Օրվա լրահոսը
Դատարանը մերժել է «Սարի թաղ»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայր) մերժել է «Սարի թաղ»-ի դեպքերով հարուցված քրեական գործը կասեցնելու մասին ՀՔԾ որոշման դեմ ներկայացված՝ տուժող լրագրողների բողոքը։ Հիշեցնենք, 2016 թվականի հուլիսի 29-30-ին Երևանի Սարի թաղում ծավալված իրադարձություններից հետո, երբ քրեական գործ հարուցվեց, տուժած լրագրողներից 2-ը դիմեցին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե՝ իրենց իրավունքների պաշտպանության
«Այն, ինչ արել եմ ես, կարող էր անել ցանկացած պատրաստված զինվոր»
Ասում է ապրիլյան պատերազմի մասնակից Գեւորգ Մանուկյանը Ապրիլյան պատերազմը ցավոտ էջ էր յուրաքանչյուր հայի համար։ Այդ օրերը հիշելիս կրկին իրար են խառնվում կորստի ցավը, հպարտությունն ու հաղթանակի զգացումը։ 2016 թվականի ապրիլ ամսին հերոսացան տասնյակ երիտասարդներ, ովքեր ապրել ու ապրում են մեր կողքին։ Նրանցից մեկը Գեւորգ Մանուկյանն է, ով այդ ժամանակ ծառայում էր Եղնիկներ կոչվող զորամասում։
Առաջարկվում է եկամտահարկից նորակառույց բնակարանների ձեռքբերման հիպոտեկային պայմանագրի տոկոսների հատուցման իրավունքը տարածել նաև մարզերում երկրորդային շուկայից ձեռքբերվող անշարժ գույքի վրա
Ի՞նչ մեղավոր են օրինակ Գյումրու, Վանաձորի, Հրազդանի և մյուս մարզային քաղաքների բնակիչները, որ իրենց քաղաքներում նոր բնակելի շենքեր չեն կառուցվում։
Ի՞նչ ձեւակերպում կլինի Արցախի մասով`ԵՄ-Ադրբեջան համաձայնագրում
Մի քանի երկրներ առաջիկայում կվավերացնեն ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Կոնստանտին Օրբելյան. «Տնօրենի պաշտոնից ինձ ազատելը բազմամիլիոնանոց PR դարձավ օպերայի համար»
Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսում ներկայացրեց այն աշխատանքը, որ կատարել է իր պաշտոնավարման ընթացքում եւ մատնանշեց այն հեղինակավոր թատրոններին ու անձանց, որոնց հետ աշխատել է մեր թատրոնը: «Այնպես է ստացվել, որ մենք շատ ակտիվ ենք աշխատել վերջին 8 ամիսներին, եւ ներկայացումներ ենք արել` նոր «Կարմեն», նոր «Կախարդական սրինգ», «Մանոն»,
Սյունիքի մարզի դատախազը մարզպետին առաջարկել էր քննարկել Սիսիանի տարածքային գործակալության հանրային ծառայողի վարքագիծը
Ապրիլի 3-ին Սյունիքի մարզպետարանում կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարզպետարանի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում հայտնաբերված խախտումներն ու դրանց առնչվող՝ ներկայիս քրեական գործերը: Այն վարում էր Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, մասնակցում էին մարզի 4 ՍԱՏԳ-ների (Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի) պետերը, մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալը, Իրավաբանական, Ներքին աուդիտի, Սոցիալական ապահովության բաժինների աշխատակիցները: Հիշեցնենք, որ
«Պրոֆեսիոնալ մոդելին անհրաժեշտ է կրթություն»
