Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Եկել են ժամանակներ, որ, այո, մենք պետք է կարողանանք թռչել»

Նոր Հայաստանում կարևոր է լինելու ոչ թե այն, ինչ անգիր ենք արել, այլ հմտությունների, ընդունակությունների զարգացումը: Նոր Հայաստանում ուսուցիչը, դպրոցն իրենց առջև պետք է ոչ թե ուղղակի խնդիր դնեն, որ երեխային ինչ-որ տվյալներ փոխանցեն, այլ պետք է երեխային պատրաստեն թռիչքի` բառի բուն իմաստով, որովհետև մենք բոլորս մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր ժողովրդին պետք է պատրաստենք թռիչքի

Իր ուղևորության ժամկետների ու պատճառների մասին Ռոբերտ Քոչարյանն անձամբ` փաստաբանների ներկայությամբ, գրավոր դիմումով տեղյակ է պահել քննչական մարմնին. «168 ժամ»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 168.am-ի հետ հեռախոսազրույցում պատասխանել է Ռ. Քոչարյանի՝ հասարակական-քաղաքական շրջանակների հետ հանդիպումներին և այլ հարցերի։ – Դուք ասել եք, որ Ռոբերտ Քոչարյանը որոշակի խորհրդատվություններ է անցկացնում տարբեր քաղաքական ու հասարակական գործիչների հետ: Այդ հանդիպումները շարունակվո՞ւմ են: – Շարունակվում են, թեև գալիք շաբաթ մի փոքր դադար ենք ունենալու: Նախագահ Քոչարյանը

Ի՞նչ է խնդրում վարչապետից ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը

Հարգարժան պարոն վարչապետ, Ձեզ է դիմում ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը: Մահապատիժը մեր երկրում արգելված է, բայց զուտ ձեւական: Դանդաղ տեմպերով այն շարունակում է իրականացվել: Ցմահ դատապարտյալները՝ անհույս, սպասում են մահվան: Հայաստանում երկար տարիներ օրենքները չեն գործում, այլ ստորադասվել են մաֆիայի կանոններին: Տիրում էին ավազակապետության կանոններ: Անձամբ ես կորցրել էի

Սենոր Հասրաթյան. «Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հերթական անգամ կարող էր հայտնվել աննախանձելի վիճակում»

Մի խումբ ադրբեջանցիների կողմից այսօր՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնությունը», ինչպեսև սպասվում էր, տապալվեց: Սադրանքը կանխվեց ոչ այլ ում, քան հենց նրանց կողմից, ովքեր նախաձեռնել էին այդ հիմարությունը: Կատարվածից կարելի է եզրակացնել, որ ի զարմանս մեզ, բանականությունն ավելի ուժեղ գտնվեց, քան մարդկանց մոլորության մղած զգացականությունը: Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հերթական անգամ

Արմեն Սարգսյան. «Նպատակ ունենք այս փոքրիկ, բայց գեղեցիկ այգին այսուհետ ոչ աշխատանքային օրերին բացել բոլորի համար»

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ որեւէ դպրոց գնալու փոխարեն նախընտրել է երեխաներին հյուրընկալել Նախագահական նստավայրում:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 1-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-2-ը կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում` Սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց

«Եկա, տեսա, ծանոթացա ու հիացա»

Հարցազրույց առաջին անգամ Հայաստան այցելած ամերիկացի դիրիժոր Քրիստոֆեր Օկասեկի հետ – Մաեստրո, արտասահմանյան մամուլը ձեզ հիմնականում ներկայացնում է իբրեւ օպերային դիրիժոր, միաժամանակ նշելով ձեր՝ դաշնակահարի, վոկալ մարզչի, խմբավարի գործունեությունը: 21 տարեկանում եք սկսել օպերային դիրիժորի ձեր կարիերան, առաջինը ղեկավարելով Մոցարտի «Թատրոնի տնօրենը»: Մամուլում նշվում է նաեւ, որ իբրեւ դաշնակահար նույնպես սիրահարված եք Մոցարտի ստեղծագործություններին: –

