Օրվա լրահոսը

Աշոտ Ղուլյան. «Մենք այսօր ունենք մեծածավալ ռազմական թատերաբեմ, որը ամեն րոպե կարող է վերածվել ոչ միայն տարածաշրջանային, այլ ավելի մեծ հակամարտության»

Բոլոր նախանշանները առկա են, որ Ադրբեջանը երկար տարիներ պատրաստվել է լայնամասշտաբ պատերազմական գործողությունների:

Ադրբեջանը ուժեր է կենտրոնացնում Հայաստանի հետ սահմանին․ «Ինտերֆաքս»

Ադրբեջանի զինված ուժերի մարդուժի ու տեխնիկայի և մերձավորարևելյան երկրներից վարձկանների կուտակումներ են նկատվում Հայաստանի սահմանի ամբողջ երկայնքով, «Ինտերֆաքսին» հայտնել են ՀՀ կառավարությունում գործակալության աղբյուրները։ «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ամբողջ երկայնքով նկատվում են Ադրբեջանի ԶՈւ զինտեխնիկայի և կենդանի ուժի, ինչպես նաև Թուրքիայից, Պակիստանից, Սիրիայից, Լիբիայից ժամանած վարձկանների ու միջազգայնորեն հայտնի ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների կուտակումներ»,- ասել է

Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան պետք է խստորեն դատապարտվի Նիդերլանդների, Եվրամիության և ՆԱՏՕ-ի կողմից․ Նիդերլանդների «Քրիստոնեական միություն» կուսակցություն

Նիդերլանդների «Քրիստոնեական միություն» կոալիցիոն կուսակցության դիրքորոշումը Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի վերաբերյալ Թուրքիան կրկին հատել է կարմիր գիծը: Այժմ էլ թեժանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը: Նիդերլանդները և ԵՄ-ն հստակ չեն արտահայտում իրենց մարդասիրական տեսակետը, սակայն բավ է, ժամանակն է սթափվել և տալ հստակ գնահատական: Նախկինում Թուրքիան Սիրիայում իրականացնում էր հարձակում

Թշնամուդ պիտի աշխատանքով էլ հաղթես. Չինարի համայնքի ղեկավար

Հետաքրքիր է,  չէ՞,որ համ կռիվ է գնում, համ էլ էսքան բերք կա: Էս էլ է, էլի հաղթանակ: Մեր տղերքը կռվելով են հաղթում, մենք էլ՝ բերքահավաքով:

Հայկ Սմոյանը գրագետ ու հմուտ գործողությունների արդյունքում կազմակերպում է գրոհ, որի ընթացքում, հակառակորդը թողնելով 9 զինծառայողի դի, հետ է շպրտվում․ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ։ Սեպտեմբերի 28-ին պաշտպանության գոտու «Հովազ-1» մարտական դիրքի անձնակազմը` դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանի գլխավորությամբ, մարտի մեջ է մտել հակառակորդի գրոհող խմբերի դեմ և դիմագրավել նրանց` պատճառելով կորուստներ: Գնահատելով ստեղծված իրադրությունը` կրտսեր սերժանտ Հայկ Սմոյանը որոշում է կայացրել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում է

ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Ստեփանակերտից 24News-ի լրագրողները հաղորդում են, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն մի քանի ժամ է՝ Արցախում է. բարդագույն իրավիճակում պատերազմի վարման բոլորի հմտությունները, փորձը, անձնական ջանքերը մեկտեղվում են հանուն հաղթանակի, հանուն Հայրենիքի սրբազան հողում արժանապատիվ ապրելու իրավունքի»:

ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցները հակառակորդի ուղղաթիռ են խոցել

ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրները՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ:

Հայերի հետ՝ իրանցի դատապարտյալներն են դիմել իշխանություններին՝ կռիվ գնալու համար

2016թ-ի ապրիլյան քառօրյային նույնպես դիմում էին գրել, բայց ասել էին, որ իրենց կարիքը չի զգացվում։ «Դիմում եմ երկրի գլխավոր հրամանատարին․ ե՞րբ կլինի մեր կարիքը։

