Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքում ընտրությունները պասիվ են ընթանում, ընտրողներն ակտիվ չեն մասնակցում ընտրությանը (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 29,2013 14:01

Կապանի եւ  Մեղրու տարածաշրջաններում այսօր վաղ առավոտից մեկնարկել  է ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունը: Ընտրատեղամասերում ընտրողների հոսքը բավականին պասիվ է: Կապանի ընտրատեղամասերում այս անգամ չտեսանք կուտակումներ, հերթեր ընտրացուցակների կողքին, իրար հրմշտող քաղաքացիներ եւ լեցուն ընտրատեղամասեր: Ի տարբերություն նախորդ ընտրությունների` այս ընտրությունն ընթանում  է հանգիստ մթնոլորտում: Այս մասին փաստում են նաեւ Կապանի ընտրատեղամասերի ընտրական հանձնաժողովի նախագահները, անդամները, թեկնածուների վստահված անձինք: Կապանի թիվ 38/08 ընտրատեղամասում մինչեւ կեսօր  1309 ընտրողից ընտրությանը մասնակցել էր ընդամենը150-ը:

«Նախորդ ընտրություններին միշտ լինում էր մոտավորապես 80 տոկոս մասնակցություն, այս անգամ, քանի որ համապետական ընտրություն չի եւ  միայն թիվ 38 ընտրատարածքում է անցկացվում, մի քիչ ավելի պասիվություն է նկատվում: Ակտիվություն չի էլ ակնկալվում մինչեւ ընտրության օրվա ավարտը, որովհետեւ փորձը ցույց  է տալիս, որ ոչ մի անգամ այսքան հանդարտ ձեւով ո’չ  քարոզարշավ է եղել, ո’չ էլ հանգիստ պայմաններում կարողացել ենք աշխատել: Միշտ լինում էր ավելի սուր պայքար, բնականաբար այս ընտրությունն ավելի պասիվ է լինելու իմ կարծիքով: Ակնկալում ենք մասնակցության միջին թվաքանակ, ոչ ավելի», -ասաց Կապանում տեղակայված  թիվ 38/08 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Միրզոյանը:

 

Կուտակումներ, ընտրախախտումներ, կնիքների թանաքի հետ կապված խնդիրներ, ընտրողների ակտիվ մասնակցություն չի արձանագրվել նաեւ քաղաքի մեր այցելած թիվ  38/10, 38/03, 38/09 ընտրատեղամասերում: Թիվ 38/09 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ  Գուրգեն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ առավոտյան ժամը 8-ին կնիքի նմուշը փակցրել են պատից եւ չի ցնդել, թանաքի հետ կապված որեւէ խնդիր չեն ունեցել մինչեւ այժմ: Թիվ 38/10 ընտրատեղամասի  ընտրական հանձնաժողովի քարտուղար, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Առաքելյանի խոսքով` այս ընտրատեղամասում տարօրինակ կուտակումներ չեն նկատվել, ընտրողների հոսքն էլ առանձնապես ակտիվ չէ:   Կապանի թիվ 7 դպրոցի շենքում տեղակայված թիվ 38/03 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Փարսադանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ նույնպես ընտրախախտումներ չեն գրանցվել մինչ այժմ, պասիվ է նաեւ ընտրողների հոսքը:  Ժամը 11:35-ի դրությամբ`  ընտրատեղամասի 1524 ընտրողից 225-ն է մասնակցել ընտրության: «Հույս ունենք, որ օրվա մյուս կեսին ակտիվությունը կմեծանա: Միգուցե պասիվությունը պայմանավորված է նրանով, որ մարդկանց շահագրգռվածությունը մեծ չէ կամ` միգուցե նախորդ ընտրություններից ունեցած հիասթափությունն է պատճառը…», – հավելեց նա: Ընտրողների ակտիվ  շարժը  բացակայում է  նաեւ մարզկենտրոնի ընտրատեղամասերի գրեթե մեծ մասում:

PrevPhoto
NextPhoto

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30