Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգայինի նկատմամբ խորը թշնամանքի դրսեւորումները

Ապրիլ 25,2026 10:00 Share

Ներկայիս իշխանությունը բացահայտ թշնամական վերաբերմունք ունի այն ամենի նկատմամբ, ինչ մեր ազգը ստեղծել է դարերի ընթացքում: Դրա մեջ ես տեսնում եմ արմատներ չունեցող, մտավոր եւ բարոյական առումով ինչ-որ տեղ ճնշված մարդկանց «ռեսենտիմենթ»՝ յուրահատուկ վրեժ իրենց հոգեւոր խեղճության համար: Ճակատագրի բերումով իշխանության գլխին հայտնված մարդիկ ցանկանում են քանդել ամեն ազգայինը, ցանկացած նվաճում, որն իրենց անվան հետ կապված չէ:

Իրենց այս մոլուցքով նրանք գնացել են դարերի խորքերը: Իշխանությանը սպասարկող պատմաբանները պնդում են, որ Գրիգոր Լուսավորիչ չի եղել, սա զուտ միֆական կերպար է, որ Մեսրոպ Մաշտոցը եւ Սահակ Պարթեւը սխալ էին, անկախական չէին, հունասեր էին:

Այս մառազմներից հետո ցանկացած անգրագետ բլթոց, ցանկացած լկտի խուլիգանություն հասկանալի է դառնում: ՔՊ-ականները եւ նրանց ծառայող պետական պաշտոնյաները (օրինակ, ԱԱԾ պետը) համարձակվում են Վեհափառ հայրապետին «Կտրիճ Ներսիսյան» անվանել: Իբր՝ արհամարհում են: Բայց իրականում դա վերաբերմունք է մեր ամենահիմնական ազգային կառույցի, նրա նվիրապետական կառուցվածքի նկատմամբ: Փաշինյանին թվում է, որ եթե նրա ձեռքը դատարան-ԴԱՀԿ է ընկել, նա կարող է որոշել, թե ով ինչով պետք է զբաղվի մեր եկեղեցու կառույցներում:

Նույնը՝ 1992-94 թթ. պատերազմում մեր հաղթանակը եւ Արցախի ազատագրումը: Ըստ այս իշխանության՝ դա ռուսների եւ Տեր-Պետրոսյանի «արկածախնդրությունն» էր, որի նպատակն էր խոչընդոտել մեր ինքնիշխանությանը:

Այս 34 տարիների ընթացքում խաղաղ ժամանակներում մենք նույնպես ունեցել ենք հաղթանակներ, առաջին հերթին՝ սպորտում: Այդ հաղթանակները կարեւորագույն ազգային նշանակություն ունեն՝ դրանցով է նաեւ Հայաստանը հարգված ու ճանաչելի դառնում աշխարհում: Կարելի է տարբեր ձեւով վերաբերվել Գագիկ Ծառուկյանին, չընդունել նրա քաղաքական գործունեությունը, բայց ցանկացած չնախապաշարված մարդ թող անկեղծորեն պատասխանի՝ կլինեի՞ն այդ հաղթանակները, եթե նա մի քանի տասնամյակ իր բոլոր հնարավորություններով չնվիրվեր հայկական սպորտին:

Հիմա նույն ձեռնասուն «դատարան-ԴԱՀԿ»-ների միջոցով փորձում են քանդել Հայաստանի օլիմպիական կոմիտեն: Անմիջական պատճառը՝ քաղաքական, նախընտրական ինչ-որ հաշվարկներ են, գուցե ոմանց անձնական ամբիցիաները: Բայց խորքում ատելությունն է ազգայինի նկատմամբ:

…Ահա այդպես էլ ստացվում է, որ մեր ամենակարեւոր ազգային արժեքը, մեր ամենակարեւոր ավանդույթը… խորովածն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ժողովուրդը ցեղասպանվում է, երբ չունի սեփական պետություն, որը կմոբիլիզացներ ժողովրդին թշնամի պետության դեմ եւ խաղաղության ժամանակ կպատրաստեր իր ժողովրդին ապագա անխուսափելի պատերազմներին: Այսօրվա այլասերված գլոբալիստի քոչվորական գոյաբանական օրակարգն է՝ ոչնչացնել բնիկ ազգերի պետությունները արհեստական քոչվորական պետությունների ձեռքով կամ իր դրածոների ձեռքով, ցեղասպանել բնիկներին եւ քոչվոր դարձնել բնիկներին: Ով քոչվորական դրածո չի, դրանց վերացնում են, իսկ դրածոներն իրար պաս տալով բնիկների պետությունները վարի են տալիս: Պատերազմները նորմալ երեւույթներ են, առանց պատերազմի պետություն ու ազգ չի ձեւավորվում ու զարգանում: Թե հրաժարվում ես սեփական պետություն ունենալուց ու պաշտպանելուց, միեւնույնն է, քեզ մտցնելու են մեկ այլ պետության կազմի մեջ ու էլի երեխայիդ ստիպելու են ուղարկել պատերազմի, բայց այս անգամ պաշտպանելու թշնամի պետության շահերը, իսկ եթե քոչվորի պետություն է, ուրեմն հաստատ կցեղասպանեն : Հիմա ավելի լավ չի՞ ունենաս սեփական պետություն, խաղաղության ժամանակ պատրաստվես պատերազմի եւ պաշտպանես սեփական պետությունդ եւ բարեկամ ժողովրդների պետությունները: Սովետը մեզ նման փոքրաքանակ, բայց հերոս ժողովուրդների բազմության օգնությամբ հաղթանակ տարավ, հիմա էլ մենք փոքրաքանակ, բայց արդեն ազատ անկախ հերոս ժողովուրդներով ինքնակամ պետք է միավորվենք, որ մեծաքանակ պետություններին հաղթենք անխուսափելի պատերազմներում:
    Եթե դու խաղաղության ժամանակ անգյալությամբ չես տառապում եւ թշնամուցդ շատ ավելի ջանասիրաբար ու սիրով ես պատրաստվում պատերազմի, թշնամիդ ինքն է քեզ հրամցնում իր պարտությունը՝ այկիդոյի նման մի բան, երբ աշխատում ես քո ժողովրդին ու թշնամու ժողովրդին պաշտպանել ռազմավարական վնասվածքներից. վատ ժողովուրդներ չկան, կան քաղաքականապես անգրագետ ժողովուրդներ, որոնց պետք է դաստիարակել ու կրթել խաղաղության ժամանակներում եւ պատրաստել ապագա պատերազմներին, որ կարողանան իրենց տեսակը պաշտպանել:
    Ես կոչ եմ անում ընտրություններում ընտրել այն քաղաքական ուժերին, ովքեր իրենց ընտրողներին խոստանում են ամենօրյա քրտնաջան ռազմական պատրաստակամություն եւ քաղաքացիական պաշտպանություն: Եւ չընտրել այն ցռան վերգո մեզ թշնամի ընկալող այլասերվածի դրածո քաղաքական ուժերին, ովքեր խաղաղություն են մուրում մեզ թշնամի ընկալող այլասերվածի դրածոներից՝ նույն պարունակությունն են տարբեր գարշոկներում: Եթե ընտրենք ցռան վերգոներին, պետություն կկորցնենք եւ քոչվորն էլի կցեղասպանի ու կսփռի մեզ աշխարհով մեկ, ուրեմն այլընտրանքը միակն է՝ պաշտպանենք ու զարգացնենք մենք մեր ազգային պետությունը: Հերոս ժողովուրդնե՛ր, ՄԻԱՑՈ՛ՒՄ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930