Հարցազրույց մոդել Արթուր Գրիգորյանի հետ – Դուք հայաստանցի եզակի մոդելներից եք, որ պրոֆեսիոնալ կրթություն է ստացել Սերգեյ Զայցեւի մոսկովյան դպրոցում (առաջին բեմելը կայացել է 2006թ.): «Առավոտի» հետ զրույցում (12.06.2014թ.) հայտնել էիք, որ պայմանագիր եք կնքել Արաբական Էմիրությունների գործակալություններից մեկի հետ, որտեղ ժամանակ առ ժամանակ անցկացնում եք ֆոտոսեսիաներ: Խոսելով հայաստանյան մոդելային ոլորտի մասին, նշել էիք, թե
Քոչարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել, որ դատախազների Վերաքննիչ բողոքը թողնվի առանց քննության
Ալումյանն ասաց, որ նաեւ միջնորդություն են ներկայացրել, որպեսզի դատախազների Վերաքննիչ բողոքը թողնվի առանց քննության. «Օրենքով նախատեսված չէ, որ դատախազները կարող են դատարանի որոշման պատճառաբանական մասը վիճարկել»:
Տարվում են փորձագիտական աշխատանքներ` ԱԺ-ում հրդեհի ծագման պատճառը եւ հետեւանքները ճշտելու համար
Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը հրդեհ է բռնկվել Ազգային ժողովի առաջին հարկի սենյակներից մեկում: Հերթապահություն իրականացնողներին հաջողվել է ժամանակին ահազանգել կատարվածի մասին, հրդեհը կարճ ժամանակում չեզոքացվել է: Ներկայումս տարվում են փորձագիտական աշխատանքներ` հրդեհի ծագման պատճառը եւ հետեւանքները ճշտելու համար: Ազգային ժողով
Վիզաների ազատականացման գործընթացում առաջընթաց կա. Պյոտր Սվիտալսկի
ԵՄ դեսպանը Ալիեւ-Փաշինյան հանդիպման մասին
120 պար՝ Վահրամ Արիստակեսյանի հոբելյանին
Ապրիլի 4-ին լրանում է պարարվեստի նվիրյալ Վահրամ Արիստակեսյանի ծննդյան 120-ամյակը: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում հայտնեց նրա թոռնուհին՝ Կարինե Արիստակեսյանը, Արիստակեսյանական տարին մեկնարկել է մարտի 24-ին՝ «Պարատուն- 2019» ամենամյա փառատոնով, որը նվիրված էր վարպետի հոբելյանին: 60 պարային խումբ է մասնակցել ողջ Հայաստանի մասշտաբով, պարել են 120 պար: «120-ը խորհրդանշական թիվ է: Ամեն պար նվիրված էր Վահրամ
«Մենք այսօր ամեն ինչ կանենք, որ պարոն Քոչարյանը դուրսը լինի, էդ հարցերն իրեն ուղղեք». Ալումյանը՝ Շիրխանյանի նամակի եւ Մեղրիի տարբերակի հարցադրումների մասին
Ալումյանը պատասխանեց. «Ես չէի ուզի էդ նամակի մասին հարցնել»: Մեր դիտարկմանը, որ բաց նամակն իրեն էր ուղղված, բայց բացի հասցեատիրոջից, բոլորը արձագանքում են՝ Ալումյանը պատասխանեց. «Մենք այսօր ամեն ինչ կանենք, որպեսզի պարոն Քոչարյանը դուրսը լինի, էդ հարցերն իրեն ուղղեք»:
«Գազալցակայանների շուկայում կառավարությունը որևէ ազդեցություն թողնող որոշում չի կայացրել, և թանկացումների մասին բոլոր խոսակցությունները մանիպուլյացիաներ են». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Սկսում ենք 2019 թվականի ապրիլի 4-ի կառավարության հերթական նիստի աշխատանքները: Մինչ օրակարգի հաստատմանն անցնելը երկու հարցի վերաբերյալ, կարծում եմ, արժե, որ պարզաբանում ստանանք: Առաջինը՝ երեկվանից հեղեղված են սոցիալական ցանցերը տեղեկատվությամբ, թե ավտոգազալցման կայաններում գազի թանկացում է տեղի ունեցել: Ես հրավիրել եմ Շուկայի
Պյոտր Սվիտալսկի. Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանը նաեւ շատ լավ օրինակ է, իբրեւ մի երկրի, որտեղ կարող են մեծ փոփոխություններ իրականացնել.
