Օրվա լրահոսը
Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Նախարարը, կարևորելով Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, նշել է, որ Հայաստանը ներկայում դատաիրավական լուրջ բարեփոխումների ճանապարհին է, և այդ ընթացքում անհրաժեշտ են լինելու ԵԽ գործընկերների լավագույն փորձն ու փորձագիտական խորհրդատվությունը: Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ կա քաղաքական կամք ու տրամադրվածություն այդ
Վաշինգտոնում Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը ներկայացվել է փաստաթուղթ. Մամեդյարով
Հունիսի 21-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպման կարևոր կողմն այն էր, որ համանախագահները պաշտոնապես կողմերի քննարկմանն են ներկայացրել փաստաթուղթ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Անդրադառնալով համանախագահների առաջարկած փաստաթղթի էությանը՝ նախարարն ասել է, որ խոսքն առաջարկների մասին է, «որոնք արդեն քննարկվել են»: Ընդ որում,
Շառլ Ազնավուրի անվան հրապարակի բացում Շավիլ քաղաքում
Հունիսի 21-ին Ֆրանսիայի Շավիլ քաղաքում տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի բացման արարողությունը, որին մասնակցեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Շավիլի քաղաքապետ Ժան-Ժակ Գիյեն, ինչպես նաև Օ-դը-Սեն դեպարտամենտի պատգամավոր Ժակ Մերը։ Միջոցառմանը Շավիլի քաղաքային երգչախումբը կատարեց Շառլ Ազնավուրի մի շարք ստեղծագործություններ: Հնչեցին Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգները: Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Շավիլի քաղաքային
Որքա՞ն պետտուրք են վճարելու գրավատները եւ փոխանակման կետերը
Ինչ վերաբերում է փոխանակման կետերի պետտուրքին, փոխնախարարը նշեց, որ ըստ օրինագծերի նախնական փաթեթի՝ այն 3 միլիոն դրամ էր, իսկ վերանայման արդյունքում պետտուրքը դարձել է առաջին տարում 500 000 դրամ, իսկ երկրորդում՝ 1 միլիոն դրամ
Վրաստանում 2020թ. ընտրությունները կանցկացվեն համամասնական կարգով. Իվանիշվիլի
2020թ. սպասվող Վրաստանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական կարգով և զրոյական անցողիկ շեմով: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին: Այդպիսով, Վրաստանի իշխանությունները զիջել են ընդդիմությանը, որի առաջ քաշած պայմաններից մեկն էր անցումը ընտրությունների համամասնական կարգին, այսինքն՝ խորհրդարանի պատգամավորների ընտրություն միայն կուսակցական ցուցակներով: Ըստ Վրաստանի սահմանադրության՝ ընտրական համակարգը
Կապանի անտառտնտեսության և Սյունիքի մարզի բնակիչների կարիքների համար նախատեսված գումարները ծախսվել են ՀՀ անտառային կոմիտեի ղեկավարի պաշտոնակատարի համար անհատույց ավտոմեքենայի ձեռքբերման համար. հարուցվել է քրեական գործ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետական շահերի հայց հարուցելու իրավասության շրջանակներում լայնածավալ ուսումնասիրություններ է նախաձեռնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, որի առաջին փուլում ուսումնասիրության առարկա է դարձվել ՊՈԱԿ-ի հիմնական միջոցների շարժի, նյութական ձեռքբերումների ոլորտը: Այս շրջանակում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2018թ. հունվարի 23-ին կնքված նվիրաբերության պայմանագրով ՀՀ բնապահպանության նախարության և «Պահպանվող
Ռուսաստանը հայտարարել է ներկրվող վրացական գինիների որակի անկման մասին
Ռուսաստան մատակարարվող վրացական գինիների որակի ստուգումը ցույց է տվել, որ այն վատթարացել է: Նման հայտարարություն հայտնվել է «Ռոսպոտրեբնադզորի» կայքում հունիսի 24-ին: Ըստ գերատեսչության՝ 2014-2018թթ. պահանջներին չհամապատասխանող արտադրանքի ծավալն ավելացել է 2.9 անգամ: Անցյալ տարի դա կազմում էր 203 000 լիտր: Խոսքը 8 անուն ընկերությունների արտադրանքի մասին է, որոնց ներկրումը Ռուսաստան արգելվել է: Այժմ «Ռոսպոտրեբնադզորն» ուժեղացրել
«Հարկային բարեփոխումները տարեկան 1,5%-ով կավելացնեն օտարերկրյա ներդրումները». Արման Պողոսյան
Այս օրինագծերի փաթեթի ընդունմամբ լուրջ հայտ ենք ներկայացնում՝ էականորեն բարելավելու ՀՀ ներդրումային գրավչությունը
Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են «պլանտացիա»
Հունիսի 22-ին, ժամը 16.40-ին, քննվող քրեական գործի շրջանակներում, ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ, խուզարկություն է կատարվել Հովտամեջ գյուղի 32-ամյա մի բնակչի պատկանող վագոն-տնակում և կից կիսակառույց շինությունում: Շինության 4-րդ սենյակից հայտնաբերվել է կանեփի թփի նմանվող 46 բույս, իսկ 3-րդից՝ պլաստիկ տարրայում լցված, մոտ 132 գրամ կշռով կանաչավուն, մանրացված, կանեփի սուր հոտ ունեցող զանգված, որի
