Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարի է ենթարկվել Շիրակի պաշտոնյաներից մեկը. վիճակը ծանր է

Մարտ 29,2017 12:32

Երեկ ավտովթար էր տեղի ունեցել Գյումրի-Ղարիբջանյան ավտոճանապարհին․ բախվել էին «ՎԱԶ-3110» մակնիշի 80 VV 550 (վարորդ՝ 1958 թ. ծնված Զ. Խ.) և «Volkswagen Vento» մակնիշի 34 GG 208 (վարորդ՝ 1989 թ. ծնված Ս. Ա.) պետհամարանիշերի ավտոմեքենաները: Գյումրու բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ վթարի ենթարկվողներից մեկը Շիրակի մարզպետարանի հողօգտագործման բաժնի աշխատակից Զորիկ Խաչատրյանն է, որը գանգուղեղային փակ վնասվածք է ստացել։

Բախվել են նրան պատկանող «ՎԱԶ-3110» մակնիշի 80 VV 550 ու մի ընտանիքի մեքենաները, որի մեջ եղել են ամուսիններն ու երկու երեխաները։ Ընտանիքի մայրը պառկած է Գյումրու բժշկական կենտրոնում․ստացել է ստորին, վերին վերջույթների կոտրվածք։ Հայրը, ըստ բժշկական կենտրոնի տվյալների, քերծվածքներ է ստացել, իսկ երեխաները հոսպիտալացվել են Գյումրու մոր ու մանկան ավստրիական մանկական հիվանդանոց։

Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության համաձայն էլ․ «Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենաների վարորդները և «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 1957 թ. ծնված Վ. Հ.-ը հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի ԲԿ, իսկ 2007 թ. ծնված Ք., 2007 թ. ծնված Գ. և 2013 թ. ծնված Ս. Ա.-ը` Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031