Լյուդմիլա Սարգսյանի անդամակցությունը ՍԴՀԿ-ին դադարեցված է. ՍԴՀԿ հայտարարությունը՝ Սարգսյանին՝ ԲՀԿ ցուցակում ներկայացնելու մասին

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարիչ մարմինը արձագանքելով Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ թեկնածուների ցանկում Լյուդմիլա Սարգսյանին որպես ՍԴՀԿ նախագահ ներկայացնելուն՝ հայտարարում է, որ Լ. Սարգսյանի անդամակցությունը ՍԴՀԿ-ին դադարեցված է (վտարվել է) 2009թ.-ից , ուստի չի կարող հանդիսանալ եւ հանդես գալ ՍԴՀԿ նախագահ (ատենապետ) եւ կամ անդամի հանգամանքով։ ՍԴՀԿ ներկայիս ատենապետն է Ս. Աճեմյանը։ ՍԴՀԿ հայտարարություն

«Ֆոնոգրամաների» ժամանակն անցավ. Գոռ Սուջյան. «Փաստ»

Ներկայացնում ենք հատված երաժիշտ Գոռ Սուջյանի հետ հարցազրույցից. Սկսել են գնահատել ու որակ պահանջել Մարդիկ սկսել են որակյալ երաժշտություն լսել, գնահատել: Ամեն ինչն է փոխվել դեպի լավը: Համենայն դեպս, երաժշտական ճաշակի առումով զգացվում է, որ որակ են պահանջում: Որակյալ ասելով` նկատի ունեմ նաև հետևյալը. մարդիկ կենդանի երաժշտություն են ուզում լսել, կենդանի կատարում: «Ֆոնոգրամաների» ժամանակն անցավ,

Երկիրը հայրենիք է նաեւ ձեզանով, ու դուք, որպես առաջնորդներ, պարտք ունեք մասնակցելու այն ավելի ուժեղ ու հզոր դարձնելուն. Արմեն Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ Սիրելինե՛րս, Մեկնարկում է ուսումնական տարին, ինչի առթիվ ի սրտե շնորհավորում եմ ձեզ: Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել առաջին անգամ նախակրթարանի շեմից ներս ոտք դնող երեխաներին, առաջին դասարանցիներին ու առաջին կուրսեցիներին, ինչպես նաեւ առաջին անգամ դասասենյակ ու լսարան մտնող ուսուցիչներին եւ դասախոսներին, ի դեմս նրանց՝ բոլոր մանկավարժներին,

Մաղթում եմ անափ սեր դպրոցի ու գիտելիքների հանդեպ. Վալերիյ Օսիպյան

Սիրելի դպրոցականնե՜ր, ուսուցիչնե՜ր, ծնողնե՜ր: Շնորհավորում եմ բոլորիդ ու բոլորիս Գիտելիքի օրվա՝ Սեպտեմբերի 1-ի և ուսումնական նոր տարվա մեկնարկի առթիվ: Սեպտեմբերյան այս տոնը առանձնահատուկ է բոլորիս կյանքում, որովհետև դպրոցը ուսումնառության տարիներով չի ամփոփվում: Յուրաքանչյուրիս համար այդ տոնը կրկնվում է մեր երեխաների, թոռների, ծոռների տոնական սեպտեմբերներով: Դպրոցն ու կրթությունը մեր կյանքի կարևորագույն մասն են, ջերմ և իմաստուն

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն իր հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին

Օգոստոսի 31-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն իր հավատարմագրերը հանձնեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Մհեր Մարգարյանը վերահաստատեց ՀՀ կառավարության՝ ՄԱԿ-ի հետ համագործակցության օրակարգը խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ համատեղ քայլեր ձեռնարկելու հաստատակամությունը։ Հայաստանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացրեց Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ ՀՀ

