Օրվա լրահոսը
Տարոն Մարգարյան. «Անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ, որոնք կնպաստեն մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացմանը»
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությանը, տուրիզմի բաժնին, ինչպես նաև Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրինությանը հանձնարարել է կազմել ներդրումային ծրագրերի առաջարկ-փաթեթներ: «Մայրաքաղաքի զբոսաշրջային գրավչության խթանման տեսանկյունից դեռ բավականին անելիքներ ունենք մասնավորապես Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերում: Խոսքը հատկապես անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման մասին է,
ԱՆ. ներկա պահին կալանավորված անձ Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի
ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ վերջինիս փաստաբանի կողմից հնչեցրած մտահոգության առնչությամբ Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում պարզաբանել, որ Քրեակատարողական վարչության` ՀՀ առողջապահության նախարարություն ուղարկված միջնորդությամբ` նոյեմբերի 18-ին ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով կազմակերպվել է բժշկական կոնսիլիում, որին մասնակցել են ՀՀ
Փոստանջյանը Սեյրան Սարոյանին հիշեցնում է, որ վայրի հասարակություն չենք. «Մենք չենք վճարում Աստծուն»
Զարուհի Փոստանջյանը չի ընդունում Սեյրան Սարոյանի այն մոտեցումը, թե բանակից գողացողների քթերից գալիս է: Նա վստահեցրեց, որ գիտի մեկին, որը բանակը թալանել է, հիմա էլ երկիրն է թալանում, բայց նրա քթերից դեռ չի եկել:
«Թուրքիայի պնդումը, թե Արցախն Ադրբեջանի «օկուպացված» տարածք է, ընդունելի չէ շատ երկրների կողմից». թուրքագետ (Տեսանյութ)
Ռուբեն Սաֆրաստյանը՝ Թուրքիայի փոխվարչապետի հայտարարության՝ ՀՀ-ի հետ սահմանը բացելու նախապայմանի մասին
«Ռուսացման գործընթացն ավելի արագ է ընթանում, քան կարելի էր սպասել». Սերժ Սրապիոնյան
«Հետխորհրդային երկրների հայ համայնքների հայապահպանության գծով խնդիրներ ունենք».
Լեռ Կամսարի…Պանթեոնը
«Չէ՜, սիրելի բարեկամներս, ես այս իմ տանը ձեզ չեմ ընդունի, դա ինձ պատիվ չի բերի: Սպասեցեք՝ էս է մեռնում եմ: Պանթեոնում շուտով մի փառավոր գերեզման կստանամ, կգաք մոտս՝ երկար կխոսենք…»,- ասել է անզուգական երգիծաբան Լեռ Կամսարը: Խորհրդային գուլագներում 20 եւ ավելի տարիներ իր կյանքն անցկացրած խոսքի վարպետ Լեռ Կամսարի գերեզմանն է Թոխմախում: Այս համեստ հուշաքարի
Զարուհի Փոստանջյանը՝ 1000 դրամի նախաձեռնության մասին. «Բազմաթիվ խնդիրներ է հարուցելու»
Եթե սա ազգային տուրք է, ապա տուրքը պետք է լինի այսպես. յուրաքանչյուր անձ իր ունեցածի տոկոսային մասնակցությունը պետք է ցուցաբերի, ոչ թե այն մարդը, որը ստանում է մի քանի միլիոն դրամ, նա էլ վճարի 1000 դրամ, իսկ ով ստանում է 70 հազար դրամ, նույնպես վճարի 1000 դրամ:
Ուորլիքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահի լիազորությունները վայր կդնի տարեվերջին
Ուորլիքը պարզաբանել է, որ լիազորությունների ավարտից հետո «որպես գործընկեր կաշխատի Ռուսաստանի խոշորագույն և ամենաառաջատար իրավաբանական ընկերություններից մեկում»:
Բնապահպանության նախարարի հրամանով ժամանակավորապես դադարեցվել են Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի «է» կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1237-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի «ա» ենթակետը, 12-րդ կետի «դ» ենթակետը և ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2016 թվականի նոյեմբերի 11-ի N2459-119 գրությունը, սույն թվականի
Ուրախ կլինենք, որ մի օր «Ավրորա» մրցանակը հանձնվի թուրքի. Ռուբեն Վարդանյան
Ուրախ կլինենք, որ մի օր «Ավրորա» մրցանակը հանձնվի ազգությամբ թուրք գործչի: Այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված ծավալուն հարցազրույցում ասել է գործարար, բարեգործ Ռուբեն Վարդանյանը: «Այդ մրցանակը շնորհվում է մարդկային կյանքի պահպանման գործում ունեցած ներդրման և հումանիզմի գաղափարներն առաջ տանելու համար: Նախագիծը շատ ավելի մեծ ստացվեց, քան մենք մտածում էինք: Սկզբնապես ցանկանում էինք օգնել հայերին
«Օբամայի եւ Թրամփի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել». Ռուբեն Սաֆրաստյան (Տեսանյութ)
Թուրքագետը կարծում է, որ ԱՄՆ գործող եւ ընտրված նախագահները պայմանավորվել են Ռուսաստանի հանդեպ քաղաքականության հարցում
Թրամփի անձնական կապերն ու ԼՂ հարցը
