Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում նորից զինծառայող է կորել

Փետրվար 21,2015 23:12

Aravot.am-ի տեղեկություններով,  գիշերվանից կորել է Շիրակի մարզում տեղակայված ռուս սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանը,  որի մասին տեղյակ է  պահվել  Շիրակի մարզային ոստիկանությանը:

Ոստիկանությունից  հավաստիացնում են, որ վերջինս զինված չի եղել, գիշերը մինչեւ ժամը 2-ը  կապ է ունեցել Մարմաշեն գյուղում հայրական տուն հյուր գնացած իր կնոջ հետ, սակայն այսօր աշխատանքի չի ներկայացել, որի պատճառով էլ հայտարարություն են տվել ոստիկանությանը: Նա մինչ այս պահը հայտնաբերված չէ:

Զինծառայողն  ազատ օր է  ունեցել, որից հետո փաստորեն չի ներկայացել աշխատանքի:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728