Գիտելիքն ու որակյալ կրթությունն այն ամուր հիմքն են, որի վրա խարսխվում են ազատ հասարակություն և դինամիկ զարգացող Հայաստան կերտելու՝ մեր բոլոր ծրագրերը. Արա Բաբլոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա ու նոր ուսումնական տարվա առթիվ: Այսօր անմոռանալի օր և կյանքի մի նոր շրջափուլի սկիզբ է հատկապես առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար, ովքեր սկսելու են բացահայտել ճանաչողության, գիտելիքների, մարդկային հարաբերությունների մի

Շնորհավորում եմ Ձեզ եւ Մերձդնեստրի ողջ եղբայրական ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության Նախագահ Վադիմ Կրասնոսելսկուն: Ուղերձում ասված է. «Հարգարժան Վադիմ Նիկոլայի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Մերձդնեստրի ողջ եղբայրական ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ: Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության կազմավորումը շրջադարձային եղավ Ձեր ժողովրդի պատմության մեջ՝ դառնալով նրա

Կայուն ընտրազանգուածը բաւարա՞ր Է. «Ասպարեզ»

«ԱՍՊԱՐԷԶ». Տարիներ շարունակ մեր կուսակցութիւնը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, հպարտութեամբ յայտարարած է, որ Հայաստանի մէջ ունինք «կայուն ընտրազանգուած» մը, որ միշտ մեզի հետ է եւ բոլոր ընտրութիւններուն մեր կողքին կանգնած է ու պիտի շարունակէ կանգնիլ: Այս կայուն ընտրազանգուածի ապահով հովանիին տակ, Դաշնակցութիւնը Հայաստանի քաղաքական դաշտէն դուրս մնալու մտավախութիւն չունի եւ ընդհանրապէս նման մտավախութեան վրայ չէ, անշուշտ, որ

Հնարավոր է, Միքայել Հարությունյանը, մանավանդ տարիքը նկատի ունենալով, առանձնապես ցանկություն չունի ԱԱԾ «պադվալի» կամ «Երեւան-Կենտրոն» ԿՀ պայմաններին ծանոթանալու. «Հայոց աշխարհ»

Ինչի՞ց է ռուսական լրատվական գործակալությունը վերցրել, որ Միքայել Հարությունյանին արտահանձնելու դիմում կամ պահանջ կա Հայաստանի կողմից: Մի տեսակ տարօրինակ կլինի համարել, թե նման դիմում կա, բայց գլխավոր դատախազությունը պնդում է, թե՝ ոչ, չկա: Ենթադրելի է, իհարկե, որ ռուսական որոշակի շրջանակներ, այսպես ասած, «արտահոսք» են տվել, որոշակիորեն ակնարկելով, որ, նախ, Միքայել Հարությունյանը Ռուսաստանում է, երկրորդ՝ նրան

Յետյեղափոխութեան երկրորդ հանգրուանի ազդանշաններով. «Դրոշակ»

«Դրոշակ» Բ) Տարբեր զգեստաւորումով՝ քաղաքական մենաշնորհի նոր ուրուականը Անկախ քաղաքագիտական տեսութիւններէ, հայրենի ներքաղաքական կեանքի փորձառութիւնները փաստարկեցին,որ քաղաքական դաշտի մենաշնորհը մեքենական կերպով կ’առաջնորդէ տնտեսական մենաշնորհի կազմաւորման՝ընկերային բեւեռացման ծանր հետեւանքներով: Քաղաքական մենաշնորհներու փոփոխութիւնը պարզապէս գունափոխեց տնտեսական մենաշնորհները եւ զանոնք սերտաճած պահեց քաղաքական համակարգին: Ահաւասիկ, անիւը նոյն ուղղութեամբ դառնալու թակարդին մէջ կ’իյնայ… Յետյեղափոխութեան համաձայնական կառավարութեան հարիւր օրուան ամփոփումի

Փաշինյան. «Աշակերտն ու ծնողը պետք է ոչ թե գնահատականի հետեւից գնան, այլ գիտելիքի»