Ալեքսանդր Արզումանյանը՝ Թրամփի հետ կապված մտահոգությունների մասին ՀՀ նախկին արտգործնախարար, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն «Առավոտի» հետ զրույցում փարատեց այն բոլոր մտահոգությունները, որ մինչեւ հունվարի 20-ը, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ չի ստանձնել իր պարտավորությունները, իսկ Օբաման ավարտել է, այդ միջանցքն օգտագործելով՝ Ադրբեջանը կփորձի փոխել ստատուս քվոն ԼՂՀ-ում, եւ այդ կարգավիճակով հարցը կհանձնվի Թրամփին: Ալեքսանդր Արզումանյանն
ՀՔԾ. Ավարտվել է ոստիկանության ՊՊԾ գնդի զինված զավթման գործով 14 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալներ Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի, Աշոտ Պետրոսյանի, Գագիկ Եղիազարյանի,
Թրամփը կարեւոր բան է պատվիրել իր մերձավորներին, որը պետք անի նաեւ հայությունը. (Տեսանյութ)
Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ տեղեկություն կա, որ Թրամփին տրամադրելու են տարբեր խնդիրների մասին տեղեկանքներ, իսկ հայությունը պետք է հնարավորությունն օգտագործի եւ բարձրացնի Արցախի, Ցեղասպանության հարցերը
«ՏՄՊՊՀ-ն վատ ոստիկանի պես դարանակալում է ու ծառի տակ սպասում` մինչեւ մեկը դառնա գերիշխող». Գագիկ Մակարյան
Արտաքին ներդրումները պետք է ուղղորդել գյուղատնտեսություն
Եվս 13 սիրիահայեր տեղափոխվեցին Հայաստան IDeA հիմնադրամի աջակցությամբ
IDeA հիմնադրամի «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության առաջին փուլի շրջանակում Հալեպից Հայաստան են ժամանել 13 սիրիահայեր։ Հոկտեմբերին 15-ին IDeA հիմնադրամը հայտարարել էր, որ կհատկացնի $ 250 000, որոնք կբաշխվեն չորս գործընկեր-կազմակերպությունների միջեւ` հետեւյալ ուղղություններով ծրագրերի մշակման եւ իրագործման համար. – աջակցություն նրանց, ովքեր շարունակում են մնալ Սիրիայում (ՀԲԸՄ); – աջակցություն նրանց, ովքեր ժամանակավոր ապաստան են փնտրում Սիրիայի
«Սիրիայում ռուս-թուրքական ռազմական բախման վտանգը կնվազի». Ռուբեն Սաֆրաստյան (Տեսանյութ)
Ըստ թուրքագետի՝ դա կլինի Թրամփի քաղաքականության արդյունքը
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը մեկնարկում են «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» հերթական ակցիան
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունն անցկացնում են անկանխիկ վճարումները խթանող «Ձմեռը ՎՏԲ-ի հետ» հերթական արշավը, որի հաղթողները կարող են շահել տարբեր մրցանակներ: Արշավին ավտոմատ կերպով մասնակցում են ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, ինչպես նաև այն հաճախորդները, ովքեր այդ ակցիայի ընթացքում ձեռք կբերեն ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտեր: Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է 2016թ. նոյեմբերի 20-ից մինչև
«Ցավոք, ԱՄՆ-ին չի հետաքրքրում Ղարաբաղյան հակամարտությունը»
Հադսոն համալսարանի ավագ գիտաշխատող Դեւիդ Սեթերը համոզված չէ, որ Թրամփի ընտրվելուց հետո այս հարցում որեւէ էական փոփոխություն կմտցվի: 1976-1982թթ. Մոսկվայում Financial Times թերթի հատուկ թղթակից, 1982թ. The Wall Street Journal-ի՝ ԽՍՀՄ հարցերով փորձագետ, ներկայում Հադսոն համալսարանի ավագ գիտաշխատող, ԽՍՀՄ-ի եւ Ռուսաստանի հարցերով վերլուծաբան Դեւիդ Սեթերը նոյեմբերի 17-ին ԱՄՆ Կոնգրեսում հրավիրված քննարկմանը հանդես է եկել «Պուտինի
Ջուրը կթանկանա
Ջրի սակագինը հնարավոր է բարձրանա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վեոլիա գրուպի» կենտրոնական եւ արեւելյան Եվրոպայի գոտու փոխնախագահ, Հայաստանի ծրագրի պատասխանատու Մալիկա Գենդուրին: Որքան կթանկանա ջուրը՝ տիկին Գենդուրին խուսափեց ասել, նշելով, որ դա պետք է որոշի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, բայց ակնարկեց՝ ծիծաղելի չափով: Մալիկա Գենդուրին անդրադառնալով ջրի կորուստներին, վստահեցրեց, որ հիմնական
«Տոնածառի» գործով դատավորին բացարկ հայտնեցին
Գեւորգ Սաֆարյանը համաձայն չէ Մնացական Մնացականյանի որոշման հետ
Շենգավիթում սպանության գործով մեղադրանքներ են առաջադրվել ևս երեք անձի
ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ «Լիա» գեղեցկության սրահի տարածքում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած սպանությունների բոլոր հանգամանքները, մասնակիցների շրջանակը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել ևս 3 անձի։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի նոյեմբերի