Խոսելով գործընկերության ապագայի մասին, դեսպանն ասաց, որ համաժողովը լավ հարթակ է, որպեսզի հայերը հայտարարեն, թե ո՞ր ուղղությամբ են ցանկանում տանել Արեւելյան գործընկերությունը: Ապագայի զարգացումներում, դեսպանի կարծիքով առանցքային են լինելու նաեւ անվտանգային եւ իրավունքի գերակայության խնդիրները, քանի որ գործընկերության վեց երկրներից հինգը պատերազմներում են ընդգրկված եւ ԵՄ-ին դիտարկում են իբրեւ անվտանգության մատակարար:
Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների՝ ՀՀ պետական սահմանով մաքսանենգության դեպք. մեղադրանք է առաջադրվել Կապան քաղաքի` 57-ամյա բնակչին
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի՝ ՀՀ պետական սահմանով մաքսանենգության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել: Նախնական տվյալներով՝ 2019թ. մարտի 30-ին` ժամը 17:40-ին, Կապան քաղաքի բնակիչը՝ ծնված 1961 թվականին, զուգագուլպաների արանքում տեղավորելու եղանակով պահել, փոխադրել և «Ագարակ» հսկիչ անցագրային
«Արա Յ. Բերքյան» եւ «Հռենոսի եւ Արաքսի միջեւ 900 տարվա գերմանա-հայկական հարաբերություններ» գրքերը՝ Քյոլնի «Ս. Կապուտիկյան գերմանահայ կանանց միություն»-ում
Այս տարի լրանում է հայագետ, գիտնական, ճարտարապետության եւ ինժեներության դոկտոր, գերմանահայ գործիչ Արա Բերքյանի ծննդյան 85 տարին, որից 25 տարին նշվում է նրա բացակայությամբ։ Ա. Բերքյանն ամենից առաջ հայ մշակույթի եւ արվեստի մի յուրօրինակ դեսպան էր, ազգային ոգին արթուն պահող նվիրյալ անձնավորություն։ Գերմանիայում պաշտպանել էր «Հայկական միջնադարյան պաշտպանական ամրոցները» թեմայով թեզը՝ ստանալով գիտությունների դոկտորի աստիճան։
Հունվարի 1-ից շուրջ 25 հազար նոր սուբյեկտներ պարտավոր էին տեղադրել ՀԴՄ-ներ։ Պարզ չէ՞, որ դա պետք է հանգեցներ ՀԴՄ կտրոնների թվի ավելացման. «168 ժամ»
«2019 թվականի մարտին նախորդ տարվա մարտի համեմատ տպագրվել է 8 միլիոն 361 հազար 119 հատ ավել ՀԴՄ կտրոն։ 2019թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավել տպագրված ՀԴՄ կտրոնների թիվը 20 միլիոն 710 հազար 114 հատ է»,- գրում է կառավարության ղեկավարը։ Շատ լավ։ Բայց դա անելուց առաջ ճիշտ կլիներ, որպեսզի վարչապետն ասեր, թե այս
Ռոբերտ Քոչարյանը չի հիշում, որ պարգեւատրել է իր գործը քննող դատավորին. Նա դատարանում է
Եթե Ամերիկյան դեսպանատունը իր հերթին է համարել, որ լավ դատավոր է, պարոն Քոչարյանն էլ իր հերթին է համարել, միգուցե ուրիշ պարգեւատրումներ էլ ունի, դա մեզ ուրախացնում է եւ ինքնաբացարկի հիմք ես կարծում եմ, դա հանդիսանալ չի կարող:
Ջենգիզ Աքթար. Ադրբեջանն այսօր հակված չէ պատերազմ սկսել, քանի որ ապրիլյան պատերազմին չհաջողեց. «168 ժամ»
Ադրբեջանն այսօր չունի նաև Թուրքիայի աջակցությունը, որը չափազանց էական հանգամանք է դիտարկվում Ադրբեջանի համար, քանի որ Թուրքիայում էլ այլ ներքին գործընթացներ են զարգանում։
Փաշինյանը ԱԱԾ-ին հանձնարարեց ֆեյքերին ու մանիպուլացնող ԶԼՄ-երին հակահարված տալ
Վարչապետ Փաշինյանը այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ ԱԱԾ ղեկավարին հանձնարարեց «պայքար» սկսել մամուլում ֆեյք լուրերի ու սոցցանցերում ֆեյքերի դեմ: Վարչապետը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարեց քայլեր ձեռնարկել ապատեղեկատվության դեմ, որոնք տարածվում են սոցցանցերով եւ լրատվամիջոցներով: Փաշինյանն ասաց. «Մենք դրա մասին մի քանի անգամ խոսակցություն ունեցել ենք: Այո, մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված
ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել Բաքվին ու Երևանին զարգացնել դրական դինամիկան
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նա ասել էր. «Չնայած որոշակի դրական իրադարձություններ տեղի ունեցել են, մենք պետք է շատ ավելին տեսնենք՝ իրական առաջընթացի մասին խոսելու համար»:
Հայ Սպարտակը
«Ոգին ավելին է, քան՝ զենքը». Վազգեն Սարգսյան Մարտյան ուշագրավ քննարկումներից էր ՀԳՄ կլոր սեղանի շուրջ տեղի ունեցած գրող, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանի երկրորդ՝ լիավարտ «Սպարտակ» վավերագիրքը, որը նվիրված է ամենատարեց արծիվ-մահապարտ Սպարտակ Մաթեւոսյանին: Տարեսկզբին վիպասքը ՀԳՄ եւ ՊՆ ամենամյա մրցանակաբաշխության արձակ անվանակարգում արժանացավ 1-ին մրցանակի: Ներկայացնենք քննարկման դրվագներից. ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյան.- Այս գիրքը ե՛ւ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով: Ապրիլի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-5-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով, 6-ի ցերեկը նույնքանով կնվազի, 7-ի
