Օրվա լրահոսը

Հայկ Իշխանյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել «Գանձասար-Կապանի» պաշտպան Հայկ Իշխանյանը: «Փյունիկի» կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը ընդգրկվել է Հայաստանի Մ-21 հավաքականի կազմում: ffa.am

Դպրոցական պայուսակներ՝ դատապարտյալների երեխաներին

Սեպտեմբերի 1-ին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը դատապարտյալներ Ն. Մ.-ի և Կ. Տ.-ի երեխաներին նվիրեց դպրոցական պայուսակներ և անհրաժեշտ բոլոր գրենական պիտույքները: Տոնական օրն ամբողջական լինելու համար քրեակատարողական հիմնարկների կողմից վերոնշյալ դատապարտյալներին տրամադրվեց կարճաժամկետ մեկնում երեխաներին անձամբ առաջին դասարան ուղեկցելու նպատակով: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

Մենք պատրաստակամ ենք դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք անել մեղադրանքում նշված գումարը. Արայիկ Հարությունյան

Մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանին։ Մենք քաջատեղյակ ենք և ականատեսը «Մարտիկ» հիմնադրամի հայրենանվեր բազում ծրագրերի, որոնք իրականացվել են Արցախում՝ հանուն Արցախի պաշտպանության և անվտանգության, հանուն հայ զինվորի մարտունակության և ազատամարտիկի արժանապատվության։ Միևնույն ժամանակ տեղյակ լինելով, որ Արթուր Աղաբեկյանը չի ընդունել մեղադրանքը՝ մենք պատրաստակամ ենք դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք

«Երազեք, երազանքներն օգնում են ուղի հարթել». Ատոմ Ջանջուղազյան

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը սեպտեմբերի 1-ին նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա առթիվ բաց դաս է անցկացրել Հայաստանում Բրիտանական միջազգային դպրոցի սաների համար։ Նախարարը կարևորել է գիտելիքի ձեռքբերումը՝ համարելով այն հզոր զենք նպատակին հասնելու ճանապարհին։ «Երազեք, երազանքներն օգնում են ուղի հարթել։ Ձեր առջև նպատակներ դրեք և հասեք դրանց։ Ձեզ հնարավորություն էր տրված լավ ուսում

Դատավորը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կամքին հակառակ ներգրավել է հանրային պաշտպան և երկարաձգել կալանքը. Տիգրան Աթանեսյան

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը խախտելով Սահմանադրության, Կոնվենցիայի և քրեական դատավարության բոլոր վերաբերելի նորմերը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կամքին հակառակ ներգրավել է հանրային պաշտպան և առանց պաշտպանության կողմի ներկայության որոշում է կայացրել կալանքի ժամկետը երկարացնելու մասին։ Նման խայտառակ և բացահայտ ապօրինություն դժվար էր պատկերացնել Նոր Հայաստանում, սակայն դա արդեն փաստ է։ Ակնհայտ է նաև, որ նման ապօրինություն

Մարալիկ-Սառնաղբյուր ճանապարհին ՈւԱԶ-ը գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է

Օգոստոսի 31-ին, ժամը 09.00-ին, Մարալիկ-Սառնաղբյուր ճանապարհի 2-րդ կմ-ին «ՈւԱԶ-3962» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհից և գլորվել ձորը. ուղևորը՝ 1948 թ. ծնված Հարություն Հարեյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

«Տաղանդավոր երեխաները չեն ծնվում Երևանում՝ Օպերայի մերձակայքում, այլ ծնվում են ամենահեռավոր գյուղերում». Արմեն Սարգսյան (ֆոտոշարք)

Արմեն Սարգսյանը գերազանցությամբ ավարտել է դպրոցը, համալսարանը, ոսկե մեդալակիր է, Լենինի կրթաթոշակակիր:

«Ավելի շուտ Կուրը կփոխի իր հունը, քան Ադրբեջանը կհասնի իր նպատակին». Էդուարդ Շարմազանով

 ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Կողմերը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է. «Արցախյան խնդրի խաղաղ ու արդարացի լուծումը մեր գերխնդիրն է: Մենք պետք է համախմբվենք այս գաղափարի շուրջ: Մեր պայքարը պսակվելու է հաղթանակով

«Շարունակական բժշկական կրթություն ծրագիր»՝ Արցախի բժիշկների համար

Սկսած 2011թ.-ից` «Ամերիկահայ առողջապահության մասնագետների կազմակերպության» և Ամերիկայի հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) կողմից իրականացվում է «Շարունակական բժշկական կրթություն ծրագիր»՝ Արցախի բժիշկների համար, որի նպատակն է բարձրացնել բնակչության առողջապահական սպասարկման որակը, մասնագետներին ծանոթացնել տարբեր հիվանդությունների ախտորոշման և բուժման նորագույն մեթոդներին, նպաստել հետազոտման ու բուժման ոլորտում ներդրված նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների յուրացմանը: Նշված ծրագրի շրջանակներում, մինչ օրս,

Պատահար Սպիտակ-Վանաձոր ճանապարհին. մեկ զոհ, երկու վիրավոր

Օգոստոսի 31-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել հարակից դաշտ. վարորդը՝ 1996 թ. ծնված Դավիթ Գալստյանը, տեղում մահացել է, իսկ 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Ոստիկանները հայտնաբերել են Ձորաղբյուրում ավազակային հարձակումը կատարելու մեջ կասկածվողին (տեսանյութ)

Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է օգոստոսի 28-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում զինված ավազակային հարձակումը կատարելու մեջ կասկածվող 2 անձանց ինքնությունը։ Ստացված տվյալները իրացնելով, օգոստոսի 31-ին Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում ոստիկանները հայտնաբերել և բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ 1985 թվականին ծնված Մայիս Մկրտչյանին, որը ծառայում էր ՀՀ

Դավիթ Տոնոյանը շրջանավարտներին խորհրդանշական սպայական դաշույններ է հանձնել

Սեպտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է միջպետական ռազմակրթական համագործակցության շրջանակում արտերկրի ռազմաուսումնական հաստատություններում վերապատրաստում անցած, ինչպես նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի շրջանավարտ սպաների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջանավարտներին խորհրդանշական սպայական դաշույններ է հանձնել և հաջողություն մաղթել հետագա ծառայության ընթացքում: Դավիթ Տոնոյանը պատասխանել է նաև սպաներին հետաքրքրող հարցերի

Բակո Սահակյանն ընդունեց Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը՝ խորհրդարանի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների միջխորհրդարանական կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող տարբեր հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հակամարտության կարգավորման գործընթացում անհրաժեշտ է բաշխել երկու հայկական պետությունների դերերը. Արցախի ԱԳ նախարար

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում տիրող իրավիճակը գլխավորապես ստեղծվել է 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պատճառով, որը մեծ հարված է հասցրել և հետ շպրտել կարգավորման գործընթացը։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:  -Պարո՛ն Մայիլյան, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը կարծես թե հայտնվել է փակուղում։ Բանակցություններ, որպես այդպիսին,

Այս տարվա հունվարին ներկրված տրակտորների հետ կապված մեզ վրա ճնշում է գործադրվել. «Նաս Ջեներալ Թրեյնինգ» ՍՊ ընկերության

Հայտնում եմ Ձեզ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կարիքների համար այս տարվա հունվարին ներկրված տրակտորների հետ կապված մեզ վրա ճնշում է գործադրվել, որպեսզի նախարարությունից դուրս գա այնպիսի կարծիք, որը կլիներ հօգուտ գյուղ նախարարությանը: Գյուղատնտեսության նախարարությունից նամակը ստացել էինք 2017 թվականի հունվարի 17-ին: Նույն օրը եղել է զանգ նախարարին վերը նշված խնդրանքով: Ըստ պտտվող լուրերի զանգի հեղինակն

Դասերի հետ մեկտեղ պետք է նաև լավ սերտել երթևեկության կանոնները. Վալերիյ Օսիպյան (տեսանյութ)

Սեպտեմբերի 1-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Նուբարաշենի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 հիմնական դպրոցում էր, հարազատ դպրոցում, սիրելի ուսուցչուհու՝ Անժելա Յակովլևնայի կողքին։ Գիտելիքի օրվա միջոցառումն, ինչպես բոլոր դպրոցներում, այստեղ էլ սկսվեց Տերունական աղոթքով։ «Հայր մերին» հաջորդեց պետական օրհներգը։ Դպրոցում է կերտվում ազատ ու անկախ հայրենիքի գիտակցմամբ քաղաքացին: Երգ ու պար, շնորհավորանքներ, գրկախառնություններ, սելֆիներ, նաև ելույթներ։

Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում բարձրացել է 6-րդ հորիզոնական

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների սեպտեմբեր ամսվա վարկանիշային դասակարգման թարմացված ցուցակը: Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը օգոստոս ամսվա 13-րդ հորիզոնականից կատարել է առաջընթաց հսկա քայլ եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավի ու Անիշ գիրիի հետ բաժանում է 5-ից 7-րդ հորիզոնականները: Լավագույն տասնյակն այսպիսի տեսք ունի. Մագնուս Կարլսեն, Ֆաբիանո Կարուանա, Շախրիյար Մամեդյարով,  Դին Լիժեն, Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Լեւոն Արոնյան, Անիշ Գիրի,

