Լրահոս
Օրվա լրահոսը

 Չոռի Անո․ «Լավ եմ անում, ուղղորդում եմ, տներից բերել եմ, էլի պտի բերեմ» (Տեսանյութ)

Ապրիլ 02,2017 17:45

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գյումրու Ավտոկայան թաղամասի «Զանգակ» տնակային մանկապարտեզի դիմաց թունդ վիճաբանություն տեղի ունեցավ մարդկանց դեպի ընտրատեղամաս ուղղորդող Մարտուն Գրիգորյանի թիմակիցների ու Վարդան Ղուկասյանի թիկնապահի ընտանիքի միջև։ Վարդան Ղուկասյանի թիկնապահ Տիգրանի կինը` Արուսյակ Հովհաննիսյանը, որը նույնպես «Ծառուկյան դաշինքի» վարկանիշային թեկնածուներից է, եկել էր «Զանգակ» մանկապարտեզի ահազանգի հետքերով, որ բակում քվեաթերթիկներ են բաժանում։

Երբ Արուսյակ Հովհաննիսյանն արդեն նստել էր իր ամուսնու «Ջիփ» մեքենան ու հեռանում էր, սկսվեց մի թունդ կռիվ նրանց ու տարածքը հսկող Մարտուն Գրիգորյանի թիմակից Չոռնի Անոյի միջև։ Թեման կարտոֆիլ վաճառողն էր։ Չոռնի Անոն պնդում էր, որ լավ է անում, վաճառում է։

«Ի՞նչ գործ ունիք կարտոֆիլ ծախողի հետ»,- ասում էր Չոռի Անոն, որին Վարդան Ղուկասյանի թիկնապահի կինը՝ Արուսյակ Հովհաննիսյանը, հակադարձում էր․ «Լիցենզիա ունի՞ ստեղ կարտոֆիլ ծախելու, եթե չէ, ուրեմն, քաղմաս պիտի գնա, փող մուծի պետությանը»։

Չոռնի Անոն բացականչում էր․ «Իյաաա, բարև ձեզ, տո ես էնքան օրենք գիտեմ, դու դեռ նոր ես ելել, լավ չես ճանչե»։

Երբ ավարտվեց վիճաբանությունը, մենք մոտեցանք տիկին Անահիտին՝ հարցնելով ինչո՞ւ է ուղղորդում մարդկանց ընտրատեղամասեր։ Ի պատասխան՝ նա ասաց․«Արել եմ, լավ եմ անում, տներից բերել եմ, էլի պիտի բերեմ, խնդիր էլ չեմ տեսնում»։

Մեր դիտարկմանը՝ խախտում եք անում, տիկինն ասաց․ «Խախտում չեմ անում, տեղի բնակիչներիս բերում եմ ընտրության, հիմի էլ գնում եմ բերելու, հարցեր կա՞ն։ Ես իրանց նման չեմ, որ մարդը կարտոֆիլ է վաճառում, եկել, մարդուն կանպատվե, ինքն ո՞վ է, գեղացի կնոջը կվիրավորե» ։

Այնուհետ տիկին Անահիտը մեզ ուղեկցեց կարտոֆիլ վաճառող մի մեքենայի մոտ, տնակատերերից մեկը դուրս ելավ՝ դժգոհելով, որ իր դռան առջև կարտոֆիլ են վաճառել, իսկ Ղուկասյանի թիմակիցները իրեն մեղադրել են այլ բաների (նկատի ընտրակաշառք բաժանելու մեջ Ա․Ն․):

«Գյուղից, կաթ մածուն են բերելու վաճառելու, գալիս, նկարում են, դա ի՞նչ շնորհք է։ Ի Սոս ու Քրիստոս», -դժգոհում էր տնակի տերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930