Օրվա լրահոսը
«Հինգ միլիարդի մեջ մտնում է ծանր հարձակվողական տեխնիկա, հեռահար հրետանային համակարգեր, որոնք ՀՀ-ի համար մտահոգիչ են». Կարեն Վրթանեսյան
Ըստ Կարեն Վրթանեսյանի՝ Ալիևի հիշատակած հինգ միլիարդ դոլարը նոր թիվ չէ:
Հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների խմբակցությունների ներկայացուցիչները քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր
Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱՀ ԱԺ խմբակցությունների պատասխանատուների և տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով նախօրեին Ստեփանակերտ ժամանած ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպումը՝ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի մասնակցությամբ: Բացելով հանդիպումը՝ ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ ընդգծելով երկու հայկական
Ավտովթարի հետևանքով Թբիլիսիի հիվանդանոցներում բուժվող մեր երկու քաղաքացիներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. Արսեն Թորոսյան
Քիչ առաջ այցելեցի ավտովթարի հետևանքով Թբիլիսիի հիվանդանոցներում բուժվող մեր երկու քաղաքացիներին։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուսի վիճակը՝ կայուն ծանր։ Բուժող բժիշկների, Վրաստանի առողջապահության նախարարության և Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցների հետ քննարկումների արդյունքում որոշվեց երկու պացիենտներին էլ մոտ օրերս տեղափոխել Երևան և բուժումը շարունակել տեղում։ Հետագայում լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք նրանց առողջական վիճակի վերաբերյալ:
Ես առավել քան վստահ եմ, որ Արցախի հանրապետության միջազգային ճանաչման գործընթացն այլընտրանք չունի. Գագիկ Ծառուկյանի ուղերձը
Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ Սիրելի ՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ: 27 տարի առաջ այս օրը ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիրը և այդ օրվանից սկսվեց ազատ ու անկախ Արցախի ձևավորումը: Այս տարիներին հայկական երկրորդ
Պանրով կարկանդակներ` հունական ձեւով
Պանրով կարկանդակների մի քանի տեսակ արդեն ներկայացրել եմ ձեր ուշադրությանը` շերտավոր խմորով պանրով կարկանդակն` այստեղ, ֆետա պանրով եւ սպանախով հունական կարկանդակն` այստեղ, բանջարեղենով եւ պանրով մաֆինները` այստեղ, շերտավոր խմորով փոքրիկ կարկանդակներն` այստեղ: Այսօր ձեր ուշադրությանն եմ առաջարկում շատ նուրբ համով կարկանդակներ` հունական խոհանոցից: Անհրաժեշտ մթերքները Ֆիլո խմոր- 500 գրամ (պատրաստի խմորները վաճառվում են երեւանյան գրեթե
Գարդմանա կանչը (պատմվածք)
Գետափին լուռ ծխում էր երբեմնի փառահեղ, հաստաբուն ընկուզենու տխուր մնացորդը: Տեղ-տեղ սևին էին տալիս վիթխարի ծառաբների գետնահավասար մոխրակույտեր: Անտառի սոսափը քծծել էր ելնող ծխի երիզը և թույլ մշուշով պարուրել կործանված կամրջի կորացած խարիսխը: Ամեհի գետի կոհակներին փարվելով՝ չքացող քաղաքակրթության նվաղուն սրտի թույլ տրոփյունն անէանում էր որպես չքնաղ երազ: Դիմացը, գետից անդին` Չարեքավանքն է՝ խոհախռով, նոթակախ,
«Վաղ, թե ուշ հանգելու ենք նրան, որ նախաքննական գաղտնիքը վերացվի». Հայկ Ալումյան
Հետևաբար Հայկ Ալումյանը նշեց, թե ստացվել է այնպես, որ իրեն ըստ էության դրել են այնպիսի վիճակի մեջ, որ եթե ինքը որոշի հրապարակել ցանկացած բան, դրա իրավունքն ունենալու է, քանի որ չեն կոնկրետացնում, թե որ նյութերը նկատի ունեն:
Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այսօր այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր։ Նախագահները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազատամարտում եւ Հայրենական մեծպ պատերազմում զոհվածների, Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակին: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է․ «Սա ոչ միայն Անկախության, այլեւ
«Արցախի շահերի պաշտպանությունը մեր սուրբ պարտականությունն է». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի եւ պատգամավորների հետ: Կողմերը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանների համագործակցությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է. «Արցախի շահերի պաշտպանությունը եղել եւ մնում է մեր սուրբ պարտականությունը: Բոլոր միջազգային խորհրդարանական հարթակներում շարունակելու ենք պաշտպանել Արցախի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-ին կնվազի 1-2 աստիճանով: Երևանում՝ Սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, պաշտոնատար այլ անձինք։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Առաջնագծում իրավիճակը հանգիստ է, մտահոգվելու ոչ մի առիթ չկա. Լևոն Մնացականյան
