Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ Արտաշես Գեղամյանն է մտահոգված․ «Ժողովուրդ»

Հուլիս 16,2014 10:18

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մատակարարվող զենքի վաճառքից Սերժ Սարգսյանի մտահոգությունից հետո, երեկ մտահոգված էր անգամ իր ռուսամետությամբ հայտնի Արտաշես Գեղամյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գեղամյանն ասաց, թե առաջիկա օրերին ռուսական հեղինակավոր ինտերնետային լրատվամիջոցներից մեկում կհրապարակվի այդ մասին իր հարցազրույցը: «Ինչ խոսք, ես հանրապետության նախագահի եւ պաշտպանության նախարարի արտահայտած մտահոգությունները կիսում եմ»,-ասաց Գեղամյանը: Իսկ հարցին՝ ինչու նախկինում Սերժ Սարգսյանը մտահոգություն չէր հայտնում, Գեղամյանը նշեց. «Քաղաքական լիդերը ցանկացած հարցի պատասխան է տալիս, երբ գտնում է, որ դրա ժամանակը եկել է: Կնշանակի` այսօր դրա ժամանակը եկել է»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»
թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031