոնների ղեկավարների: Գագաթնաժողովին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը: «Մտքերի գագաթնաժողովը» գաղափարների, գիտելիքների ու փորձառության փոխանակման յուրատեսակ հարթակ է, որի հիմնական նպատակներն են կարևորագույն հարցերի վերաբերյալ նոր գաղափարների
«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՍԴ կդիմեն՝ վիրավորանքը քրեականացնելու հարցով
Ռուբեն Մելիքյանն առաջարկում է ՍԴ-ում վիճարկել նաեւ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու դրույթը
Թուրքիայից ներկրվող բանջարեղենի և մրգերի մեջ արձանագրվել է թունաքիմիկատների բարձր մակարդակ․ Ermenihaber.am
Ermenihaber.am – Ռուսաստանի Անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությունը (Россельхознадзор) Թուրքիայից բերված մրգերի մեջ հայտնաբերել է շագանակագույն մոնիլիզային փտախտ (Moniliniafructicola), իսկ լոլիկի մեջ՝ շագանակագույն կնճռոտության վիրուս: Ռուսական ծառայությունը հայտնում է, որ դեռևս շարունակում է Թուրքիայից ներկրվող բանջարեղենի և մրգերի մեջ արձանագրել թունաքիմիկատների բարձր մակարդակ: Գերատեսչության տվյալներով՝ 2021 թվականին ներմուծված մթերքի մեջ հայտնաբերվել է «թունաքիմիկատների և ագրոքիմիական
Վարորդը սպառնացել է ոստիկանության ծառայողին, կոտրել վերջինիս մատնեմատը, պոկել կրծքանշանը․ ՔԿ
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել՝ ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված իր նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու վերաբերյալ: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության ավագ տեսուչն անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի
«Միշտ կարեւոր ընտրության ժամանակ կատակով հարցնում են` պապիկիդ չե՞ս տեսել երազում»
Հարցազրույց «Թղթախաղ» գրքի հեղինակ եւ «Սանիտարը» գրքի համահեղինակ Մելիք Հակոբյանի հետ – Մելիք, ինչո՞ւ մտաք գրականություն եւ ի՞նչն է մղում, որ գրեք։ – Իմ ամենակարեւորագույն սկզբունքը ստեղծագործելիս իրական կերպարներ կերտելն է։ Փորձում եմ գրերիս մեջ ընդգրկել այնպիսի հերոսների, որոնց ամեն քայլափոխի կարող ենք հանդիպել։ Սկսեցի ստեղծագործել, երբ դեռ 15 տարեկան էի։ Այսօրվա պես հիշում եմ


















