«Առաջնագծում իրավիճակը հանգիստ է, մտահոգվելու ոչ մի առիթ չկա»,- այս մասին Aravot.am-ի հետ ճեպազրույցում ասաց Արցախի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Այն հարցին, թե սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հակառակորդի կողմից առաջնագծում հնարավո՞ր է ակտիվություն, հաշվի առնելով հենց իր կողմից հուլիս ամսում նշված նման կանխատեսումը, Լևոն Մնացականյանը պարզաբանեց. «Սովորաբար մենք կանխատեսում ենք ընդամենը հնարավոր է որոշակի լարվածություն վերաբերյալ,
Արմեն Սարգսյանն Արցախում մասնակցել է տոնական միջոցառումներին (ֆոտոշարք)
Արցախում մեկնարկել է անկախության հռչակման 27-րդ տարեդարձի տոնական միջոցառումների շարքը: Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի, Հայաստանի և Արցախի մի շարք պետական և զինվորական բարձրաստիճան այրերի ուղեկցությամբ Արցախի նախագահական նստավայրից քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր: Հայկական երկու պետությունների բարձագույն ղեկավարները ծաղիկներ և ծաղկեպսակներ են
ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ` Արցախում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել է ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: Նախագահ Սահակյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ միասին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների, Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին: Միջոցառումներին մասնակցում էին ԱՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ
Այս տարիների ընթացքում Արցախի գոյատևումն ապացուցում է, որ նրա հիմքերը բավականին ամուր են. Մովսես Հակոբյան
Այս տարիների ընթացքում մեր Արցախի գոյատևումն ապացուցում է, որ նրա հիմքերը բավականին ամուր են դրված: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: «Արցախի Հանրապետությունը գոյատևելու է ընդմիշտ, քանզի կա հայոց բանակը և ժողովրդի կամքը՝ ապրել ազատ, անկախ հայրենիքում: Անկախությունը դա բացարձակ արժեք է և բավականին մեծ առավելություն է տալիս
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է ՀՀ կառավարության մի խումբ անդամների՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։ Քննարկվել են հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցությանը եւ մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Բավական է անցնել այս հուշահամալիրով տեսնելու՝ որքան հպարտ երիտասարդներ են իրենց կյանքը տվել են այսօրվա համար. Արմեն Սարգսյան
Ուզում եմ շնորհավորել բոլորիս այս մեծ տոնի կապակցությամբ, որովհետև սա մեր ողջ հայության հպարտության օրն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Ունեմ երկակի զգացողություններ, որովհետև հոգիս լցված է հպարտությամբ և ուրախությամբ: Սակայն այս պահին գտնվելով այս հուշահամալիրում չես կարող չմտածել, որ այս հաղթանակը և ապագայի նկատմամբ ունեցած վստահությունը շատ թանկ
Նիկոլ Փաշինյանի աջակիցները
Այն ամենը, ինչ վերջերս տեղի ունեցավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մարտի 1-ի հետ կապված, շատերի համար էր անսպասելի: Նկատի ունենք թե՝ Քոչարյանի կալանավորումը, թե՝ Քոչարյանի օգտին կազմակերպված ստորագրահավաքն ու ելույթները, և թե՝ Լավրովի ու ընդհանրապես Մոսկվայի արձագանքը տեղի ունեցածին: Ակամա մտածում ես, որ մարտի 1-ի իրադարձություններից անտեղյակ չի եղել նաև Մոսկվան: Համենայնդեպս, Մոսկվայի
Պատմությունն ապացուցեց, որ անկախության հռչակումն էր արցախահայության` իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքի պաշտպանության միակ ուղին. Արա Բաբլոյանի ուղերձը
Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա առթիվ Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ և խոնարհվում բոլոր նրանց պայծառ հիշատակի առջև, ովքեր ընկան հայոց երկրորդ պետության անկախությունը պաշտպանելու ճանապարհին: Արցախի ժողովուրդն իր անբեկանելի որոշումը կայացրեց ռազմական ու քաղաքական դժվարին և անորոշ մի ժամանակաշրջանում, երբ թերևս միակ որոշակի
«Ադրբեջանը Ռուսաստանից ավելի քան 5 միլիարդ դոլարի ռազմական արտադրանք է գնել». Իլհամ Ալիև
«Մենք քննարկել ենք հետագա համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, որն արդեն ունի մեծ ավանդույթներ». Իլհամ Ալիև
Թավշյա հեղափոխության հաղթանակը Հայաստանում ևս մի վկայություն է հայոց ազատասեր ոգու և անկոտրում կամքի. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Արցախի անկախության տոնի առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Արցախի անկախության տոնի առթիվ։ Արցախի ժողովուրդն իր ընտրությունը կատարեց պատմական շատ բարդ իրավիճակում` հռչակելով անկախություն։ Անցած 27 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անցավ պատերազմների, ավերների, մարդկային կորուստների և բազում այլ ծանր փորձությունների միջով։ Բայց, այդ ամենով հանդերձ, Արցախի Հանրապետությունը կայացավ։