Տարածաշրջանը թեւակոխում է բավականին խռովահույզ ժամանակաշրջան. Արա Պապյան
Լայնամասշտաբ պատերազմական գործողություններ հնարավոր են մարտ-ապրիլ ամիսներին. Արա Պապյան
Արտակ Շաբոյանը չի լսելու Կարեն Կարապետյանին
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նոյեմբերի 16-ին որոշեց 110 միլիոն դրամով տուգանել «Երեւան Գարեջուր» ընկերությանը՝ շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու, արտադրանքի գինը բարձրացնելու եւ գերշահույթ ստանալու պատճառաբանությամբ: Այս մասին հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը խոսում էր անթաքույց հպարտությամբ: Ընկերության սեփականատերը հայտարարել է, որ հանձնաժողովի որոշումը վիճարկելու է դատարանում, իսկ այս որոշումից երկու օր անց՝ նոյեմբերի 18-ին, կառավարության
Կարլսեն-Կարյակին. ե՞րբ կարձանագրվի առաջին հաղթանակը
Հանգստյան երրորդ օրվանից հետո շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Մագնուս Կարլսենն ու Սերգեյ Կարյակինը Նյու Յորքում յոթերորդ անգամ նստեցին խաղատախտակի առջեւ՝ սկսելով մրցամարտի երկրորդ հատվածը: ՖԻԴԵ-ի նորամուծությամբ, մրցամարտի երկրորդ հատվածում՝ 6-րդ տուրից հետո, կողմերը փոխում են խաղաքարերի գույնը: Այնպես որ, հավակնորդը երկրորդ անգամ անընդմեջ խաղն սկսեց սպիտակներով: Այդուհանդերձ, այս անգամ էլ գրոսմայստերները հավասար պայքար ցուցադրեցին՝
Անցկացվեց ֆուտբոլային հանդիպում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների միջև
Նոյեմբերի 18-ին ֆուտբոլային հանդիպում անցկացվեց ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների միջև: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ներկայացուցիչները, Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության դեսպանը, Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի հանրապետության դեսպանատան ներկայացուցիչը, ինչպես նաև այլ հյուրեր: Օտարերկրյա քաղաքացիներից կազմված թիմում ներգրավված էին Իրանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Լիբանանի, Արգենտինայի, Պերուի, Իտալիայի և Լեհաստանի
«Երևան» հիմնադրամին վճարումներ կատարելու ուղղորդման դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել աշխատակազմի վերահսկողության վարչության պետին
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել հանրության շրջանում ժամանակ առ ժամանակ շրջանառվող այն խոսակցություններին, որ Երևանի քաղաքապետարանի գործառույթների շրջանակում որոշ թույլտվությունների տրամադրման ժամանակ քաղաքացիներին ուղղորդում են վճարումներ կատարել «Երևան» հիմնադրամին: «Այդպիսի խոսակցությունները մեծապես կարող են վնասել պոտենցիալ ներդրողների ներգրավմանը, ովքեր կարող են ուղղակի ձեռնպահ մնալ՝
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն: 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-23-ը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում՝ Նոյեմբերի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի նոյեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 21.50C (1995 թ.)
«Իմ անցած 70 տարիներից միայն 35 տարին է իմը եղել, իսկ մնացյալ կեսն այլեւս ինձ չի պատկանել, այլ Սովետական կառավարությանը, որ ինչ կամեցել է՝ արել է ինձ»։
Նոյեմբերի 22-ը երգիծաբան Լեռ Կամսարի հիշատակի օրն է …Ո՜չ, չեմ կարող իմ կյանքը գրել։ Ինձանով հետաքրքրվողներին կասեմ. «Ես ինձանից տեղեկություն չունեմ, Սովետական իշխանությանը հարցրեք»։ «Նարեկացի» արվեստի միությունում հիշատակի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կներկայացվի հայ դասական գրող-երգիծաբանի անտիպների ժողովածուն: Ստորեւ ներկայացնում ենք երգիծաբանի թոռնուհու՝ Վանուհի Թովմասյանի՝ «Առավոտին» տրամադրած Լեռ Կամսարի 1961թ. անտիպների շարքը: Ես Սիբիրից եմ
Ռոբերտ Աբաջյանի եւ մյուս հերոսների սխրանքը ոսկե տառերով է գրվել մեր պատմության մեջ. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին ընդունել է սույն թվականի ապրիլի սկզբին հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմում հերոսաբար զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հարազատներին: Նախագահ Սահակյանը նշել է, որ Ռոբերտ Աբաջյանի եւ մյուս հերոսների սխրանքը ոսկե տառերով է գրվել մեր պատմության մեջ՝ մարմնավորելով հայ ժողովրդի անպարտ ոգին, հայրենասիրությունն ու անձնվիրությունը: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ


















