 «Պարզվեց խորհրդարանում ելույթ ունենալը շատ ավելի հեշտ գործ է, քան պաղպաղակ լցնելը». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Նաիրա Զոհրաբյանի՝ քաղաքապետ դառնալուց հետո պաղպաղակի գները անկո՞ւմ կապրեն Երևանում

Պուտինն ու Ալիևը քննարկել են Արցախի հիմնահարցը

Ռուսաստանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, գրում է «ՌԻԱ Նովոստին»: «Իհարկե, մենք կարծիքներ փոխանակեցինք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ, մասնավորապես, բնականաբար, խոսեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին: Որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Ռուսաստանը կշարունակի հնարավոր բոլոր ջանքերը այդ

ԿԳ նախարար. 1-2 շաբաթվա ընթացքում Լեզվի կոմիտեի ղեկավարը կներկայացնի հայոց լեզվի քննական թեստի նոր տարբերակ

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը՝ նշելով, որ հարցը կքննարկվի 2019 թվականի պետական բյուջեի ձևավորման ժամանակ:

Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգել են, որ քաղաքապետարանի մոտ վիճաբանություն է, և կրակոցի ձայներ են հնչում

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության մասնակիցներից մեկը եղել է երևանցի, 43-ամյա Ռոլանդ Ա.-ն, որը տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է Վաղարշապատի քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Արթուր Աղաբեկյան. Առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում

«Մարտիկ» հիմնադրամի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական գործ և այդ շրջանակում հարցաքննվել եմ՝ որպես «Մարտիկ» հիմնադրամի նախագահ։ Ինձ մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի խնդիրների և ծրագրերի իրականացման ընթացքում հիմնադրամի ֆինանսական ռեսուրսները վատնելու համար։ Մեծ պատրաստակամությամբ, այս օրերին համագործակցել եմ վարույթն իրականացնող մարմնի հետ։ Մանրամասն պատասխանել եմ բոլոր հարցադրումներին՝ համարելով, որ երբեք առիթ չեմ ունեցել հանգամանորեն ներկայացնելու

Մեղադրանք է առաջադրվել Արթուր Աղաբեկյանին՝ «Մարտիկ» հիմնադրամի՝ առանձնապես խոշոր չափերի գումարները վատնման եղանակով հափշտակելու համար

Բավարար տվյալներ են ձեռք բերվել նաև առ այն, որ հիմնադրամի միջոցների մի մասը ծախսվել են այն հանգստյան գոտու ռեստորանում հյուրասիրությունների կազմակերպման համար, որի բաժնետոմսերի 40 տոկոսը պատկանել է Արթուր Աղաբեկյանին։

Ծափաթաղ գյուղում մի առաջին դասարանցի կա

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի միակ առաջին դասարանցուն այցելել է Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը։ Լուսանկարը՝ Արմինե Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Արտակ Զեյնալյան. «Սխալված ընկերոջն ու գործընկերոջը չնսեմացնել, չոչնչացնել, որովհետև նա քայլ անելուց է սխալվել»

Բաց դասի ավարտին նախարարը նշել է, որ ցանկանում է նրանց պատրաստել խաղաղության։ «Ցանկանում եմ, որ դուք դառնաք մասնագետներ, որոնք անհրաժեշտ են քաղաքացիական, խաղաղ կյանքում:

Եթե կարող էիր, ինչո՞ւ չարեցիր

-Ի՞նչ է հայրենիքը,- մի օր հարցրեցի իմ անքնության հերթական գիշերվա մեջ ինձ այցելած իմ Նահապետին,- մի՞թե հայրենիքը ընդամենը այն վայրն է, որտեղ դու ծնվել ես եւ առաջին անգամ տեսել արեւի լույսն ու հոսող ջուրը: Եվ մի՞թե հայրենիքը ընդամենը ծննդավայր է: Իմ Նահապետը երկար լռեց եւ նայեց ինձ` անհայտությունից սկիզբ առած հավերժի հայացքով: Դա գրեթե նույնն

Բակո Սահակյան. Այսօր Արցախը Մայր Հայաստանի եւ Սփյուռքի հետ միասին վստահ քայլերով ընթանում է ազատ, ինքնիշխան եւ ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհով

Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն՝ ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ: Պետական բարձր պարգեւներով պարգեւատրվել են Պաշտպանության բանակի զինծառայողներ, ազատամարտիկներ, մի խումբ պետական եւ հասարակական գործիչներ, բարերարներ, տնտեսության, առողջապահության, կրթության եւ մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ: Իր ելույթում Նախագահը նշել է, որ այսօր Արցախը Մայր Հայաստանի եւ Սփյուռքի հետ միասին վստահ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930