«Այս դժվար խնդրի լուծման համար ոչ միայն ծնողներն ո քաղաքական իշխանությունը, այլեւ հանրությունը պետք է համախմբի ուժերը»

Գաղափարապես կիսում եմ «Սասնա ծռեր» խմբի մտքերը, սակայն կուսակցության մեջ մտնելու ցանկություն չունեմ. Եղիշե Պետրոսյան. ՀԺ

Հայաստանն ազգային ամուր հիմքերի վրա դրած կուսակցության կարիք ունի: Այսօր, խոսելով «Սասնա ծռեր» անվամբ քաղաքական կուսակցություն ստեղծելու նախաձեռնության մասին, ասաց երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանը: Եղիշե Պետրոսյանը, որը նախկինում գոյություն ունեցող «Սասնա ծռեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ էր, ՀԺ-ի հետ զրույցում ողջունեց Հիմնադիր խորհրդարան կազմակերպության եւ «Սասնա ծռեր» խմբի «Սասնա ծռեր» անվամբ քաղաքական կուսակցություն ստեղծելու եւ

Բացահայտվել է Արման Մկրտումյանի առանձնատան նկատմամբ կատարված ավազակային հարձակումը. ձերբակալվել է երկրորդ կասկածյալը, հայտնաբերվել զենքերը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Ձորաղբյուրում տեղի ունեցած ավազակային հարձակումը. ձերբակալվել է երկրորդ կասկածյալը, հայտնաբերվել զենքերը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, դիմակավորված և զինված երեք անձ, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մուտք են

Սմբատ Գոգյանը լուծարեց մասնագիտական խորհուրդները. «Հրապարակ»

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը երեկ ստորագրել է հրաման ԲՈԿ-ի մասնագիտական խորհուրդների գործունեությունը դադարեցնելու մասին։ «Ղեկավարվելով ՀՀ գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի 15-րդ կետով եւ ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կանոնադրության 12-րդ կետի 4-րդ ենթակետով՝ սույն թվականի սեպտեմբերի 3-ից մինչեւ 11-ը դադարեցնել ԲՈԿ-ի գործող մասնագիտական խորհուրդների աշխատանքները՝ կապված դրանց գործունեության ստուգումների հետ: Այն խորհուրդներին, որոնք ատենախոսության

Եթե իր ընկերների վրա ցեխ շպրտող անձը լիներ մի լածիրակ, ապա իհարկե անհրաժեշտ կլիներ շտապ կարգի հրավիրել իրեն. Գարեգին Չուգասզյանը՝ Պավլիկ Մանուկյանին

Եթե իր ընկերների վրա ցեխ շպրտող անձը լիներ մի լածիրակ, ապա իհարկե անհրաժեշտ կլիներ շտապ կարգի հրավիրել իրեն: Բայց այս դեպքում գործ ունենք ճաղերի ետեւում գտնվող, պատանդված մեր ընկերոջ հետ, որի «ամբաստանությունները» հենց այնպես չէ, որ հենց հիմա «ուշացումով» հայտնվեցին եւ նպատակ ունեն վարկաբեկել քաղաքական ուժը ընտրություններից առաջ` նոր կուսակցության ստեղծման շրջանում: Մենք ընկերներով անհամբեր

Նոր բողոք «Չումբո»–ի դեմ. նախարարության հետ չեն համագործակցում, այլ ՏԻՄ–երի. «Փաստ»

«Չումբո» նախաձեռնող խմբի շուրջ նորից կրքեր են թեժանում. Կրթական քաղաքացիական նախաձեռնությունն իր Fecebook–ի էջում տեղեկություն էր տարածել, որ «Չումբո»–ն «կրկին կասկածելի միջոցառման տոմսեր է բաժանում հանրակրթական ուսումնական հաստատություններում և դպրոցներում»: «Չումբո» նախաձեռնող խմբի ղեկավար Սմբատ Հակոբյանի խոսքով` դպրոցներում տոմսեր չեն բաժանվել: «Կասկածելի միջոցառում չի կազմակերպվում, այլ շուրջ տասը հազար երեխաների համար «Ջրաշխարհ» համալիրում կազմակերպվում է