Ճանաչել Արցախի միջազգային կարգավիճակը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և բանակցային գործընթացի մասնակից. ՍԻՄ

Այսօրվա թուրք-ադրբեջանական ագրեսիան ունի նույն ցեղասպանական նպատակները, ինչ 20-րդ դարի սկզբին

Վանաձորի խանութներում այլեւս բահ ու քլունգ չի մնացել. Սահմանի համար անհրաժեշտ իրերի հավաքումը շարունակվում է

Բացի հագուստ, սնունդ ու առաջին անհրաժեշտության իրեր հավաքելը` մի քանի ժամ է լոռեցիները նաեւ բահ ու քլունգ են հավաքում: Քաղաքի տարբեր հատվածներում, խանութներում, սրճարաններում մարդիկ հավաքում են անհրաժեշտ իրերն ու ուղարկում սահման: Լոռու մարզի համակարգող խմբի անդամ Լիլիա Աբրահամյանն ասում է, որ մարդիկ այնպիսի պատրաստակամությամբ են միացել, որ խանութներում այլեւս ոչ մի բահ չի մնացել,

Խուճապ չկա. հաղթելու ենք (ֆոտոշարք)

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ու թշնամուն պարտադրելու ենք երկարաժամկետ խաղաղություն:

Հաղթանակը, միայն ու միայն հաղթանակը, բացառապես հաղթանակն է ավարտը, որ մենք ակնկալում ենք այս պայքարի վերջում. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմում է ժողովրդին։ Աներեւակայելի է այն տոկոնությունը, որով մեր զինվորները, սպաները, գեներալներն ու ազատամարտիկները կանգնած են հրոսակային այս հարձակմանը հանդիման։ Մեր զինվորներն ու կամավորները չեն խնայում ոչինչ եւ հերոսության աներեւակայելի օրինակներ են ցույց տալիս։ Այսօր մարտի դաշտում հակառակորդի հարյուրավոր ոչնչացված զրահատեխնիկա կա, տասնյակ օդանավեր եւ ուղղաթիռներ, հարյուրավոր ԱԹՍ-ներ, մարդուժի կորուստներն

Ներկան նոր ռազմավարութիւն կը պարտադրէ, աւելի մարտական եւ առաւելագոյնս հուժկու․ ՌԱԿ

Սեպտեմբեր 27, 2020-ին սկսած պատերազմը աննախադէպ եւ բազմաբնոյթ է, տարբեր առումներով։ Թշնամի Ատրպէյճանը, Թուրքիոյ անմիջական, ակնյայտ ներգրաւուածութեամբ, սպառազինութեան մատակարարումով եւ ուղղորդութեամբ կը յարձակի մեր ժողովուրդին եւ հայրենիքին վրայ, աւելի առաջադէմ եւ արդիական ռազմական կարողութիւններով, թէկուզ՝ զինուորական խիզախութեան եւ կարողականութեան բացակայութեան պայմաններուն։ Եղածը յստակ, ուղղակի եւ համակողմանի յայտարարուած պատերազմ է ընդդէմ ամբողջ հայ ազգին՝ Արցախի, Հայաստանի

«Դրսի կողմին տեղեկատվական հոսքը հիմնականում գնում է Հայաստանից և հօգուտ մեզ». Տիգրան Քոչարյան 

Ըստ Տիգրան Քոչարյանի՝ սոցցանցերում ռեմբոյությունը պետք է ժամանակավորապես սահմանափակել: 

Փաստեր՝ ռազմական գործողություններում թուրքական կողմի և վարձկան-ահաբեկիչների ներկայության վերաբերյալ. ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը փաստեր է ներկայացնում ռազմական գործողություններում թուրքական կողմի մասնակցության, վարձկան-ահաբեկիչների ներկայության և վերջիններիս շրջանում առկա խուճապի վերաբերյալ։ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Ղարաբաղի ժողովուրդը չի ընկրկի». վարչապետի հարցազրույցը AlJazeera-ին

«Իմ հարցազրույցը AlJazeera հեռուստաալիքին, որը նկարահանվել է սեպտեմբերի 30-ին»

