Օրվա լրահոսը
Հանրությունից թաքցվում են հայ-ռուսական խնդիրները՝ ԽՍՀՄ ՍՄԿԿ ավանդույթով
«Россия Сегодня» գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցը բավական ընդգրկուն էր և դրանում վերջինս անդրադարձավ հարցերի լայն շրջանակի՝ սկսած ղարաբաղյան կարգավորումից մինչև ՀՀ տնտեսությունն ու սիրիական ճգնաժամը։ Կիսելյովի հետ իր երկար զրույցի ընթացքում, սակայն, ինչքանով հայտնի է հրապարակված տեքստից, Սարգսյանը որևէ կերպ չխոսեց հայ-ռուսական հարաբերություններում առկա կնճռոտ եզրերի ու գոյություն ունեցող խնդիրների մասին։
Հայկական տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունները Թբիլիսիից 6 գլխավոր մրցանակ են բերել (Տեսանյութ)
Նոյեմբերի 10-11-ին Թբիլիսիում կայացած GITI-2016 տարածաշրջանային ՏՏ միջոցառման ընթացքում հայկական ՏՀՏ պատվիրակությունը 6 անվանակարգերում արժանացել է գլխավոր մրցանակի: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 21-ին ընդունեց մրցանակաբաշխության մասնակիցներին, լսեց նրանց հաջողված նախագծերի մասին: Նախարարը, շնորհավորելով մրցանակակիրներին, կարևորեց այս ձևաչափով հանդիպումները` ոլորտի ձեռքբերումները բարձրաձայնելու և խնդիրները քննարկելու համար: «Յուրաքանչյուր մեծ ու փոքր
ՊԵԿ. օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կարող է անարգել ներկրել ցանկացած ապրանք. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի հայտարարությանն անմիջապես հաջորդել է ՊԵԿ նախագահի հանձնարարականը մաքսային մարմիններին՝ խիստ և հետևողական լինել գործընթացի նկատմամբ` բիզնեսի համար ապահովելով արդար և ազատ մրցակցային միջավայր: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի տեղեկացմամբ՝ հայտարարությունից անմիջապես հետո ներկրման ոլորտում նոր տնտեսվարողներ են հայտնվել: ԵԱՏՄ տարածքից, մասնավորապես
Վթարային ջրանջատում Նոր Նորքում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 22-ին ժամը 09.00-18.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին զանգվածի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ
ԱՆ. Ըստ կոնսիլիումի արդյունքների՝ Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի
Հաշվի առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ մտահոգությունները, տեղեկացնում ենք, որ Արդարադատության նախարարությունը 2016 թվականի 18-ին կատարել է բժշկական հավելյալ հետազոտություն: Մասնավորապես, նոյեմբերի 18-ին հրավիրվել է բժշկական կոնսիլիում, որին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդաբան Գուրգեն Հովհաննիսյանը, գլխավոր անոթաբան Տիգրան Սուլթանյանը, գլխավոր թերապևտ
Արծրուն Հովհաննիսյանը՝ Բաքու մտնելու կոչի եւ Ալիեւի՝ նոր «լելե-թեփեներ»-ով սպառնալու մասին (Տեսանյութ)
«Ալիեւի բանակի համար «Լելե Թեփեն» չէր կարող լինել հիմնական ուղղության հարվածի գլխավոր խնդիր»,-ասում է ՊՆ խոսնակը
Սուր շնչառական հիվանդությունների կանխարգելման նպատակով խստացվել է հսկողությունը կրթամշակութային հաստատություններում
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության մարզական և կրթամշակութային հաստատություններում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմը: Աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան բաժինների պատասխանատուներին հանձնարարվել է շարունակել անակնկալ այցերը վերոնշյալ հաստատություններ՝ հետևելով հանձնարարականի կատարմանը: Անդրադառնալով աշխատակազմի
Իրանը պատրաստ է մասնակցել ԼՂ կարգավորմանը. Ադրբեջանում Իրանի դեսպան
Իրանը պատրաստ է մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այս մասին ԱՊԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Ջավադ Ջահանգիրզադեն: Դեսպանը նշել է, որ իրենք պատրաստ են անել ամեն բան հակամարտության կարգավորման համար, քանի որ «այդ պատերազմը տարածաշրջանի օգտին չէ»: «Մենք կարծում ենք, որ օտարերկրյա պետությունները երբեք չեն հասկանա տարածաշրջանի ցավը: Նրանք շատ հեռու են
Ջուդիթ Ֆարնուորթ. «Հույս ունենք՝ արդյունավետ ավանդ կունենանք մարդու իրավունքների մասին իրազեկվածությունը բարձրացնելու գործում»
«Ազդանշանները, որ մենք այսօր ունենք, հույսեր են տալիս»
«Վահան Շիրխանյանին սպանում են. մի քանի ամսից կարող է ուշ լինել». Հայկ Ալումյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն ահազանգում է, որ Վահան Շիրխանյանի վիճակը ծայրահեղ ծանր է: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Ալումյանը տագնապ հնչեցրեց, որ պարոն Շիրխանյանի առողջական վիճակը հետզհետե վատանում է. նա առողջ վիճակում կալանավորվել է, այժմ դարձել է հաշմանդամ. «Երեք օր առաջ ինձ պարոն Շիրխանյանը ցնցող մի փաստ ասաց, որ
