Շուկայում թանկացած ապրանքների շարքում է նաև ձկնամթերքը։
Այսօր մեծածախ շուկայում իշխան տեսակի ձկան մեկ կիլոգրամը 2100 դրամով է վաճառվում, իսկ թառափի գինը 3500-ի է հասնում։ Ձկնամթերքի գինը բարձրացել է, քանի որ արտադրության ծավալներն այս տարի նվազել է։
«Նախորդ տարի շատ էին արտադրել, շուկայում լճացում էր, այս տարի քիչ են արտադրել, դրա համար գինը բարձրացել է»,- «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանը։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ սեպտեմբեր ամսին ձկան և ծովամթերքի ապրանքախմբում գրանցվել է 1,6% գնաճ։ Իսկ 2017 թ. սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ձկնամթերքը թանկացել է 27,5%-ով։ Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ձկնամթերքի գներն աճել են 0,2-2,6%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում), մեկում գրանցվել է 0,1% գնանկում, իսկ մյուսում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը։ Մայրաքաղաքում ձկնամթերքի գներն աճել են 1,9%-ով։
Ձկնամթերքի շուկան կարգավորելու և արտադրությունը խթանելու համար «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահը մեկ ելք է տեսնում՝ պետության աջակցությունը։ Նրա խոսքով՝ ոլորտը կարգավորելու համար պետությունը որևէ ծրագիր չի իրականացնում։ Ցածր տոկոսով վարկեր են անհրաժեշտ ոլորտը ճգնաժամից դուրս բելու համար։
Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում


















































