Օրվա լրահոսը

Բանավեճ՝ 50 միլիոնանոց միջոցառման շուրջ

Ռեժիսոր Լեւոն Իվանյանի պարզաբանումները՝ բանակի տոնակատարության հետ կապված Վերջին շրջանում հասարակության կողմից շատ են քննարկվում ՀՀ ՊՆ համակարգում դրսեւորված սոցիալ-մշակութային խնդիրները, տրվում են ինչպես հնից ժառանգած, այնպես էլ նոր նախաձեռնությունից բխող գործունեությանը վերաբերող իրարամերժ կարծիքներ, խիստ ու մեղմ գնահատականներ: Սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձրացավ բանակի հիմնադրման տոնակատարությանը (28.01.2015թ.) պաշտպանության նախկին նախարարի օրոք 50 միլիոն դրամի

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքի հայտարարությունը Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ

20-ը նոյեմբերի, 2016թ., Նյու Յորք: Երեխաների միջազգային օրը ավելին է, քան պարզապես օր, երբ տոնում ենք երեխաների օրն ամենուրեք աշխարհում: Այն ամենամյա հնարավորություն է կրկին հանձնառություն ստանձնել՝ պաշտպանել յուրաքանչյուր երեխաների իրավունքները: «Միջազգային, անօտարելի իրավունքներ, որ աշխարհը երդվեց պաշտպանել 1989թ.-ի այս օրը, երբ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեան ընդունեց Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան: Արժանապատվության և անվտանգության,

Նվիրյալը՝ մոռացված պարուհու մասին

Շիրվանի հովտի, Շամախիի գավառի նշանավոր հայ անձնավորությունների, այդ թվում եւ շամախեցի պարուհի Արմեն(ուհի) Օհանյանի (օրիորդական անունը՝ Սոֆյա Էմանուելի Փիրբուդաղյան) մասին գրելիս որոշ աղբյուրներից իմացա, որ նրա հետ նամակագրական կապեր է ունեցել հայ թատրոնի պատմության, նրա մոռացված դեմքերի լուսաբանմամբ զբաղվող, թատերագետ-բանասեր Բախտիար Հովակիմյանը: Այդ անուն-ազգանունն ինձ ստիպեց հիշողությանս մեջ 70 տարուց քիչ ավելի նահանջ ապրել: Մեր

Մայրաքաղաքում տեսչական ստուգումներ են իրականացվել 97 բենզալցակայաններում

Գեղարքունիքի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Է. Գալստյանն իր զեկույցում կրկին անդրադարձավ հոկտեմբերի 31-ին Սևանա լճում անհետացած երիտասարդներից մեկի որոնողական աշխատանքներին:

Կադրային փոփոխություններ Հարկադիր կատարման ծառայությունում

Տիգրան Թորոսյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պաշտոնին:

Տարոն Մարգարյան. «Ամանորի տոնական միջոցառումները ևս պետք է անցկացվեն համեստ ձևաչափով»

Նաև նկատի ունեցեք, որ պետք է հիմնականում ուշադրության կենտրոնում պահենք սոցիալական ուղղվածության ծրագրերը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել ծրագիրն ամբողջացնելուց հետո այն ներկայացնել հանրությանը:

Հնարավորություն կստեղծվի բնակիչների համար աշխատանքից հետո վճարել գույքահարկը

Միաժամանակ պատասխանատուներին հանձնարարվել է նաև խստորեն հետևել բնակիչների սպասարկման որակին՝ կուտակումներ չառաջացնելու առումով:

Չինական առակները` հայ նկարչի աչքերով

Արմեն Վահրամյանը պատկերազարդել է «Իմաստության արկղիկ» գիրքը Գագիկ Ստեփանյանի անվան համար 135 դպրոցի դահլիճի պատերին փակցված թվով 40 պատկերազարդումները չինական մշակույթի մի փոքրիկ խտացում էին: ՀՀ վաստակավոր նկարիչ Արմեն Վահրամյանը չինական առակների` հայերենով հրատարակված նոր գրքի` «Իմաստության արկղիկ»-ի առակներից յուրաքանչյուրը փորձել է մի նկարի մեջ «տեղավորել», որպեսզի ընթերցողը նաեւ նկարում տեսնի առակի իմաստն ու գաղափարը:

Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիայում եւ Մերձավանում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 22-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի 5-ից 18-րդ փողոցների՝ իրենց նրբանցքներով և փակուղիներով, Մերձավան գյուղի 4-րդ փողոցի, թիվ 15166 զորամասի, ավազի հանքի, Պետգույքի կառավարման վարչության ՊՈԱԿ-ի ջրամատակարարումը: «Երևան Ջուր» ՓԲԸ

«Դղյակներ կառուցած պաշտոնյաները բանակին պետք է միլիարդներ վճարեն». «Ա1+»

«Մեզ համար շատ զարմանալի է, որ պետությունը փորձում է նորից սովորական մարդու գրպանը մտնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով 1000 դրամի ֆոնդի մասին: «Անհասկանալի է, թե այդ 1000 դրամները ի՞նչ պետք է տան բանակին: Եթե պետությունը դրա կարիքն ուներ, պետք է խոստովաներ, որ իր ապաշնորհ քաղաքականության շնորհիվ ժողովրդից

Սպանություն Վանաձորում. դանակի մի քանի հարվածներից սպանվել է 21-ամյա տղան. shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 88 հասցեի՝ վանաձորցիներին հայտնի «Ծառի մոտ» հատվածում երիտասարդ տղայի դի կա։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 107 շենքի 12 բնակարանի բնակիչ, 21-ամյա

Վարդևան Գրիգորյանը՝ ԲՀԿ-ի վարկանիշային ցուցակո՞ւմ

Տևական ժամանակ է՝ Գյումրիում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում կգլխավոր ԲՀԿ վարկանիշային ցուցակներից մեկը։ Նշենք, որ մեծ շրջապատ ու հարգանք ունեցող նախկին այս պաշտոնյան, Գյումրու ՏԻՄ ընտրություններում գլխավորելով ԲՀԿ ցուցակը, դարձավ Սամվել Բալասանյանի ամենամեծ մրցակիցը։ Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն, ինչպես և «Հայկական վերածնունդն» ու

Բնապահպանության նախարարի հրամանով ժամանակավորապես դադարեցվել են Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «է» կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1237-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի «ա» ենթակետը, 12-րդ կետի «դ» ենթակետը և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2016 թվականի նոյեմբերի 11-ի N2459-119 գրությունը, սույն թվականի

Խորհուրդներ՝ հաց եւ խմորեղեն պատրաստողներին

Առաջին անհրաժեշտության մթերքների առաջատար հացը ոչ միայն ունի բարձր սննդային արժեք, այլեւ մի շարք օգտակար հատկություններ: Ցորենի հացը նվազեցնում է շաքարի քանակությունն արյան մեջ եւ այդպիսի ազդեցություն լինում է շնորհիվ հացի մեջ առկա բջջանյութի: Հայտնի է, որ թեփը իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին B1, B6, B12, E, C եւ որը թեփով հացը դարձնում

Ոստիկանների ուղղությամբ թքած կնոջ բողոքը դատարանը մերժեց

Դատարանն այն համարեց անհիմն, իսկ դատախազը նոր փաստ ներկայացրեց

Հանրային քննարկում Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում նոյեմբերի 18-ին անցկացվեց հանրային քննարկում՝ ընդերքօգտագործման թափոնների և դրանց գործածության օբյեկտների կառավարման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորելու նպատակով ընդունված օրենքների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցեցին Բնապահպանության նախարարաության, հասարակական կազմակերպությունների, գիտական և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը շնորհակալություն հայտնելով քնարկման մասնակիցներին հրավերն ընդունելու համար,