Գեւորգ Սաֆարյան. «Գեղամ Խաչատրյանն ինքն է գլուխը պատին խփել» (Տեսանյութ)
Այլընտրանքային տոնածառի գործով նիստը շարունակվում է
Քննարկվել է Հայաստանի՝ ԵԽԽՎ մոնիթորինգային ընթացակարգից հետմոնիթորինգային ընթացակարգի անցման հնարավորությունը
Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի անդամ Հերմինե Նաղդալյանը եւ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի անդամ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել են ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրեյնջերի հետ: Ողջունելով հյուրի այցը Հայաստան՝ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ Հայաստանի համար Եվրոպական պահպանողականների կուսակցությունը կարեւոր գործընկեր է՝ հավելելով,
Օգտագործի′ր տեղեկացված լինելու քո իրավունքը, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ
Արդեն չորրորդ տարին է, ինչ «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» համաեվրոպական նախաձեռնության կողմից ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նախորդող շաբաթը հայտարարվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության եվրոպական շաբաթ: Միանալով նախաձեռնությանը և կարևորելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը՝ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ՄԻԱՎ վարակի կանխարգելմանն ուղղված աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների հետ համատեղ նոյեմբերի 19-ին Գյումրիում և Վանաձորում, նոյեմբերի 20-24-ն ընկած ժամանակահատվածում
ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրեյնջերը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ նոյեմբերի 21-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Եվրոպացի բարձրաստիճան հյուրը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավարը եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնի վավերագրերին ու
ԼՂ հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի. Սեբաստիան Կուրցի բացառիկ հարցազրույցը. «Արմենպրես»
Ավստրիան բացառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով: «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում այս մասին հայտարարեց 2017 թվականին ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը: Նա ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված կողմերը պետք է անեն առավելագույնը` ռազմական նոր դրսևորումները բացառելու նպատակով, քանի որ դրանց կրկնությունը կարող է ճակատագրական լինել: Ներկայացնում ենք «Արմենպրես»-ի բացառիկ
Վանաձորում 21-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կասկածյալը՝ ձերբակալվել
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանաձոր քաղաքի բնակիչ Հարություն Աղաջանյանի սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։ 2016 թվականի նոյեմբերի 20-ին` ժամը 22.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 88 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կայանի մոտ հայտնաբերվել է 1995 թվականի
ՊՆ. Նոր ծրագիրը տեսլական ունի նպաստել ներխմբային կոնֆլիկտների նվազեցման համար նպաստավոր միջավայրի ձեւավորմանը
«Կարիք ունենք այնպիսի միջավայր ստեղծել, որ զինծառայողը իմանա, որ հնարավորություն ունի լիարժեքորեն պաշտպանել իր իրավունքները»
Իրացման խոշոր ցանցերի ներկայացուցիչներին առաջարկվել է համագործակցության նոր ձևաչափ
Վերջին տարիներին հանրապետությունում գործող իրացման խոշոր ցանցերում իրականացված պետական վերահսկողության արդյունքները, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններից և քաղաքացիներից ստացված բազմաթիվ բողոքները վկայում են այդ ոլորտում առկա որոշակի խնդիրների մասին: Առաջնորդվելով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն կողմից որդեգրած այն սկզբունքով, որ խնդիրները հաճախ կարող են լինել չիմացության արդյունք և պետք է տնտեսավարողների
«EXPOLINGUA Berlin 2016» խորագրով լեզուների միջազգային ցուցահանդես-տոնավաճառ Բեռլինում
Նոյեմբերի 18-19-ը Բեռլինում անցկացվեց ամենամյա «EXPOLINGUA Berlin» լեզուների միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որտեղ առաջին անգամ Գերմանիայում ՀՀ դեսպանության, Գերմանիայի Հալլե քաղաքի Մարտին Լյութերի անվան համալսարանի հայագիտության ամբիոնի և «Մեսրոպ» հայագիտության կենտրոնի նախաձեռնությամբ առանձին տաղավարով մասնակցում էր նաև Հայաստանը` ներկայացնելով հայոց լեզուն, գիրն ու գրականությունը: Միջոցառման շրջանակներում հայոց լեզվի մասին դասախոսությամբ հանդես եկավ Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի
Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է ու մառախուղ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ստեփանավանի, Տաշիրի և Գորիսի ճանապարհներին տեղում է ձյուն: Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին ճանապարհաշինարարները կատարում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ: Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը` 70-80 մ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության
«1000 դրամների նախագիծը քվե ստանալու ձախողված փորձ է». Վիգեն Խաչատրյան
ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանի կարծիքով`1000 դրամների նախագիծը ներդնելը նախընտրական ձախողված փորձ է: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Խաչատրյանը հայտարարեց, թե կհավատար, որ խնդիրը լուծելու համար է սա արվում, եթե հապշտապ նման ալիք առաջացնելու փոխարեն ստեղծեին մի վստահելի մարմին վստահելի մարդկանցով, որոնք մի որոշակի գումար կհավաքեին, այն կծախսվեր, հետո կամավոր սկզբունքով կտարածվեր ողջ հանրության
Տարոն Մարգարյան. «Անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ, որոնք կնպաստեն մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացմանը»
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությանը, տուրիզմի բաժնին, ինչպես նաև Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրինությանը հանձնարարել է կազմել ներդրումային ծրագրերի առաջարկ-փաթեթներ: «Մայրաքաղաքի զբոսաշրջային գրավչության խթանման տեսանկյունից դեռ բավականին անելիքներ ունենք մասնավորապես Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերում: Խոսքը հատկապես անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման մասին է,
ԱՆ. ներկա պահին կալանավորված անձ Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի
ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ վերջինիս փաստաբանի կողմից հնչեցրած մտահոգության առնչությամբ Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում պարզաբանել, որ Քրեակատարողական վարչության` ՀՀ առողջապահության նախարարություն ուղարկված միջնորդությամբ` նոյեմբերի 18-ին ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով կազմակերպվել է բժշկական կոնսիլիում, որին մասնակցել են ՀՀ
Փոստանջյանը Սեյրան Սարոյանին հիշեցնում է, որ վայրի հասարակություն չենք. «Մենք չենք վճարում Աստծուն»
Զարուհի Փոստանջյանը չի ընդունում Սեյրան Սարոյանի այն մոտեցումը, թե բանակից գողացողների քթերից գալիս է: Նա վստահեցրեց, որ գիտի մեկին, որը բանակը թալանել է, հիմա էլ երկիրն է թալանում, բայց նրա քթերից դեռ չի եկել:
«Թուրքիայի պնդումը, թե Արցախն Ադրբեջանի «օկուպացված» տարածք է, ընդունելի չէ շատ երկրների կողմից». թուրքագետ (Տեսանյութ)
Ռուբեն Սաֆրաստյանը՝ Թուրքիայի փոխվարչապետի հայտարարության՝ ՀՀ-ի հետ սահմանը բացելու նախապայմանի մասին
«Ռուսացման գործընթացն ավելի արագ է ընթանում, քան կարելի էր սպասել». Սերժ Սրապիոնյան
«Հետխորհրդային երկրների հայ համայնքների հայապահպանության գծով խնդիրներ ունենք».
Լեռ Կամսարի…Պանթեոնը
«Չէ՜, սիրելի բարեկամներս, ես այս իմ տանը ձեզ չեմ ընդունի, դա ինձ պատիվ չի բերի: Սպասեցեք՝ էս է մեռնում եմ: Պանթեոնում շուտով մի փառավոր գերեզման կստանամ, կգաք մոտս՝ երկար կխոսենք…»,- ասել է անզուգական երգիծաբան Լեռ Կամսարը: Խորհրդային գուլագներում 20 եւ ավելի տարիներ իր կյանքն անցկացրած խոսքի վարպետ Լեռ Կամսարի գերեզմանն է Թոխմախում: Այս համեստ հուշաքարի
Զարուհի Փոստանջյանը՝ 1000 դրամի նախաձեռնության մասին. «Բազմաթիվ խնդիրներ է հարուցելու»
Եթե սա ազգային տուրք է, ապա տուրքը պետք է լինի այսպես. յուրաքանչյուր անձ իր ունեցածի տոկոսային մասնակցությունը պետք է ցուցաբերի, ոչ թե այն մարդը, որը ստանում է մի քանի միլիոն դրամ, նա էլ վճարի 1000 դրամ, իսկ ով ստանում է 70 հազար դրամ, նույնպես վճարի 1000 դրամ:


















































