Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանի քույրը կանաչ տարածքի հաշվին օբյեկտ է կառուցում

Հոկտեմբեր 21,2017 11:30

Մալաթիա-Սեբաստիա համայնքում Անդրանիկի փողոցում ակտիվ շինարարություն է գնում: Լուսանկարում պատկերված շինությունը, ինչպես մեզ հետ զրույցում բնակիչները պնդեցին, կառուցվում է կանաչ տարածքի հաշվին: Բնակիչներն ասում են՝ այդ հատվածում, մինչ շինարարությունը, ծառեր են եղել. «Ոնց կտրեցին էդ ծառերը՝ չտեսանք, առավոտ զարթնեցինք, տեսանք՝ արդեն շինարարություն են անում: Շատ խոշոր, հաստաբուն ծառեր չէին, բայց դրանք վաղուց էին տնկված, ու առանց այն էլ մեր տարածքում կանաչը քիչ է»:

Կառուցապատողը, ինչպես պաստառից պարզ է դառնում, Լիան Ալեքսանյանն է, որին պատկանող ընկերությանը՝ «Ա քույրեր» ՍՊԸ-ին, անցյալ տարի Երեւանի քաղաքապետարանը նույն համայնքի այլ փողոցում հողամաս է տրամադրել՝ աճուրդով:

Պետռեգիստրից տեղեկանում ենք, որ այս ընկերության հիմնադիրներն են՝ Լիան Ալեքսանյան Լիմինդրի, Սվետիկ Ալեքսանյան Լիմինդրի, Սոֆիա Ալեքսանյան Լիմինդրի եւ Արփենիկ Ալեքսանյան Լիմինդրի, Վարսենիկ Սիմոնյան Տելեմակի:

Ալեքսանյան քույրերը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քույրերն են: Ընտրողների ռեգիստրում նրանք Սամվել Ալեքսանյանի եւ նրա եղբոր որդի ու այս համայնքի ղեկավար Արտակ Ալեքսանյանի հետ նույն հասցեում են գրանցված, բացի Արփենիկ Ալեքսանյանից:

Հիշեցնենք, որ Սամվել Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքից է պատգամավոր ընտրվել:

 

Լուսանկարները՝ Նելլի Բաբայանի

«Առավոտ»

21.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031