ՎՏԲ-Հայաստան Բանկն այժմ ունի բանկոմատ նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում
ՎՏԲ-Հայաստան Բանկը իր հաճախորդների և Հայաստան ժամանող քաղաքացիների հարմարավետության բարձրացման նպատակով՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ժամանման սրահում տեղադրել է ժամանակակից բանկոմատ: Այսուհետ, Բանկի հաճախորդներն ու Հայաստանում վայրէջք կատարող քաղաքացիները կունենան հնարավորություն կատարել իրենց բանկային գործարքները անմիջապես օդանավակայանում տեղադրված բանկոմատի միջոցով: Օգտագործելով ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր բանկոմատը, կարող եք օգտվել հետևյալ ծառայություններից. քարտի մնացորդի հարցում, գումարի կանխիկացում սեղմ
Վարչապետ. «Որոշ նախկին օլիգարխներ եթե մտածում են, որ կարողանալու են մանիպուլիացիաների դաշտ մտնել՝ սխալվում են»
Այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Փաշինյանն անդրադարձավ ավտոգազի թանկացման խնդրին: Արդեն քանի օր է՝ ԱԳԼՃԿ-ները թանկացրել են գազի գինը: Փաշինյանը կառավարություն էր հրավիրել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին, որն էլ ի պատասխան վարչապետի հարցի, ասաց, որ գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել, պարզապես ամսական միջին հաշվարկներով՝ վերջին տարիներին գազի խտությունը եղել
Կարապետ Ռուբինյան. «Հանրության սպասելիքները մասամբ են բավարարված, քանի որ դրանք շատ մեծ էին և մասամբ՝ ոչ իրատեսական». «Հրապարակ»
Որպես ելք ստեղծված իրավիճակում, իմ կարծիքով անհարկի, կարևորվել է ԱԱԾ-ի դերն ու նշանակությունը այն ոլորտներում, որտեղ հետախուզությամբ ու հակահետախուզությամբ զբաղվելու կաչված մարմինը անելիք չունի։
ԹՈՒՄԱՆՅԱՆ ԵՎ ԹԱՄԱՆՅԱՆ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ Գլուխ վաթսունչորսերորդ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԵՎ ԹԱՄԱՆՅԱՆ Եվ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ « հիմի Թումանյանին գովում են, որ ժողովուրդների բարեկամության համար ա պայքարել», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «դու էլ, որ մեռնես, քեզ էլ կգովեն», եւ Ջավախյանը բավական երկար մտածեց ու ասաց՝ «ավելի
Էդուարդ Զորիկյան. «Բյուջեին վերաբերվեցինք որպես մի մեծ պարկի, որտեղից կարելի է անընդհատ վերցնել». «Փաստ»
Եղբայր, չհասկացա՞ր, որ անկախացել ես, եթե հիմա բյուջեից փող ես գողանում, դու արմատից կտրում ես ազգի ծառը, դու գողանում ես զինվորի սնունդը, երեխայի նպաստը, ծերունու թոշակը, երիտասարդի անվճար ուսում ստանալու հնարավորությունը, հիվանդի անվճար բուժում ստանալու հնարավորությունը:
Փաշինյանի հայկական օրակարգն ու Ալիեւի «հաղթարշավը»
Սկիզբը՝ այստեղ Պաշտոնական Երեւանը ստիպված է լրացուցիչ պարզաբանումներ տալ Վիեննայում Փաշինյան-Ալիեւ հանդիպումը Հայաստանում սկսեցին մեկնաբանել որպես հայկական օրակարգի առկայության ապացույց, իսկ Ադրբեջանը ներկայացնում է նոր բանակցային ռաունդը, առնվազն որպես ադրբեջանական կողմի համար հաղթական մեկնարկ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի համոզմամբ՝ Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած բանակցությունները նոր լիցք են հաղորդել բանակցային գործընթացին: Այդ մասին
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը բազմաթիվ ուսումնասիրություններ է անցկացրել, սակայն փաստացի դատախազություն ուղակված է եղել ընդամենը 7 տեղեկանք. «Ժողովուրդ»
Գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունները խորությամբ ձեռնամուխ եղան նախկինների օրոք տեղի ունեցած դեպքերի բացահայտմանը եւ թալանված գումարների վերադարձին։ Ըստ այդմ, այս մեկ տարվա ընթացքում հարուցվել են բազմաթիվ գործեր, պետբյուջե վերադարձվել գումարներ, իսկ մի շարք գործեր շարունակում են քննվել։ ՀՀ Գլխավոր դատախազությունը հրապարակել է 2018 թվականի գործունեության զեկույցը, որն ուսումնասիրելիս «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքիր