Լրահոս
Օրվա լրահոսը

Կաթողիկոսն այցելել է Պարույր Հայրիկյանին

Փետրվար 03,2013 23:17

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր այցելել է հրազենային վնասվածք ստացած ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին:

Պարույր Հայրիկյանն «Արմենպրես»-ին այս հանդիպման մասին պատմել է. «Այսօր ինձ այցելել էր Ամենայն Հայոց կաթողիկոսը և իր օրհնությունը տվեց ինձ: Դա շատ հաճելի էր ինձ համար: Իր հետ բերել էր նաև հաղորդություն և ասաց, որ այսօր պատարագի ժամանակ աղոթել են իմ առողջության համար»,-ասաց Հայրիկյանը՝ հավելելով, որ զրուցել են և վերհիշել երիտասարդ տարիները:

Լուսանկարը՝ Հայրիկեան Նախագահ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Maxim says:

    Կեցցե Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին: Հետո էլ ասում են թե ազգի ճակատագիրը
    կաթողիկոսի հեչ պետքը չի: Տեսա՞ք, ոնց այցելեց, նույնիսկ օրհնանք տվեց:

  2. karen says:

    Իսկ մարտի 1-ի զոհերի հարազատներին հայրապետական այցելություն չէր հասնում

  3. Anna says:

    Վազգեն առաջինից հետո մեր այս Կաթողիկոսը իր վարքագծով արժե արդյոք այնքան, որ նեղսրտվենք, թե ինչու մարտի մեկի հարազատներին չայցելեց. Ես նույնիսկ կասկածում եմ, որ նրա այցը նշանակություն է ունեցել Պարույր Հայրիկյանի համար, առավել ևս նրա օրհնությունը. Թող Կաթողիկոսն աղոթի ինքն իր համար, որպեսզի աստված իրեն ների.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728