ՀՅԴ-ն և ՌԱԿ-ը քննարկել են երկրի քաղաքական իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շարունակում է քաղաքական խորհրդակցությունների շարքը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ՝ քննարկելու համար երկրում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր։ Հայտնում է Երկիրը: Այս համատեքստում հունիսի 24-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության հետ տեղի ունեցավ միջկուսակցական հանդիպում, որին Դաշնակցության կողմից մասնակցում էին ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը,
«Հարկ վճարողների համար վերանայումներ ենք արել». Ֆինանսների փոխնախարար
Եթե դատարանը բավարարում է հարկ վճարողի հայցը եւ այդ կերպ հաստատում, որ հարկային մարմինը ոչ իրավաչափ որոշում է կայացրել, հարկ վճարողը պահպանում է իր կարգավիճակը:
Երևանի քաղաքապետարանը կոչ է անում տնտեսվարողներին զերծ մնալ ժամկետանց ապրանքներ իրացնելուց
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 17.1-րդ հոդվածով` Երևանի քաղաքապետի հանձնարարականների հիման վրա, օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում, հսկողություն են իրականացրել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գործող առևտրի օբյեկտներում, ինչի արդյունքում հայտնաբերվել են առանց պիտանիության ժամկետի, պիտանիության ժամկետն անցած, ոչ ընթեռնելի պիտանիության ժամկետով ապրանքներ, տարբեր տեսակի սննդամթերք
Ոստիկանները բացահայտել են դանակահարություն. 23-ամյա աղջիկը խոստովանել է
Հունիսի 19-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մայրաքաղաքի Մարգարյան փողոցի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդ: Մեկնել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը: Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախույզների
Դավիթ Խաժակյան. «Մենք տեսել ենք նախկինում բազմաթիվ դեպքեր, երբ բնակիչները կորցրել են իրենց բնակարանները»
Երեւանում 3-րդ կարգի վթարային 101 շենք կա
«Բացահայտիր ողջ ներուժը». American Express Gold
Հայաստանում American Express Քարտերի բացառիկ թողարկող ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ American Express Gold Քարտատերերի համար այս տարի ևս իրականացնում է «Բացահայտիր ողջ ներուժը» արշավը: Արշավի շրջանակում` մինչև ս.թ. դեկտեմբերի 20–ը ներառյալ, American Express Gold Քարտապաններն իրականացնելով 4 կամ 8 մլն ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով վճարային գործառնություններ Հայաստանում և/կամ արտերկրում, կստանան համապատասխանաբար 30,000 և 60,000
«Սուտ է». Յոլյանը պնդում է, որ էլ բիզնես չունի, իր բիզնեսները մրցակցությանը չեն դիմացել ու փակվել են
Այն երկու կազմակերպությունները, որոնց մի մասը պատկանում էին ինձ եւ ընտանիքիս, չդիմացան մրցակցային պայմաններին, եւ 4-5 տարի է՝ չեն գործում:
Նպաստների համակարգը պետք է դառնա ժամանակավոր աջակցության գործիք. Ժաննա Անդրեասյան
«Ներկայումս կառավարության քաղաքականությունն ուղղված է կայուն եկամտի ձևավորման միջոցով ընտանիքին դժվար վիճակից հանելուն: Պետության կողմից աջակցության համակարգը պետք է լինի այնպիսին, որ իրականում հնարավորություն ընձեռի հաղթահարել իրավիճակը, ոչ թե տարիներ շարունակ ստանալ աջակցություն, սակայն պահպանել նույն կյանքի որակն ու կենսամակարդակը, որը, մեղմ ասած, լավը չէ»,- այս մասին մարզային Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (ՍԱՏԳ) ներկայացուցիչների հետ
Հայաստանը պետք է դիվանագիտորեն մոտենա և չխառնվի Վրաստանի ներքին գործերին. վրացագետ. «Ա1+»
Ջոնի Մելիքյանը համոզված է, որ Վրաստանի իրավիճակի կայունությունը ձեռնտու է նաև Հայաստանի համար, քանի որ Վրաստանը Հայաստանի համար դարպաս է դեպի արտաքին աշխարհ։ Նրա խոսքով՝ մեր առևտրի 70 տոկոսը անցնում է իրենց երկրով, և այդ երկիրն է մեզ կապում Եվրոպայի, Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ: Այդ իսկ պատճառով, վրացագետի խոսքով, Հայաստանը պետք է դիվանագիտորեն մոտենա
Արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը
Այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին, ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել է հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը աշխատանքներ է տանում վրացական համապատասխան մարմինների հետ՝ ավտոբուսի ուղևոր ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն ապահովելու ուղղությամբ։ Վրաստանում ՀՀ դեսպանություն