Հանքային տուրի՞զմ. բաց նամակ. ՀԲՃ

Հարգելի «Իմ Հայաստան» ծրագիր և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ), մենք կարևորում ենք Հայաստանում իրականացվող այն ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսության զարգացման համար այլընտրանքային ճանապարհներ կերտելուն, ինչպես օրինակ էկո-զբոսաշրջությունը, նորարարությունները գյուղատնտեսության ոլորտում և այլն: Հետևելով նման ծրագրերի իրականացմանը` մենք կարդացինք, որ ԱՄՆ Միջազգային զարգացման ծրագրի հովանավորած և Սմիթսոնյան կենտրոնի կողմից իրականացվող «Իմ Հայաստան» ծրագրի,

Խմեք չիչխանով թեյ եւ ունեցեք առողջ ու խիտ մազեր

Գարնան եւ աշնան ամիսներին մազաթափության դեպքեր հաճախ են նկատվում: Որպեսզի մազերի կորուստը շատ չլինի եւ ավելի արագ վերականգնվի գլխամաշկը, հարկավոր է լվանալուց հետո գլխի մաշկին քսել 15-30 գրամ մեղր, պահել մեկ ժամ եւ լվանալ: Կարող եք նաեւ չիչխանով թեյ խմել եւ նպաստել մազերի աճին, խտությանը, որը նաեւ մաքրում է գլխամաշկը` ազատելով թեփից: Կեսական բաժակ չիչխանի

Հալէպի մէջ ահաբեկիչներու հրթիռակոծման հետեւանքով 8 տեղացի աշակերտ զոհուեցաւ. «Գանձասար»

«Գանձասար». Այսօր, զինեալ ահաբեկչական խմբաւորումներ Պոսթան ալ Քասըր շրջանէն հրթիռակոծեցին Հալէպի զանազան շրջանները։ Անոնք չխնայելով խաղաղ բնակչութիւնն ու կրթական հաստատութիւնները հրթիռակոծեցին նաեւ Ֆըրքան շրջանին մէջ գտնուող նախակրթարան մը, ուր 8 տեղացի աշակերտ զոհուեցաւ (7-12 տարիքի միջեւ), 27 վիրաւոր արձանագրուեցաւ։ Մինչ այդ, սուրիական բանակը յառաջխաղացք արձանագրեց Հալէպի արեւելեան շրջաններուն ուղղութեամբ՝ մուտք գործելով Մէսէքէն Հէնէնօ։

Երևանի Վաղարշյան և Խաչատրյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի նոյեմբերի 21-ից Երևան քաղաքի Վաղարշյան և Խաչատրյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում` Վաղարշյան փողոցով Կոմիտասի պողոտայի կողմից դեպի վերոնշյալ խաչմերուկ մոտեցող հատվածում հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի

Էներգախնայողությունը ոլորտի առաջնային խնդիրներից մեկն է. Արսեն Հարությունյան

Աշխարհի ավելի քան 70 երկրներում էներգետիկ ծառայություններ մատուցող ԷՆՋԻԵ ընկերությունը հետաքրքրված է նաև հայաստանյան շուկայով: Այս մասին ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ԷՆՋԻԵ խմբի մոսկովյան գրասենյակի ղեկավար Ալբերտ Գրիգորյանը: Ըստ նրա՝ էներգախնայողության, արեգակնային էներգիայի և էներգետիկ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը ԷՆՋԻԵ ընկերության հիմնական ուղղություններից են: Այս առումով

Արայիկ Հարությունյանը ընդունել է ՀՀ շուրջ 30 մտավորականների

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության շուրջ երեք տասնյակ մտավորականների, ովքեր, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի ծրագրերի շրջանակներում, այցելել են Արցախ: Վարչապետը ողջունել է Արցախում զորամաս այցելելու հյուրերի նախաձեռնությունը՝ շեշտադրելով դրա կարևորությունը բանակի ու քաղաքացիական հասարակության միջև կապերի ամրապնդման և փոխադարձ աջակցության ապահովման գործում: «Ինձ համար պատիվ է հայոց

