Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը՝ հնդիկ ուսանողների հետ․ Գյումրվա լուսանկար

Մայիս 25,2026 17:36 Share
Աջակցեք aravot.am-ին

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի ու Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի հետ Գյումրիում քարոզարշավի դուրս եկած Նիկոլ Փաշինյանը, հասնելով «Պրոգրես» համալսարանի մոտ, դիմացի կանգառում սկսեց լուսանկարվել քաղաքի բնակիչների հետ։

Ժպտալով նրան մոտեցան այդ համալսարանում սովորող մի խումբ հնդիկ ուսանողներ։

«Իրենք շատ են, պարոն վարչապետ», -զեկուցեցին Նիկոլ Փաշինյանին։ Հնդիկ ուսանողները Գյումրիում բժշկական կրթություն են ստանում, նրանք սպիտակ խալաթներով էին։

«Հայերեն խոսո՞ւմ եք»,-հարցրեց Նիկոլ Փաշինյանը։ «Մի քիչ»,-պատասխանեց նրանից մեկը։ «Ժողովրդին քարտեզ տուր», -ասաց Նիկոլ Փաշինյանն իր օգնականին ու վերցնելով նրանից այսպես ասած՝ «իրական Հայաստանի» քարտեզները՝ սկսեց իր ձեռքով բաժանել երիտասարդ հնդիկներին։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031