Մուշեղ Շուշանյան. «Վահե Գրիգորյանի անձով այդ գիտությունների դոկտոր-իրավաբանները պետք է անհանգստանան»
Ըստ փաստաբանի, դատական բարձր պաշտոններում հայրերը որդիներին կարիերա են ապահովել, հիմա Վահե Գրիգորյանի գալով արմատախիլ է արվելու տասնամյակներով փոխանցվող այդ պրակտիկան:
Գյումրիում 3 քաղաքացի թունավորվել է ձմերուկ ուտելու հետևանքով
Հունիսի 23-ին, ժամը 05.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում հարցականով» ախտորոշմամբ Կ.Դեմիրճյան փողոցի մի տնից բուժօգնության են տեղափոխվել 3 քաղաքացի: Մեկնած օպերատիվ խմբին նրանցից մեկը հայտնել է, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, իրենց վատ են զգացել, զանգահարել են շտապօգնություն և տեղափոխվել հիվանդանոց: Նշանակվել է ԴԲՓ: Պարզվել է, որ քաղաքացիները
Մի զարմացեք, մենք ունենք նորմալ հարաբերություններ. Էդուարդ Շարմազանովը՝ Կարեն Կարապետյանի և ՀՀԿ-ի հարաբերությունների մասին
«Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 14-ից ՀՀԿ անդամ չէ. ինքն իր դիմումի համաձայն՝ դուրս է եկել կուսակցությունից, և անկուսակցական գործիչները մեր կուսակցության որոշումների վրա ազդեցություն չունեն»,- լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ի հետ հանդիպումների և ՀՀԿ որոշումների վրա ազդեցություն ունենալու հարցին, այսպես արտահայտվեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հարցին՝ այս օրերին Կարեն Կարապետյանը հանդիպե՞լ
Արամ Կարախանյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ստորագրել, որով Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել Արամ Կարախանյանը։ Մինչ այդ նա Կոմիտեի ղեկավարի խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում։ Կարախանյանը կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում, վերապատրաստվել ԱՄՆ-ում։ ՀՀ փաստաբանների պալատի անդամ է 1999 թվականից։ Աշխատել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակում (2000-2001 թթ.,-ԵԱՀԿ/ՄԱԿ-ի ՓԳՀ «Բնակչության հաշվառման
«Դուք Սերժ Սարգսյանի մտերիմն եք, ձեր կինն Ալիկ Սարգսյանի հետ համասեփականատեր է». Բաբաջանյանը՝ Լեւոն Յոլյանին
Ձեզ ծանո՞թ է «ՄակրոԵրեւան» ՍՊԸ-ն, որում դուք համասեփականատեր եք՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ: Ձեզ ծանո՞թ է մեկ այլ՝ հայ-ռուսական ՍՊԸ-ն, որում ձեր կինը՝ Անուշ Ասլանյանը համասեփականատեր է Ալիկ Սարգսյանի եւ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Մխիթարյանի հետ
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հրավերով Հայաստան է ժամանել աշխարհահռչակ TRAFIGURA ընկերության գլխավոր տնօրենը
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի հրավերով Հայաստան է ժամանել TRAFIGURA միջազգային խոշորագույն թրեյդինգային ընկերության պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն և բաժնետեր Ջերեմի Վեիրի գլխավորությամբ: Պատվիրակության անդամները տեղում ծանոթացել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» արտադրական հզորություններին, ենթակառուցվածքներին և ընկերության ղեկավարության հետ քննարկել փոխգործակցության հեռանկարային ծրագրեր: Համագործակցության ուղիների քննարկման համատեքստում, կողմերը գոհունակություն են հայտնել գործարար հարաբերությունների ներկա մակարդակից,
Արցախի փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերի մի քանի բնակիչ չի համաձայնում վտանգավոր շենքը լքել. մնացած ընտանիքները տուն կստանան
Արցախ փողոցի վթարային շենքի 39 ընտանիք նոր բնակարան կտեղափոխվեն
Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Չեմ պատրաստվում հրաժարական տալ. Լեւոն Յոլյան
Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը չի պատրաստվում հրաժարականի դիմում ներկայացնել: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պարոն Յոլյանը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում քննադատեց Լեւոն Յոլյանին`իբրեւ հին համակարգից մնացած պաշտոնյա, որը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի: Լեւոն Յոլյանը չպատասխանեց լրագրողների հարցերին, միայն ասաց, որ քիչ ուշ, խորհրդարանի ամբիոնից կպատասխանի Արման Բաբաջանյանի`իր
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունիսի 24-26-ը՝ հյուսիսային շրջաններում, 27-29-ը՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 27-29-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունիսի 24-26-ը` երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 27-29-ը


















