Ջավախքցի ուսանողները ևս ընդգրկվում են «Տաշիրի» ծրագրերում

«Տաշիր» բարեգործական հիմնադրամն ու Կարապետյանների ընտանիքն իրենց ծրագրերում պարբերաբար ներգրավում են նաև ջավախքցի մեր հայրենակիցներին: Միայն վերջին երեք տարիների ընթացքում պարգևատրվել են ծնունդով ջավախքցի, Հայաստանում սովորող 100-ից ավելի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներ, Ջավախքում աշխատող մի քանի տասնյակ հայ ուսուցիչներ, բավարարվել են նաև Հայաստանում սովորող ջավախքցի բազմաթիվ ուսանողների՝ ուսման վարձի հարցում աջակցություն ցուցաբերելու խնդրանք-նամակները, քանիցս աջակցություն

Դիլիջանի, Իջևանի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարները կատարում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ: Դիլիջանի, Իջևանի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ԼՂՀ ՊՆ. ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց: Նոյեմբերի 19-ին շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում

Ադրբեջանը չի համապատասխանում ՎԱԴԱ-ի կոդեքսին

Համաշխարհային հակադոպինգային գործակալության (ՎԱԴԱ) կոմիտեն, որն ստուգում է երկրների համապատասխանությունը կազմակերպության հակադոպինգային կոդեքսին, Բելֆասթում ընթացող հիմնադիրների խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպությանը երեք երկրների անհամապատասխանության մասին: Դրանք են՝ Ադրբեջանը, Բրազիլիան եւ Ինդոնեզիան: Նախագիծը ուժի մեջ է մտել հրապարակման օրվանից: Փաստաթղթում նշված է, որ Ադրբեջանում դոպինգի հետ կախված խնդիրներն այդպես էլ լուծում չեն գտնում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝

Հայաստանը «Մանկական եվրատեսիլ 2016»-ում գրավեց 2-րդ հորիզոնականը (տեսանյութ)

Մալթայի մայրաքաղաք Վալետտայում ընթացող «Մանկական եվրատեսիլ 2016»-ում պրոֆեսիոնալ և պատանի ժյուրիների, փորձագետների քվեարկության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը վաստակեցին 232 միավոր և զբաղեցրին 2-րդ հորիզոնականը: Նրանք ընդամենը 7 միավորով զիջեցին մրցույթի հաղթող ճանաչված Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մամադաշվիլիին։ Հայաստանի պատվիրակներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը եվրատեսիլյան բեմում ներկայացան «Տարբեր» երգով եւ ելույթ ունեցան

Մարկ Ցուկերբերգ. Շուտով օգտատերերը կկարողանան տեղեկացնել կեղծ լուրերի մասին

Ցուկերբերգը պատմել է Facebook-ում կեղծ նորությունների դեմ պայքարի միջոցների մասին

«Շիրակ»-«Ալաշկերտ»` ոչ ոքի

Նոյեմբերի 20-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի հետևյալ հանդիպումը՝ «Շիրակ»-«Ալաշկերտ» 0:0 Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար՝ Արտակ Սիմոնյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Հայաստանի մասնակիցները ելույթ ունեցան «Մանկական եվրատեսիլ 2016»-ում (տեսանյութ)

Այսօր Մալթայի մայրաքաղաք Վալետտայում ընթանում է «Մանկական եվրատեսիլ 2016»-ը: Հայաստանի պատվիրակներ Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը եվրատեսիլյան բեմում ներկայացան «Տարբեր» երգով եւ ելույթ ունեցան 2-րդ համարի ներքո: Նիկ Եգիբյանի եւ Ավետ Բարսեղյանի հեղինակած երգի հիմքում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն են ու «պայքարը» դրա շուրջ, որը դառնում է հիմք հանուն ապագա միասնության. չէ՞ որ նրանց

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930