Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովը վարել է Արտակ Սարգսյանի մեծ եղբայրը՝ Արամ Սարգսյանը. «Հետք»

Ապրիլ 14,2017 16:15

Երեկ համացանցում տարածվեց «ՍԱՍ» գրուպի աշխատակիցների հետ անցկացված նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը։ Ձայնագրությունում լսվում է, թե ինչպես է ժողովը վարող անձը ցուցումներ տալիս ընկերության աշխատակիցներին՝ պահանջելով ձայներ հավաքել «ՍԱՍ Գրուպ»-ի հիմնադիր Արտակ Սարգսյանի օգտին։ Նիստը վարողի կողմից նախատինքի արժանացան այն աշխատակիցները, ովքեր կա՛մ քիչ ձայն, կա՛մ էլ ձայներ չէին հավաքել պատգամավորի թեկնածուի օգտին, գովեցին և ծափողջույններ հնչեցին շատ ձայներ հավաքածների համար, սպառնացին նրանց, ովքեր պատրաստակամ չեն աշխատել հօգուտ Արտակ Սարգսյանի և խոստացան փարիզյան շրջագայության հնարավորություն ստեղծել այն աշխատակիցների համար, ովքեր շատ ձայներ կբերեն պատգամավորի թեկնածուի համար։

Ըստ «Հետքի» ունեցած տեղեկությունների՝ ժողովը վարել է Արտակ Սարգսյանի մեծ եղբայրը՝ Արամ Սարգսյանը (լուսանկարում), որը եղբոր վրաստանյան երեք ընկերությունների 100 տոկոս բաժնետերն է։

Հիշեցնենք, որ Արտակ Սարգսյանը ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հավաքել է 11 996 ձայն։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    եղբոր վրաստանյան երեք ընկերությունների 100 տոկոս բաժնետերն է։ ????????????

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930