Ուղղություններից մեկում ձախողվել են հակառակորդի հարձակողական պլանները․ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասնում է․ Պաշտպանության բանակի կողմից ոչնչացվել է հակառակորդի` հարձակման նախապատրաստվող զրահատեխնիկայի խոշոր խմբավորում, զգալի քանակությամբ սպառազինություն և անձնակազմ: Այսպիսով, ուղղություններից մեկում ձախողվել են հակառակորդի հարձակողական պլանները: https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3296091437093660 Լուսանկարը՝ Սիփան Գյուլումյանի

Հակառակորդի խոշոր խմբավորում է ընկել հարվածի տակ․ Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդի խոշոր խմբավորում է ընկել հարվածի տակ, տասնյակ միավոր զրահատեխնիկա է ոչնչացվել։ Արծրուն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՀ ՊՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ https://www.facebook.com/arcrun/posts/3401553193213598

«Մենք հանգիստ ենք և հավատ ու հույս ունենք մեր բանակի վրա»

Ասմարյանները անվճար սնունդ են մատուցում զինվորականներին և կարիքավորներին

Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանի կապի խոշորագույն օպերատոր AzerTelecom-ը

Այստեղ ներկայացվող տվյալները ընդամենը փոքր (5GB) մասն են այն տեղեկատվության, որը մեզ հաջողվել է ձեռք բերել AzerTelecom-ից

Հրապարակվել են ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 51 զինծառայողների անունները

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրապարակվել են ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները Եղոյան Արսեն Մերուժանի, ծնվ. 2001թ. Ստեփանյան Լևոն Համլետի, ծնվ. 2001թ. Առաքելյան Էդգար Արայիկի, ծնվ. 2000թ. Առաքելյան Վահե Արայիկի, ծնվ. 2000թ. Մկրտչյան Սարիբեկ Հովհաննեսի, ծնվ. 2000թ. Բաբայան Սուրեն Հարությունի, ծնվ. 2000թ. Միկիչյան Գագիկ Սմբատի, ծնվ. 2001թ. Լոգյան Արտյոմ Էդվարդի, ծնվ. 2001թ. Պետրոսյան

«Արցախում քաջ կանայք կան, ջահել աղջիկներ կան, որ սպասում են իրենց զինվորներին»

Ապաստարանում ամեն ինչով ապահովված են, ոչ մի բանի կարիք չունեն

«Հռոմի պապն էլ իջնի, Երևան չեմ գնա»

«Հոգեբանորեն պետք է ճիշտ նախապատրաստվես, որ վախի զգացողություն չլինի»

Արտասահմանցի լրագրողները կրակոցների պատճառով չեն կարողանում հասնել Ղարաբաղ

«Մամուլ» գրությունն արդեն չի փրկում: Ուստի շատ վտանգավոր է։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ծանր գին է վճարելու․ ՀՀ ԱԳՆ

Արհամարհելով անհապաղ հրադադարի հաստատման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և ողջ միջազգային հանրության հետևողական կոչերը՝ ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու նպատակով Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողությունները։ Այս նպատակով գործի է դրվել Ադրբեջանի ողջ ռազմական ներուժը՝ համալրված թուրքական ռազմական աջակցությամբ, որն արտահայտվում է նաև մերձավորարևելյան հակամարտության գոտիներից Ադրբեջան փոխադրված օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին

«Ամբողջ հայությունը այնքան օգնություն է ուղարկել, որ չենք իմանում, ինչ անել»

Վլադիմիր Հովսեփյանը կիրակի օրվանից ապաստարանում է գտնվում, իր խոսքերով՝ խուճապ չկա

Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հարգելի՛ հայրենակիցներ, Այս պահին շարունակում եմ գտնվել առաջնագծում։ Ինձ հետ են նաև ԱՀ և ՀՀ ԱԱԾ տնօրենները։ Տղաները փայլուն են կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Ոգևորված եմ մեր զինծառայողների քաջությամբ ու արհեստավարժությամբ և մեր կամավորականների նվիրվածությամբ։ Մի խոսքով, թե՛ առաջնագծում, թե՛ թիկունքում ամուր ենք կանգնած

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031