Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Զոլաքարցի Գագիկ Մելքոնյանի զոհվելուց հետո (Ֆոտոռեպորտաժ)

Ապրիլ 10,2016 22:57

Ապրիլի 7-ին Զոլաքարում իր մոր շիրմաթմբի կողքին ամփոփվեց Թալիշից տեղափոխված ենթասպա, պայմանագրային զինծառայող, դիպուկահար Գագիկ Մելքոնյանի դին: Ավելի շուտ՝ արկից մաս-մաս եղած հերոսի մարմինը:

zohvac zincarayox скачанные файлы

Ականատեսների վկայությամբ, նա մարտական ընկերներին փրկելու համար իր վրա էր ընդունել թշնամու նենգ հարվածները՝ միայնակ կանգնելով հակառակորդի դիմաց:

Տասնութ հոգով են եղել, ասել է՝ իջեք ներքեւ, եւ Գագիկի վրա արկ են գցել:

Մայրն հիսունհինգ տարեկան հասակում այս տարվա հունվարին էր հեռացել երկրային կյանքից, եւ ինչպես Գագիկի մորաքույրը՝ տիկին Նադյան էր ասում, չէր դիմանա, եթե տեսներ որդու մահը :

Գագիկը ռազմադաշտ գնալուց առաջ այցելել էր մորը շիրմաթմբին, եւ մտադիր էր գալ, գոնե գերեզմանի …բետոնե շրջանակը պատրաստելու :zohvaci tun zohvaci tun1

Չհասցրեց: Ինքը սեւ շրջանակ դարձած արդեն մի քանի օր է՝ դիմավորում է իրենց տուն եկածներին….

Նա տան միակ կերակրողն էր :

Նրա խնամքին էին մնացել 27-ամյա հիվանդ եղբայրը՝ Սամվելը եւ 19-ամյա քույրը՝ Ալիսան: Եղբայրն ազատված էր զինծառայությունից, երկու ոտքը տրոմբ է:

Վերջինս ասում է, որ ապրիլի մեկին սաստիկ անտրամադիր էր, արտասովոր տխուր, եւ կարծել է, թե մոր հետ կապված հիշողություններն էին: Զանգել էր եղբայրը:  Իսկ Սամվելը պատմում է, որ եղբայրը զանգել էր, խոսել, եւ ասել, դիմացեք, ամեն բան լավ է լինելու, կգա, կհոգա ամեն հարց:
gagik melkonyan

Մորաքույրը պատմում է. «Գագիկը շատ խելոք, օրինակելի երեխա էր : Գյուղի, ընտանիքի անդամների կողմից հարգված: Դպրոցում ուսուցիչներն էին գոհ, իսկ Վազգեն Սարգսյան ռազմական ակադեմիայում՝ նրան  դասավանդածները: Ակադեմիայից գալուց հետո էլի գնում էր պոստերը: Բոլորին հասնում էր, ամեն րոպե: Քրոջս ընտանիքը չքավոր մարդիկ էին, չունեին աշխատող: Գագիկը երեսունչորս տարեկան էր, ու այդ պատճառով չէր ամուսնացել: Ապրիլի մեկին խոսել էր քրոջ հետ, ասել էր՝ գամ, մամայի գերեզմանը սարքեմ: Մի օր էր մնացել, որ զորացրվեր» :

Մորաքույրն ասում է, թե ինչ-որ մեկը զանգել էր իրենց, ասել, թե այստեղ հեռախոս են գտել, այդ հեռախոսով «մամա» է գրված: Մոր մահվանից հետո Գագիկը հեռախոսի վրա «մամա» -ով էր պահել հեռախոսահամարը: Հետաքրքրվել էին, թե որտեղ է ապրում…

Տանից հարցրել էին, թե որտեղ է եղբայրը, պատասխանել էին՝ չգիտենք, գտել ենք չոլերից:

Գագիկի եղբայրն ու քույրը գնացել էին մորաքրոջ տուն, լաց եղել, թե զանգել են Գագիկի հեռախոսին, չի պատասխանում: Մորաքույրն ասում է` արդեն տեղյակ էր, եւ նկատելով, որ մորաքույրը լաց է լինում, նրանք հասկացել են ամեն բան :

Գագիկն արժանացել է «Արիության մեդալի»:Gagl melkonyan

Տիկին Նադյան ասում է, որ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը մեկ միլիոն դրամ, իսկ ՀՀ ՊՆ-ն հինգ հարյուր հազար դրամ է հատկացրել այս ընտանիքին: Մարզպետը հարյուր հազար դրամ է հատկացրել այս ընտանիքին :

Սոցիալապես անապահով այս ընտանիքը այդ գումարով կարող է հոգալ միայն գերեզմանատեղի հարցը: Սգո արարողությունները դեռ չեն ավարտվել :

Մինչդեռ, տանը ջուր չկա, քույր եւ եղբայրը մահճակալ չունեն, եւ քնում են ոտուգլուխ, ինչպես ասաց Ալիսան: Տան փայտե վառարանում փայտ չկար: Տունը տանիք չուներ:

Տեր Գեւորգն ասում է, որ Վեհափառ Հայրապետը բոլոր ընտանիքներին հատկացումներ կանի: Տիկին Նադյան ասում է՝ այստեղ մարդիկ կարտոշկայով են ապրում, կաղամբով, իրենք այդ մի հատիկ կարտոշկան էլ չունեն, որ գցեն հողի մեջ՝ գոյատեւեն : Միջոց էլ չունեն:

Գագիկի նկարներն է ցույց տալիս, երդման արարողությունը, նրա խոսքերից՝ «Ավելի լավ է ապրել մեկ օր առյուծաբար, քան տաս օր փիսիկաբար »:скачанные файлы

Մոլորված չգիտի, թե ինչպես պետք է խնամի հիվանդ եղբորը: Պատրաստ է անգամ զորամասերում աշխատելու:

Տեր Գեւորգն ասում է, որ բոլորն են տխուր, այսօր մեկ այլ հերոսի են ճանապարհ դրել՝ տանկիստ Դավիթ Հայրապետյանին :

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Ann Michel says:

    Խնդրում եմ օգնեք գտնելու տեղեկատվություն ապրիլի 1-5 ընթացքում զոհվածների ընտանիքներին օգնելու նպատակով բացված կոնկրետ հաշվեհամարների վերաբերյալ:

  2. Nara says:

    Ինձ կտա՞ք այս ընտանիքի հեռախոսահամարը:

  3. Ռուզան says:

    Յունիբանկ, Մարտունիի մասնաճյուղ р\с 24117100778400, ստացող` Նադյա Սերոբյան (զոհվածի մորաքույրն է):
    37494043690

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930