Հրդեհ՝ «Ծիրանի» ռեստորանի մոտակայքում
Սեպտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ավան Առինջ 2-րդ միկրոշրջանի թիվ 1 շենքի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Նոր Նորքի 9-րդ զանվածից դեպի 8-րդ զանված տանող ճանապարհի մոտակայքում այրվել է մոտ 400 քմ խոտածածկույթ, Վերին Ջրաշեն թաղամասի ամառանոցների սկզբնամասում՝ մոտ
Արմեն Սարգսյանն ու Բակո Սահակյանը քննարկել են ՀՀ-ի և Արցախի համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ եւ քննարկել հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը եւ կապերի խորացմանն առնչվող հարցեր: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Մենք հպարտ ենք Արցախի Մեր սիրեցյալ ժողովրդով և աջակից նրա հայրենաշեն ու ազգանվեր ծրագրերին. Գարեգին Բ-ի ուղերձը՝ Արցախի տոնին
Սեպտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արցախի Հանրապետության Անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նախագահ Բակո Սահակյանին և բարեպաշտ ժողովրդին: Շնորհավորագրում մասնավորապես ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ, Արցախի իշխանություններին և բարեպաշտ Մեր ժողովրդին Անկախության տոնի առիթով: Գոհունակության, ցնծության և
Դի՝ Սևանի ափին
Սեպտեմբերի 1-ին, ժամը 19:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի սկզբնամասում՝ Սևանա լճի ափին, նկատվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարները Սևանա լճի ափից դուրս են բերել անձը չպարզած քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: ՀՀ ԱԻՆ
Անկախության հռչակագրով դրվեց Արցախի պետականաշինության հիմքը. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Անկախության տոնի առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականին ընդունված պատմական փաստաթղթով հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Անցած ավելի քան քառորդ դարը փորձության, հաղթանակների ու պետականաշինության հագեցած ժամանակահատված էր: Այս ողջ ընթացքում ձեզ մշտապես պահպանել եւ ոգեւորել է ազատ ապրելու, պայքարելու եւ հաղթելու կամքի ուժը, որը համահայկական երազանքը դարձրեց իրականություն: Անկախության
Ֆրեզնոյում բացվեց Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում օգոստոսի 31-ին բացվել է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը: Թանգարանի բացումը նվիրված է գրողի ծննդյան 110-ամյակին: Բացումը հովանավորել է «Ռենեսանս» մշակութային հիմնադրամը: Միջոցառմանը մասնակցում էին Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի անդամ Էսմերալդա Սորիան, քաղաքապետ Լի Բրանդը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, «Ռենեսանս» հիմնադրամի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը:
Հովիկ Աբրահամյանի եղբորորդին բերման է ենթարկվել
Սեպտեմբերի 1-ին, ժամը 10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառմամբ հայտնաբերվել և ՔՀԳ վարչություն է բերման ենթարկվել Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Հովհաննես Աբրահամյանը։ Նա հուլիսի 24-ից հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից, ՌԴ քրեական օրենսգրքի 266․1 հոդվածի 1-ին մասի՝ մաքսանենգության մեղադրանքով։ Հովհաննես Աբրահամյանին հայտնաբերելու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին
Նոր մանրամասներ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան վրա զինված ու դիմակավորված ավազակային հարձակումից. shamshyan.com
Երեկ՝ օգոստոսի 31-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ Արտակ Կարապետյան), ոստիկանության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ Արամ Հովհաննիսյան), ոստիկանության Կոտայքի բաժնի (բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյան) և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության (վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ) աշխատակիցները հսկայածավալ օպերատիվ գործողությունների արդյունքում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն են բերման ենթարկել Արարատի մարզի Մարմարաշեն
Անցումային արդարադատությունը լինելու է, եւ այդ գործընթացի բաղադրիչը սկսվելու է 2018-ի սեպտեմբերի 20-ից. Վահե Գրիգորյան
Եւ այդ իրավական գործընթացը սկսելու է 2018թ.-ի սեպտեմբերի 20-ից … Երեկ, ուշ երեկոյան ՄԻԵԴ քարտուղարությունը ծանուցեց, որ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը/որոշումը հրապարակվելու է այս ամսվա 20-ին: Նույն ժամանակ նաեւ Մուշեղ Շուշանյանն է ծանուցվել Գասպարին ընդդեմ Հայաստանի գործով վճռի/որոշման նույն օրը հրապարակման մասին: Սրանք մարտիմեկյան առաջին գործերն են, որ ՄԻԵԴ-ն ավարտել է եւ ավարտական դատական


















































