Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսահայ Շանթ Ոսկերչյանն այդպես էլ չիմացավ՝ ինչո՞ւ էր հայտնվել ԱԱԾ-ի տեսադաշտում (Տեսանյութ)

Փետրվար 02,2017 17:39

ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանում այսօր կայացավ «Հայկական վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, «Հիմնադիր Խորհրդարան»-ի անդամ Ժեան-Բապտիստե Օզկիրիսյանի (Շանթ Ոսկերչյան) գործով ՀՀ Վարչական դատարանի 2016 թ. հուլիսի 26-ի որոշման դեմ վերջինիս ներկայացուցիչներ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի և կազմակերպության կողմից ներգրավված փաստաբան Արտուր Հարությունյանի բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցով պահանջվել էր ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության այն գործողությունները, որով Ժեան-Բապտիստե Օզկիրիսյանի տվյալները ներառվել են ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում, անվավեր ճանաչել վարչական բողոքի վերաբերյալ 2015 թ. հոկտեմբերի 2-ի գրությամբ տրված մերժումը: Վարչական դատարանը, սակայն, մերժել էր նշյալ հայցը:

Վերաքննիչ բողոքի քննության հետ կապված որոշումը դատարանը կհրապարակի առաջիկայում:

Aravot.am-ի հետ զրույցում փաստաբան Անի Չատինյանն ասաց. «Այդպես էլ չներկայացվեցին այն հիմնավորումները, որոնց հիման վրա Ոսկերչյանի տվյալները հայտնվել էին նշյալ բանկում: ԱԱԾ-ն պատճառաբանեց, որ իրենց գործողությունները գաղտնի են, բայց ստացվեց, որ անձի մասին հավաքված տեղեկություններն իր իսկ համար գաղտնի են: Տրամաբանական չէ: Շանթ Ոսկերչյանն այդպես էլ չիմացավ, թե ինչու էին իր տվյալները հայտնվել այդ բանկում: Չհիմնավորվեց, որ նա վտանգ էր ներկայացնում ՀՀ-ի համար: Իմ կարծիքով՝ ԱԱԾ-ի կողմից կամայականություն է դրսեւորվել»:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսի 21-ին Շանթ Ոսկերչյանը ժամանել էր ՀՀ. օդանավակայանում մոտ տասներկու ժամ պահվելուց հետո իր կամքին հակառակ հետ էր ուղարկվել Փարիզ:

Հետագայում պարզվել էր, որ հայցվորի մուտքը ՀՀ արգելվել է ԱԱԾ-ի կողմից, քանի որ նրա տվյալները ներառվել են ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացի քաղաքացիների բանկում, ավելի ուշ՝ հանվել այդ բանկից:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728