Փաշինյանը՝ դպրոցում. «Այս երեխային ինչո՞ւ եք տանջում, մամային ասեք՝ գա»

Դպրոցից հեռանալիս համայնքի մի շարք ներկայացուցիչներին վարչապետը խոստում տվեց. «Ճանապարհը կկառուցենք»

Ֆարմանյանի սենյակից զատ անհայտ անձը մտել է նաև Միհրան Հակոբյանի՝ ԱԺ աշխատասենյակ. «Հայկական ժամանակ»

Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի աշխատասենյակից զատ անհայտ անձինք մտել են նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանի աշխատասենյակ եւ ինչ-որ բան փնտրել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Սամվել Ֆարմանյանը: Ֆարմանյանը միաժամանակ տեղեկացրեց, որ որեւէ տեղեկություն չունի, թե ովքեր են մտել իր աշխատասենյակ: «Գիտեմ, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ծառայողական քննություն է ընթանում: Իմ

Հայաստանի կայունությունը մեծ նշանակություն ունի Վրաստանի համար. դեսպան Սագանելիձեն ԱԱԾ-ում էր

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին: Ողջունելով դեսպանին՝ տնօրենն անդրադարձավ երկու երկրների եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամությանը, նշեց, որ Վրաստանի հետ ամուր համագործակցությունն ու աշխատանքային հաստատուն հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սագանելիձեն նույնպես անդրադարձավ արդեն հաստատված ամուր համագործակցությանը և փաստեց,

Փորձագետները որոշելու են «Նաիրիտն» աշխատեցնելու համար ինչ բազա կա գործարանում. «Հրապարակ»

Երեկ երկարատեւ պայքարից հետո «Նաիրիտ» ՓԲԸ համակարգող խմբի անդամները, որոնց ջանքերով գործարանում տեխնիկական աուդիտ է իրականացվելու, վերջապես մտել են գործարան։ «Սա փորձնական մուտք էր։ Մենք ուզում էինք համոզվել, որ երկուշաբթի, երբ աուդիտորների 40 հոգուց բաղկացած խումբը մտնի գործարան, որեւէ խոչընդոտ նրանց առաջ չի դրվի»,- ասաց համակարգող խմբի ղեկավար, «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը։ Աուդիտորների

Հախվերդյան պլյուս

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ Ծեր գնչուհին բախտս կարդաց Եվ կիսաձայն ինձ շշնջաց. – Մինչեւ մյուս տարի՝ էկող գարուն Լավագույն տղերքը հետ են գալու:

Սպասվում է խմելու ջրի թանկացում. «Հայոց աշխարհ»

Այս անգամ «Վեոլիա Ջուրն» առաջարկում է ծառայության գինը բնակիչ-սպառողների համար ավելացնել 13,7 դրամով։ Ակնկալվում է ներկայումս գործող 191,4-ից հասցնել 205,1 դրամի։ Իհարկե, այժմ բնակչությունը վճարում է ոչ թե 191,4, այլ 180 դրամ։ Ելնելով սպառողների վրա սակագների բարձրացման ազդեցությունը չեզոքացնելու նպատակահարմարությունից, անցած տարի կառավարությունը որոշեց ստանձնել այդ բեռը։ Խոսքը միայն ընթացիկ սակագնային տարվա մասին է։ Այնպես

Եկել է գիրք կարդացողի, մտածողի ժամանակաշրջանը. Արայիկ Հարությունյան

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ: Արդեն մի քանի ամիս է, ինչ մեր երկիրն ապրում է մի նոր իրավիճակում, ուր գիտելիքն ու կրթությունը վերստին դառնում են կարևորագույն արժեք: Եկել է գիրք կարդացողի, մտածողի ժամանակաշրջանը: Ժամանակակից աշխարհում գիտելիքի և կրթության կարևոր բաղադրիչը

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930